| A | B | C | D | E | F | G | H | I | J | K | L | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | X | Y | Z | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Հ/Հ | Դասարան | Կիսամյակ | Առարկա | Հիմնական հասկացություն/Թեմա | Ենթահասկացություն/Ենթաթեմա | Ա | Բ | Գ | Դ | Ե | |||||||||||||||
2 | 1 | 2 | 1 և 2 | Բնութագրերը նախատեսված են 2-րդ դասարանից օտար լեզվի ուսուցումը (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն) իրականացնելու համար: | Թեմա 1․ Բարի գալուստ։ Ո՞վ եմ ես։ -Արի ծանոթանանք (իր անունը, տարիքը, իր ազգությունը) -Ողջույն, հրաժեշտ, շնորհակալություն, ներողություն -Թույլտվության հայցում | Լսել և հասկանալ | Լսում և հասկանում է ուսուցչի կամ դասընկերների կողմից արտաբերված ողջույնի, հրաժեշտի, ծանոթության և քաղաքավարի դիմելաձևերը, ընկալում է հնչած խոսքի հիմնական միտքը, կատարում է լսածի ընկալումը ստուգող առաջադրանքներ և պատասխանում է բովանդակությանը վերաբերող պարզ հարցերին։ | Լսում և հասկանում է ուսուցչի կամ դասընկերների կողմից արտաբերված ողջույնի, հրաժեշտի, ծանոթության և քաղաքավարի դիմելաձևերը, ընկալում է հնչած խոսքի հիմնական տեղեկատվությունը, կատարում է լսածի ընկալումը ստուգող առաջադրանքներ և պատասխանում է բովանդակությանը վերաբերող պարզ հարցերի մեծ մասին։ | Լսում և հասկանում է ողջույնի, հրաժեշտի, ծանոթության և քաղաքավարի դիմելաձևերին վերաբերող պարզ արտահայտությունները, կատարում է լսածի ընկալումը ստուգող առաջադրանքներ և պատասխանում է պարզ հարցերին՝ հենվելով տեսողական հուշումների կամ նախապես սովորած խոսքային կաղապարների վրա։ | Լսում և ճանաչում է ողջույնի, հրաժեշտի, ծանոթության և քաղաքավարի դիմելաձևերին վերաբերող առանձին բառեր և պարզ արտահայտություններ, կատարում է պարզ առաջադրանքներ և պատասխանում է առանձին պարզ հարցերի՝ օգտագործելով ծանոթ բառեր։ | Լսում և ճանաչում է ողջույնի, հրաժեշտի դիմելաձևերին վերաբերող առանձին բառեր, կատարում է պարզ առաջադրանքներ (օրինակ՝ ընտրում կամ համապատասխանեցնում է)։ | |||||||||||||||
3 | 2 | Փոխազդեցություն | Ներկայանում է և մասնակցում է ծանոթության պարզ զրույցին՝ նշելով իր անունը, տարիքը և ազգությունը, օգտագործելով պարզ բառապաշար և համապատասխան խոսքային կաղապարներ։ | Ներկայանում է և մասնակցում է ծանոթության պարզ զրույցին՝ նշելով իր անունը, տարիքը և ազգությունը, օգտագործելով սովորած բառապաշարն ու խոսքային կաղապարները։ | Ներկայանում է, նշում է իր անունը, տարիքը և ազգությունը, պատասխանում է ծանոթությանը վերաբերող պարզ հարցերին՝ օգտագործելով խոսքային կաղապարներ և տեսողական հուշումներ։ | Ներկայանում է, նշում է իր անունը, տարիքը կամ ազգությունը և պատասխանում է ծանոթությանը վերաբերող շատ պարզ հարցերին՝ օգտագործելով առանձին բառեր։ | Արձագանքում է հնչած հարցին՝ անվանելով իր անունը կամ տարիքը։ | |||||||||||||||||||
4 | 3 | Քերականական կառույցներ և կաղապարներ | Ըստ նմուշ-օրինակի (կառույցի) կազմում է շատ պարզ նախադասություններ առանց հուշող միջոցների, ճիշտ է կիրառում տրված կառույցը նոր բառերով: | Ըստ նմուշ-օրինակի կազմում է շատ պարզ նախադասություններ: Տրված կաղապարով/կառույցով նախադասություն կազմելիս երբեմն ունենում է փոքրիկ դադարների կարիք կամ սեփական սխալներն ուղղում է ինքնուրույն: | Ըստ նմուշ-օրինակի (կառույցի) կազմում է շատ պարզ նախադասություններ, երբ նմուշ-օրինակը մշտապես գրված է աչքի առջև կամ ուղեկցվում է զննական/ակնառու պատկերներով: | Կազմում է շատ պարզ արտահայտություններ՝ ըստ տրված նմուշ-օրինակի՝ օգտագործելով առանձին բառեր և զննական/ակնառու պատկերներ։ | Կրկնում է առանձին բառեր կամ կարճ արտահայտությունները: | |||||||||||||||||||
5 | 4 | Թեմա 2․ Ես աշակերտ եմ -Մեր դասարանը -Դասի ժամանակ (հրահանգներ) -Ի՞նչ ենք անում դասամիջոցին (խաղեր) | Լսել և հասկանալ | Լսում և արձագանքում է ուսուցչի շատ դանդաղ, պարզ խոսքին ու դասարանական հրահանգներին, առանց հուշող միջոցների ընկալում է թեմատիկ պարզ խոսքը և կատարում հանձնարարված գործողությունը: | Լսում և արձագանքում է ուսուցչի շատ դանդաղ, պարզ խոսքին ու դասարանական հրահանգներին: Ընկալում է լսած միտքը կամ հրահանգը և փոքրիկ դադարից կամ մեկ լրացուցիչ կրկնությունից հետո կատարում հանձնարարված գործողությունը: | Լսում և արձագանքում է ուսուցչի շատ դանդաղ, պարզ խոսքին ու դասարանական հրահանգներին: Լսած հրահանգները կամ թեմատիկ խոսքը հասկանում և կատարում է այն դեպքում, երբ դրանք ուղեկցվում են զննական/ակնառու միջոցներով: | Լսում և կատարում է դասարանական պարզագույն հրահանգները: Լսած խոսքից հասկանում է միայն առանձին ծանոթ բառեր: | Լսում և ընկալում է դասարանական առանձին պարզագույն հրահանգներ կամ 1-2 բառ: | ||||||||||||||||||
6 | 5 | Կարդալ և հասկանալ | Կարդում է տառեր, տառակապակցություններ, բառեր և պարզ նախադասություններ առանց հուշող միջոցների, հասկանում է կարդացածի իմաստը։ | Կարդում է տառեր, տառակապակցություններ, բառեր և պարզ նախադասություններ, հասկանում է կարդացածի հիմնական իմաստը։ | Կարդում է տառեր, տառակապակցություններ, բառեր և շատ պարզ նախադասություններ՝ ըստ տրված նմուշի, հասկանում է դրանց հիմնական իմաստը։ | Կարդում է տառեր, տառակապակցություններ և ծանոթ բառեր։ | Կարդում է առանձին տառեր, տառակապակցություններ: | |||||||||||||||||||
7 | 6 | Գրել | Գրում է ուսուցանված բոլոր տառերը և արտաբերում հնչյունները՝ ըստ լեզվի կանոնների և օրինաչափությունների: | Գրում է ուսուցանված տառերի մեծ մասը և ճիշտ արտաբերում է դրանց համապատասխան հնչյունները։ | Գրում է բոլոր ուսուցանված տառերը, սակայն երբ նմուշ-օրինակը տեսանելի է, և արտաբերում է դրանց համապատասխան հնչյունները։ | Գրում է առանձին ուսուցանված տառեր՝ ըստ տրված նմուշ-օրինակի, երբ այն տեսանելի է, և արտաբերում է դրանց համապատասխան հնչյունները։ | Գրում է մի քանի ուսուցանված տառեր և արտաբերում է դրանց համապատասխան առանձին հնչյունները։ | |||||||||||||||||||
8 | 7 | Փոխազդեցություն | Վարում է երկխոսություն շատ պարզ նախադասություններով՝ արձագանքելով ուսուցչի կամ դասընկերների դանդաղ, պարզ խոսքին/հրահանգներին և ուղղում է պարզ հարցեր: | Վարում է երկխոսություն՝ շատ պարզ նախադասություններով արձագանքելով ուսուցչի կամ դասընկերների դանդաղ, պարզ խոսքին/հրահանգներին և ուղղում է պարզ հարցեր, խոսում է փոքրիկ դադարներով: | Վարում է երկխոսություն շատ պարզ նախադասություններով՝ արձագանքելով ուսուցչի կամ դասընկերների դանդաղ, պարզ խոսքին/հրահանգներին և ուղղում է պարզ հարցեր, երբ հենվում է նախապես սովորած խոսքային կաղապարների վրա: | Վարում է շատ պարզ երկխոսություն: Արձագանքելիս կամ հարցեր ձևակերպելիս ունի բառերի հուշումների կարիք: | Երկխոսություն մեջ ասում է միայն առանձին ծանոթ բառեր: | |||||||||||||||||||
9 | 8 | Մենախոսություն | Շատ պարզ բառերով և նախադասություններով անվանում է դասարանում առկա իրերը և հիմնական գրենական պիտույքները: | Շատ պարզ բառերով և կարճ նախադասություններով անվանում է դասարանում առկա իրերը և հիմնական գրենական պիտույքները: Թվարկում է փոքրիկ դադարներով: | Շատ պարզ բառերով և կարճ նախադասություններով անվանում է դասարանում առկա իրերը և հիմնական գրենական պիտույքները, երբ հենվում է նկարների կամ իրական գրենական պիտույքների ցուցադրման վրա: | Անվանում է դասարանական առարկաների մի որոշ մասը, երբ հենվում է նկարների կամ իրական գրենական պիտույքների ցուցադրման վրա: | Անվանում է միայն 1-2 գրենական պիտույքների անուններ: | |||||||||||||||||||
10 | 9 | Քերականական կառույցներ և կաղապարներ | Կիրառում է թեմային համապատասխան ճիշտ քերականական կառույցներն ու կաղապարները: | Կիրառում է թեմային համապատասխան հիմնական քերականական կառույցներն ու խոսքային կաղապարները։ | Կիրառում է թեմային համապատասխան քերականական կառույցներ միայն այն դեպքում, երբ հենվում է աչքի առջև առկա տեսողական նմուշների, գրատախտակի օրինակի վրա: | Օգտագործում է առանձին քերականական կառույցներ և խոսքային կաղապարներ՝ ըստ տրված նմուշի։ | Կրկնում է թեմային համապատասխան առանձին խոսքային կաղապարներ և քերականական ձևեր։ | |||||||||||||||||||
11 | 10 | Թեմա 3․ Ընտանիք -Իմ ընտանիքը -Իմ ընտանիքի առօրյան - Իմ ընտանիքի անդամների մասնագիտությունները | Լսել և հասկանալ | Լսում և հասկանում է «Ընտանիք» թեմայով հնչող պարզ ու կարճ խոսքը՝ տարբերակելով ընտանիքի անդամներին և ընկալելով նրանց վերաբերող պարզ տեղեկությունները։ | Լսում և հասկանում է «Ընտանիք» թեմայով հնչող պարզ ու կարճ խոսքը՝ տարբերակելով ընտանիքի անդամներին։ Լսած միտքը ընկալում և արձագանքում է փոքրիկ դադարից կամ մեկ լրացուցիչ կրկնությունից հետո: | Լսում և հասկանում է «Ընտանիք» թեմայով հնչող շատ պարզ ու կարճ խոսքը՝ տարբերակելով ընտանիքի անդամներին այն դեպքում, երբ խոսքն ուղեկցվում է համապատասխան պատկերներով կամ ընտանեկան լուսանկարներով: | Լսում և հասկանում է «Ընտանիք» թեմայով հնչող շատ պարզ ու կարճ խոսքը՝ տարբերակելով ընտանիքի մի քանի անդամներին այն դեպքում, երբ խոսքն ուղեկցվում է համապատասխան պատկերներով կամ ընտանեկան լուսանկարներով: | Լսած խոսքից հասկանում է միայն ընտանիքի անդամների առանձին անուններ (օր.՝ մայրիկ, հայրիկ)։ | ||||||||||||||||||
12 | 11 | Կարդալ և հասկանալ | Կարդում և հասկանում է պարզ բառեր և պարզ նախադասություններ ընտանիքի անդամների ու առօրյայի վերաբերյալ՝ լիարժեք ընկալելով կարդացածի իմաստը: Կարդում է սահուն: | Կարդում և հասկանում է պարզ բառեր և շատ պարզ նախադասություններ ընտանիքի անդամների ու առօրյայի վերաբերյալ՝ ընկալելով կարդացածի իմաստը։ Կարդում է փոքրիկ դադարներով: | Կարդում և հասկանում է պարզ բառեր և ընտանիքի անդամներին ու առօրյային վերաբերող շատ պարզ նախադասություններ՝ ընկալելով կարդացածի իմաստը, երբ այն ուղեկցվում է համապատասխան նկարներով: | Կարդում և հասկանում է պարզ բառեր՝ ընտանիքի անդամների և առօրյայի թեմայով, երբ դրանք ուղեկցվում են համապատասխան նկարներով։ | Կարդում և ճանաչում է միայն որոշ տառեր և տառակապակցություններ: | |||||||||||||||||||
13 | 12 | Գրել | Գրում է ուսուցանված բոլոր տառերն ու ընտանիքի անդամների անվանումները և արտաբերում հնչյունները ըստ լեզվի կանոնների և օրինաչափությունների: | Գրում է ուսուցանված տառերը մեծ մասը և ընտանիքի անդամների անվանումները՝ պահպանելով գրության հիմնական կանոնները, արտաբերում է համապատասխան հնչյունները։ | Գրում է ուսուցանված տառեր և ընտանիքի անդամների անվանումներ ըստ տրված նմուշի, արտաբերում է համապատասխան հնչյունները։ | Գրում է առանձին ուսուցանված տառեր և ընտանիքի անդամների առանձին անվանումներ ըստ տրված նմուշի, արտաբերում է դրանց համապատասխան հնչյունները։ | Գրում է առանձին տառեր և արտաբերում է դրանց համապատասխան հնչյունները։ | |||||||||||||||||||
14 | 13 | Փոխազդեցություն | «Ընտանիք և ընտանեկան առօրյա» թեմայով տալիս է պարզ հարցեր և պատասխանում իրեն ուղղված հարցերին ճիշտ և ամբողջական: | «Ընտանիք և ընտանեկան առօրյա» թեմայով տալիս է շատ պարզ հարցեր և պատասխանում իրեն ուղղված հարցերին։ Հարց ու պատասխանն իրականացնում փոքրիկ դադարներով կամ սեփական խոսքային վրիպակների ինքնուրույն ուղղումով: | «Ընտանիք և ընտանեկան առօրյա» թեմայով տալիս է շատ պարզ հարցեր և պատասխանում իրեն ուղղված հարցերին, երբ հենվում է նախապես սովորած խոսքային կաղապարների վրա: | Պատասխանում է «Ընտանիք և ընտանեկան առօրյա» թեմայով շատ պարզ հարցերին կամ ձևակերպում հարցեր՝ խոսակցության ընթացքում ունենալով բառապաշարի հուշման կարիք: | Պատասխանում է իրեն ուղղված պարզ հարցերին առանձին բառերով։ | |||||||||||||||||||
15 | 14 | Մենախոսություն | Ներկայացնում է իր ընտանիքի անդամներին պարզ նախադասություններով՝ անվանելով նրանց անունը, տարիքը կամ զբաղմունքը։ | Ներկայացնում է իր ընտանիքի անդամներին շատ պարզ նախադասություններով՝ նշելով նրանց անունը, տարիքը կամ զբաղմունքը։ | Նկարագրում է իր ընտանիքի անդամներին՝ օգտագործելով սովորած բառերն ու արտահայտությունները։ | Անվանում է ընտանիքի անդամներին և հաղորդում է նրանց մասին պարզ տեղեկություններ՝ օգտագործելով առանձին բառեր կամ կարճ արտահայտություններ։ | Անվանում է ընտանիքի 1-2 անդամներին՝ օգտագործելով թեմային համապատասխան առանձին բառեր։ | |||||||||||||||||||
16 | 15 | Քերականական կառույցներ և կաղապարներ | Ճիշտ է կիրառում է 1-12 թվականները և թեմային համապատասխան անհրաժեշտ քերականական կառույցներն ու կաղապարները (օր.՝ առարկաների քանակ նշելիս կամ տարիք հայտնելիս): | Ճիշտ է կիրառում է 1-12 թվականները և թեմային համապատասխան անհրաժեշտ բոլոր քերականական կառույցներն ու կաղապարները փոքրիկ դադարներով: | Ճիշտ է կիրառում է 1-12 թվականները և թեմային համապատասխան բոլոր անհրաժեշտ քերականական կառույցներն ու կաղապարները։ Թվականներն ու կաղապարները ճիշտ է զուգորդում միայն այն դեպքում, երբ հենվում է տեսողական նմուշների, թվանշանների պատկերների վրա: | Օգտագործում է 1-12 թվականները և թեմային համապատասխան առանձին քերականական կառույցներ ու խոսքային կաղապարներ՝ հենվելով տեսողական նմուշների, թվանշանների պատկերների կամ պատրաստի խոսքային հուշումների վրա։ | Կիրառում է միայն առանձին թվեր և քերականական կառույցներ՝ հենվելով տեսողական նմուշների կամ թվանշանների պատկերների վրա։ | |||||||||||||||||||
17 | 16 | Թեմա 4․ Մարմնի մասեր -Մարդու մարմնի մասերը -Արտաքին տեսքի նկարագրություն -Հիգիենայի պարզագույն կանոնները: | Լսել և հասկանալ | Լսում և հասկանում է մարդու արտաքինը նկարագրող պարզ ու կարճ խոսքը՝ ճիշտ ընկալելով և առանձնացնելով հիմնական հատկանիշները (օր.՝ հասակը, մազերի կամ աչքերի գույնը և այլն: | Լսում և հասկանում է մարդու արտաքինը նկարագրող շատ պարզ ու կարճ խոսքը՝ ճիշտ ընկալելով հիմնական հատկանիշները։ Լսած միտքը լիարժեք ընկալում և արձագանքում է փոքրիկ դադարից կամ մեկ լրացուցիչ կրկնությունից հետո։ | Լսում և հասկանում է մարդու արտաքինը նկարագրող շատ պարզ ու կարճ խոսքը։ Լսածը հասկանում միայն այն դեպքում, երբ խոսքն ուղեկցվում է համապատասխան պատկերներով, նկարներով: | Լսած կարճ խոսքից առանձնացնում է արտաքինին վերաբերող պարզ բառերը (օր.՝ մազերի կամ աչքերի գույնը կամ հասակը)։ | Լսած խոսքից հասկանում է միայն արտաքինին առնչվող որոշ առանձին ավելի հաճախ հանդիպող բառեր։ | ||||||||||||||||||
18 | 17 | Կարդալ և հասկանալ | Կարդում և հասկանում է պարզ բառերով և նախադասություններով արտաքինը նկարագրող կարճ տեքստեր՝ ընկալելով բովանդակությունը և նշելով նկարագրվող անձի կամ կերպարի հիմնական հատկանիշները։ | Կարդում և հասկանում է արտաքինի նկարագրությանը վերաբերող պարզ բառերով և նախադասություններով կարճ տեքստեր՝ առանձնացնելով անձի կամ կերպարի հիմնական հատկանիշների մեծ մասը։ | Կարդում և հասկանում է արտաքինի նկարագրությանը վերաբերող պարզ բառեր և շատ կարճ նախադասություններ՝ գտնելով տեքստում ներկայացված հիմնական տեղեկությունները։ | Կարդում և հասկանում է տեքստում միայն արտաքինի նկարագրությանը վերաբերող պարզ բառեր և արտահայտություններ: | Կարդում և հականում է արտաքինի նկարագրությանը վերաբերող առանձին ավելի հաճախ հանդիպող բառեր: | |||||||||||||||||||
19 | 18 | Գրել | Գրում է ուսուցանված բոլոր տառերը, ճիշտ արտաբերում է հնչյունները՝ ըստ լեզվական կանոնների, և գրում է պարզ նկարագրական արտահայտություններ՝ կիրառելով գույն և հատկանիշ ցույց տվող բառեր՝ առանց հուշող միջոցների։ | Գրում է ուսուցանված բոլոր տառերը, ճիշտ արտաբերում է դրանց համապատասխան հնչյունները և գրում է շատ պարզ նկարագրական արտահայտություններ՝ կիրառելով գույն և հատկանիշ ցույց տվող բառեր։ | Գրում է ուսուցանված բոլոր տառերը՝ ըստ տրված նմուշ-օրինակի, արտաբերում է դրանց համապատասխան հնչյունները և գրում է շատ պարզ նկարագրական արտահայտություններ՝ կիրառելով գույն և հատկանիշ ցույց տվող բառեր։ | Գրում է առանձին բառեր և կարճ արտահայտություններ արտաքինի նկարագրությանը վերաբերող՝ օգտագործելով գույն և հատկանիշ ցույց տվող բառեր ըստ տրված նմուշի։ | Գրում է արտաքինի նկարագրությանը վերաբերող առանձին բառեր: Արտագրում է արտահայտություններ և կարճ նախադասություններ: | |||||||||||||||||||
20 | 19 | Փոխազդեցություն | Շատ պարզ բառերով և նախադասություններով հարցեր է ուղղում զրուցակցին նրա ընտանիքի անդամների մասին և անկաշկանդ պատասխանում է իրեն ուղղված համանման պարզ հարցերին՝ ներկայացնելով իրեն կամ իր ընտանիքը: | Շատ պարզ բառերով և նախադասություններով հարցեր է ուղղում զրուցակցին նրա ընտանիքի անդամների մասին և պատասխանում է իրեն ուղղված պարզ հարցերին։ Երկխոսության մեջ մտնում է փոքրիկ դադարներով: | Հարցեր է ուղղում զրուցակցին ընտանիքի անդամների մասին և պատասխանում է տրված պարզ հարցերին։ Երկխոսություն է վարում միայն այն դեպքում, երբ հենվում է տեսողական հուշումների՝ գրատախտակին գրված հարց-պատասխանի նմուշների կամ նախապես պատրաստված պարզ խոսքային կաղապարների վրա: | Պատասխանում է ընտանիքի անդամների մասին իրեն ուղղված շատ պարզ հարցերին և օգտագործում է պարզ հարց-պատասխան խոսքային կաղապարներ՝ տեսողական հուշումների կամ տրված նմուշի օգնությամբ։ | Պատասխանում է ընտանիքի անդամների մասին շատ պարզ հարցերին առանձին բառերով: | |||||||||||||||||||
21 | 20 | Մենախոսություն | Նկարագրում է իրեն կամ իր ընտանիքի անդամներին շատ պարզ բառերով և կապակցված նախադասություններով՝ ճիշտ կիրառելով գույներ և արտաքին հատկանիշներ ցույց տվող բառեր։ | Նկարագրում է իրեն կամ իր ընտանիքի անդամներին շատ պարզ բառերով և պարզ նախադասություններով՝ օգտագործելով գույներ և արտաքին հատկանիշներ ցույց տվող բառերի մեծ մասը։ | Ներկայացնում է իրեն կամ իր ընտանիքի անդամներին՝ օգտագործելով սովորած բառերն ու պարզ խոսքային կաղապարները։ | Անվանում է արտաքին հատկանիշներ և գույներ ցույց տվող որոշ բառեր, օգտագործում է շատ պարզ արտահայտություններ՝ իրեն կամ ընտանիքի անդամներին նկարագրելու համար։ | Անվանում է արտաքինի նկարագրությանը վերաբերող առանձին հաճախ հանդիպող բառեր։ | |||||||||||||||||||
22 | 21 | Քերականական կառույցներ և կաղապարներ | Կիրառում է թեմային համապատասխան բոլոր քերականական կառույցներն ու խոսքային կաղապարները։ | Կիրառում է թեմային համապատասխան հիմնական քերականական կառույցներն ու խոսքային կաղապարները։ | Կիրառում է թեմային համապատասխան սովորած քերականական կառույցներն ու խոսքային կաղապարները՝ ըստ տրված նմուշի։ | Կիրառում է թեմային համապատասխան մի քանի քերականական կառույցներ և խոսքային կաղապարներ։ | Կիրառում է թեմային համապատասխան 1-2 քերականական ձևեր և պատրաստի խոսքային կաղապարներ։ | |||||||||||||||||||
23 | 22 | Թեմա 5․ Նախասիրություններ Հանգստի ժամին Ի՞նչ եմ սիրում Ժամանցի ձևեր | Լսել և հասկանալ | Լսում և հասկանում է «Նախասիրություններ» թեմայով հնչող շատ պարզ ու կարճ երկխոսության կամ մենախոսության հիմնական բովանդակությունն ու առանցքային մանրամասները և ճիշտ է կատարում բոլոր առաջադրանքները: | Լսում և հասկանում է «Նախասիրություններ» թեմայով հնչող շատ պարզ ու կարճ երկխոսության կամ մենախոսության հիմնական բովանդակությունը: Երկրորդ անգամ լսելուց հետո ճիշտ է կատարում բոլոր առաջադրանքները: | Լսում և հասկանում է նախասիրությունների մասին պարզ ու կարճ տեքստը: Լսածի հիմնական միտքը հասկանում է միայն այն դեպքում, երբ հենվում է տեսողական հուշումների՝ գրատախտակին գրված թեմատիկ բառերի, նկարազարդումների վրա: | Լսում է նախասիրությունների մասին պարզ ու կարճ տեքստը և առանձնացնում է միայն որոշ պարզագույն տեղեկություններ, նշելով (օր.՝ նախասիրությունների/խաղերի անվանումներ): | Լսում և կրկնում է միայն տեքստում հնչած առանձին, իրեն ծանոթ պարզ բառերը (օր.՝ ֆուտբոլ, նկարել): | ||||||||||||||||||
24 | 23 | Կարդալ և հասկանալ | Կարդում և հասկանում է շատ պարզ բառերով ու նախադասություններով կազմված տեքստեր նախասիրությունների մասին՝ գտնելով անհրաժեշտ տեղեկությունները: | Կարդում և հասկանում է շատ պարզ բառերով ու նախադասություններով կազմված տեքստեր նախասիրությունների մասին՝ գտնելով անհրաժեշտ տեղեկությունների մեծ մասը: | Կարդում և հասկանում է նախասիրությունների մասին պարզ տեքստերը: Հիմնական միտքը հասկանում է միայն այն դեպքում, երբ հենվում է տեսողական հուշումների՝ նկարների, բառարանի վրա: | Կարդացած տեքստից առանձնացնում է միայն որոշ պարզագույն տեղեկություններ (օր.՝ նախասիրությունների անվանումներ)։ | Կարդում և հասկանում է միայն իրեն ծանոթ առանձին պարզ բառերը (օր.՝ խաղալ, երգել): | |||||||||||||||||||
25 | 24 | Գրել | Անսխալ գրում է ուսուցանված բոլոր տառերը, հստակ արտաբերում հնչյունները՝ ըստ լեզվի կանոնների ու օրինաչափությունների, և գրում շատ պարզ բառեր ու արտահայտություններ նախասիրությունների մասին: | Գրում է ուսուցանված տառերը, արտաբերում հնչյունները և գրում պարզ բառեր ու արտահայտություններ նախասիրությունների մասին: Աշխատանքը կատարում է փոքրիկ դադարներով կամ սեփական ուղղագրական վրիպակների ինքնուրույն ուղղումով: | Գրում է ուսուցանված տառերի մեծ մասը, արտաբերում հնչյունները և գրում է նախասիրությունների մասին պարզ բառեր: Գրավոր խոսքը կառուցում և տառ-հնչյունային կապն ապահովում է միայն այն դեպքում, երբ հենվում է տեսողական հուշումների՝ գրատախտակին տրված նմուշների, պատկերների կամ թեմատիկ բառարանի վրա: | Գրում է առանձին տառեր, արտաբերում է համապատասխան հնչյուններ և լրացնում կամ արտագրում է նախասիրությունների մասին առանձին բառեր: | Գրում է որոշ տառերը և արտաբերում համապատասխան հնչյունները: | |||||||||||||||||||
26 | 25 | Փոխազդեցություն | Զրուցում է իր և խոսակցի նախասիրությունների ու սիրած զբաղմունքների մասին՝ օգտագործելով շատ կարճ ու կապակցված նախադասություններ: | Զրուցում է իր և խոսակցի նախասիրությունների մասին՝ կառուցելով շատ կարճ նախադասություններ: Երկխոսությունը վարում է փոքրիկ դադարներով: | Զրուցում է նախասիրությունների մասին պարզ նախադասություններով: Զրույցը վարում է միայն այն դեպքում, երբ հենվում է տեսողական հուշումների՝ թեմատիկ նկարների, հարցերի պատրաստի կաղապարների կամ գրատախտակին գրված բառարանի վրա: | Պատասխանում է նախասիրությունների մասին իրեն ուղղված շատ պարզ հարցերին՝ օգտագործելով թեմային համապատասխան բառեր ու պատրաստի խոսքային կաղապարներ։ | Արտահայտում է իր նախասիրությունները առանձին բառերով։ | |||||||||||||||||||
27 | 26 | Մենախոսություն | Ներկայացնում է է շատ պարզ բառերով և նախադասություններով իր նախասիրությունները, հետաքրքրությունները և առօրյան: | Ներկայացնում է շատ պարզ բառերով և նախադասություններով իր նախասիրությունները, սակայն երբեմն ունենում է լրացուցիչ հարցադրումների կամ հուշող բառերի կարիք: | Նախասիրությունների մասին պատմում է միայն ուղղորդող հարցերի, նմուշ-օրինակների կամ հուշող բառերի օգնությամբ: | Անվանում է ախասիրություններին վերաբերող պարզ բառեր կամ կրկնում հնչեցված նախադասությունները: | Անվանում է միայն նախասիրություններին վերաբերող առանձին պարզ բառերի (օրինակ՝ նկարչություն, սպորտ, երաժշտություն): | |||||||||||||||||||
28 | 27 | Քերականական կառույցներ և կաղապարներ | Տարբերակում է ուսուցանված տառերը և դրանց հնչյունային տարբերակները տարբեր դիրքերում։ Ճիշտ արտաբերում է ուսուցանված հնչյունները՝ պահպանելով հիմնական արտասանական օրինաչափությունները։ Կիրառում է թեմային համապատասխան քերականական կառույցներն ու խոսքային կաղապարները։ | Տարբերակում է ուսուցանված տառերի մեծ մասը և դրանց հիմնական հնչյունային տարբերակները։ Արտաբերում է ուսուցանված հնչյունները՝ պահպանելով հիմնական արտասանական օրինաչափությունները։ Օգտագործում է թեմային համապատասխան հիմնական քերականական կառույցներն ու խոսքային կաղապարները։ | Ճանաչում է ուսուցանված տառերը և արտաբերում է դրանց համապատասխան հնչյունները՝ ըստ տրված նմուշի։ Օգտագործում է թեմային համապատասխան սովորած քերականական կառույցներն ու խոսքային կաղապարները՝ ըստ տրված նմուշի։ | Ճանաչում է ուսուցանված տառերի մի մասը և արտաբերում է դրանց համապատասխան հնչյունները։ Օգտագործում է թեմային համապատասխան առանձին քերականական կառույցներ։ | Ճանաչում է ուսուցանված առանձին տառերը և արտաբերում է դրանց համապատասխան հնչյունները։ | |||||||||||||||||||
29 | ||||||||||||||||||||||||||
30 | ||||||||||||||||||||||||||
31 | ||||||||||||||||||||||||||
32 | ||||||||||||||||||||||||||
33 | ||||||||||||||||||||||||||
34 | ||||||||||||||||||||||||||
35 | ||||||||||||||||||||||||||
36 | ||||||||||||||||||||||||||
37 | ||||||||||||||||||||||||||
38 | ||||||||||||||||||||||||||
39 | ||||||||||||||||||||||||||
40 | ||||||||||||||||||||||||||
41 | ||||||||||||||||||||||||||
42 | ||||||||||||||||||||||||||
43 | ||||||||||||||||||||||||||
44 | ||||||||||||||||||||||||||
45 | ||||||||||||||||||||||||||
46 | ||||||||||||||||||||||||||
47 | ||||||||||||||||||||||||||
48 | ||||||||||||||||||||||||||
49 | ||||||||||||||||||||||||||
50 | ||||||||||||||||||||||||||
51 | ||||||||||||||||||||||||||
52 | ||||||||||||||||||||||||||
53 | ||||||||||||||||||||||||||
54 | ||||||||||||||||||||||||||
55 | ||||||||||||||||||||||||||
56 | ||||||||||||||||||||||||||
57 | ||||||||||||||||||||||||||
58 | ||||||||||||||||||||||||||
59 | ||||||||||||||||||||||||||
60 | ||||||||||||||||||||||||||
61 | ||||||||||||||||||||||||||
62 | ||||||||||||||||||||||||||
63 | ||||||||||||||||||||||||||
64 | ||||||||||||||||||||||||||
65 | ||||||||||||||||||||||||||
66 | ||||||||||||||||||||||||||
67 | ||||||||||||||||||||||||||
68 | ||||||||||||||||||||||||||
69 | ||||||||||||||||||||||||||
70 | ||||||||||||||||||||||||||
71 | ||||||||||||||||||||||||||
72 | ||||||||||||||||||||||||||
73 | ||||||||||||||||||||||||||
74 | ||||||||||||||||||||||||||
75 | ||||||||||||||||||||||||||
76 | ||||||||||||||||||||||||||
77 | ||||||||||||||||||||||||||
78 | ||||||||||||||||||||||||||
79 | ||||||||||||||||||||||||||
80 | ||||||||||||||||||||||||||
81 | ||||||||||||||||||||||||||
82 | ||||||||||||||||||||||||||
83 | ||||||||||||||||||||||||||
84 | ||||||||||||||||||||||||||
85 | ||||||||||||||||||||||||||
86 | ||||||||||||||||||||||||||
87 | ||||||||||||||||||||||||||
88 | ||||||||||||||||||||||||||
89 | ||||||||||||||||||||||||||
90 | ||||||||||||||||||||||||||
91 | ||||||||||||||||||||||||||
92 | ||||||||||||||||||||||||||
93 | ||||||||||||||||||||||||||
94 | ||||||||||||||||||||||||||
95 | ||||||||||||||||||||||||||
96 | ||||||||||||||||||||||||||
97 | ||||||||||||||||||||||||||
98 | ||||||||||||||||||||||||||
99 | ||||||||||||||||||||||||||
100 |