ABCDEFGHIJKLMNOPQRSTUVWXYZ
1
dateurltitlebody
2
2025-02-20
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/150498/djoury-chtesats՝-bobikacoghnern-ou-nranc-vazvzocy-«past»
Ջուրը չտեսած՝ բոբիկացողներն ու նրանց վազվզոցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Համաշխարհային ընդգրկմամբ տեկտոնիկ փոփոխություններ են սկսվել: Դա նախանշվել էր արդեն իսկ ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Բայց կարելի է ասել, որ «գետնի վրա» դրա առաջին շոշափելի դրսևորումն արձանագրվեց Էր Ռիադում՝ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի ու Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցություններով: Դա Ռուսաստանի ու ԱՄՆ միջև մի տևական շրջան խաթարված հարաբերությունների վերականգնմանը նպատակաուղղված առաջին գործնական քայլն է: Ու, դատելով արդեն իսկ արված հայտարարություններից, կողմերի միջև առկա է որոշակի փոխըմբռնում՝ երկուստեք կարևոր խնդիրների հետ կապված:
Էական էր նաև հանդիպման վայրը՝ Սաուդյան Արաբիան: Հարկավ, Էրդողանն անթաքույց ցանկանում էր, որ հանդիպումը տեղի ունենա Թուրքիայում: Բայց շահագրգիռ կողմերը ևս հրաշալի հասկանում էին նրա ցանկության շարժառիթները, որոնց հետ իրենց հնարավոր պայմանավորվածությունները շաղկապելու առանձնակի հետաքրքրվածություն չունեին: Այդ կոնտեքստում, բնականաբար, ոչ մեկի աչքից չէր կարող վրիպել Էրդողանի ցուցադրական հանդիպումը «խփված խաղաքարտ» Զելենսկու հետ: Հանդիպում, որ Էր Ռիադի խորապատկերում ավելի շատ Ռուսաստանի, ինչ-որ տեղ նաև՝ ԱՄՆ-ի դեմ ուղղված դեմարշի տպավորություն թողեց: Շատ հավանական է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն ընդունելը, որին Ռուսաստանի ղեկավարությունը լեգիտիմ չի համարում, Էրդողանի համար դեռ արձագանք կունենա:
Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում են մեր «կարկանդակները»:
Ի՞նչ է անում Հայաստանի ղեկավար համարվող Նիկոլ Փաշինյանը՝ իր սատելիտների հետ միասին: Նա, որին արդեն բնորոշում են որպես աշխարհաքաղաքական պանդուխտ, եթե ոչ՝ վտարանդի: Մինչ այս ամենը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չափազանց արագ բոբիկացան՝ ջուրը չտեսած: Դա ամենից ցավոտ ու ճակատագրական կերպով արտացոլվեց 2022-ին, երբ իրենք իրենց համոզելով, թե՝ «վա՜յ, Ռուսաստանը կործանվում է, Ռուսաստանը կապիտուլյացիայի շեմին է» (իրենց ու իրենց «գաղափարախոսների» բառամթերքն է), ոչ միայն բացեիբաց Արևմուտքի գիրկը նետվելու շարժումներ արեցին, այլև այդ թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը հրաժարվեց Արցախից, Արցախը հայտարարեց ադրբեջանական տարածք՝ Մակրոնի միջնորդությամբ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
Թե ինչ կարգի հակառուսական հիստերիա Հայաստանում գեներացրեցին Փաշինյանն ու նրա սատելիտները, նույնպես հանրահայտ է: Չվերապատմենք վերջին 2-3 տարվա այդ ծեքծեքումները, որոնք հայությանն ու Հայաստանին շատ ծանր կորուստների առաջ կանգնեցրին:
Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, նրանց սատելիտների պարագայում խնդիրն այն է, որ նրանք, միասին վերցրած, նույն «երթուղին» են շարունակում նույնիսկ հիմա, երբ ակնհայտ է, որ դա ոչ մի տեղ չի տանում՝ Հայաստանը Թուրքիայի ոտքերի տակ նետելուց բացի: Այսինքն, նույնիսկ այն բանից հետո, երբ բացեիբաց պարզ է դարձել, որ Փաշինյանն ու իր թիմը, բացառապես սեփական իշխանությունը երկարաձգելու մտասևեռումից մղված, «ջուրը չտեսած՝ բոբիկացել» էին, նրանք էլի շարունակում են բոբիկացած վազվզել սուր քարերի ու իրենց «քաղաքականության» բեկորների վրա:
Ավելի պարզ. մի իրավիճակում, երբ Եվրամիությունն իսկ կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, Փաշինյանը «հանկարծ» նախաձեռնում է Եվրամիությանն անդամակցելու փուչիկ գործընթաց, ինչ-որ զավեշտական օրենքի ընդունում: Փաշինյանի հետ մտազուգահեռվող մեկ ուրիշ գործիչ հպարտ-հպարտ տարածում է, թե Բելառուսում իշխանափոխություն անելու համար Արևմուտքի կողմից ժամանակին օգտագործված անձնավորությունը հրավիրվել է Հայաստան: Մնում է, որ մի հատ էլ Զելենսկուն պաշտոնապես հրավիրեն:
Ավելին, վերջին կես ամսվա ընթացքում Փաշինյանը ոչ միայն ԱԺ ամբիոնի մոտ էր անհանգիստ ու նյարդային շարժումներ անում, այլև վազվզում էր աշխարհով մեկ: Բայց բոլորը տեսան, որ Բայդենի վարչակազմի հետ վերջին պահին իբր «ռազմավարական համագործակցության» թուղթ ստորագրած Փաշինյանը բացարձակապես անհետաքրքիր է Թրամփին, եթե չասենք՝ ուղղակիորեն արհամարհված:
Մյունխենում հայտնվելն էլ Փաշինյանին ոչինչ չտվեց, քանի որ որևէ կարևոր հանդիպում չկարողացավ ունենալ (Վենսի ելույթի խորապատկերում ոչ մեկը Փաշինյան մխիթարելու մղում չուներ, մեկը լիներ՝ մյուս ունկնդիրներին մխիթարեր), ավելին՝ Գերմանիայի հայ համայնքն իր բոլոր կառույցներով ուղղակիորեն բոյկոտեց Փաշինյանին:
Մնաց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ուսին «արտասվելը», բայց ինքն էլ հրաշալի հասկացավ, որ դա այն չէ: Պուտինին զանգելն էլ, դատելով շրջանառվող տեղեկություններից, Փաշինյանի համար այն չի եղել: Բնութագրական է, որ հենց այս օրերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական քաղաքական շրջանակների հետ:
Լավ, թե ինչ է անում Փաշինյանը, ինչպես է իրեն պատեպատ նետում՝ իր իշխանավարումը էլի մի որոշ ժամանակ երկարաձգելու ու անխուսափելի պատասխանատվությունից խուսափելու համար, դա հարցի մի կողմն է: Վատն այն է, որ նրա այդ չհաշվարկված, նյարդային ու փրփուրակառչական «շարժումները» կարող են էլ ավելի ծանր նստել Հայաստանի վրա: Իսկ որ ավելի վատ է, Փաշինյանը ու ՔՊ-ն Հայաստանը Եվրամիություն չեն խցկի, բայց Ռուսաստանի կողմից որպես թշնամական ընկալվող «բուռն գործունեությամբ» կարող են նոր փորձություններ բերել, որոնցից ամենավատը երկիրը գործնականում թուրքական լծի տակ դնելու ուրվականն է:
Ի դեպ, Էրդողանի, մի քիչ էլ՝ Ալիևի մասին: Ակնհայտ է, որ նրանք ինչ-որ պահի սկսեցին կորցնել իրականության զգացողությունը, Ռուսաստանի հանդեպ սկսեցին անբարյացկամ ու բացահայտ թշնամական քայլեր անել: Դրա հետ կապված ամենից վատ բանն այն է, որ նման իրավիճակում Հայաստանը չունի մեր պետության ու ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություն, որը կկարողանար հնարավորինս օգտվել նման վիճակից: Դրա փոխարեն, Հայաստանում իշխանության է մի գործիչ, իր թիմով, որը գերազանցապես սպասարկում է ոչ թե պարզապես օտարների, այլ թշնամի Թուքիայի ու Ադրբեջանի շահերը՝ դա հանրության վրա սաղացնելով որպես... «պետականամետ» գործունեություն:Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
3
2025-02-19
https://archive.yerevan.today/eterum/karch-asats/150476/angam-nopan-e-miajamanak-brnoum․-incho՞u-e-qocharyany-histerikayi-medj-gcel-adrbedjanin-ou-qp-in․-«karch-asats»
Անգամ նոպան է միաժամանակ բռնում․ Ինչո՞ւ է Քոչարյանը հիստերիկայի մեջ գցել Ադրբեջանին ու ՔՊ-ին․ «Կարճ ասած»

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից որքան որ նկատելի էր թարմ, կշռադատված ու վաղուց սպասելի խոսքը, խորը վերլուծությունը, կանխատեսումներն ու լուծման ուղիների մատնանշումը, այնքան էլ նկատեի էր խիստ անհանգստությունը, կասեի՝ նոպան Բաքվում ու Հայաստանի իշխանությունում։ Ասուլիսից անցել է 3 օր, բայց չեն դադարում այդ երկու ճամբարներից մեկնաբանությունները։ Ուշագրավ է, որՔՊ-ականներն անգամ Նիկոլի ասուլիսի մասին մոռացել էին ասուլիսի կեսից, իրենց ղեկավարի ասուլիսից հնչած մեկ կարևոր միտք չէին գտնում, որ տարածեն, իսկ Քոչարյանի ասուլիսի մասին գրում են մինչև հիմա։
Փետրվարի 11-ին անդրադարձա թեմային, որ Բաքվում ու Երևանում համաժամանակյա դատական նիստեր էին Արցախի ղեկավարության դեմ։ Այդ օրը Բաքվում Արցախի ղեկավարների դատն էր, Երևանում՝ Ռոբերտ Քոչարյանի։ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ ասաց, որ սինքրոնիզացված աշխատում են Երևանի ու Բաքվի իշխանությունները, երեք նախագահ էնտեղ է դատվում, մեկը՝ Երևանում․ դուք մտածեք, թե ինչու։ Վերջին տարներին բազմաթիվ են օրինակները, երբԱդրբեջանի և Հայաստանի իշխանությունների գործունեությունը միջազգային հարթակներում, Հայաստանի ընդդիմությանը թիրախավորելու գործում, Ռոբերտ Քոչարյանի վեռրաբերյալ և այլ առիթներով, համատեղ աշխատանքի տպավորություն է թողել։Այդ համատեղ աշխատանքի վերջին օրինակը սկսել է երկու օր առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից ու մինչ հիմա շարունակվում է։ Հենց հայտնի դարձավ, որ ավելի քան երկու տարվա դադարից հետո ասուլիս է տալիս, միանգամից, ակտիվացան։ Նայում էինք, որ բոլոր ուղիղ եթերների տակ ակտիվորեն գրում էին ադրբեջանական անուն ազգանունով մարդիկ և կիսագրագետ ու լրիվ անգրագետ բառապաշարով ֆեյքերը, որոնք ընդունված է ասել, որ սնվում են պետական հայտնի՝ ֆեյքերի ՊՈԱԿ անունը ստացած հիմնարկից։ Ու նաև՝ ՔՊ-ական պատգամավորները, նրանց օգնականները․ ավագանիները և այլն։ Իհարկե՝ ամենայն հավանականությամբ ֆեյքերն էլ հենց նույն անձինք էին՝ տարբեր օգտահաշիվներով։ Մեկ-մեկ ինձ թվում էր՝ երկուսն էլ ադրբեջաներեն են գրում։ Ադրբեջանցիների գրառումները Գուգլ թարգմանիչով հայերեն էի թարգմանում, հասկանամ ինչ կա գրած ու ինձ բռնացրի նրա մեջ, որ Վահագն Ալեքսանյանի գրառումն էլ եմ դրել, որ ադրբեջաներենից հայերեն թարգմանի․ այ էդքան նման են։
Մի քանի օրինակ բերեմ․ ադրբեջանցի իշխնական քաղաքագետ Շահինօղլուն գրում է, թե Ռոբերտ Քոչարյանը փորձում է խարխլել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Բայց պետք է չանհանգստանա Փաշինյանը, որովհետև Քոչարյանը աջակցություն չունի։ ՔՊ-ականներն է, ի դեպ, որ ուշի-ուշով հետևում ին ասուլիսին, ասում էին, թե Քոչարյանը չունի աջակցություն, հեղինակություն։Է բա որ չունի հեղինակություն, աջակցություն, ձեզ համար ավելի լավ չէ՞, ինչի՞ եք իրար խառնվել։ Բա որ չունի կշիռ, 7 տարի ինչի՞ եք պետական ողջ ռեսուրսը վատնում Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ու հլը վախենում եք։ Ու շատ եմ ցավում, ամոթի բան է, որ Հայաստանի վարչապետը մնացել է Ադրբեջանի ինչ-որ քաղաքագետ-վերլուծաբանների աջակցության հույսին։ ՔՊ-ականները անգամ էդտեղ են անճար։ Քոչարյանն ասում է՝ Նիկոլին թողեցի իրընտրողների հետ մեն-մենակ, իրեն սպառեց․ է դուք էլ թողեք Քոչարյանն ինքն իրեն սպառի, եթե համարում եք, որ իրոք չունի աջակցություն։ Բայց չէ, տեսնում եք, որ ամեն ասուլիս հետո մարդիկ ասում են՝ հազիվ նորմալ, ուժեղ խոսք լսեցինք, քոչարյանական չենք, բայց ուզում ենք սենց ղեկավար, ոչ թե․․․։
Ադրբեջանցի քաղաքագետին ձայնակցում է Հայաստանի Ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավարը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում։ Երևի Նիկոլը նեղվել է իր դիվանագիտությանը տված բնորոշումներից։ Դե բայց որքան էլ նեղվեք՝ դա եք, նկարագրել է ձեր դիվանագիտության խղճուկ վիճակը,ձեր բանակցային տխուր վիճակը։
Զուգահեռ գրառումներ են անում ադրբեջանցի իշխանական խմբագիր Ալիօղլուն ու պատերազմի ժամանակ Արցախում կասկածելի հանգամանքներում հայտնված Դանիել Իոաննիսյանը:Ադրբեջանցին ասում է՝ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից, որովհետև վախեցել է «ճշմարտությունից»։ Իոաննիսյանն էլ գրում է, թե Քոչարյանը վախենում է բանավիճել։ Իսկ ինչո՞ւ Քոչարյանը չի գնում բանավիճելու, դե հումորով բացատրում է, կարծում եմ իրոք տեղին․ մեջբերում է Մարկ Տվենին։
Միլի Մեջլիսի պատգամավոր Միրզաբեյլին գրում է՝ ՀՀ երկրորդ նախագահն աշխատում է Ռուսաստանի հրահանգներով, ուզում է հաճոյանալ Մոսկվային։ Նույն բանը գրում են նրա հայաստանցի գործընկեր Վահագն Ալեքսանյանը և Հասմիկ Հակոբյանը։ Այսինքնսինխրոնիզացիան նաև էստեղ է․ եթե Բաքվից գրում է պատգամավոր, Հայստանից ևս նույն բանը գրում է ՔՊ-ական պատգամավոր, եթե գրում է վերլուծաբան, այստեղից նույնպես։
Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ Եվրոպայի համար էս խառը ժամանակներում, երբ այդ կառույցը ունի քաղաքական, տնտեսական, լիդերության ճգնաժամ, կորցնում է խաղաղությունը, Եվրամիություն մտնելու հայտ ներկայացնելը աբսուրդ է, էստեղից ՔՊ-ականները փրփրում են, էնտեղից ադրբեջանցիները գրում են՝ Հայ ժողովրդի ապագան Եվրոպայում է, պետք է Ռոսաստանին մերժել ամբողջությամբ, Նիկոլը ճիշտ ուղու վրա է։ Այ քեզ բա՜ն։ Մի տեսակ, ոնցոր մի չատում հրահանգներ ստացած լինեք, տղաներ և աղջիկներ։
Չթվարկեմ այլ անուններ, Ալեն-բան, նույն տպավորությունը ստացա․տպավորություն է, որ ՔՊ ժողովում օգտագործել են ուղիղ կապը ադրբեջանցիների հետ, ու դերերի բաշխում արել ով ինչ պետք է գրի, ու տեքստը գրել է Նիկոլը կամ իրեն քշողը, ինչ ասեմ։ Ու գիտե՞ք խնդալուն որն է, գրելու թեման․ ի՞նչն են քննադատում, ո՞ր արածը։ Թեմա չկա։ Օրինակ ցանկացած մեկին, որն այս իշխանությանը չի ընդունում, հարցնես ինչո՞ւ, հստակ գիտի պատճառները։ ՔՊ-ականների մոտ դա վերացական բան է, այսինքն իրենց թեմաներն էլ են ֆեյք։ Մի ՔՊ-ական դեպուտատ կա, որ Նիկոլի պես բարձրագույն կրթություն չունի։ Ասում է՝եթե իշխանական լրագրողներ ներկա լինեին ասուլիսին, «պիտի որ հիշացնեին իր հնչեցրած երկարատև կենացների հետևանքները, որոնց դառը պտուղները ճաշակել է մի ամբողջ պետություն»։Նախ իշխանական լրագրողներ ներկա էին ասուլիսին, ու՝ ոչ մեկը։ Բայց էդ պտուղներն է էլի հետաքրքիր, Քոչարյանի ո՞ր արածից ես դառը պտուղ ճաշակել։ Ռոբերտ Քոչարյանը իշխանության ավարտին թողել է երկնիշ աճով զարգացող պետություն, ներգաղթ ունեցող պետություն, անխախտ սահմաններով, անվտանգ պետություն, Սփյուռքի հետ ամուր կապ, թե՛ ռազմավարական գործընկերներ, թե՛ բարիդրացիական հարաբերությւոններ և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի հետ։ Է իր աշխատանքը նորմալ շարունակեիք, նորմալ պտուղներ ճաշակեիք։ Ոնցոր ավտոմեքենան տանես գլորես ձորը, հետո արտադրողին ասես քո ավտոյից դառը պտուղներ ճաշակեցինք։ Երկիր էր տվել, զարգացնեիք, ոչ թե քանդեիք։Որ 15 զինվոր վառեցիք խրճիթում, Քոչարյանի ո՞ր արածի պտուղներն էր, ձեզ նորմալ զորանոցներ էին տվել, չհանձնեիք։ Էն որ ձեր Շեֆը տռճիկ էր տալիս ազատագրված Շուշիում, դա մեծամասամբ Քոչարյանի արածն էր, իսկ որ հետո Շուշին, 30 տարի պահած զարգացրած, 40 օրվա մեջ հանձնեցիք, դա ո՞ւմ արածի պտուղն էր, Քոչարյանի՞։ Որ պետական պարտքը 13 միլիարդ դոլարին է հասնում, դրա 12 միլիարդը կուտակել եք Քոչարյանից հետո, որից 7 միլիարդը՝ Նիկոլը, դա Քոչարյանի արածի պտուղն է՞, թե՞ ձեր։ Քոչարյանի արածը անկախ հակական Ստեփանակերտն էր, իսկ որ էսօր Ալիևն այցելել է Ստեփանակերտ, դա ձեր արածի պտուղն է։ Ասենք ո՞ւմ հետ եմ բանավիճում։
Ես հասկանում՝ եմ իրենց գործը ինչքան դժվար է ու կարծում եմ հեսա էլի արտաքին պարտքը կմեծացնեն, որ ՔՊ-ին պարգևավճարներ բաժանեն Քոչարյանի ասուլիսին բացառիկ հիմարություններով արձագանքելու համար։ Պատկերացնում ե՞ք որքան դժվար է անկապ մտքեր հորինելը (կամ գուցե իրենց համար դժվար չէ, բնական վիճակ է), հետո մի հատ էլ նույն բաներն անել ֆեյք էջերով։ Նիկոլը հունվարի վերջին օրը ասուլիս տվեց, մենք ու շատերը համեմատում էինք, որ նույն բանի մասին նախորդ ասուլիսում ուրիշ բան էր ասում, դրանից առաջ ուրիշ բան, ԱԺ-ում ուրիշ բան, 2018-ին ուրիշ բան, հիմա ուրիշ բան։ Կարո՞ղ եք ասել մի բան, որ Քոչարյանն ասել է ու հակառակն է արել, մի բանը տարբեր տեղեր տարբեր ձև է ասել։ Այ դրա համար էլ ՔՊ-ն հիստերիկ նոպայի մեջ էր։
Շատ ուշագրավ է, որ Ալիևը Նիկոլին ծաղրում է, ասում է հարբեցող, ծաղրածու, ՔՊ-ականներն արձագանք չունեն, այսինքն՝ համամիտ են Ալիևի ասածների հետ, իսկ Քոչարյանի ասածներին, քննադատությանը համամիտ չեն։ Ադրբեջանցի ակտիվիստը գրել էր Քոչարյանը Հայաստանը քանդեց։ ՔՊ-ականներն ու ֆեյքերը գրում են Քոչարյանը երկիրը քանդեց, քարը քարի վրա չթողեց։ Ու տեսարանը աչքիս առաջ գալիս է, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման 10 տարում աղետի գոտու մեծ մասը վերականգնել է, իսկ Նիկոլը իր կառավարման 7 տարում մնացած մի քանի հոգու տանիքի հարցը չի լուծել։ Աչքիս առաջ եկան գնացին, թե ինչպես է Քոչարյանը աղետի գոտու բնակիչներին բաժանել տների բանալիները, իսկ Նիկոլը իր պատճառով անտուն մնացածներին առաջարկում է հիփոթեքային վարկ։ Աչքիս առաջ է, թե ինչպես մեկ տարի առաջ տեղի ունեցած ջրհեղեղի վնասները մինչև էսօր Նիկոլի իշխանությունը ամբողջությամբ չի էլ հաշվել։ Արա դուք ի՞նչ քանդելուց եք խոսում։
Լավ, ձեզ գուցե հետաքրքրի հարցը՝ Ադրբեջանը վախենում է Քոչարյանի ակտիվությունից, հասկացանք, իրոք անհանգստանում են, որովհետև հազիվ կարողացել են Նիկոլի հետ պայմանավորվել, ստանալ Ղարաբաղ, Նիկոլե՞նք ինչու են էդքան անհանգստանում։ Ալիևն անհանգստանում է Հայաստանի կողմից բանիմաց, արհեստավարժ բանակցողից, հասկանում եմ, բայց նիկոլե՞նք ինչու են վախենում, վա՞տ կլինի, որ իրենց քանդած երկիրը մեջքը ուղղի։ Ի դեպ, նրանք, ովքեր համարում են, որ Քոչարյանի հետ գալը պատերզմ է նշանակում, սխալվում են, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիները եղել են ամենախաղաղ տարիները անկախության ողջ ընթացքում, իսկ Նիկոլը, որ անընդհատ խոսել է խաղաղությունից, բերել է մի քանի պատերազմ ու բախումներ։ Հիմա էլ խոսում է․ դե ասե՛ք, ի՞նչ սպասել իրենից։
Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի վրա մուռ ունեն Ադրբեջանն ու Նիկոլենք։ Ադրբեջանի համար ամենահարմար թեկնածուն է Նիկոլը, ինչ ուզում են, ստանում են առանց խնդրի։ Ադրբեջանցիներին հասկանում եմ, ես էլ կուզենայի, որ մեր թշնամի երկիրն ունենար այնպիսի ղեկավար, որ ինչ ասեինք՝ աներ։ Բայց ՔՊ-ականների՞ն ինչու ձեռք չի տալիս ուժեղ, ձիգ, խոստումները կատարող, հաղթող ղեկավար ունենալը։ ՔՊ-ականները, օրինակ, չե՞ն ուզենա, որ էդպիսի ղեկավար ունենանք, որ վերջապես էս ամոթից մեր երկիրը հանի։ Պետք է որ ուզենան։ Իսկ եթե իրենց ձեռք է տալիս Նիկոլը, նշանակում է, որ Ադրբեջանի ու ՔՊ-ի շահերը իրոք նույնն են։ Ադրբեջանին էլ ձեռք չի տալիս։

Սևակ Հակոբյան
4
2025-02-19
https://archive.yerevan.today/all/politics/150460/popoxoutyan-jamanaky-hima-e-pashinyani-qaghaqakanoutyouny-sparnaliq-e-vardan-oskanyan
Փոփոխության ժամանակը հիմա է. Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է. Վարդան Օսկանյան
Փոփոխության ժամանակը հիմա է. Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է պետականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
«Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը սպառնում են ոչ միայն արտաքին ուժերը, այլև սեփական ղեկավարության ձախողումները։ Ադրբեջանի նկրտումները վաղուց հստակ են՝ ռազմական ուժի և դիվանագիտական ճնշման միջոցով ամրապնդել տարածքային նվաճումները։ Այս մարտահրավերները գոյութենական սպառնալիքի են վերածվել ոչ միայն Բաքվի ագրեսիայի, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձեռնհասության պատճառով։ Նրա սխալ հաշվարկները, անվճռականությունը և տապալված քաղաքականությունը քայքայել են Հայաստանի՝ տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու կարողությունը՝ կառավարելի հակամարտությունը վերածելով ազգային աղետի։ Փաստացի, հենց Փաշինյանն է դարձել Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը՝ իր ձախողումներով հնարավոր դարձնելով Ադրբեջանի ագրեսիան։
Ադրբեջանի ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ, սակայն Հայաստանի՝ դրանց հակազդելու կարողությունը թուլացել է Փաշինյանի ղեկավարման պատճառով։ Նրա պաշտոնավարումը նշանավորվել է սխալների ամբողջական շարքով, որոնք թուլացրել են Հայաստանի ռազմական պատրաստվածությունը, դիվանագիտական ազդեցությունը և ներքին միասնականությունը։ 2020-ի պարտության, հետո՝ Արցախի անկման, արցախցիների տեղահանության և Հայաստանի աշխարհաքաղաքական աճող մեկուսացման ձախողումները գալիս են մի առաջնորդից, որը չունի դիվանագիտական, ռազմավարական և ռազմաքաղաքական հմտություններ երկրի շահերը պաշտպանելու համար։ Նրա սխալները չեն սկսվել 2020-ին. դրանք ակնհայտ էին դեռ 2018-ից, երբ նա շարունակում էր հեղափոխական հռետորաբանությունը, բայց զուրկ էր արտաքին քաղաքականության հստակ տեսլականից։ Նրա ղեկավարումը Հայաստանը դարձրել է խոցելի Ադրբեջանի սպառնալիքների հանդեպ՝ պաշտպանական պոտենցիալ ուժեղ դիրքը վերածելով թուլության և պարտվողականության։
Տարածաշրջանային իրատեսական քաղաքականություն և պաշտպանական ամուր ռազմավարություն մշակելու փոխարեն՝ Փաշինյանը տղայական ազգայնականությունից գնաց մինչև անընդունելի զիջողականության, որոնցից ոչ մեկը չէր բխում դիվանագիտական և անվտանգության իրատեսական շրջանակից։ Նրա կառավարությունն անտեսեց հետախուզական նախազգուշացումները, անտեսեց Ադրբեջանի ռազմական հզորացումը և սխալ կառավարեց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ օտարանալով ավանդական գործընկերներից և առանց ապահովելու իրատեսական այլընտրանքներ։ Նրա ամենաաղետալի սխալներից մեկը այն համոզմունքն էր, որ քաղաքական հռետորաբանությունը կարող է փոխարինել ռազմավարական կանխատեսմանը։ Երբ դա ենթարկվեց պատերազմի փորձությանը, նա միանգամայն անպատրաստ էր դրան։ Երբ առերեսվեց դիվանագիտական հետևանքներին, անվճռական էր և հաճախ անտեղյակ։ Իսկ երբ ի հայտ եկան ուղղություն փոխելու հնարավորություններ, նա կրկնապատկեց այն քաղաքականությունը, որը հետագայում էլ ավելի թուլացրեց Հայաստանի դիրքերը։
Այժմ, երբ Փաշինյանի անձնական անվտանգությունն ավելի ու ավելի է կապվում իշխանությունը պահպանելու հետ, նրա արտաքին քաղաքական որոշումները թերևս ավելի շատ բխում են ինքնապահպանման բնազդից, քան ազգային շահից։ Նրա շրջադարձը դեպի Արևմուտք իրականացվեց անզգույշ՝ օտարացնելով Ռուսաստանին և փոխարենը արևմտյան շոշափելի երաշխիքներ չապահովելով։ Գործնական վերադասավորումը կարող էր օգուտ բերել Հայաստանին, եթե ռազմավարական մոտեցում ցուցաբերվեր։ Բայց Փաշինյանի կառավարությունը ապավինեց խորհրդանշական ժեստերի, օրինակ՝ ԵՄ անդամակցության հարցի բարձրացմանը՝ չկարողանալով հաստատել անվտանգության կոնկրետ շրջանակ։ ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի՝ ոչ պատեհ ժամանակ ընդունումը համընկել է աշխարհաքաղաքական կարևոր զարգացումների հետ, այդ թվում ԱՄՆ փոխնախագահ Ջ․Դ․ Վենսի մյուխնենյան ելույթի և ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկի, ինչը նշանավորում է աշխարհաքաղաքական նոր վերադասավորում՝ Կովկասի համար, անկասկած, նշանակալի հետևանքներով։
Ակնհայտ սխալ այս հաշվարկը կրկին վկայում է գլոբալ դինամիկայից Փաշինյանի անտեղյակության մասին։ Հայաստանի դիրքավորումն առավելագույնս ամրապանդելու փոխարեն նա շարունակում է գործել վակուումում՝ չտեսնելով աշխարհաքաղաքական ուժերի ավելի լայն փոխազդեցությունը։
Իր բոլոր թերություններով հանդերձ՝ Ռուսաստանը պատմականորեն եղել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը։ Թեև Մոսկվայի ձախողումների վերաբերյալ դժգոհությունները հիմնավոր են՝ կապերի խզումն առանց այլընտրանքների ապահովման ռազմավարական անխոհեմություն է։ Դիվանագիտությունը չի կարող լինել ցուցադրական քայլերի մասին։ Այն նախևառաջ ազգային առավելագույն անվտանգություն ապահովելու մասին է։ Փաշինյանի օրոք Հայաստանը մեկուսացել է՝ օտարանալով Մոսկվայից, չստանալով Արևմուտքի աջակցությունը և խոցելի դառնալով Ադրբեջանի ճնշման հանդեպ։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պահանջները շարունակում են ավելանալ։ Իլհամ Ալիևի նկրտումները Արցախից ու նրա ղեկավարության նվաստացումներից անդին են. դրանք պահանջում են Հայաստանի զինաթափում, ադրբեջանցիների վերաբնակեցում բուն Հայաստանում և տարածքային զիջումներ, որոնք խաթարում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Սրանք պարզապես ագրեսիվ դիրքորոշումներ չեն, այլ գոյութենական մարտահրավեր Հայաստանի ապագայի համար։ Սակայն Փաշինյանի արձագանքը եղել է պասիվ։ Նա չի կարողացել անել այնպես, որ Ադրբեջանն այդ գործողությունների համար պատասխան ու գին տա։ Նրա կառավարությունը մեկը մյուսի հետևից կուլ է տվել դիվանագիտական և ռազմական հետընթացները՝ քայքայելով Հայաստանի զսպման կարողությունները և երկիրը դարձնելով ավելի խոցելի։
Ադրբեջանն իհարկե ագրեսոր է, բայց հենց Փաշինյանի ձախողումներն են Ալիևի նկրտումները դարձրել իրագործելի։ Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարություն՝ առաջնորդ, որը հասկանում է ուժերի հավասարակշռությունը, որը կարող է մշակել անվտանգության իրատեսական քաղաքականություն և որը կարող է դիվանագիտությամբ զբաղվել կարողության, այլ ոչ թե հուսահատության դիրքերից։ Փաշինյանը բազմիցս ցույց է տվել, որ այդ դերն իր հագով չէ։ Որքան երկար նա մնա իշխանության, այնքան մեծ է վտանգը, որ Հայաստանի ինքնիշխանությունը կքայքայվի՝ մաս առ մաս, զիջում առ զիջում՝ մինչև որ ոչինչ չմնա պետության անկախությունից։
Փոփոխության ժամանակը հիմա է։ Հայաստանը պետք է վերագտնի իր սեփական դերակատարությունը, վերասահմանի իր անվտանգության առաջնահերթությունները և վերակառուցի իր դիվանագիտական վստահելիությունը»,-գրել է նա:

5
2025-02-18
https://archive.yerevan.today/all/politics/150399/alievi-andznakan-vrejxndroutyounn-e-zatouliny՝-arcaxi-naxkin-ghekavarneri-datavaroutyan-masin
Ալիևի անձնական վրեժխնդրությունն է. Զատուլինը՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալԿոնստանտին ԶատուլինըAlpha News-ի հետ զրույցում անդրադարձել է եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքին, Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների ճգնաժամին,ինչպես նաև Արցախի նախկին ղեկավարների դատավարությանը, որը տեղի է ունենում Բաքվում:
Պատգամավորի խոսքով՝եթե Հայաստանը անդամակցի Եվրամիությանը, դա կնշանակի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։
«Իհարկե, չկա ոչ միայն ժամկետ, այլև պաշտոնական ձևակերպված խոստում Եվրամիության կողմից, որ նա պատրաստվումէ ընդունել Հայաստանին։ Այդ դեպքում ինչո՞ւ է պետք այդ օրինագիծը, որն այժմ արդեն դարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունվածօրենք։ Ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ դա անհրաժեշտ է հայերի, Հայաստանի քաղաքացիների գիտակցությունը վերաձևավորելու, նրանց մեջ ներարկելու այն գաղափարը, որ ընտրված է դեպիԵվրամիություն ճանապարհը։
Իսկ այն ամենը, ինչ վերաբերում է ներկա վիճակին, օրինակ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը կամ Ռուաստանի հետ ինչ-որ կապերին,այսպես ասած, գալիք բնույթ է կրում։ Իհարկե, դա վնասակար է հայ-ռուսական հարաբերությունների համար։
Ռուսաստանում դա հանգիստ ընդունեցին, սա ներքին հայկական հարց է, բայց դա չի նշանակում, որ մենք սրանից եզրակացություններ չենք անում։ Եթե տեղի ունենա այնպիսի «փառահեղ» իրադարձություն, ինչպիսին Հայաստանիանդամակցությունն Է Եվրամիությանը, դա կնշանակի միաժամանակ դուրս գալ Եվրասիական միությունից։
Հետաքրքիր է, որ Հայաստանի ղեկավարությունն այս առիթով «բերանը ջուր է առել» և լավագույն դեպքում իր բնակչությանն ասում է, որ մենք հիմա չենք գնում ԵՄ, բայց միևնույն ժամանակ ոչ մի տեղ չի հաստատում,որմեկը նշանակում է դուրս գալ մյուսից։ Մենք նույնպես պետք է ճշգրտենք մեր ծրագրերը՝ հաշվի առնելով Հայաստանի հեռանալը։ Հետագայում, եթե Եվրասիական միությունից Եվրամիությունընդունվի նման օրենք, ապա, իհարկե, մենք պարտավոր կլինենք մեր եզրակացություններն անել»,- ասել է Զատուլինը։
Ինչ վերաբերում է Մոսկվայիև Բաքվի հարաբերությունների ճգնաժամին, ապա դա, ըստ պատգամավորի, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն այլևս չունի Ռուսաստանի կարիքն այնքան, որքան մինչև ԼՂ հիմնախնդրի լուծումը։
«Փաստորեն, ողբերգությունէ տեղի ունեցել, ինքնաթիռ է կործանվել, մարդիկ են զոհվել, հանգամանքները պարզվում են, այն չի ավարտվել։ Ադրբեջանական կողմը նախապես վստահ է, որ դա միանշանակ ռուսական հակաօդայինպաշտպանության գործն է։ Սա չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել։ Այժմ ամեն ինչ պարզվում է։ Բայց այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի նախագահն ամենուր մեղադրում է Ռուսաստանինայն բանի համար, որ նա դեռ ներողություն չի խնդրել։ Բայց իրականում Ռուսաստանը ներողություն է խնդրել։
Նախագահ Պուտինը զրուցել է Իլհամ Ալիևի հետ, ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի հետ տեղի ունեցածի համար: Ադրբեջանի նախագահը մեղադրում Է Ռուսաստանին և մարդասիրական օգնություն ուղարկում Ուկրաինա, նա դա անումէ գիտակցաբար, դա անում է միևնույն ժամանակ՝ իր դիրքորոշումը ցույց տալու համար։
Ինչո՞ւ է պաշտոնական Ադրբեջանն այդպես վարվում։ Կարծում եմ, որ սա ուղղակի հետևանք է այն բանի, որ Ադրբեջանն այլևս Ռուսաստանի կարիքը չունի այնքան, որքան եղել է, օրինակ, մինչև Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը։ Այս փուլում մենք տեսանք Ադրբեջանի՝ բոլորովին այլ պահվածք։ Եվ ես ուզում եմ ասել, որ մեր կողմից պաշտոնական մակարդակով բավական կոմպլեմենտար վերաբերմունք է եղել Ադրբեջանի հետ կապերի նկատմամբ։
Ադրբեջանը երկու անգամ (սպանված ռուս զինվորականներ — խմբ․), համենայն դեպս իմ հիշողությունում կա, այն ժամանակ ռուսական ուղղաթիռ է խոցել։ Այո, ներողություն է խնդրել։ Ինչ վերաբերում է տուժածներին օգնելուն, ինչ վերաբերում է մեղավորներին պատժելուն, ապա դրանցից ոչ մեկը տեղի չի ունեցել։ Եվ նա Ռուսաստանից պահանջում է լիակատար ապաշխարություն, պատիժ և մնացած ամեն ինչ, նույնիսկ նախաքննության ավարտից առաջ։ Այսինքն՝ Ադրբեջանը ելնում է երկակի ստանդարտներից»,- նշել է Զատուլինը։
Նա միաժամանակ ասել է, որ Ադրբեջանն, իհարկե, փորձում է օգուտ քաղել Ռուսաստանի հետ հարաբերություններից։
«Նա գործում է իր ազգային եսասիրությունից ելնելով։ Բայց դրա հետ մեկտեղ համարել, որ Ադրբեջանն ամենամոտ, հարազատ դաշնակիցն է և այլն, ակնհայտ չափազանցություն է։ Դա պարզապես ճիշտ չէ։ Ադրբեջանն այսօր սերտ ռազմադաշնակցային հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։
Հարկ է նշել, որ թուրքերն օգնում են նրանց և օգնել են Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, նրանք նույնիսկ ղեկավարում էին այդ գործողությունները և մատակարարում ամբողջ անօդաչու տեխնիկան։ Նրանք (Ադրբեջանը) չեն մտածում մեր կողքին ապրելու մասին։ Մենք սահմանակցում ենք միմյանց հետ, և ապագայում շատ բան կարող է պատահել, որը կպահանջի Ռուսաստանի լավ վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ», — ավելացրել է Զատուլինը։
Ինչ վերաբերում է Արցախի նախկին ղեկավարության դատավարությանը և արդյոք Ռուսաստանը հնարավորություն ունի ինչ-որ կերպ օգնել այդ մարդկանց, պատգամավորն ասաց, որ Ալիևի համար դա անձնական վրեժխնդրության գործողություն է։
«Ես միշտ պահանջել եմ դա և սպասել եմ դրան։ Ես հիմա չեմ կարող միանշանակ պնդել, որ նման փորձեր չեն եղել։ Դրանք հրապարակային չէին և գուցե չպետք է հրապարակային լինեին: Իմ տեղեկություններով՝ դրանք իրականացվել են, բայց կամ բավականաչափ համառ չեն եղել, կամ պարզապես նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես ասում են, չի լսել, չի ցանկացել լսել։ Ադրբեջանի նախագահին բնորոշ է անձնական ընկալումը։ Նա վրեժ է լուծում: Դա անձնական վրեժխնդրության գործողություն է: Հակառակ դեպքում, եթե մտածում եք ապագայի մասին, ինչո՞ւ եք Ստեփանակերտ այցելելիս քայլում Լեռնային Ղարաբաղի դրոշների վրայով։ Ինչու՞ եք ինչ-որ բան քանդում:
Ինչո՞ւ 10-րդ կամ 11-րդ դարերի հայկական վանքերը հռչակել ալբանական, որովհետև այսպիսով նա մեծապես խրախուսվում է այդ ամենն անպատիժ անելու իր կարողությունից։ Դա փուշ է, որը մնում է մարմնում։ Ի վերջո, Ադրբեջանը միակը չէ մոլորակի վրա, նա պետք է մտածի նաև իր միջազգային հեղինակության մասին։ Եվ ոչ մի Մեծ Բրիտանիա, որը հեռու է՝ ծովերից այն կողմ, ի տարբերություն Ռուսաստանի, որն ավելի մոտ է, այս կերպ չի ազդի այն ամենի վրա, ինչ կարող է տեղի ունենալ Կովկասում, որքան էլ որ դա ցանկանա»,- եզրափակել է Զատուլինը։

6
2025-02-18
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/150383/pashinyany-mirzoyani-midjocov-pordzoum-e-kapi-dours-gal-rousastanyan-ghekavaroutyan-het-«iravounq»
Փաշինյանը Միրզոյանի միջոցով փորձում է կապի դուրս գալ ռուսաստանյան ղեկավարության հետ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս ճշտվող տեղեկությունների համաձայն` Նիկոլ Փաշինյանն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջոցով փորձում է կապի դուրս գալ ռուսաստանյան ղեկավարության հետ եւ որոշակի մեսիջներ հղել: Ի՞նչ է փոխվել իշխանության ներսում, լավատեղյակ աղբյուրները բացատրում են նրանով, որ խնդիր կա` մինչ ռուսների եւ ամերիկացիների ինտենսիվ բանակցությունների մեկնարկը՝ ցույց տալ, որ հայաստանյան իշխանություններն առնվազն լոյալ են պաշտոնական Մոսկվայի հանդեպ:
Սակայն դիվանագիտական խողովակներով գործը գլուխ չի գալիս, քանի որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ այս օրերին գտնվում է Սաուդյան Արաբիայում՝ խիստ զբաղված լինելով ամերիկացիների հետ բանակցություններով: Հետեւապես, Փաշինյան Նիկոլին ոչինչ չի մնում, քան ՌԴ-ում հայազգի մեծահարուստների միջոցով ինչ-ինչ հարցեր լուծել՝ Կրեմլին հասցնելով մոտավորապես այսպիսի մեղայական, թե՝ «Լադիմիր Լադիմիրիչ, էլ չեմ անի»:
Ահա, թե ինչու են նաեւ իշխանական պատգամավորները մեկը մյուսի հետեւից պնդում, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին կողմ քվեարկելը դեռ չի նշանակում, որ իշխող ուժը պատրաստ է Հայաստանը տանել Եվրամիության անդամակցման»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
7
2025-02-17
https://archive.yerevan.today/eterum/karch-asats/150374/amenakarevory՝-robert-qocharyani-asoulisic․-«karch-asats»
Ամենակարևորը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից․ «Կարճ ասած»

Այսօր մամուլի ասուլիս ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բավականին սպասված ասուլիս էր, նախագահի խոսքը, կանխատեսումները, մեկնաբանությունները բավականին ուշացած էին, և նրան լսելու պահանջը շատ մեծ էր։
Թե ինչու երկուսուկես տարի Ռոբերտ Քոչարյանը չէր խոսում, բացատրում է այսպես՝ կային մարդիկ, որ ասում էին՝ ձեր ակտիվությամբ չեք թողնում կայանան այլ գործիչներ․ երկար դադար տվեցի, որ կայանան։ Իմ տեսանկյունից, այս դադարը որևէ այլ ուժ կամ գործիչ չկարողացավ օգտագործել կայանալու վրա, ավելին, այդ ընթացքում էլ ասում էին թող Քոչարյանը դուրս գա քաղաքականությունից։ Այն, որ երկրորդ նախագահի խոսքին ու գործողություններին սպասում է հանրությունը, նշանակում է, որ նրա տևական լռությունը հօգուտ այլոց չի աշխատել։Հրապարակային հանդես չգալու մյուս պատճառը, Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանին մենակ թողնելն էր իր ընտրողների հետ։ Այս ընթացքում տեսանք, որ Փաշինյանը արեց սխալ սխալի հետևից, հիմա պատմական ամենացածր վարկանիշին է հասել։
Երեկ սոցհարթակներում տեղադրել էի նախագահ Քոչարյանի՝ նախորդ երկու ասուլիսներից հատվածներ։ 3 տարի առաջ այս օրը տեղի ունեցած ասուլիսում կանխատեսում էր, որ քանի որ Հայաստանի իշխանությունը, Ադրբեջանին հանձնելով Արցախի հետ կապող ճանապարհը, այնտեղ է թողել կոմունիկացիաները, հնարավոր է, որ Ադրբեջանը շրջափակում իրականացնի։ Ցավոք այս կանխատեսումն իրականություն դարձավ, և իշխանության անգործության պայմաններում Ադրբեջանը մի քանի անգամ հոսանքի, գազի անջատում արեց, հետո կարճ ժամանակով փակեց Հայաստան-Արցախ կապող ճանապարհը, հետո ամբողջական բլոկադա։
Էլի նախորդ ասուլիսում ասում էր՝ մտավախություն ունեմ, որ Արցախի պետական ինստիտուտները տանում են ապամոնտաժման։ Ցավոք, այդպես էլ եղավ։ Ասում էր՝ մտավախություն ունեմ, որ սրանք կճանաչեն Արցախն Ադրբեջանի կազմում, և այնտեղ հայ չի նա։ Դրա ականատեսն էլ եղանք։ Քայլ առ քայլ նախագահ Քոչարյանը կանխատեսում էր, թե սրանց քաղաքականությունը որտեղ է տանում։ Ասում էր, որ եթե սրանք Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում, հաջորդ վտանգը կախված է լինելու Սյունիքի գլխին, որովհետև հաջորդ թույլ օղակը Սյունիքն է։ Այսօր, արդեն Սյունիքի հետ կապը կտրելու, միջանցք հանձնելու պրոբլեմի առաջ ենք։
Երկրորդ նախագահն ասում է՝ այս իշխանությունը ոնցոր դիտմամբ արել է իմ ասածների հակառակը։ Իսկ կունենայի՞նք էս խղճուկ պատկերը, եթե հակառակը չաներ։ Բայց կարո՞ղ էին այլ կերպ անել, ունեի՞ն էդքան դուխ, բանակցային կարողություն։ Իսկ ուզո՞ւմ էին անել։Մեզանից շատերն են, որ նիկոլենց մասին խոսելիս ասում են՝ որ թշնամու գործակալ են, դավաճան են։ Երկրորդ նախագահը նշում է, որ թեև իր մտքում էլ կան նաև ձևակերպումներ, բայց ինքը ուզում է հավատալ, որ պարզապես անգրագետ են, անկարող են և մեծամիտ։
Ռոբերտ Քոչարյանը այս ասուլիսում ևս ոչ միայն խնդիրներն էր մատնանշում, հնարավոր վտանգներն ասում, այլև՝ լուծման ուղին էր ասում։ Ինչի մեջ են գցել երկիրը և ինչպես դուրս գալ։ Նշում է, օրինակ, որ արցախցիներին Արցախ վերադարձնելու շանս կա, հնարավոր է դա անել նոյեմբերի 9-ի փաստաթղթով, միջազգային անվտանգային երաշխիքների առկայութամբ։ Կանի՞ այս իշխանությունը։ Չի անի, կարող ենք հույս չունենալ։
Երկրորդ նախագահը նշում է, որ անմտություն է այս արագ փոփոխվող աշխարհում Եվրամիություն մտնելու գործընթացին մեկնարկ տալը։ Եվրամիությունը չունի այլևս այն կշիռը, գնալով թուլանում է, և դրա փոխարեն աճում է Ռուսաստանի հեղինակությունը, որից Հայաստանը երես է թեքել։ Եվ կոչ է անում սպասել մինչև իրավիճակը պարզվի։ Մանավանդ որ այնտեղ մտնելու շանսերն էլ այս պահին զրո են։ Այսինքն, թշնամանում ես ուժեղացող դաշնակցիդ հետ ու գնում ես դեպի օր-օրի թուլացող մեկ կառույց, որտեղ քեզ չեն էլ սպասում։
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում ուշադրության արժանի շատ թեմաներ կան, որոնց տարբեր թողարկումներում կանդրադառնամ՝ այսպես կոչված «Մեղրին փոխանակելու» մասով, Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասով, Սփյուռքի մասով և այլ կարևոր թեմաներով։ Ինձ համար շատ կարևոր էր Արցախում նախագահի փոփոխության մասին բացահայտումը։ Արցախը հանձելուց, բռնագաղթից ի վեր Նիկոլ Փաշինյանն ու թիմը մեղադրում են ընդդիմությանը, հատկապես Արցախի, թե՝ իշխանությունը հանձնեցինք Շահրամանյանին, երկու օրում Արցախը հանձնեց ու դա անվանում են հեղաշրջում։Ռոբերտ Քոչարյանը, որը Արցախի հետ ուղիղ կապի մեջ էր, նշում է, որ ապուշություն է հեղաշրջում բառն օգտագործելը։ Արայիկ Հարությունյանը, ըստ նախագահ Քոչարյանի, երեք ամսվա ընթացքում մի քանի անգամ որոշել էր հրաժարական տար, իշխանությունն ուզում էր փոխանցել, որովհետև նրան չէին ընդունում, և կային երեք թեկնածու, որ պատրաստ էին այդ բեռը վերցնել։Ընդ որում, նշում է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն լավ էլ տեղյակ էին այդ մասին։ Այնպես որ հեղաշրջում անվանելը համարում է սխալ։
Ռոբերտ Քոչարյանը երկրում նախագահել է 10 տարի, իսկ առաջին տարիները եղել են մեր երկրի համար ամենադժվար ժամանակաշրջանը, երկիրը քայքայվել էր, Սովետական միությունից մնացած հարստությունները՝ մսխվել։ Աստիճանաբար սկսում են կառուցել ու զարգացնել պետական ինստիտուտներ, երկիրը կայունացնել, տնտեսությունը առաջ բրդել, շատ արագորեն, գնային կայունության հասնել՝ հարկեր ու տուրքերով մարդկանց չխեղճացնելով։Փաստացի՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամկետն աչքի է ընկել սահմանային անվտանգությամբ, տնտեսական աճով։ Ու 10 տարի կայունություն ապահոված նախագահին լրագրողը հարցնում է այս օրերի իրականությունից, երբ բողոքի ակցիաներ են տրանսպորտի թանկացման դեմ, հարկային տեռորի դեմ, պարտադիր հատարարագրման համակարգ է մտցվել, խանութներում գնաճ է, պետական պարտքն էլ 7 մլրդ դոլարով աճել է։ Ու հարցնում է լրագրողը, թե Դուք ինչ կանեիք։
Անգամ այս հարցի պատասխանում Քոչարյանը հուշում է իշխանությանը, թե ինչ պետք է անել՝ տրանսպորտի գինը իջեցնել ու համապատասխանեցնել 25 տոկոս պաշտոնապես աղքատություն ուեցող երկրի քաղաքացու գրպանին, ավտոբո՞ւս եք բերում, դա արեք առանց քաղաքացու գրպանին կպնելու։ Նախագահ Քոչարյանը նշում է, որ մեկ տարվա ընթացքում վերցրած արտաքին պարտքի ընդամենը 5 տոկոսով հնարավոր էր ամբողջ Երևանի տրանսպորտի հարցը լուծել։ Հարկա նախագահ Քոչարյանն ասում է, որ ինքը վերջ կտար քաղաքացու հարկային բեռը մեծացնելու այս արատավոր մեխանիզմին։ Համընդհանուր հայտարրագիրն էլ, նշում է, հիմարություն է, որը պետք է վերացնել։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության լինելու դեպքում ՀՀ քաղաքացին չէր մտնի ու չի մտնի նման բեռի տակ, ինչպես որ չի մտել 1998-2008 թվաաններին։
Ասուլիսում լրագրողներին, այդ թվում և ինձ, ամենհետաքրքրող հարցը հետևյալն էր՝ Ռոբերտ Քոչարյանը իշխանափոխության հայտ կներկայացնի՞, թե՞ ոչ։Նախագահ Քոչարյանն ասաց, որ անհրաժեշտ պահին կընտրեն այն տարբերակը, որը կլինի ամենաարդյունավետը, բայց որ ինքը և իր ղեկավարած միավորը կունենա ծանրակշիռ մասնակցություն, միանշանակ է։ Ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հաղթելու շանս, ի տարբերություն շատ հոռետեսների, որոնք ի հակառակ այլը չեն էլ առաջարկում, նախագահը տեսնում է, քանի որ ոչ ոք այս աշխարհում անհաղթելի չէ, իսկ բազմիցս չարչրկված «նախկին-ներկա» դիսկուրսին էլ ի պատասխան բերում է Թրամփի օրինակը, որը ԱՄՆ նախկին նախագահն էր և դարձավ նաև գործող նախագահը, ինչպես նաև Բրազիլիայի նախագահ Լուլա Դա Սիլվայի օրինակը, որը ևս 2000-ականներին երկու ժամկետ կառավարելուց հետո վերադարձավ պաշտոնին ընդամենը 3 տարի առաջ, ու երկու ղեկավարներն էլ վերադարձել են շատ ավելի մեծ թափով։
Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի՝ հեղափոխությունից հետո առաջին ասուլիսը նշանակված էր 2018 թվականին, երբ նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում էր սկսվել։ Ասուլիսը տապալեցին նիկոլական ակտիվիստները, որոնց մի մասը, ի դեպ, հիմա էլ նիկոլական չէ։ Դրանից հետո նախագահը ասուլիս չտվեց, Նիկոլն էլ բերեց պատերազմ, պարտություն։ Հաջորդ ակտիվ փուլը 2021 թվականին էր։ Նախագահ Քոչարյանը ընտրություններում չստացավ բավարար ձայներ իշխանությունը վերցնելու համար։ Իմ գնահատմամբ, մարդիկ համակրել են, վստահ են եղել որ մեկ է՝ հաղթելու է ու չեն գտել ավելի օգտակար զբաղմունք այդ օրով, քան չգնալը ընտրատեղամաս։ Արդյունքը բոլորս գիտենք։ Ու Նիկոլը հերթական ձախողումներին տարավ երկիրը։ Այդ ժամանակ գնահատվեր երկրորդ նախագահի ակտիվ ջանքերը, գուցե վերականգնած լինեինք մեր կորցրած հայրենիքի մի մասը, ու այսօր 200 քառակուսի կիլոմետր էլ Հայաստանից օկուպացված չլիներ։ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսները եղել էին 2022 թվականին՝ վտանգի կանխազգացումով։ Էլի հանրությունը ականջ չարավ, էլի Նիկոլը զիջեց։ 2025 թվականի այս ասուլիսն էլ լցված էր վտանգի զգացումով ու արդեն ոչ միայն Ադրբեջանից։ Այդ հետևությունը պետք է անեն բոլորը։ Որ հաջորդ ասուլիսում էլ ավելի փոքրացած ու էլ ավելի նվաստացած երկրի մասին չխոսենք։

Սևակ Հակոբյան
8
2025-02-17
https://archive.yerevan.today/all/politics/150361/em-n-stipvats-e-linelou-barepoxvel․-aradjin-hertin-sarecnelou-en-andamakcelou-gortsyntacnery․-robert-qocharyan
ԵՄ-ն ստիպված է լինելու բարեփոխվել․ Առաջին հերթին սառեցնելու են անդամակցելու գործընթացները․ Ռոբերտ Քոչարյան

Այն, որ Սյունիքում մեծ խնդիրներ չենք ունեցել, կապված է Իրանի դիրքորոշման հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի  17-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ «եթե Իրանի այդ դիրքորոշումը չլիներ, ապա Ալիևը որևէ խանգարող հանգամանք չէր ունենա, իսկ Հայաստանի իշխանություններն էլ կասեին՝ հո չե՞նք կռվելու էդ սարերի համար։ Կարո՞ղ է այս վերաբերմունքը փոխվել, այո՛, կարող է»։
Անդրադառնալով ԵՄ անդամակցության  գործընթացներին, Քոչարյանը նշեց, որ այսօր ԵՄ-ն  լուրջ ճգնաժամի մեջ է և այն մի  քանի կոնտենտ ունի. «Առաջնորդության, իմաստային և տնտեսական ճգնաժամ է։ Եվրոպական պռոյեկտն այսօր իսկապես ճգնաժամի մեջ է և ամենից լավ հասկանալու համար լսեք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ելույթը Մյունխենում, ավելի լավ ես չեմ կարող ասել, իրավիճակը ներսից նա կարող է ավելի լավ գնահատել։ Լսեք ԱՄՆ փոխնախագահի ելույթը Մյունխենի կոնֆերանսում։ Փայլուն ելույթ էր և  դահլիճում այն սառած դեմքերը, որոնք մտածում էին, թե ինչ է ասում։
ԵՄ-ն չի փլուզվելու, բայց ստիպված են լինելու բարեփոխվելու և առաջին հերթին սառեցնելու են անդամակցելու գործընթացները։ Հիմա ինչ են անում ՀՀ-ում՝ գնում են մի տեղ, որտեղ իրենց չեն սպասում, մի տեղ, որտեղ արդեն իսկ պրոբլեմային է և այդ պրոբլեմային լինելն ընդունում է նաև ԱՄՆ-ն։ Դու դրանով շեշտակի փչացնում ես քո հարաբերություններն այն համակիարգի հետ, որտեղ դու հիմա կաս»։
Մանրամասն՝ տեսանյութում։


9
2025-02-17
https://archive.yerevan.today/all/politics/150347/hayastany-och-te-em,-ayl-irakanoum-tourqia-e-sharjvoum-tigran-abrahamyan
Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում Թուրքիա է շարժվում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում, ԵՄ ընդլայնմանը վերաբերյալ պանելային քննարկմանն էի հետևում, որին մասնակցում էր Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետները և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը:
Առողջ բանականություն ու սթափություն ունեցող մարդիկ, իհարկե, չեն զարմանա, բայց, այնուամենայնիվ, ասեմ, որ այդ 1-1.5 ժամանոց քննարկման ժամանակ ոչինչ չասվեց Հայսստանի ու, այսպես կոչված, ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ Փաշինյանը որպես ԵՄ անդամակցության պիոներ այնտեղ, առհասարակ, բանախոսների թվում չկար:
Դրա փոխարեն բուռն քննարկումներ կար Արևմտյան բալկանների, Ալբանիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Մոլդովայի և Ուկրաինայի ԵՄ հնարավոր անդամակցության մասին:
ԵՄ-Վրաստան վերջին սրացումների պայմաններում նույնիսկ Վրաստանը հիշատակվեց, իսկ ՀՀ-ի մասին ոչ մի խոսք, ակնարկ չկար. նույնիսկ ֆորմալ չողջունվեց:
Տարօրինակ չէ՞, որ ԵՄ ապագայի, ընդլայնման հեռանկարների կամ նույնիսկ գաղափարների քննարկման համատեքստում անդրադարձ չի կատարվում այն երկրին, որի խորհրդարանի իշխող ուժը փուչիկ խոստումների և բլեֆի շրջանակներում դեպի ԵՄ գնալու նախագիծ է ընդունում:
ԵՄ գնալը քաղաքացիներին վաճառելու, լուսավոր ապագայի ուղով տանելու ՀՀ իշխանության «վճռականությունը» ԵՄ իրավասու պաշտոնյաների կողմից 0 արձագանքի է արժանանում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտաքին քաղաքականությունում Հայաստանը շարունակում է ընթանալ ավանտյուրայի ճանապարհով:
Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում Թուրքիա է շարժվում` և´ արտաքին կողմնորոշմամբ, և´ ուրացման քաղաքականությամբ, և´ բոլոր հիմնական ուժային կենտրոնների հետ հարաբերությունների տապալմամբ»:
10
2025-02-14
https://archive.yerevan.today/eterum/karch-asats/150294/staxos՝-pashtonapes․-«karch-asats»
Ստախոս՝ պաշտոնապես․ «Կարճ ասած»

Նիկոլ Փաշինյանը սուտ ասելու հետ սեր ունի, անսահման․ ոչ թե վիրավորելու համար եմ ասում, այլ դա իր կենսակերպն է։Նիկոլի պարագայում աննախադեպ նորություն կլինի ճիշտ խոսելը։Նրան հաճախ ենք ասում պոպուլիստ․ իհարկե՝ ճիշտ է։ Բայց պոպուլիստն ուղիղ ստախոսը չէ․ պոպուլիզմը զանգվածների, հասարակ մարդկանց՝ աշխատավորների, գյուղացիների, տարեցների, սոցիալական տարբեր խմբերի վստահության, աջակցության ձեռք բերումն է՝ տնտեսական և սոցիալական հարցերը շահարկելով․ բայց պոպուլիստներն իրականում նպատակ ունեն դրանք ծառայեցնել իրենց նեղ շահերին, հարստացմանը։Փաշինյանն ու թիմը իրոք պոպուլիստ են, բայց նաև անգերազանցելի ստախոս։Բազմաթիվ, հարյուրավոր օրինակներ եմ բերել տված ու չկատարած խոստումներից։ Բայց այսօր կանդրադառնամ առավել զավեշտական իրականության։
Կառավարության՝ այս տարվա հունվարի 9-ի նիստում Նիկոլ Փաշինյանը, նպաստների մասին ասում է․ «Մարդը նամակ ա գրում, ասում ա․«Դե կառավարություն, 8 մլն դրամ պարտք ունեմ, 6 հոգու ավտոյի տակ եմ գցել, տուն էլ չունեմ․ հլը տեսեք իմ տան հարցը ոնց եք լուծում»։Սա ասում է, մեղադրում էդ մարդուն, ասում այ ժողովուրդ ջան սենց չի լինի ումիանգամից տպավորություն է թողնում, որ նպաստ ստացողները ու տուն չունեցողները պորտաբույծ են, ՔՊ-ի պես։Մեր կայքը՝ Yerevan.Today-ը, հարցում է ուղարկում կառավարությանը՝ ո՞վ է այդ մարդը, որ հա՛մ պարտքեր ունի էդքան, հա՛մ մարդկանց լղճում է ավտոյի տակ, հա՛մ ազատության մեջ է, համ էլ Նիկոլից տուն է ուզում։Գիտեմ, որ սուտ է ասում, ու կառավարությունն էլ հա պատասխանը ձգձգում է, որովհետև ո՞նց ասի՝ Նիկոլը ստել է։ Մոտ մեկ ամիս հետո կառավարությունը պատասխանում է, որ նման մարդ չկա, ուղղակի Նիկոլը, բազմաթիվ քաղաքացիներից ստացված նամակների բովանդակության հիման վրա վերլուծել է։ Այդ մարդը հավաքել է իր 12 նախարարներին, 2 փոխվարչապետներին, բոլոր առընթեր մարմինների ղեկավարներին, դատախազին, քննչական կոմիտեին, օմբուդսմենին ու լիքը այլ պաշտոնյաների, ուղիղ եթերը միացրել ու խոսել նամակի ու քաղաքացու մասին, որը չի եղել։ Բայց այդ խոսույթով ինքը բացասական պատկերացում է ստեղծել մեր քաղաքացիների մասին։
Երեկ կառավարության շենքի դիմաց պապիկ էր բողոքում, որ ազատամարտիկ է, իր հասանելիք տունը չեն տալիս, Նիկոլին նամակ է գրել, պատասխան չկա։ Ձեռներեցներն ասում են Նիկոլին միլիոն հատ նամակ ենք գրել, պատասխան չկա։Հազարավոր նամակներն անտեսում է, բայց կառավարության նիստում կարդում է իբր իրեն ուղղված նամակի մասին, որն իրականում չկա։ Ռեալ նամակները շան տեղ չի դնում, հորինում է ինքն իր համար նամակագրություն։
Սա առաջին ու վերջին դեպքը չէ, սա սովորություն է։ Երեկ բերեցի օրինակը․ որպեսզի մարդկանց զրկի նպաստից, ասում է՝մարդըԲրաբուս է քշում, բայց նպստ է ուզում։ Վստահ եմ՝ չկա էդպիսի մարդ․ եթե վաղը կառավարություն հարցում անեմ, էլի մի ամիս սպասեցնելուց հետո պատասխանելու են, որ Նիկոլը խաբել է, որպեսզի հիմնավորի աղքատին նպաստից կտրելը ու էդ փողը ՔՊ-ականներին պարգևավճար տա։ Բայց նա էդ խոսքերով տպավորություն է ստեղծում, թե մի 30 տարի հարուստները նպաստ են ստացել։Ասում է՝  մարդ կա 1 մլն դրամամեն ամիս վարկ է մուծում, բայց նպաստ է ստանում։ Կա՞ էդպիսի մարդ։ Կասկածում եմ։Կարծում եմ՝ հորինել է։
Ասում է՝քաղաքացին լսում է, որ աղքատությունը ուզում ենք հաղթահարել, ասում է՝ ինչ լավ ա, դե դիվանս բերեք, երկու դիվանը քանդեմ, միացնեմ իրար մի հատ դիվան սարքեմ ու հարմար տեղավորվեմ մեջը։ Ո՞ւմ մասին է խոսքը․ ոչ մեկի։ Բայց դրանով տպավորություն է ուզում ստեղծել, որ էն մեկուկես միլիոն մարդը, որ աղքատ է, դիվան է քշում, թամբալ է։2018 թվին ասում էր՝ գործարարներին հարցրել եմ՝ չամադաններով փող ուղարկե՞լ եք Բաղրամյան 26՝ Սերժին, ասել են հա, ասել եմ սրանից հետո չեք ուղարկի, որովհետև ժողովրդի իշխանություն է։Լրագրողը հարցնում է ո՞ր գործարարների մասին է խոսքը, անունները տուր։ Պատասխանում է՝ դե էդպիսի բան չի եղել, դա պատկերավոր նկարագրություն էր։ Բայց իր էդ պատկերավոր նկարագրությամբ սաղիս մոտ ստեղծել է տպավորություն, որ ամեն գործարար չամադաններով փող է տարել «կաշառակեր» իշխանությանը։Այ էսպես տարիներ շարունակ երևակայությանը զոռ տալով խաբել է ու կերպարներ ստեղծել, որոնք մինչև հիա չեն ջնջվում։Բոլոր էն մարդիկ, էն կերպարները, ժողովուրդ ջան, որից դուք էս 30 տարի հոգնել եք, զզվացել եք, դրանց մեծ մասը այ էսպես պատկերավոր նկարագրությունների արդյունք են։Որովհետև առանց դրա հնարավոր չէր լինի բաժանել ժողովրդին, իշխանություն վերցնել ու կառավարել։
22 մլն եվրո տվել էր մեր փողերից, դեսպանատան շենք էր առել։ Ասում ենք ինչի՞ ես էդքան տվել․ ասում է՝ որովհետև մեր դեսպանները շենք չունեն, այգու մեջ իշաոտնուկը դրած նստել-աշխատում են։ Բնականաբար՝ ոչ մի երկրում մենք չունենք դեսպան, որն աշխատում է այդ պայմաններում․ բայց Նիոլը տպավորություն էր ստեղծում, թե մեր դիվանագիտությունը ծայրահեղ աղքատ վիճակում է։ Ասում է՝ մեզ զենք չեն տալիս, քանի որ Արարատի նկարը ձեռքներիս գնում զենք ենք ուզում։ Ի՞նչ է ուզում ասել՝ սաղ ուրանանք, Արարատն էլ ասենք մերը չէ, Ղարաբաղն էլ, Սյունիքն էլ, Տավուշն էլ։ Արդյո՞ք Հայաստանից որևէ ղեկավար զենք առնելիս ասել է՝ տվեք գնամ Արևմտյան Հայաստանն ազատագրեմ։ Ոչ։ Ասում է՝ովքե՞ր են հերոսները, էն, որ կռվից հետո ավտոմատն ուսին մտնում էին գործարան ու ասում այլևս ձերը չէ՞։ Որ լսում ես էս խոսքը, միանգամից պատկերացնում ես, որ ազատամարտիկը հանցագործ է, նա էլ հերոսն էլ, գեներալն էլ աչքիցդ ընկնում են։Բայց ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, ո՞վ է պատերազմից հետո ավտոմատն ուսին մտել գործարան ու ասել սա էլ ձերը չէ։ Ոչ մեկ։ Պատգամավորն ասում է՝ հրապարակեք Ղարաբաղի շուրջ բանակցային թղթերը։ Ի՞նչ է պատասխանում Նիկոլը․ ասում է՝ էդ թղթերը էնտեղ դրած չեն, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կանդիցիաների միջից ենք հանում, մի մասն ընդհանրապես մասնավոր մարդ ա բերում-տալիս: Տպավորություն է ստեղծում, թե 30 տարի բանակցել են ինչ-որ թղթի կտորներ, հետո դուրս նետել։ Կա՞ էդպիսի բանակցային մի թուղթ, որը հանել ես սառարանի ոտի տակից։ Չկա։ Սուտ է ասում։
Նա ամեն ինչում այ էսպես ստում է, հորինում պատմություններ։Էս մարդը իրականում օրինակ է բերում ոչ թե հերոս հարկատուին, չարչարվող գյուղացուն, այլ ծույլերին, որոնք նաև չկան, ստեղծում է կերպարներ, որ ժողովրդի ինքնագնահատական ցածրացնի՝ ծույլ, հանցագործ հայ ժողովուրդ։Սա էդպես է արել իր ամբողջ գորունեության ընթացքում ու կրկնում եմ հենց նաև դա է իրեն օգնել բարձրանալ-հասնել իշխանության՝ ամեն ինչ ապականելով։ Ուրիշ բան է, երբ դու սուտը ասում ես մանր կենցաղային մակարդակով, ուրիշ բան է, երբ դա ասում ես պետության ղեկավար որպես, հետո, արդեն, միջազգային ասպարեզում։ Քո ընտանեկան թերթից սկսած, ԱԺ ամբիոնից շարունակած, Հանրապետության հրապարակով, կառավարության շենքով ու ՄԱԿ-ի ու միջազգային ամբիոններով վերջացրած՝ ամեն տեղ խաբում ես։ Քեզանից միակ օգուտը նա կլինի, որ համաշխարհային ստախոսների օլիմպիդա լինի, գոնե գնաս մի 30 տարի առաջին տեղն ընկնես, մեդալ բերես։ Կոնկուրենցիայից դուրս ես էդ առումով։
Հիմա էլ ստում են Եվրամիություն մտնելու մասին, Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության մասին։ Սրանք մի ամբողջ ստապետություն են սարքել։
Ու նույն մարդը, որը այ էսքան սուտ է ասել, նամակագրություն հորինել, այ հենց ինքը ասում է՝ ես չեմ բանակցել Ղարաբաղի թեմայով, Ղարաբաղը հանձնել էին 91-ին, 94-ին, 96-ին, 2007-ին, 16-ին և այլն։Ինչքան հավատում եք, որ ունեք պալատնում ապրող,Բրաբուս քշող, բայց դրա հետ մեկտեղ ատամները թափած ու աղքատ տատիկ, այ էնքան էլ պետք է հավատաք Նիկոլի մյուս խոսքերին․ օրինակ նրան, որ Քոչարյանը հանձնում էր Մեղրին։Կարող ա վաղն էլ ասի արդեն հանձնել է, դա իներցիայով եք գնում Մեղրի-գալիս։Նա ստում է կենցաղային մակարդակով, քաղաքական մակարդակով, աշխարհաքաղաքական մակարդակով, դրա համար էլ բոլորը նրանից հոգնել են, զզվել են՝ դրսի գործընկերները, ներսինները, ընկերները, ընտրողները, սաղ յան են տվել, ու անգամ՝ Ախուրյանցի Անոն։
Էս ամբողջ ստերը իրենց օգնում են արդարացնել իրենց ոչինչ չանելը։ Եթե կարող է սաղ օրը շրջագայությունից, քեֆերից աչք չբացել, ու մարդկանց էլ խաբելով, համոզելով հանդարտեցնել, ինչի՞ իզուր աշխատի, մանավանդ որ աշխատել չի կարողանում։
Կարճ ասած՝ երկրորդ նախագահն ասում է՝ սուտ խոսող պաշտոնյան պետք է պատասխանատվության ենթարկվի շատ խիստ։ Սուտը պետք է պաշտոնյայի բառապաշարից չքվի, պետք է քրեական գնահատական ստանա։ Ժողովուրդ ջան, սուտը մեզ հասցրել է էս օրվան, սուտը օգնել է վերցնել իշխանութունը, սուտը օգնել է պահել իշխանությունը, սուտը պատճառ է դարձել հայրենիքի կեսի հանձնմանը։Սուտը քանդում է մեր երկիրը։ Ու սուտը շարունակում է հաղթարշավը, որովհետև չի պատժվում․ դրա համար էլ անխնա թալանում են, հանձնում են, հարստանում են ու վայելում։
Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է վերացնել այդ մեծ սուտը։

Սևակ Հակոբյան
11
2025-02-14
https://archive.yerevan.today/all/politics/150287/zaxarovan-meknabanel-e-em-in-hayastani-andamakcoutyan-gortsyntaci-skizby
Զախարովան մեկնաբանել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի սկիզբը
Կարգավորող շրջանակները և տարիֆային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի ներսում, միմյանց բացառվող բնույթ ունեն, և այստեղ հարցը քաղաքական նախապատվությունների մեջ չէ։Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի սկիզբը։
«Այս հարցի բարձրաձայնումից խուսափելու, այն կոծկելու և այս կարևոր նրբերանգը չտեսնելու փորձերը իրականության ժխտում են և, հնարավոր է, ինչ-որ չափով նրանց ապատեղեկատվությունը, ովքեր առաջարկում են համապատասխան որոշումներ ընդունել։ Խոսքը վերաբերում է Հայաստանի ինքնիշխան ընտրությանը, և Ռուսաստանը դա չի հերքում։ Սակայն Հայաստանի ներկայիս իշխանություններն են, այլ ոչ թե Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն, որ կրում են հիմնական պատասխանատվությունը՝ բնակչությանը բացատրելու իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները»,- ասել է Զախարովան։
Զախարովան կոչ է արել հասկանալ այս ամենը, հատկապես, երբ կայացվում են երկրի համար ճակատագրական որոշումներ։ Զախարովան կարծում է, որ եթե Երևանի ներկայիս իշխանությունների համար արևմտյան փորձն այդքան հաճելի է, պետք է հայացք գցել, սոցհարցում անել, հանրաքվե անցկացնել»։
12
2025-02-14
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/150254/em-n-antesoum-e-hayastanin-«joghovourd»
ԵՄ-ն անտեսում է Հայաստանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ԱԺ ՔՊ խմբակցությունը ԱԺ ամբիոնից մեծ-մեծ խոստումներ էր տալիս, թե Հայաստանը համապատասխան օրենքի ընդունումից հետո գնալու է Եվրոպական միություն, այդ կառույցն իրականում անտեսում է Հայաստանին:
Փետրվարի 12-ին Հայաստանի խորհրդարանը ՔՊ ոչ ամբողջական՝ 63 կողմ, 7 դեմ ձայներով մեծ շուքով ընդունեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի» մեկնարկի մասին օրինագիծը, որն ԱԺ էր բերվել արտախորհրդարանական ուժերի կողմից: Ու թեեւ ՔՊ-ականները սա ներկայացնում են իբրեւ հույսի օղակ, հանրությանը հրամցնում են, թե ուր որ է Եվրոպայի դռները, առանց վիզայի, բացվելու են մեր առջեւ, իրականությունն այն է, որ սա ընդամենը համաձայնություն է գործընթացի մեկնարկի մասին. ոչինչ ավելին: Իսկ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության տեսլականը դեռ մշուշոտ է, եթե ոչ՝ անիրատեսական:
«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ թեեւ նախագծի ընդունումից արդեն 2 օր է անցել, բայց ԵՄ-ից՝ ձայն բարբառո հանապատի:
Ո՛չ Եվրահանձնաժողովը, ո՛չ Եվրապառլամենտը ինստիտուցիոնալ արձագանք չտվեցին մինչեւ երեկ՝ իրենց աշխատանքային օրվա ավարտը: Ասել է թե՝ Եվրամիության բաղձալի օրենքի ընդունումից 48 ժամ անց որեւէ կառույց չի ողջունել, չի շնորհավորել եւ ոչ էլ որեւէ կերպ ինստիտուցիոնալ արձագանք է տվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպա գնալու մտադրությունների նախագծին:
Ստացվում է, որ սա փաշինյանական հերթական բլեֆն է՝ ընտրություններից առաջ մեր հանրության եվրոպամետ զանգվածի համար, կամ էլ պարզապես պոպուլիստական հերթական քայլը, որը չեն ողջունում նաեւ այդ «մեծ ընտանիքի» անդամները»:
Առավելմանրամասնթերթիայսօրվահամարում
13
2025-02-14
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/150253/incho՞u-ein-«trel»-qvearkoutyounic-«hraparak»
Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ անկախ պատգամավոր, նորաստեղծ ՄԱՍԿ-ի ղեկավար Հովիկ Աղազարյանը եւ նրա կուսակից ու բախտակից Հակոբ Ասլանյանը չմասնակցեցին «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությանը։
Թեեւ քվեարկությունից օրեր առաջ Աղազարյանը հայտնել էր, որ դեմ են քվեարկելու, քանի որ դա լինելու է «թիկունքից հարված Ռուսաստանին», որը ներկայում գտնվում է պատերազմի մեջ, սակայն քվեարկության ժամանակ դահլիճ չեկան։
Ինչո՞ւ էիք «թռել» քվեարկությունից․ երեկ մեր հարցին Աղազարյանը պատասխանեց․ «Այո, դեմ եմ նախագծին, գտնում եմ, որ շատ վատ՝ ե՛ւ օրենսդրական, ե՛ւ քաղաքական քայլ է, հետեւաբար, հետեւանքները շատ վատ են լինելու, բայց քննարկեցինք պարոն Ասլանյանի հետ եւ նպատակահարմար գտանք, որ չմասնակցենք քվեարկությանը: Չքվեարկելը եւ նախօրոք արտահայտվելը, որ դեմ եմ, չեմ կարծում, թե հնարավորություն կտա վաղը, մյուս օրը մանեւրելու»։
Նկատենք, որ Հակոբ Ասլանյանը նախկինում աչքի էր ընկնում հակառուսական հայտարարություններով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14
2025-02-13
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/150207/kenacayin-makardakov-kenaci-masin-«past»
Կենացային մակարդակով... կենացի մասին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ կատարվեց Փաշինյանի շահերն սպասարկող որոշ շրջանակների «մանկության երազանքը». ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքի նախագիծը: Չնայած այս դեպքում տեղին է գործածել ոչ թե «նախագիծ» կամ «օրինագիծ» բառերը, այլ «կենաց» բնորոշումը: ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին այդ փաստաթղթին, ինչպես և սպասելի էր, «կողմ» քվեարկեցին միայն Փաշինյանի ՔՊ խմբակցության անդամները:
Հատկանշական է, որ խորհրդարանական ընդդիմությունը հստակ բացասական գնահատական տվեց թե՛ ներկայացված «նախագծին», թե՛ նման հարց երկրի քաղաքական օրակարգ բերելու բացահայտ արկածախնդրությանը՝ գործնականում չցանկանալով մասնակցել այդ քաղաքական «կրկեսին»: Ըստ այդմ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը «դեմ» քվեարկեց, իսկ «Հայաստան» խմբակցությունն ուղղակի չմասնակցեց քվեարկությանը:
Ի դեպ, և՛ խորհրդարանական ընդդիմությունը, և՛ առանձին փորձագետներ ուշադրություն էին հրավիրում այն փաստի վրա, որ նախագիծ անունը կրող շարադրանքը չի համապատասխանում «օրենք» բնորոշման համար պահանջվող տարրական չափանիշներին: Այսինքն, լավագույն դեպքում, դա կարող էր համարվել ԱԺ հայտարարություն, բայց ոչ օրենք: Որոշ իրավաբաններ նշում էին, որ այն իրավաբանության տեսանկյունից ևս թերի և անարժեք է: Բայց ներկայացված նախագծի՝ օրենքի չափորոշիչներին անհամապատասխանությունը, կարելի է ասել, ամենատարօրինակ կողմը չէ:
Դրանցից առաջինն այն է, որ նախագծի հեղինակներն ու կողմնակիցները և՛ մինչ խորհրդարանական քննարկումները, և՛ ԱԺ ում քննարկումների ընթացքում ուղղակիորեն լսելիք կոշտուկեցին՝ ասելով, թե «Եվրոպան մեզ սպասում է... մենք շատ մեծ արժեք ենք ներկայացնում Եվրոպայի համար...», «Եվրամիության ուշքը գնում է մեզ համար» և այլն, և այդպես շարունակ:
Հարց. եթե Հայաստանն այդքան կարևոր է Եվրոպայի համար, ապա այդ ինչպե՞ս է, որ ոչ թե Եվրամիությունն է մեզ կանչում, հրավիրում, չգիտեմ՝ գիրկընդխառն տանում իր գիրկը, այլ մենք, այսինքն՝ Հայաստանն է բախում Եվրամիության դուռն ու պատուհանները, խնդրում ընդունել: Դե, սկզբի համար՝ երևի որպես թեկնածու:
Ինքնին հասկանալի է, որ Հայաստանին Եվրամիությունում ոչ մեկը չի սպասում, ավելին, Եվրոպայից ազնվորեն ասում են, որ Հայաստանը չպետք է նման ակնկալիքներ ունենա, թե ԵՄ անդամի թեկնածու, առավել ևս՝ անդամ կդառնա առնվազն տեսանելի հեռանկարում:
Երկրորդը՝ «եվրոպամետները» ամենաիսկական «կտեր» են տալիս հանրությանը, թե՝ «վիզաների ազատականացում կլինի»: Հետն էլ թե՝ խոպանչիները հիմա էլ Եվրոպա կգնան: Թեպետ Եվրամիությունն արդեն իր «խոպանչիներից» է լիուլի «կուշտ», իսկ վիզաների ազատականացում ասվածն առնվազն հեշտ բան չէ ու մի քանի ամսվա լուծելիք չէ, այդուամենայնիվ, Եվրոպայի մասին երազող մեր որոշ հայրենակիցների վրա դա ազդում է: Հայրենակիցներ, որոնց վրա էլ հաշվարկված է «դեպի Եվրոպա»-ի կենացային ագրեսիվ քարոզչությունը: Ի դեպ, այստեղ իմիջիայլոց նկատենք, որ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ՀՀ քաղաքացիներն ավելի ու ավելի մեծ դժվարությամբ են Եվրամիության անդամ երկրների վիզաներ ստանում:
Երրորդը. ակնհայտ է, որ Եվրամիության շուկայում Հայաստանի արտադրության ապրանքները սպասված չեն: Այսինքն, «դեպի Եվրոպա» բացականչողները հաշվի չեն առնում, կամ ընդհանրապես իրենց չի հետաքրքրում, թե ինչ կլինի Հայաստանի տնտեսության մնացորդների հետ: Ի դեպ, տնտեսության մասին. փաստն այն է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Մյուս փաստն էլ այն է, որ մշտապես հակառուսական հայտարարություններ ու քայլեր անող, մշտապես Ռուսաստանը որպես Հայաստանի թշնամի ներկայացնող Փաշինյանի պաշտոնավարման շրջանում մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում ավելի ու ավելի է նվազել Եվրամիության չափաբաժինը, փոխարենն ավելացել է Ռուսաստանի ու ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը:
Ռուսաստանից շատ պարզ զգուշացնում են. երկու աթոռի վրա նստել չի հաջողվի, եթե գնում եք դեպի ԵՄ, ապա բարի եղեք դուրս գալ ԵԱՏՄ-ից: Փաշինյանենք ձևացնում են, թե իրենք ոչինչ չեն լսում ու շարունակում են համառորեն իրենց ավանակը քշել ուղիղ դեպի... եղածչեղած տնտեսության փսորում, դեպի վառելիքաէներգետիկ ռեսուրսների թռիչքային թանկացում, դեպի սոցիալական կտրուկ անկում: Իսկ այդ ընթացքում նույն ԵՄ անդամ երկրներից որևէ այլընտրանք չի առաջարկվել, ավելին՝ այդ շուկաներ մտնելու դյուրինացման ճանապարհին գեթե մեկ քայլ չի արվել:
Չորրորդը. Հայաստանը, հնարավոր է, Եվրամիությանը պետք է: Բայց պետք է բացառապես մեկ բանի՝ Ռուսաստանի դեմ պայքարի տեսանկյունից: Վե՛րջ: Այդ առումով բոլոր պատրանքները ցրեցին Վրաստանի իշխանությունները, որոնք մեկ առ մեկ բացահայտեցին, թե ինչեր էր Եվրոպան պահանջում իրենցից (Ռուսաստանին պատերազմ հայտարարել, հետո ելնել լեռներն ու պարտիզանություն անել, կարճ ասած՝ Վրաստանը որպես պետություն կործանել): Վրաստանի իշխանությունը կտրուկ մերժեց երկիրը Եվրոպայի շահերի մանրադրամ դարձնելու այդ «դոկտրինը»:
Իսկ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ի համար Հայաստանն ի՞նչ է, որ մանրադրամ չդարձնեն: Իսկ հետո ԵՄ-ին Հայաստանը հաստատ պետք չի լինի:
Ի դեպ, ԱԺ քննարկումներից առավել տպավորվեց այն դրվագը, երբ «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիել յանը իշխանական արևմտամետներին հեգնեց, թե՝ իրեն էլ Մոնիկա Բելլուչին է դուր գալիս, բայց ինքը չի առաջարկում մի հանրաքվե էլ այդ թեմայով անել: Չասենք, որ ամենահաջողված համեմատությունն էր զուտ քաղաքական տեսանկյունից, բայց որ ամենաբնորոշն էր այս թեմայի հետ կապված, անկասկած է: Այդպես կարելի է ամեն մեկի մտքով անցած թեմայով մի կենացային հանրաքվե անել...
Միով բանիվ, «դեպի Եվրոպա» նախագիծը ոչ միայն թերի է, ոչ միայն ավելի է վնասելու հայ-ռուսական, նաև Հայաստան-ԵՄ կապերին ու հարաբերություններին, այլև այն ժամանակավրեպ է: Այն խորքային հակասության մեջ է մտնում աշխարհում արդեն իսկ դիտարկվող պրոցեսներին: Ի՞նչ արդյունք կլինի: Դժվար չէ կանխատեսել. Եվրամիություն չենք մտնի, բայց էլ ավելի կփչացնենք հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր սատելիտները Հայաստանն առավել խոցելի կդարձնեն: Իսկ թե դա ում է ձեռնտու, դժվար չէ ենթադրել...
Մանրամասները՝«Փաստ»օրաթերթի այսօրվա համարում
15
2025-02-12
https://archive.yerevan.today/eterum/karch-asats/150191/hima-o՞v-a-hambaly․-«karch-asats»
Հիմա ո՞վ ա համբալը․ «Կարճ ասած»

Ես վերջին տարիներին, հատկապես՝ 2020 թվականից հետո, երբ այս իշխանությունը շարունակ երկրից ինչ-որ բան է հանձնում, վարի է տալիս, բայց ներսից չի գտվում մեկ հոգի, որ ասի՝ ես դեմ եմ ձեր վարած գծին, դուրս եմ գալիս ՔՊ-ից, կառավարությունից, անընդհատ մտածում եմ՝էս ոնց են կարողացել էս մեր խելացի, կրթված, հնամենի ազգի միջից ջոկել այ էսպիսի մասսա ու հանձնել իշխանությունը։Գիտե՞ք, ցանկացած իշխանություն, որ վերցնում ես ու սկսում ես վերլուծել, մի տարբերակում դնում ես, ասում ես՝ այ էս-էս-էս վատն են, բայց օրինակ՝ իրենց մեջից սա լավն ա, ոնցոր իրենցից չլինի։ Անգամ ընտանիքում ասում ես այ էս մեկը ուրիշ ա, ոնցոր իրենց ընտանիքից չլինի։ Էս իշխանության մեջ ուրիշ չկա, ջոկածուրիկ, սաղ նույն դեմքն է․ էդպիսի հումոր կա, ասում են՝ ոնցոր մի հորից լինեն։
Էսօր այ էդ տեսակը միանձնյա և միաձայն ընդունեց Եվրամիությանն անդամակցության գործընթացին մեկնարկ տալու նախագիծը։ Ինչի՞ մասին էր այս նախագիծը․ Հայաստանի իբր 60 հազար քաղաքացի դիմում է, որ իշխանությունը սկսի Եվրամիություն մտնելու գործընթաց։ ԱԺ ամբիոնից կողմնակիցները փորձում էին համոզել, որ մեզ համար մեծ շուկա կբացվի, Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը դուրս կգա և այլն։ Ընդդիմությունը փաստերով նշում էր, որ՝նախ այդ գործընթացը կարող է տևել տասնամյակներ, բացի այդ՝ Եվրամիությունը նաև քաղաքակրթական ընկալումներ են, դուք՝ ձեր նվազ ժողովրդավարությամբ, երբ ծեծում եք պատգմավորին 40 բերետով, երբ զոհերի հարազատներին ծեծում եք Եռաբլուրում, երբ ՍՄՍ-ով գործից հանում եք անկախ մարմնի ղեկավարին, երբ ընդդիմադիր լինելու համար աշխատանքից ազատում եք, դուք եվրոպական արժեքներից հերիք չէ հեռու եք, ավելին, չեք էլ պատրաստվում դզվել․ հակառակը՝ որքան հնարավոր է մի հոգու իշխանություն է դառնում։Երկրում բոլոր որոշումները կայացնում է մեկ հոգի, չի էլ թաքցնում, ասում է՝ գնանք Եվրոպա։ Նախ՝ Եվրամիությունից ոչ մեկ չի հայտնել, թե պատրաստ է մեզ ընդունել, գուցե հենց պատճառը դուք եք, ձեր տեսակով, ես չգիտեմ, վիզային ռեժիմի դյուրացումը առհասարակ ծիծաղի ժանրից է, որովհետև դա առնվազն կուտ է, որով ուզում եք կերակրել այս ժողովրդին, ընտրություններից մեկ տարի առաջ, այլ ոչինչ։ Լավ, իսկ ո՞վ է դեմ եվրոպական արժեքներին, ժողովրդավարության պայմաններին․ ընդդիմությունը որ դեմ չէ անգամ եվրոպական գործընթացներին, ավելին՝ ողջունում է․ բայց․․․ այստեղ հարց է չէ՞ առաջանում․ իսկ դուք կարո՞ղ եք, այդ գործընթացները այնպիսի որակով տանել առաջ, որ մի օր այ էդ ձեր խոստումները իրականություն դառնան։ Մի իշխանություն, որ ոչ մի խոստում չի կարողացել կատարել, որ անգամ TellCel-ի ապարատի հարց չի կարողանում լուծել, ո՞նց է Եվրամիությու մտնելու։ Դուք մի իշխանություն եք, որից լավ բան ոչ մեկ չի սպասում, ոչ մեկ, էն օր էլ ասացի՝ անգամ ՔՊ-ականներն ու նրանց նիկոլականները չեն սպասում, ընդամենը մտածում են, որքան կերկարի, մի քիչ էլ ավելի փող ստանանք։
Երեկվանից հանրությանը դարձյալ ալեկոծել է Ալեն Սիմոնյանի չափազանց տգեղ պահվածքը, եթե այլ բառ չփնտրեմ, Արցախի մեր քույր-եղբայրների նկատմամբ։ Թող մնայիք մինչև վերջ կռվեիք, այսինքն՝ զոհվեիք։ Էսօր էլ ինքն իրեն իբր սրբագրել է, արդարացել է, թե՝ ես նկատի չեմ ունեցել իրենց, այլ այն մարդկանց, ովքեր․․․ անկապ արդարացումներ։ Դա մոտավորապես այն է, որ մարդու վրա թքելուց հետո արդարանար, թե ես ուզում էի էն մյուսի վրա թքեի, սխալ եմ թքել։
Երեկ փայլատակեց նաև Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը, որը Արցախի դրոշը հանել էր ռադիոյի շենքի դիմացից և արդարանում էր, որ ինքը այդպիսի բան է արել, որովհետև ինքը Արցախի ռադիոյի տնօրենը չէ։ Նույն մարդը ամիսներ առաջ էլ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույց էր տեղադրել ռադիոյի շենքում։Մենք ամեն օր զարմանում ենքինչ-որ մի ՔՊ-ականի տմարդի պահվածքից, վայ տեսեք, Ալենը վիրավորեց, Նիկոլը ուրացավ, Կոնջորյանը պղծեց, մեկել-մյուսը։ Ժողովուրդ ջան, սա միանմանների խումբ է, բոլորը հավասարաչափ անընդունելի են մեր ազգային տեսակին, ինչի՞ ենք անընդհատ զարմանում։ Ոնցոր սերիական մարդասպանների համար համաներում հայտարարես, բանտից հանես դուրս, ձեռը փող տաս, կուշտ կերակրես, հագցնես, ավտոն էլ դնես տակը, բայց և ամեն անգամ զարմանաս, թե՝ վայ, մարդասպանը էսօր էս երեխուն սպանեց, էսօր էն տատիկին սպանեց, հղի կնոջ սպանեց։ Բայց գիտենք, չէ՞, որ գործ ունենք սերիական մարդասպանի հետ։ Պատկերացրեք՝ բակում փողոցային շուն կա, որը ամեն օր հարձակվում է մարդկանց վրա։ Մենք էլ պատուհանից ամեն օր նայում-զարմանում ենք, ասում ենք՝ վայ, էսօր մանկապարտեզից եկող երեխայի կծեց, վայ էսօր հացի խանութ գնցող տատիկի կծեց։ Ամեն օր զարմանում ենք ու ասում՝ մեկը չկա՞ տանի գցի․ հա, ու որ մեկն էլ գաիս ա, որ տանի գցի, էլի պատուհանից նայում զարմանում ենք, որ վայ քո, իրեն էլ կծեց։ Ու էդ շունը շարունակում է հարձակվել, կծել, վարակել ու վրա տալ մարդկանց։
Էս մարդկանց ասածներից վիրավորվում ենք, բայց իրենք այլ բանի ընդունակ չեն, մի օր արցախցիներին են վիրավորում, մի օր մարդկանց ասում են համբալ, մի օր ասում են թամբալ, մի օր ասում են ուրանանք Ցեղասպանությունը, մոռանանք Արարատը, կոնյակը բրենդի ասեք ու այդպես շարունակ՝ ամեն ինչ։Դրանք սաղ միանման են, ու մի բան էլ հա, մշտապես ժողովրդին հիշեցնում են, որ հենց դու'ք եք մեզ բերել, իշխանություն տվել, դե կերե՛ք։ Ոնցոր մուռ հանեն, լուրջ եմ ասում։
Հայաստանի արտգործնախարար որ հնարավորություն ենք տվել աշխատել մեկին, որը ունի «թուրքի ագենտ» մականունը, մենք իրենից ի՞նչ ենք սպասում․մենք նրան պաշտոնի ենք բերել ու զարմանում ենք՝ վայ, էսօր Չավուշօղլուի հետ խոսելիս բերանը բացել է մինչև ականջները, վայ քու արա, ադրբեջանցի դեսպանը հարձակվել է մեր դեսպանի վրա, Արարատը լուռ է։ Ժողովուրդ, իսկ Արարատից դու ի՞նչ ես սպասել։Կա՞ մի հարց, որի լուծման համար բերել ենք Արարատին, ի՞նչ է անում նրա նախարարությունը, ի՞նչ են անում նրա ենթակայության տակ աշխատող ՀՀ դեսպանները։Հայաստանի դեսպանները դարձել են իրենց հավատարմագրած երկրներում Նիկոլի համար դեսից-դենից դահլիճ լցնողներ։ Հայաստանի դեսպանները զբաղված են Աննա Հակոբյանի վոյաժների սպասակմամբ, հերոս հարկատուների փողերը մսխելով։Արտաքին քաղաքական վեկտոր են ուզում փոխել, արտգործնախարարի տեղակալը գալիս է Ազգային ժողով՝ դասը չսովորած, ոչ մի հարցի չի կարողանում պատասխանել, ոչ մի բացատրություն չի տալիս, հեգնանքով, հոգնած, բեզարած, կարծես եսիմինչ ձեռքբերումներ են գրանցել, էնքան շատ ա, որ՝ դե էլ ի՞նչ ասեմ, հենա տենում եք։ Այ ընկեր, հլա բացատրի դու առհասարակ, ի՞նչ ես անում, ինչի՞ ես դեմքի էդ արտահայտությամբ, մունաթով խոսում, մի հատ կասե՞ս, էդ ո՞ր գործն եք գլուխ բերել, որ՝ փոխարենը գլուխներդ կախ ման գաք, ձեզ դրել եք եսիմինչի տեղ։ Առնվազն, վերջին 4 տարում, ոչինչ չեք արել, ինչ արել եք՝ սաղ վատ ա, պրավալ, ռուսի ասած, կասե՞ք, ո՞ւմ եք պետք դուք, առհասարակ։
Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար բերելիս մենք ի՞նչ ակնկալիք ենք ունեցել։ 3 տարի պաշտպանության նախարար է եղել, ինչո՞վ է զբաղված։ Մի քանի հատ զրահապատ ավտոմեքենաներ են առել, Ադրբեջանը էնտեղից հոխորտում է, Նիկոլն էստեղ արդարանում։ Պապիկյանը լուռ է։Պաշտպանության նախարարը երբ ասում է՝ ես չեմ տիրապետում հակառակորդի զորքերի շարժին, պետք է մեկ վայրկյան չմնա իր պաշտոնին, բա ի՞նչ պաշտպանության նախարար։ Էսօր կարդում եմ՝ սահմանապահ աշխարհազորայինների աշխատավարձը 200 հազարից իջեցրել է 120 հազարի։ Նա էդ է կարողանում անել։Իսկ իր աշխատավարձը դարձրել է տարեկան 21․499․450 դրամ, բաժանում եմ ամիսների, ստացվում ա 1,791,620 դրամ։ Պատկերացնո՞ւմ եք իրա ինքնագնահատականը, 1,8 միլիոն չստանա, ապրել չի կարում մարդը, բա։
Բոլորն են այդպիսին, ամեն մեկը իրեն վստահված ոլորտում։ Սրանց ձեռքը տվել են ամեն մեկին մի եքա հաստատություն ու չգիտեն, թե ինչ պետք է անեն դրա հետ, միայն մտածում եմ, որտեղից, ոնց, ավելի շատ աշխատեն փող և ընթացքում էլ մի բան հորինեն մնան իշխանության, որ աշխատեն փող։2018 թվականի ընտրություններում ասաց՝ մենք խորացնում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, ընտրվեց, 2021 թվականին ասաց՝ մենք գնում ենք Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի, ձայն տարավ, ընտրվեց, ոչ էն արեց, ոչ էն, ռուսների հետ լարված վիճակ է, Ադրբեջանի հետ պատերազմի բերնին կանգնած, հիմա ասում է՝ չէ Եվրամիություն ենք մտնում ու հիմա էլ սենց է փորձում ձայն տանել։Հիմա, ժողովուրդը ի՞նչ պետք ա մտածի, էս մեկնա՞ անելու։ Իհարկե՝ ոչ, ձայն ա մուրում ա, մնացած երկրի հետ ինչ կլինի՝ կլինի։
Բայց շատ հերաքրքիր է, որ վաղը գան ընտրությունները, ի՞նչ եք անելու, ինչո՞վ եք ներկայանալու հանարությանը։ ԱԺ ընտրություններ են, Պապիկյանը 5 տարվա հաշվետվություն է տալու, ի՞նչ պետք է ասի, զրահապատ Վիլիս եմ առե՞լ։ Թե՞ ասի, սիրելի ժողովուրդ, ինձ ընտրեք, 5 տարվա ընթացքում առել եմ 2 հատ տուն, ավտո, ստացել եմ 100 միլիոն դրամ նվեր, 100 միլիոն էլ աշխատավարձ ձեր հաշվին, ինձ ընտրեք, երկու հատ էլ դաչա են ուզում սարքեմ։ Դա է՞ ասելու։ Չէ, իսկականից։
Մեկ տարի հետո ընտրություն է․ Ալենն ի՞նչ  ասելու․ նախորդ 5 տարվա ընթացքում թքել եմ 2 քաղաքացու երեսի, լրագրողների մուտքն արգելել եմ ԱԺ, ԱԺ դարպասներին ձողեր ու փշալարեր եմ ամրացրել, ՔՊ-ականների 10 հոգանոց պատվիրակությամբ գնացել եմ լիքը երկրներ, էլ Լյուքսեմբուրգ, էլ գնացել եմ Հնդկաստան, փիղ եմ քշել ու էդ շրջագայություններս ձևակերպել եմ պետական այց, որ լինի պետության հաշվին։ Եկեք էլի ընտրեք։Մեկ էլ անխնա քլնգել եմ ռուսներին, Պուտինին․ որ ընտրեք, էն ջահել վախտերիս պես կասեմ էն ԿԳԲ-շնիկը։ Ճիշտ ա, հետո ազգովի ենք դրա պատասխանը տալու, բայց դե ինչ կարում եմ, էդ կանեմ։ Էկեք, էկեք, ընտրեք, մի օր էլ ձեզ կվիրավորեմ, կթքեմ, եսիմ, նման մի բան պետքա ասի, թե չէ, որպես ԱԺ նախագահ, զրո օգուտ։ Ազգային Ժողովը սարքել են իրենց կուսակցական փաբը, գալիս- հավաքվում ժողով-բան են անում, էթում են տներով։
Նույնը Արարատ Միրզոյանը, Անահիտ Ավանեսյանը, Գևորգ Պապոյանն ու մյուսները։ Ժաննա Անդրեասյանը ի՞նչ է ասելու՝ «Հայոց պատմություն» առարկան խեղաթյուրել եմ, հայ եկեղեցու պատմությունը թոզմիշ եմ արել, հերոսների անկյունները հանել եմ դպրոցներից, անորակ վեշալկաներ ու ցնցուղ եմ դրել, եկեք ընտրե՞ք։
Տիգրան Ավինյանն ի՞նչ է ասելու, 5 տարում բիզնես դասով քանի երկիր է թռել, քանի առանձնատուն է առել, ոնց է թանկացրել տրանսպորտը, գույքահարկը, հերն էլ էդքանից հետո ժողովրդին անվանել է համբալ։
Կարճ ասած՝ դուք, ի՞նչ եք կարծում, արժանի՞ եք, որ մի հատ էլ ներկայանաք հանրությանը ու խնդրեք ինչ-որ բան, առավել ևս՝ քվե։ Դուք ի՞նչ եք կարծում, ձեր էսքան պատճառած վնասներից հետո մեր ժողովուրդը, էդքան չի ջոկու՞մ։ Սենց որ նայում եմ լավ էլ ջոկում ա։ Հայհոյանքը իրոք շատ է, չափազանց։ Ինչ ասեմ, երևի վաստակածը դա է, մնաց ձեր սոցցանցերում բլոկներ դնեք, էդ ա ձեզ մնացել։

Սևակ Հակոբյան
16
2025-02-12
https://archive.yerevan.today/all/politics/150180/evramioutyann-andamakcelou-cankoutyouny-hayastani-inqnishxan-iravounqn-e․-dmitri-peskov
Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Դմիտրի Պեսկով

Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այդ երկրի ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենդներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «Ինտերֆաքս»-ը։
Երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել չորեքշաբթի Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու պլանների մասին օրինագծի ընդունումը, Պեսկովը պատասխանել է. «Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, հայերը պետք է իրենք մյուս բոլոր հարցերը պարզեն, թե որքանով է դա երկկողմանի ցանկություն, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիներն իրենք»։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է դիվիդենդներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներում, եւ այդ դիվիդենդներն առավել քան ակնհայտ են»։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը, ուղղակիորեն անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մասին օրինագծի ընդունմանը, նշել է. «Ամենայն հավանականությամբ, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ կողմնորոշումը դեպի Եվրամիություն, հավանաբար հենց դրանում Եվրամիության շահագրգռվածության հստակ ըմբռնման բացակայության պայմաններում, որոշակի հավելյալ դիվիդենդներ կտա թե՛ երկրին եւ թե՛ երկրի ժողովրդի շահերի առումով»։
Պեսկովի խոսքով՝ արժե ուշադրություն դարձնել նաեւ Եվրամիություն ընդունվելու գործընթացի բարդությանը։ «Մենք գիտենք շատ երկրների փորձի մասին, որոնք երկար հերթ են կանգնել այդ գործընթացում, որը տասնամյակներով է չափվել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
17
2025-02-12
https://archive.yerevan.today/all/politics/150171/«hayastan»-xmbakcoutyouny-chi-masnakcelou-evramioutyan-veraberyal-naxagtsi-qvearkoutyany
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Եվրամիության վերաբերյալ նախագծի քվեարկությանը

ԱԺ Հայաստան խմբակցության դիրքրոշումըՀայաստանի ԵՄ անդամակցության օրինագծի վերաբերյալ
Իրավական մաս
Ըստ էության քաղաքական առումով
Ըստ այդմ, վերոնշյալ քաղաքական և իրավական հիմնավորումները նկատի ունենալով Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու այս օրինագծի քվեարկությանը:

11.02. 2025թ․
18
2025-02-12
https://archive.yerevan.today/all/politics/150169/ete-chstacvi-kam-oreve-vat-ban-lini,-kasen՝-i՞nch-anenq,-joghovourdn-er-artsvik-minasyan
Եթե չստացվի կամ որևէ վատ բան լինի, կասեն՝ ի՞նչ անենք, ժողովուրդն էր. Արծվիկ Մինասյան
Քննարկվում է մի հարց, որը ոչ միայն օրենք չի կարող լինել այսպիսի բովանդակությամբ այլ նաև կարող է որակվել որպես իրավական ծաղր, այն, ինչ քննարկվում է ԱԺ-ում, մի բաժակաճառ է հիշեցնում, որն, ըստ Սահմանադրության, չի կարող կոչվել օրենք:Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին:
«Դրա փոխարեն քաղաքական մեծամասնությունը կարող էր ուղերձի կամ հայտարարության նախագիծ բերել: Չի բերում, որովհետև սա հերթական քայլն է, որ եթե վատ հետևանք ունենա, ասի՝ ոչ թե մեծամասնությունն է մեղավոր, այլ՝ ժողովուրդը: Ժողովրդի ջեբը գցելու հերթական քայլն է: Եթե չստացվի կամ որևէ վատ բան լինի, կասեն՝ ի՞նչ անենք, ժողովուրդն էր, ո՞նց չհարգեինք ժողովրդի, քաղաքացիական նախաձեռնության իրավունքը:
Սա հերթական պոպուլիստական, արկածախնդրային քայլն է, որով մեծամասնությունը կամ նրա առանձին ներկայացուցիչները փորձում են հերթական անգամ Հայաստանը դնել նոր հարվածների առաջ: Չի քննարկվում այսօր Եվրոպայի հետ առևտրի ավելի լավ ռեժիմներ ունենալու հարցը, այս նախագիծը դրա հետ կապ չունի, կապ չունի Հայաստանի քաղաքացիների Եվրոպա ազատ մուտքի ու ելքի հետ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
19
2025-02-12
https://archive.yerevan.today/all/politics/150164/hayastany-petq-e-mot-lini-em-in-aynqanov,-orqanov-da-chi-sparna-hh-linelioutyany․-roustamyan
Հայաստանը պետք է մոտ լինի ԵՄ-ին այնքանով, որքանով դա չի սպառնա ՀՀ լինելիությանը․ Ռուստամյան

ԱԺ-ում շարունակվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկն իր մեջ մի շարք խնդիրներ է պարունակում․
«Ուզում ենք համոզել ինքներս մեզ, որ այս գործընթացն օգտակար է լինելու։ Բայց, երբ հարց ենք տալիս, որ ՀՀ-ն տարբեր կառույցների մեջ է, որոնք իրար հետ համատեղելի չեն, ասում են՝ երբ որ լինենք ԵՄ անդամ, նոր այդ խնդիրը կբերենք օրակարգ»,- ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ այդ խնդիրներից մեկը տարբեր կառույցների հետ աշխատանքի «և՛, և՛»-ի փոխարինումն է «կա՛մ, կա՛մ»-ով։ Նա նաև թվարկեց մի շարք երկրներ, որոնք տարիներ շարունակ փորձում են դառնալ ԵՄ անդամ։
«Մենք մի գործընթացի մեջ ենք մտնում, որը նպատակի առումով հեռանկար չունի, բայց բուն գործընթացը կարող է խնդիրներ առաջացնել»,- ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ ըստ էության ժողովրդին կանգնեցնում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընտրության առջև։ Նրա խոսքով Հայաստանը պետք է մոտ լինի ԵՄ-ին այնքանով, որքանով դա չի սպառնա ՀՀ լինելիությանը:
Մանրամասն՝ տեսանյութում։

20
2025-02-12
https://archive.yerevan.today/eterum/live/150156/ays-pahin-i-oughigh-i-azgayin-joghovy-qnnarkoum-e-evramioutyann-andamakcoutyan-gortsyntacy
ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Ազգային ժողովը քննարկում է Եվրամիությանն անդամակցության գործընթացը

Խորհրդարանական քառօրյան շարունակվում է։ Օրակարգի 8 հարցից 7-ը քննարկվել է փետրվարի 11-ի նիստում։ Քննարկման մնացել է մեկ հարց՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի նախագիծը։
Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
21
2025-02-11
https://archive.yerevan.today/all/politics/150130/«pativ-ounem»-y-dem-kqvearki-evramioutyann-andamakcelou-meknarki-naxagtsin
«Պատիվ ունեմ»-ը դեմ կքվեարկի Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի նախագծին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը.
«ՀՀ Ազգային Ժողովի սույն թվականի փետրվարի 11-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության ընթացակարգը մանրամասն կանոնակարգված է ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածով և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով: Ըստ այդմ` Եվրոպական Միությանը, որպես վերպետական միջազգային կազմակերպության, անդամակցելու գործընթացը մեկնարկելու իրավասությունը պատկանում է կառավարությանը, իսկ անդամակցության համար անհրաժեշտ հանրաքվե անցկացնելու որոշման ընդունումը` Ազգային ժողովին: Անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հանրաքվեի միջոցով, որով անմիջականորեն արտահայտվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը:
Օրենքի նախագիծը իրավական առումով անհեթեթ փաստաթուղթ է, քանի որ այն չի համապատասխանում օրենքին ներկայացվող պահանջներին և ո’չ ավելացնում, ո'չ պակասեցնում է վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ օրենսդրական պահանջները: Նախագիծն իր էությամբ հայտարարություն է, բայց ոչ օրենք, քանի որ այն չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ որևէ իրավասուբյեկտի համար:
Ավելին, նախագծում պարունակվող «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը» արտահայտությունը ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ Եվրոպական Միությանը՝ որպես վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը կարող է արտահայտվել միայն անմիջականորեն` հանրաքվեի միջոցով: Ազգային ժողով ներկայացված օրինագիծը, սակայն, ելնում է այն բանից, որ Ազգային ժողովը օրենք ընդունելու միջոցով կարող է սահմանել, որ դրանով արտահայտվում է ԵՄ-ին անդամակցելու` Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը: ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հետ կապված Ազգային ժողովը կարող է արտահայտել միայն իր սեփական կամքը, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը:
Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ դրույթը որևէ նորմատիվ տարր իր մեջ չի պարունակում: Այն չի պարտադրում և չի կարող պարտադրել կառավարությանը` սկսելու անդամակցության վերաբերյալ բանակցություններ Եվրոպական Միության հետ: Նման պարտադրանքը կհակասի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքին, քանի որ միջազգային պայմանգրեր կնքելու կամ չկնքելու լիազորությունը պատկանում է բացառապես գործադիր իշխանությանը, իսկ առանձին տեսակի միջազգային պայմանագրերի վավերացումը` Ազգային ժողովին: Ուստի ևս մեկ անգամ ընգծում ենք, որ գործընթացն ինքնին հակասում է Մայր օրենքին։
Այսպիսով՝ իրավական առումով ներկայացված օրինագիծը որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել Եվրոպական Միությանը անդամակցելու կամ չանդամակցելու խնդրում: Սակայն այն, որպես քաղաքական փաստաթուղթ, կարող է անդառնալի քաղաքական և տնտեսական հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը վերպետական կազմակերպություններին, մասնավորապես Եվրասիական Տնտեսական Միությանը։ Հաշվի առնելով գործընկեր պետությունների հայտարարությունները, ինչպես նաև միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի բազային սկզբունքները՝ ակնհայտ է դառնում, որ այս գործընթացը վտանգում է մեր տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ԵԱՏՄ շուկաների հետ իրականացվող ազատ առևտուրը։ Իր էությամբ դատարկ և ձևական այս գործընթացը ոչ միայն չի կարող որևէ դրական արդյունքի բերել Հայաստանը, այլ նաև սպառնում է լրջագույն տնտեսական հետևանքներ առաջացնել մեր երկրի և մեր քաղաքացիների համար։
Կարևոր ենք համարում նաև նշել, որ «օրինագիծը» կարող է առաջացնել աշխարհաքաղաքական բացասական հետևանքներ հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից աշխարհակարգի տուրբուլենտականության պայմաններում անմտություն է օրենսդրական մակարդակում արտաքին քաղաքականության ճկունության սահմանափակումը։ «Խաղաղության խաչմերուկի» մասին հորջորջող վարչախումբը այս նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությանը մտցնում է աշխարքաղաքական փակուղու մեջ։
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես հանդես է եկել Եվրոպական Միության հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններով, ինչի ապացույցներից է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement - CEPA), որը կնքվել է 2017 թվականին և ցայսօր հանդիսանում ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմնարար փաստաթուղթը, որը գործող վարչախմբի կողմից գործնականորեն և լիարժեքորեն կյանքի չի կոչվում։
Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ սույն «օրինագիծը» այսօրվա կառավարիչների հերթական պոպուլիստական հնարքն է, որը միտված է հիմնազուրկ սպասումներ ստեղծելու։ Մյուս կողմից փորձում են պատրանք ստեղծել, թե արդարությունը, հանդուրժողականությունը և մարդու իրավունքների պաշտպանությունն են իրենց գլխավոր արժեքը, բայց ոտնահարում և ոչնչացնում են դրանք։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու մեր երկրի համար շոշափելի և իրական վտանգներ պարունակող այս նախաձեռնությանը»։

22
2025-02-10
https://archive.yerevan.today/all/politics/150053/em-n-arden-hayastanic-hakarousakan-qaghaqakanoutyoun-e-pahandjoum․-galouzin
ԵՄ-ն արդեն Հայաստանից հակառուսական քաղաքականություն է պահանջում․ Գալուզին
Եվրամիությունն արդեն Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին՝ փոխարենը Երևանին կոնկրետ ոչինչ չխոստանալով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում էՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր նախագծերի շուրջ բանակցություններ սկսելու հարցին՝ հօգուտ մերձեցման և, մասնավորապես, առանց վիզայի ռեժիմի, ապա, այո, նման բանակցություններ սկսվել են։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ էլ հավատարիմ է իրեն, առանձնապես ինչ-որ խոստումներ չտալով, արդեն Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին», – նշել է նա։
Գալուզինը նշել է, որ Մոսկվան Երևանի համար հստակ նշել է Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը:
«Սրանք բոլորովին տարբեր համակարգեր են, և դրանցում միաժամանակ լինել ուղղակի անհնար է»,- ընդգծել է Գալուզինը` հավելելով, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկրին բերում է «շոշափելի և նշանակալի երկարաժամկետ օգուտներ՝ առևտրի ավելացման և ներդրումների ավելացման տեսքով»։
23
2025-02-07
https://archive.yerevan.today/eterum/karch-asats/149998/pashinyany-hayastany-grav-e-drel-kazinoyoum-ev-krvoum-e․-karch-asats
Փաշինյանը Հայաստանը գրավ է դրել կազինոյում և կրվում է․ Կարճ ասած

5 օր է՝ Նիկոլ Փաշինյանն ու կինը ԱՄՆ-ում են։ Պետական բյուջեից հսկայական ծախսեր են արել, ու մեծ անձնակազմով գնացել․ ու բացի Աննայի ծնունդը նշելուց, թե ինչ են արել, անհասկանալի է։Ինչ օգուտ որ մեր երկիրը ստացել է Աննա Հակոբյանի ծնունդը Վաշինգտոնում տոնելուց, նույն օգուտն էլ ստացել է Փաշինյանի ամերիկյան հանդիպումներից։ Այսինքն՝ անիմաստ ծախսեր ու զրո օգուտ։Ինչ-որ ելութներ է ունեցել մի երկու միջոցառումների ժամանակ, իր կոտրած անգլերենով․ կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի է մասնակցել, որը արդեն 5 տարի կազմակերպվում է ու երբևէ որևէ երկրի առաջին դեմք չի մասնակցել։ Տպավորություն էր, թե քանի որ ԱՄՆ նոր վարչակազմ կա, ափալ-թափալ գնացել է, որ ինչ-որ մեկին փորձի հանդիպել, ներողություն խնդրել, որ իրենք սատարում էին դեմոկրատներին, բայց ընտրվել են հանրապետականները ու փողի մեծ աղբյուր է պակասել՝ ի դեմս USAID-ի փակման։ Կառավարությունը մի նկար է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանն է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ կանգնած ու ասում են՝ հանդիպում են ունեցել, Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր քննարկել։ Նախ հանդիպումը տեղի է ունեցել այնքան կարճ, որ հազիվ կարողանային ծանոթանալ։Արարողակարգից տեղյակ մարդիկ կարող են բացատրել ըստ լուսանկարի, թե ինչ կարգի հանդիպում էր․ նրանք ոչ թե նստած բանակցում էին, ոչ գոնե ձեռք էին սեղմում, այլ՝ ոտքի վրա սելֆի էին անում։Այդ հանդիպումից ամերիկյան կողմը ոչինչ չհրապարակեց, ո՛չ փոխնախագահը, ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ լրատվականները։ Ստացվում է՝Փաշինյանենք գերագույն ջանքերով կարողացել են մի հատ սելֆի ստանալ, որ գան հարկատուներին ասեն՝ տեսեք, էս նկարը շատ լավ թուղթ է, սա ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին է, հեսա ԵՄ մտնելու մասին է, լիքը արդյունք եմ ունեցել։
Հիմնական թեման, որին ուզում եմ անդրադառնալ, մեր ժողովրդին թալանող, կործանող խաղադրույքների մասին է։ Նախորդ տարի բանակում՝ մարտական դիրքերում, հայտնաբերվել էր զինծառայողի դի։Նիկոլ Փաշինյանը, որը սովորաբար մեր երկրում թիվ մեկ կանխավարկած առաջ քաշողն է, ասաց, որ կազինոյի պատճառով է, խաղում են, կրվում են, ընկնում են պարտքերի տակ, ինքնասպան են լինում։Այսօր կարդացինք, որ ինքնասպան է եղել համայնքային պաշտոնյա՝ խաղամոլության հետևանքով կուտակած պարտքերի պատճառով։ Մամուլը մի դեպքի մասին էր գրել, որ մի քաղաքացի զանգել է ոստիկանություն, ասել է, որ 5 մլն դրամ կրվել է, գնացել է կամուրջ իրեն նետի: Կարող է լինեն մարդիկ, որ ասեն՝ դե խեղճ հարիֆն ի՞նչ անի, որ ժողովուրդը խաղում ա։ Սա հենց «խեղճ հարիֆի» անելուն է։Մի քանի օր առաջ ասուլիս էր տալիս, հարցնում էին ինչու կազինոները չեք արգելում, ի՞նչ պատասխանի, որ լավ լինի․ ասում է՝ որ արգելենք դրսի կազինոներում կխաղան, փողը ուրիշ երկիր կգնա։ Այսինքն, որ ընտաիքներ են դժբախտանում, սննկանում, տուն տեղ կորցնում, մարդիկ ինքնասպան լինում՝ էդ հեչ, կարևորը փողն ա՞․բա դեմից ասեիք։ Է հերոինի ու կոկաինի համատարած արտադրություն դրեք, էդպես է, թող փողը Կոլումբիայից գա Հայաստանով ֆռա։
Վստահեցնում եմ, որ պետությունն ունի լծակներ իրավիճակը շտկելու համար, բայց չի անում․ որովհետև հա՛մ անբաշար են, որևէ բան անել, համ էլ դե ձեռք չի տալիս։Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում շատ առաջատար տեղ գիտե՞ք ով է զբաղեցնում․ օնլայն կազինոն։ Մեր նման փոքր երկրում էնքան են կազինո խաղում, որ խոշոր հարկատուների համարյա տասնյակում է։ Դա ձեր փողերն են, ժողովուրդ։ Նիկոլը որ եկել էր իշխանության, 138 մլրդ դրամ էր խաղադրույքը։ Ու ի՞նչ էր ասում․ պետք է փակենք․ մարդիկ պարտքերի տակ են ընկնում։ Ասում էր փողոցով քայլում էի, կանայք պատուհաններից ցույց էին տալիս բուքմեյքերական գրասենյակները և գոռում էին՝ ինչքան հնարավոր է շուտ փակեք դրանք։ Որովհետև, ասում էին, աշխատավարձի օրը ամուսինները մտնում են էդտեղ, նոր են գալիս տուն։ Ասում էր՝ պատճառը հուսահատությունն է։ Մարդիկ էնքան հուսահատված են, որ իրենց գործերը լավ կլինի, որ իրենք ուզում են ինչ-որ մի հատ հրաշք տեղի ունենա և իրենք դրամագլուխ վաստակեն։2018 թվականին որ եկավ, խաղադրույքները, կրկնում եմ, 138 մլրդ դրամ էին ու ասում էր սաղ ազգը ղումարբազ ա դարձել աղքատության պատճառով։ Նախորդ տարի՝ 2024 թվականին, գիտե՞ք որքան խաղադրույք է եղել մեր երկրում․ 7 տրիլիոն 130 մլրդ դրամ։ 7 տրիլիոն։ Մի երկրում, որտեղ բնակչության կեսը աղքատ է, 18 մլրդ դոլար մեկ տարում խաղադրույք են արել։ Էնքան մեծ է հուսահատությունը, որ սաղովի քայլերն ուղղում են կասինո։ 2018-ից սկսած՝ աճել են, 2021-ից սկսած՝ շատ կտրուկ։
Նիկոլին հարցնում ես՝ ասում էիր ազգին ղումարբազ է Սերժը դարձրել, բա դո՞ւ ինչ ես անում, պատասխանում է՝ ամեն մեկը ինքն է որոշում իր փողը ոնց ծախսի, նրանք էլ որոշել են կազինոյում ծախսեն։ Դու մանդատ ես ստացել դրանք վերացնելու համար, իրական հանրության պահանջը դա է, ոչ թե ձեր քաղաքական դատավարությունները, հիմա ասում ես՝ թող կազինո խաղա ժողովուրդը, բյուջե լցվի՞։Տրանսպորտի գինը թանկացնում են, ժողովրդին թալանում են, որ լցնեն բյուջե, հարկերը բարձրացնում են, ժողովրդին թալանում են, որ լցնեն բյուջե, ինչն էլ չեն կարողանում հարկ ու տուրքով տանեն, տանում են կազինոյով։
Իսկ կարող է՞ չեք լուծում կազինոների հարցերը, որովհետև, օրինակ, փայ ունեք․ ամենախոշորը ձեր սեղանի ընկերն է, ԱԺ նախագահը, Նիկոլի աներձագը նրա հետ են հանգստի մեկնում թանկարժեք կղզիներում։ Հետո պատգամավորը օրենքի նախագիծ է տանում, որտեղ կազինոներին լրացուցիչ հարկ են սահմանում, ՔՊ-ն մերժում է։ Բա իրենց ծովի հանգստի ընկերն է, ո՞նց կարող են նրա դեմ նախագիծ անցկացնել։ Իսկ Նիկոը փայ չունի՞ դրա մեջ։ Խիստ կասկածելի է, թե չունի, նրա՝ կազինոների դեմ չպայքարելը հակառակի մասին է խոսում։Ասում է՝ պայքարում ենք․ եթե պայքարում ես ու աճում է, ուրեմն չես կարողանում, չես տիրապետում կամ միտումնավոր սխալ ես պայքարում, ինչպես օրինակ պատերազմյան և ետպատերազմյան շրջանում թշնամու դեմ էիր պայքարում։ Էնպես պայքարեցիր, 30 տարվա սաղ ձեռքբերումները ձեռքներիցս տարան, մի 5000 էլ էրեխու կյանք տարան, ստեղ էլ խաղում էին 138 մլրդ դրամի, հիմա խաղում են 7 տրիլիոնի։Էս ի՞նչ ուժեղ եք պայքարում, լրիվ ձախողակների էտալոն եք։
Իսկ արդյո՞ք զարմանալու տեղ ունենք։ Ժողովուրդը կազինո է խաղում, ունեցած չունեցածը կրվում է։Է Նիկոլն էլ իրեն պահ տված երկիրը չի՞ կրվում կազինոյում։ Նիկոլն էլ Հայաստանը խաղադրույք չի՞ արել աշխարհաքաղաքական կազինոներում։ Նիկոլը խաղում է քաղաքական կազինոյում, համաշխարհային կազինոյում ու մաս-մաս կրվում է ամբողջ երկիրը։ Ոչ մի բանից տեղյակ չէ, ո՛չ գիտի ում հետ է խաղում, ո՛չ գիտի ինչ գործակից է, ո՛չ գիտի ինչ թիմեր են, ամբաղ-զամբաղ ստավկաներ են անում, ու մեր երկիրն էլ այդ համայնքապետի խորհրդականի պես ինքնասպան է լինում։Եթե կազինոյում մարդը կորցնում է իր տունը, իր ավտոմեքենան, ընկնում է պարտքերի տակ, մի օր ոսկեղենն ա տանում, մի օր տնեցիքի աշխատավարձերը, հետո ավտոն է տաիս, հետո տունն է տալիս, սրանից-նրանից պարտքեր ուզում։ Նույնն էլ Նիկոլի խաղացած կազինոն է․ բացեք կառավարության նիստերը, պետական մակարդակով ղումարբազներն են, որոնք ամեն նիստի վարկեր են վերցնում, երկիրը գցել են արդեն 13 մլրդ դոլարի պարտքի տակ, աշխարհաքաղաքական կազինոյում կրվել են Արցախը, կրվել են Հայաստանից տարածքներ։ Չեն կարողանում, բայց շարունակում են խաղալ, ո՛չ մտածում են տան անդամների մասին, ոչ երկրի մասին ու թքած, թե վաղը ոնց է լինելու։ Նիկոլը սաղիս քաշել է էդ խաղի մեջ ու չգիտենք էլ ինչեր է հանձնելու իր խաղերի դիմաց։ Իսկ ինքը մի սիրուն ռանչոյի ֆոտո է հրապարակել, թե որտեղ են պատրաստվում վայելել ծերությունը։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանի օրոք մեր երկրում աճել են հանցագործությունները՝ կրկնակի, 20 հազարից դառնալով 40 հազար, տարեկան, հարյուրավոր տոկոսներով աճել է թմրամոլությունը և հազարավոր տոկոսներով աճել է խաղամոլությունը։ Սա երեք ցուցանիշ է, որը խոսում է ցանկացած երկրի, ցանկացած ժողովրդի՝ հիմքերից քանդման մասին․ իսկ իշխանության մասով՝ լիովին տապալման մասին։ Ժողովրդին նստեցրել են հանցագործության վրա, նարկոտիկի վրա, կազինոյի վրա։ Մարդիկ ունեին ակնկալիքներ, որ հեսա մեր երկրում դրական փոփոխություններ են լինելու, աղքատության հաղթահարում, աշխատատեղ, ներդրումներ, ոչ մի բանը չկարողացավ, ու հուսահատությունը տասնյակ հազարավորներին մղեց արտագաղթի, տասնյակ հազարավորներին մղեց հանցագործության, տասնյակ հազարավորներին մղեց թմրամոլության, հարյուր հազարավորներին՝ կազինո։
Տասնյակ տարիներ գործած գրադարանը իր 18 մլն գրքային ֆոնդով փակվում է, տասնյակ տարիներ աշխատած գրախանութը փակվում է, ավելանում է թմրանյութը, խաղամոլությունը։ Սրանք փոխում են ազգի տեսակը, փոխում են հիմքից, դարձնում են մարդկանց խումբ, որը հանուն կազինոյի գումարի, նարկոտիկի գումարի, պատրաստ է ամեն ինչի ու ընդհանրապես իր համար էլ մեկ է՝ Հայաստանը Հայաստան է, թե Արևմտյան Ադրբեջան կամ Թուրքիա։

Սևակ Հակոբյան
24
2025-02-07
https://archive.yerevan.today/all/politics/149961/em-andamakcoutyan-shourdj-banakcoutyounnery-karogh-en-tevel-tasnamyakner-ou-ochnchov-chavartvel․-armen-gevorgyan
ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կարող են տևել տասնամյակներ ու ոչնչով չավարտվել․ Արմեն Գևորգյան
«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել է Արմեն Գևորգյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջութամբ․
«Հայաստանի ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունման միակ «օգտակար» կողմը հայաստանյան որոշ շրջանակների համար կլինի այդ գաղափարի նախընտրական շահարկումը։ Կա վտանգ, որ եվրոպական գաղափարի քաղաքական շահարկումը և օգտագործումը՝ Արևելքի հետ առճակատման առումով, ինչպես նաև ներքաղաքական նպատակներով, կհանգեցնի այդ գաղափարի վարկաբեկմանը։ Եվրոպական գրավչության և հեռանկարների նկատմամբ հասարակ քաղաքացիների ընկալումը աստիճանաբար «կփչանա», քանի որ սպասելիքները չեն համընկնի իրականության հետ, իսկ անդամակցությունը կմնա անհասանելի։ Արդյունքում սա կհանգեցնի հայկական հասարակության նոր հիասթափությանը։
Ինքը՝ օրենքը, կարող է վերածվել հակահայկական գործիքի, այլ ոչ թե զարգացման սահմանները ընդլայնելու հնարավորության։ Ճիշտ այնպես, ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը. այն որևէ օգուտ չբերեց, միայն նոր լարվածություն առաջացրեց Ռուսաստանի հետ, իսկ Բաքուն ակտիվորեն օգտագործում է այդ հանգամանքը (հրաժարվել հայցերից միջազգային դատարաններում)՝ որպես պատրանքային խաղաղության պայմանագիր կնքելու նախապայման։
Օրենքի ընդունումը Ռուսաստանին հնարավորություն կտա Հայաստանի հետ խոսել մշտական պահանջների լեզվով։ Մինչդեռ այն երկրները, որոնք ունեն ռազմավարական շահեր տարածաշրջանում (Չինաստան, Իրան, Հնդկաստան), կհասկանան Հայաստանի աշխարհաքաղաքական առաջնահերթությունները և կարձանագրեն, որ դրանք հստակ ԲՐԻԿՍ-ի կամ տարածաշրջանի շրջանակներում չեն։ Բոլորը կխոսեն Հայաստանի ինքնիշխան ընտրության իրավունքից, բայց իրականում առաջնորդվելու են այն հաշվարկով, որ այդ ընտրությունը պետք է համապատասխանի կոնկրետ պետությունների և դաշինքների շահերին։
Բացի ամեն ինչից, չպետք է մոռանալ նաև Եվրամիության ներսում գոյություն ունեցող պրո-ադրբեջանական «գազային» կոալիցիայի մասին։ Դրանք այն երկրներն են, որոնք ստանում են ադրբեջանական գազ, դրանով իսկ սպասարկում Ալիևների ընտանիքի աշխարհաքաղաքական շահերը և խոչընդոտում մեզ առնչվող նախաձեռնությունները։ Ի դեպ, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը, չլինելով կազմակերպության անդամ, կարող է էական ազդեցություն ունենալ նրա՝ Հայաստանին առնչվող որոշումների վրա։
Կարո՞ղ է իրականացվել եվրոպական երազանքը
Նախևառաջ մենք պետք է աստիճանաբար հրաժարվենք մեր մտածողության և հասարակական վարքագծի մոդելների համատարած արխայիկությունից։ Անհնար է լուծել ժամանակակից հասարակական զարգացման խնդիրները և ձգտել կատարելության՝ միևնույն ժամանակ առաջնորդվելով հին կառավարման մեթոդներով, ժողովրդավարությունը վերածելով մեծամասնության դիկտատուրայի, խթանելով ընտրովի արդարադատությունը, խորացնելով հասարակական բևեռացվածությունը և դիմակայությունը։
Դարեր շարունակ մեր նախնիները պահել են իրենց ազգային ինքնությունն ու մշակույթը՝ առանց եվրոպական զարգացման ուղու մաս կազմելու, և դա իր ազդեցությունն է թողել Կովկասյան արեալում մեր մտածողության, աշխարհայացքի, կենցաղի ու հասարակական կյանքի ավանդույթների վրա։ Արևելյան մտածելակերպն ու արևելյան բնավորությունը դարձել են մեր կյանքի հիմնական մասը, և դժվար է այսօր միանշանակ ասել՝ մեր մեջ ավելի շատ արևելակա՞ն, թե՞ եվրոպական է, երբ խոսքը վերաբերում է ընտանիքին, գենդերային հիմնախնդիրներին կամ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Պատրա՞ստ է մեր հասարակությունը ընդունելու ժամանակակից եվրոպական հասարակության ամենալիբերալ արժեքներն ու ավանդույթները՝ որպես նորմ։ Հենց այդ պատճառով, նախևառաջ, մենք պետք է գտնենք Եվրոպան մեր մեջ, որպեսզի համոզված լինենք, որ Եվրոպայում մեզ սպասում են։
Բացի այդ, մենք պետք է ազնիվ լինենք ինչպես ինքներս մեզ հետ, այնպես էլ Եվրոպայի, արձանագրելով, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համար եվրոպական հեռանկարի հիմնական սպասելիքները կապված են առանց վիզայի տեղաշարժի հնարավորության և Եվրոպայի՝ մեզ արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հիպոթետիկ պատրաստակամության հետ։
ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կարող են տևել տարիներ և տասնամյակներ ու ոչնչով չավարտվել։ Ի դեպ, անդամակցության հանրաքվեն էլ կարող է ձախողվել։ Հետևաբար, ԵՄ անդամակցության հեռավոր և դժվար իրագործելի հեռանկարի փոխարեն անհրաժեշտ է առաջարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման պրագմատիկ ծրագիր (ոչ անդամակցության), որը կլինի փոխշահավետ, գործնական և կունենա շոշափելի արդյունք Հայաստանի քաղաքացիների համար։ Բացի ԵՄ-ի հետ համընդհանուր քաղաքական օրակարգից, ինչպես նաև արդեն իրականացվող ծրագրերից, անհրաժեշտ է կենտրոնանալ հինգ հիմնական ուղղությունների վրա։
1. Առանց վիզայի ռեժիմի հաստատում
Հայաստանի քաղաքացիների ԵՄ-ից ունեցած հիմնական ակնկալիքը՝ առանց վիզայի ռեժիմի հաստատումն է։ Անհրաժեշտ է կենտրոնանալ այս հարցի շուրջ հաջողություն գրանցելու վրա՝ առաջիկա 1,5-2 տարիների ընթացքում։ Դա կլինի առաջին և շոշափելի հաջողությունը Հայաստանի քաղաքացիների համար։ Ընդ որում, այս հարցի լուծումը մեծապես կախված է հենց հայկական կողմից, որը պետք է կարողանա գոնե ապահովել քաղաքացիների համար կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրերի տրամադրումը։
2. «Բացահայտիր Հայաստանը» ծրագիր
Այս ծրագիրը նպատակ ունի ԵՄ երկրներից ոչ-սփյուռքահայ զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 500,000-ի՝ հետագա տարիներին 7-8% աճով։ Սա հնարավորություն կտա Հայաստանում կայուն և զարգացող դարձնել ծառայությունների ոլորտը (հյուրանոցներ, ռեստորաններ, տուրիստական գործակալություններ, ավիափոխադրումներ և այլն)։ Անհրաժեշտ է ԵՄ-ի աջակցությամբ նախաձեռնել հատուկ տեղեկատվական և գովազդային արշավ՝ հայկական ժառանգության և զբոսաշրջային ուղղության վերաբերյալ։
3. ԵՄ-ի քաղաքացիական պաշտպանությանը օժանդակություն
Եթե ԵՄ-ն իսկապես պատրաստ է աջակցել Հայաստանի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ապա պետք է Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով ապահովի Հայաստանի համար պաշտպանական ժամանակակից տեխնիկա և սպառազինություն (ոչ միայն վրաններ ու հակագազեր)։ Իսկ եթե դա անիրատեսական է, կարելի է քննարկել Հայաստանի ողջ տարածքում քաղաքացիական պաշտպանության ժամանակակից համակարգի ստեղծման ծրագիր։
4. Առևտրային համագործակցության ընդլայնում
ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում անհրաժեշտ է հասնել նոր տնտեսական հնարավորությունների, որոնք թույլ կտան ավելացնել հայկական ապրանքների արտահանումը ԵՄ՝ շուկաների դիվերսիֆիկացման, արտադրանքի որակի և ստանդարտների բարձրացման նպատակով։ Պետք է Հայաստանից ԵՄ արտահանումը հասցնել 1.5 միլիարդ եվրոյի (2.5 անգամ աճ)։ Օրինակ՝ ԵՄ-ն կարող է մշակել հատուկ բրենդավորման ծրագիր՝ հայկական գինին, մրգային հյութերը, օղին, ջեմերը և խմելու ջուրը եվրոպական շուկայում ներկայացնելու համար։ Սա կնպաստի գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանը և առկա աշխատատեղերի պահպանմանը, ինչպես նաև կնվազեցնի Հայաստանից դեպի ԵՄ միգրացիոն հոսքերը։
5. Նորարարական տնտեսության զարգացում և հայրենադարձության խթանում
ԵՄ-ի աջակցությամբ անհրաժեշտ է Հայաստանում խթանել նորարարական տնտեսության զարգացումը և այս համատեքստում սկսել հայրենադարձության համատեղ ծրագիր, որը կօգնի հայերին վերադառնալ հայրենիք՝ ներգրավվելով գիտության, բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտներում։
Կանխատեսում (նախնական և մոտավոր գնահատականներ)
Նշված ծրագրերը՝
Հայաստանի համար կբերեն լրացուցիչ 1.5 միլիարդ եվրոյի տնտեսական օգուտ
Ամեն տարի կստեղծեն 1,000-1,500 նոր աշխատատեղ և կպահպանեն առկա աշխատատեղերը
Կնվազեցնեն բացասական միգրացիոն հաշվեկշիռը՝ այն դարձնելով դրական (տարեկան  + 5,000-10,000 մարդ)»։
25
2025-02-04
https://archive.yerevan.today/all/politics/149835/ka-ynkaloum՝-chezoqacnelou-larvatsoutyouny-hay-rousakan-haraberoutyounneroum․-kopirkin
Կա ընկալում՝ չեզոքացնելու լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում․ Կոպիրկին

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խնդիրներով և տեսակետների հնարավոր տարբերությամբ հանդերձ` երկու կողմերն էլ ըմբռնում են այդ հարաբերությունների կարևորությունը:Sputnik Արմենիայինտված հարցազրույցում նման կարծիք  է հայտնել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ։
«Ճգնաժամը ոչ միայն խնդիր է, այլև հնարավորություն
Կոպիրկինը նշում է, որ կա ընդհանուր տրամադրվածություն՝ թույլ չտալու, որ առկա խնդրահարույց պահերն անդառնալի վնաս հասցնեն հայ-ռուսական համագործակցությանը։ Թեև երբեմն տեղեկատվական ֆոնն էլ բարդ է՝ լրացուցիչ լարվածություն առաջացնող տարբեր փորձեր են արվում, այդ թվում՝ դրսից, բայց հարաբերությունները զարգացնելու ու նոր իրողություններին հարմարվելու տրամադրվածություն ևս կա։
«Ճգնաժամը միշտ և՛ խնդիր է, և՛, միևնույն ժամանակ` հնարավորություն։ Այն, հավանաբար, մեր հարաբերությունները հասունության նոր մակարդակի բերելու առումով նոր հնարավորություններ է ստեղծում, որն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները և խնդիրները», - նշեց դիվանագետը։ Կոպիրկինն այս համոզմանը հանգել է նաև հիմնվելով այն հանդիպումների վրա, որոնք բարձր մակարդակով տեղի էին ունենում ղեկավարների և արտգործնախարարների միջև։
Թաքնված օրակարգ չկա
Իհարկե, Ռուսաստանը չի կարող մտահոգություն չհայտնել արտաքին ուժերի կողմից լրացուցիչ լարվածություն առաջացնելու փորձերի վերաբերյալ։ Եվ այդ ուժերն իրականում չեն էլ թաքցնում սեփական աշխարհաքաղաքական մղումները, այն է՝ երկկողմ կապերի, համագործակցության խզումը։ Կոպիրկինը ընդգծեց, որ ամերիկյան նախկին վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս խոսել են այդ մասին։ Դիվանագետի կարծիքով` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հավակնել, որ երկկողմ հարաբերությունները լինեն ինչ-որ ստերիլ մթնոլորտում, որի վրա արտաքին միջավայրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Բայց կա ընկալում՝ չեզոքացնելու այն նպատակադրված լարվածությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ որ ուժեր փորձում են ներմուծել դրսից:
Հարաբերությունների ամրության կարևոր գործոններից մեկը դեսպանը համարում է վստահությունը։ Ռուսաստանի և Հայաստանի հասարակությունները պետք է զգան, որ կողմերը ծածուկ օրակարգ չունեն։
Ակնկալում ենք ՀՀ մասնակցությունը Հայրենականում հաղթանակի տոնակատարությանը. Կոպիրկին
ԵՄ անդամակցության օրենքի մասին
Խոսելով ՀՀ ԱԺ–ում քննարկվող՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի մասին՝ դեսպանը կրկնեց ՌԴ փոխվարչապետի և ԱԳ նախարարի՝ նախորդիվ արած հայտարարությունները. դա Հայաստանի, հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքն է՝ կատարել իր ընտրությունը, և Ռուսաստանը դրան վերաբերվում է հարգանքով։
Բայց կան նաև օբյեկտիվ իրողություններ։ Չի կարող երկիրը միաժամանակ լինել երկու մաքսային միություններում։ Առավել ևս հիմա, երբ Արևմուտքն ու մասնավորապես ԵՄ-ն չեն էլ թաքցնում իրենց ոչ բարեկամական վերաբերմունքը Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ։ Դեսպանը հիշեցրեց Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարների՝ վերջերս Հայաստան կատարած այցի մասին:
Նրանց հայտարարություններում Եվրոպայի հետ մերձեցմանը զուգահեռ հստակ ուրվագծվում էին Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը։ Կոպիրկինը կարծում է, որ երբ հարցն այսպես է դրվում, չափազանց դժվար է ինչ-որ բան որոշելը։ Ժամանակին Եվրամիության կատեգորիկ մերժումը` առկա խնդիրները քննարկելու Ռուսաստան-Եվրոպա-ԵՄ ձևաչափով, հանգեցրեց ներկայիս ճգնաժամին։Ռուսաստանը, հաշվի առնելով Ուկրաինայի հետ սերտ տնտեսական կապերը, այն ժամանակ առաջարկում էր քննարկել Ասոցացման համաձայնագրի հետ կապված իրավիճակը։ Բրյուսելը կտրականապես հրաժարվեց եռակողմ քննարկումից, ինչից հետո տեղի ունեցավ Մայդանը և Կիևում իշխանության ապօրինի զավթումը։
Պատժամիջոցները Ռուսաստանի մեթոդը չեն…
Ի տարբերություն Արևմուտքի՝ Ռուսաստանը միշտ փորձել և փորձում է փոխընդունելի հանգուցալուծումներ գտնել այն հարցերում, որոնք կենսական նշանակություն ունեն անվտանգության տեսակետից։ Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը չի հիշում, որ արևմտյան պետությունների նման Ռուսաստանն ինչ-որ քայլեր ձեռնարկի՝ երկրին, նրա ժողովրդին պատժելու, կապերը խզելու համար։
«Ինչպիսի ոչ բարեկամական քաղաքականություն էլ տանի այս կամ այն երկրի ղեկավարությունը, միևնույն է, ասել, թե՝ դուք այդպես եք վարվում, ուստի ստացեք` դա Ռուսաստանի մեթոդը չէ։ Եվ Ռուսաստանը երբեք կապերի խզմանը, հարաբերություններում խնդրահարույց պահեր ստեղծելուն ուղղված քայլեր չի արել», - հավելեց նա։
Մոսկվան միշտ տրամադրված է եղել փոխադարձ հարգալից երկխոսության, տնտեսական շահերի, սոցիալական կապերի պահպանմանը։ Սա յուրօրինակ ոչ գաղափարականացված մոտեցում է բոլորի, այդ թվում՝ մոտ գործընկերների հետ հարաբերություններում, և դա ռուսաստանյան քաղաքականության մեջ շարունակական է։
Դեսպանը կարծում է, որ կողմերը չեն կարող խուսափել առկա խնդիրներից։ Բայց հարաբերությունների հասունությունն ու անձեռնմխելիությունը որոշվում են խնդրին արձագանքելու, հարմարվելու, հարցերը լուծելու ունակությամբ:
26
2025-02-04
https://archive.yerevan.today/all/politics/149796/i՞nchn-e-aveli-xelamit-aysor-gnal-evropa,-te՞-ayn-gtnel-mer-medj․-armen-gevorgyan
Ի՞նչն է ավելի խելամիտ այսօր. գնալ Եվրոպա, թե՞ այն գտնել մեր մեջ․ Արմեն Գևորգյան

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը.
«Արդյո՞ք կարելի է առարկել այնպիսի մի կառույցի դեմ, ինչպիսին Եվրոպական միությունն է։ Մարդկային առումով  դժվար է խոսել մի բանի դեմ, որը մարմնավորում է բարեկեցություն, անվտանգություն և արդարություն։ Առավել ևս՝ այնպիսի հասարակությունում, որը վերջին 34 տարիների ընթացքում ձգտում է նույն իդեալներին, բայց չի կարողանում հասնել դրանց։ Սակայն գոյություն ունի իրականություն, որը պահանջում է բանականություն մեր գնահատականներում և պատասխանատվություն մեր գործողություններում։
Համաշխարհային հիմնակարգը և խաղի կանոնները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանվել են Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի միջև Յալթայի կոնֆերանսի ժամանակ։ Խորհրդային Միության փլուզումից հետո թվում էր, թե նոր Յալթայի անհրաժեշտություն այլևս չի լինի, քանի որ ԱՄՆ-ի հեգեմոնիան անժխտելի և անկոտրում էր։ Բայց վերջին տասնամյակը միջազգային հարաբերություններն անընդհատ պահում է սրման վիճակում։ Այն կենտրոնները, որոնք թվում էին սպառված իրենց ազդեցության և հավակնությունների մեջ, նորովի վերածնվում են և փոխում իրավիճակը։
Խելամիտ ու բանական մոտեցումը Հայաստանի համար այս պայմաններում ենթադրում է խուսափել կտրուկ քայլերից, հատկապես այնպիսիներից, որոնց հեռանկարային ձեռքբերումները ակնհայտ չեն, բայց դրանց գործարկման հետևանքները կարող են կործանարար լինել։ Կա զգացողություն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, հատկապես վերջին երկու-երեք տարիներին, առաջնորդվում են անբացատրելի ներքին համոզմամբ, որ Ռուսաստանի տիրապետության դարաշրջանը տարածաշրջանում ավարտվում է, որ այլևս կարելի է հաշվի չնստել նրա հետ, քանի որ նա կորցնում է իր գործոնայնությունը և փուլ առ փուլ կփլուզվի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով։ Սա միամտություն է, որը սահմանակից է անպատասխանատվությանը։
Ինչու՞ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում և ուժեղ գլոբալ տուրբուլենտության պայմաններում քննարկել ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը, եթե՝
⁃ ԵՄ-ի ընդլայնման իսկ հեռանկարներն անորոշ են (9 երկիր սպասում է անդամակցության արդեն երկար տարիներ և տասնամյակներ),⁃ ԵՄ-ի ինստիտուտներն իրենք կարիք ունեն նոր վերաիմաստավորման և ակնհայտ վերափոխման,⁃ Աշխարհում ընթացող իրադարձությունները հանգեցնելու ենՅալթա-2-ի՝ նոր գլոբալ կարգի սահմանման համար, և դեռևս անհասկանալի է, թե մեր տարածաշրջանին և Հայաստանին ինչ տեղ է վերապահվելու այդ կառուցվածքում։
Եվրոպայի սեփական դժվարությունները
Արդեն այժմ ԵՄ-ի ներսում ակնհայտ է անդամ պետությունների միջև զգալի տարբերությունը «քաշային կարգերում»։ Ներքին դիֆերենցիացիան էլ ավելի է խորանալու ԵՄ նոր անդամների միացմամբ, ինչը լրացուցիչ տնտեսական բեռ է դնելու հին անդամների վրա։ Այդ իսկ պատճառով, ԵՄ-ի ընդլայնման բանական օրակարգը ձեռք է բերում երկակի նշանակություն, որտեղ առաջնային հարցը դառնում է ոչ թե այն, թե նոր անդամները ինչ կստանան ԵՄ-ից, այլ՝ ինչ կտա ԵՄ-ն իր քաղաքացիներին նոր անդամների միանալուց հետո։ Սա լուրջ մարտահրավեր է Միության ֆինանսատնտեսական կայունության և միասնական ու համախմբված մնալու հեռանկարի համար։ Այդ մարտահրավերը հատկապես սրվում է, երբ Թրամփի վարչակազմը ձգտում է վերանայել իր պարտավորություններն ու մոտեցումները եվրոպական մայրցամաքի նկատմամբ։
Եվրոպայի նեո-լիբերալ օրակարգը դարձնում է ժամանակակից ժողովրդավարական կենսակերպի մոդելը ավելի վիճարկելի այն երկրների համար, որոնք պահպանողական հասարակական կարգի կողմնակից են։ Այդ երկրներում ավանդական արժեքները, ինչպիսիք են հայրենասիրությունը, ընտանիքը և կրոնը, արևմտյան աշխարհում արագորեն կորցնում են իրենց արդիականությունը և նախկին նշանակությունը։ Ցավոք, հենց այս իմաստով լիբերալ ժողովրդավարությունը, որն «մերժում» է այդ արժեքները, այլևս այն բրենդը չէ, որը կարելի է «արտահանել», այն իդեալը չէ, որին ձգտելու են ոչ եվրոպական երկրները, և այն մեխանիզմը չէ, որը Եվրոպայից դուրս ապահովում է խաղաղություն և կայունություն։
Եվրոպայում միգրացիոն իրավիճակը ստեղծում է կյանքի երկրորդ հարթությունը, որտեղ ի հայտ են գալիս երկրորդականության կանոնները, հանրային խիստ բևեռացումը և ներհասարակական կոնֆլիկտայնության բարձր ռիսկերը։ Երկու զուգահեռ իրականություններ՝ ավանդական և միգրանտական, դառնում են երկարաժամկետ բարեկեցության, անվտանգության և ժողովրդավարական կենսակերպի լուրջ մարտահրավեր։ Հենց այստեղ է ժողովրդավարական Եվրոպայի գոյաբանական (էքզիստենցիալ) մարտահրավերը՝ ով ում։ Կհաջողվի՞ Եվրոպային ձուլել (ասիմիլացնել) միգրանտներին և նրանց դարձնել նոր, վստահելի քաղաքացիներ, թե՞ նրանք կփոխեն Եվրոպայի ավանդական կենսակերպը։
Եվրոպական Միության համար մանևրելու և իր արժեքների անաղարտությունը պահպանելու հնարավորությունները նեղանում են, ինչպես նաև սահմանափակվում են նրա գործունեության սկզբունքներն ու մեխանիզմները։ Ժամանակակից միջազգային հարաբերությունների անկայունության պայմաններում ավանդական միջազգային կառույցների դերը վերագնահատվելու է, և ԵՄ-ն չի կարող մնալ այդ գործընթացներից դուրս։ Իր ներգրավվածությունը հասկանալու համար ԵՄ-ին անհրաժեշտ է ինքնա-ռեֆլեքսիա՝ վերագնահատելով որոշումների նախապատրաստման ու ընդունման արդյունավետությունը, այդ թվում՝ հիմնարար կոնսենսուսի սկզբունքը պահպանելու կամ նրանից հրաժարվելու տեսանկյունից։
Յալթա-2-ի ժամանակ, անկասկած, կքննարկվեն հիմնականում Եվրասիական մայրցամաքի հարցերը, և շատ հավանական է՝ առանց Եվրոպայի։Կան բոլոր հիմքերը կարծելու, որ Հարավային Կովկասը կմնա Ռուսաստանի ռազմավարական ազդեցության գոտում։ Ինչ՞ կլինի մեզ համար այդ դեպքում։ Սեղանի շուրջ կրկին կլինեն երեք հսկաները, բայց այս անգամ՝ ԱՄՆ, Ռուսաստանը և Չինաստանը։ Եվրոպան բացակայելու է ոչ թե այն պատճառով, որ նա արժանի չէ, այլ մի շարք այլ պատճառներով։
Առաջին, Եվրոպայում չկա այն առաջնորդը, ով կարող էր խորհրդանշել նրա ուժն ու համախմբվածությունը, ով կխոսեր Եվրոպայի անունից և Եվրոպայի համար։ Եվրոպան չունի իր դեմքը։
Երկրորդ, աշխարհը աստիճանաբար ականատես է լինում եվրոպական ինքնության անբիծ կերպարի քայքայմանը։ Եվրոպայի պատմական նշանակությունը և արժեքը՝ որպես սոցիալական կյանքի բարձրագույն ստանդարտների օրրան, մարում է։ Այս միտումներն առաջիկայում միայն կխորանան։
Երրորդ, Եվրոպան լիովին կախված է դարձել նոր Յալթայի երեք մասնակիցներից՝ սեփական անվտանգության ապահովման, ապրանքների շուկայի և բնական ռեսուրսների ձեռքբերման առումներով։ Նա աստիճանաբար կորցնում է երբևէ անժխտելի մրցակցային առավելությունները։
Չորրորդ, նույնիսկ որոշ եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) միջուկային զենքի առկայությունը այլևս նրանց չի դարձնում գլոբալ ազդեցության գործոն, քանի որ միջուկային պետությունների ակումբը վերջին տարիներին համալրվել է, և այս գործընթացը շարունակվելու է։
Հինգերորդ, սեղանի շուրջ լինելու են նրանք, ովքեր ունեն հավակնություններ և ձգտում են գերիշխել։ ԱՄՆ-ի ծրագրերը Գրենլանդիայի, Կանադայի և Պանամայի ուղղությամբ, Ռուսաստանի և Չինաստանի ինտենսիվ առաջխաղացումը Արկտիկայում, նրանց էքսպանսիան զարգացող աշխարհում՝ ԲՐԻԿՍ-ի միջոցով, անհամադրելի են ԵՄ-ի անորոշ ընդլայնման ու ներքին համախմբման ծրագրերի հետ»։
27
2025-02-03
https://archive.yerevan.today/all/society/149774/evrahandznajoghovy-hayastanin,-adrbedjanin,-oukrainayin-ev-belarousin-ognelou-marmin-e-steghtsel
Եվրահանձնաժողովը Հայաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային և Բելառուսին օգնելու մարմին է ստեղծել

Եվրահանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 1-ից ունի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինություն (DG ENEST), որը պատասխանատու է թեկնածու երկրների և Եվրամիությանն անդամակցելու հավանական թեկնածուների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար: Այս մասինհայտնումէ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Այն ներառում է նաև հաղորդակցություն ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև գործընկերների ընդլայնման առավելությունների մասին: Տարածաշրջանային համագործակցություն և տարածաշրջանային նախաձեռնություններ, ներառյալ թեկնածու երկրների աստիճանական ինտեգրումը, երբ նրանք աշխատում են Եվրամիությանը միանալու ուղղությամբ:
Գլխավոր տնօրինությունը կտնօրինի ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցության մեծ մասը ընդլայնման գործընկերներին, ինչպես նաև ԵՄ Արևելյան հարևանության երկրներին, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը: Բացի դրանից, Գլխավոր տնօրինությունը շարունակական և կայուն աջակցություն կտրամադրի Ուկրաինային և կշարունակի իր աշխատանքը Ուկրաինայի վերականգնման և վերականգնման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

28
2025-01-31
https://archive.yerevan.today/all/politics/149639/hayastanic-artahanoumy,-eatm-ic-dours-galou-depqoum,-karogh-e nvazel-80-ov-ev-hangecnel-total-aghqatacman-zaxarova
Հայաստանից արտահանումը, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, կարող է նվազել 80%-ով և հանգեցնել տոտալ աղքատացման. Զախարովա

Եվրամիության (ԵՄ) հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, բայց դա կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում արտոնությունների և օգուտների կորստի։ Այս մասինճեպազրույցումհայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ հիմա Հայաստանը կոնկրետ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից:
Նա ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել՝ վերլուծել, թե ինչ հետևանքներ են ունենալու նման քայլերը: Ըստ Զախարովայի՝ խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ ահռելի շուկայի կորստի և  տասնամյակներով հաստատված առևտրային շղթաների ցավոտ խզման մասին է:
«Ըստ որոշ գնահատականների՝ Հայաստանից արտահանումը, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, կնվազի 80 տոկոսով և անհնար կլինի կորուստները փոխարինել այլընտրանքային աղբյուրներով նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում»,- կանխատեսել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Երևանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացումը հարված կլինի Հայաստանի զարգացմանը և կարող է հանգեցնել տոտալ աղքատացման։
Զախարովան նաև հիշեցրել է, որ 2024 թվականին ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտուրը զգալիորեն նվազել է և մոտավորապես 6 անգամ պակաս է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Հարցը կընդգրկվի առաջիկա ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ, որը կմեկնարկի փետրվարի 11-ից:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս առնչությամբ հայտարարել է, որ Երևանը գիտի, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն և Հայաստանի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը։
«Այստեղ լուծումը շատ ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի Եվրասիական տնտեսական միության հետ շուկաների փակում, այլապես կտուժեն Եվրասիական տնտեսական միության մեր արտադրողները», - նշել է ՌԴ փոխվարչապետը։
Նա պարզաբանել է, որ Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումն ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագներին»։
«Մեզ համար ազդակ է, որ ԵՄ-ին անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է, սա միանգամայն ակնհայտ է ցանկացածի համար, ով մի փոքր ծանոթ է այս 2 ինտեգրացիոն ասոցիացիաներին։ Այստեղ նրանք (հայկական կողմը) միանգամայն հստակ գիտեն, որ հետևանքներն այսպիսին են լինելու: Այստեղ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա։ Իսկ այն մարդիկ, որոնք հիմա ՀՀ-ում ընթացող քննարկումներում պնդում են, թե իբր հնարավոր կլինի ինչ-որ լուծում գտնել, նրանք, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին»,- ասել է Օվերչուկը»,- ասել է Օվերչուկը։
Օվերչուկը նշել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը երկար է լինելու և կոչ է արել սպասել այս հարցով Հայաստանի խորհրդարանում լսումների արդյունքներին։
29
2025-01-30
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/149548/alen-simonyany-oroshel-e-het-kangnel-ir-xosqeric․-«joghovourd»
Ալեն Սիմոնյանը որոշել է հետ կանգնել իր խոսքերից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակառուսական իր հայտարարությունների համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուրջ փաստի առաջ է կանգնել: Նա չգիտի՝ ինչպես արդարանա հյուսիսային իր գործընկերների առջեւ, որպեսզի հավատան, որ չի արել այդքան ռուսատյաց հայտարարություններ: ԱԺ-ից մեզ լուրեր փոխանցեցին, որ ՌԴ-ից պահանջել են ԱԺ նախագահից կա՛մ հերքել ու դատի տալ լրատվամիջոցին կա՛մ խոստովանել, որ ասել է այդ խոսքերը: Ալեն Սիմոնյանն էլ որոշել է հետ կանգնել իր խոսքերից:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 24-ին բալթյան երկրների խորհրդարանականների հետ ունեցած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել է կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք է առաջացրել անգամ բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ: Ալեն Սիմոնյանը, բալթյան երկրների ներկայացուցիչների հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ, հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է պարտվի, վերանա, որպեսզի մեր եւ բալթյան երկրների համար «լավ լինի»: Սիմոնյանը նաեւ ավելացրել է, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի եւ բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել»:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այս միջադեպը, նոր մանրամասներ է պարզել դրա վերաբերյալ: Այն, որ Ալեն Սիմոնյանի եւ բալթյան երկրների խորհրդարանականների հետ անցկացված դռնփակ հանդիպումը անցել է խիստ հակառուսական մթնոլորտում, դրա մասին փաստում են նաեւ այդ երկրների տարածած պաշտոնական հաղորդագրությունները: Լատվիայի Սայեմայի (Ազգային ժողով) պաշտոնական էջում հանդիպումից հետո հետեւյալ ռելիզն է տարածվել. ««Այն երկրները, որոնք ձգտում են ազատվել Ռուսաստանի ուղեծրից, անխուսափելիորեն կբախվեն նրա դիմադրությանն ու սադրանքներին։ Սա պետք է ընդունել հանգիստ վճռականությամբ եւ լուծել՝ հստակ կենտրոնանալով սահմանված նպատակների վրա»: Այս մասին ընդգծել է Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան ուրբաթ՝ հունվարի 24-ին, Երեւանում Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների անդամների հետ հանդիպման ժամանակ։ Նույն հաղորդագրության մեջ կարդում ենք. «Որպես եվրոպական հաջող ինտեգրման էական նախադրյալներ՝ երկրների ներկայացուցիչները կարեւորել են տարածաշրջանի հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը, ռուսաստանյան ռազմական անձնակազմի դուրսբերումը Հայաստանից եւ առեւտրային հարաբերությունների դիվերսիֆիկացումը։ Ներկայումս Հայաստանի տնտեսությունը շարունակում է մեծապես կողմնորոշվել դեպի Ռուսաստանը եւ Եվրասիական տնտեսական միության մյուս անդամները»:
Նույնաբովանդակ ռելիզ էլ տարածված է Էստոնիայի Ռիիգիկոգուի (Ազգային ժողով) էջում. «Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Հայաստանին՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։ Դա երկար եւ բարդ գործընթաց է, բայց մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը… ես խորապես հավատում եմ, որ Հայաստանը պատկանում է Եվրոպային»,- ասել է Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը` ընդգծելով, որ Ուկրաինային աջակցելու անհրաժեշտություն կա, քանի որ եթե Ուկրաինան չհաղթի Ռուսաստանի նախաձեռնած պատերազմում, ապա շատ այլ երկրների ապագան վտանգի տակ կհայտնվի:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը չի պատրաստվում հերքում տեղադրել կամ հեռացնել մեր հրապարակումը, ինչպես ակնկալում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Ազգային ժողով, որպեսզի ԱԺ-ն տրամադրի այդ օրվա հանդիպման ձայնագրությունը, քանի որ խորհրդարանի նախագահն իր հայտարարության մեջ գրել է, որ տեսաձայնագրություն կա: Մենք պահանջել ենք տրամադրել ողջ հանդիպման տեսագրությունը` առանց մոնտաժի: Եթե Ալեն Սիմոնյանը այդքան վստահ է իր պնդումներում, պետք է տրամադրի մեզ այդ ձայնագրությունը:
Հիշեցնենք, որ խոսքը նույն Ալեն Սիմոնյանի մասին է, որը 2023 թվականի ապրիլի 3-ին հրահանգեց իր թիկնապահներին ոլորել քաղաքացու ձեռքերը եւ թքեց քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա:
Շարունակելի…»:
Առավելմանրամասնթերթիայսօրվահամարում
30
2025-01-29
https://archive.yerevan.today/all/tntesutyun/149526/hayastani-andamakcoutyouny-evramioutyany-khangecni-eatm-ic-dours-galoun-overchouk
Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի ԵԱՏՄ-ից դուրս գալուն. Օվերչուկ
Երևանը գիտի, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն և Հայաստանի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը։ Այս մասին,ՏԱՍՍ-ի փոխանացմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։«Այստեղ լուծումը շատ ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի Եվրասիական տնտեսական միության հետ շուկաների փակում, այլապես կտուժեն Եվրասիական տնտեսական միության մեր արտադրողները», - նշել է ՌԴ փոխվարչապետը։Նա պարզաբանել է, որ Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումն ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագներին»։«Մեզ համար ազդակ է, որ ԵՄ-ին անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է, սա միանգամայն ակնհայտ է ցանկացածի համար, ով մի փոքր ծանոթ է այս 2 ինտեգրացիոն ասոցիացիաներին։ Այստեղ նրանք (հայկական կողմը) միանգամայն հստակ գիտեն, որ հետևանքներն այսպիսին են լինելու: Այստեղ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա։ Իսկ այն մարդիկ, որոնք հիմա ՀՀ-ում ընթացող քննարկումներում պնդում են, թե իբր հնարավոր կլինի ինչ-որ լուծում գտնել, նրանք, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին»,- ասել է Օվերչուկը»,- ասել է Օվերչուկը։
Օվերչուկը նշել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը երկար է լինելու և կոչ է արել սպասել այս հարցով Հայաստանի խորհրդարանում լսումների արդյունքներին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։
Հարցը կընդգրկվի առաջիկա ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ, որը կմեկնարկի փետրվարի 11-ից:

31
2025-01-29
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/149499/inchpe՞s-kpatasxani-hayastany-loukashenkoyin․-«hraparak»
Ինչպե՞ս կպատասխանի Հայաստանը Լուկաշենկոյին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի` Հանրայինին տված հարցազրույցից մեկ օր հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աղմկահարույց հայտարարություն արեց, թե` Արցախի կորստի միակ մեղավորը Փաշինյանն է: Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես են ինքն ու Պուտինն արձագանքել Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում, նաեւ ասել է, թե Փաշինյանը կկործանի Հայաստանը. «Մենք՝ ես ու Պուտինը, ապշել էինք, զանգեցի նրան, հարցրի՝ լսեցի՞ր, ասաց՝ լսեցի: Հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել: Փաշինյանն ինքն է հրաժարվել Ղարաբաղից, թեեւ այդ պահին Ալիեւը պատրաստ էր համաձայնել, որ դա մի տարածք է, որտեղ հայերը պետք է ունենան լուրջ ազդեցություն, բայց ահա եւ նվեր, ո՞վ չէր օգտվի»:
Ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ ՀՀ ԱԳՆ-ից դեռ չեն արձագանքել Լուկաշենկոյի հայտարարություններին: Մոտ կես տարի է՝ Հայաստանից որեւէ պաշտոնյա Բելառուս չի այցելում, Երեւանը Մինսկից իր դեսպանին է հետ կանչել, պատճառն Ադրբեջանում Լուկաշենկոյի հայտարարությունն էր, թե Բելառուսում հավատացել են Ադրբեջանի հաղթանակին եւ աջակցել։ Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ այս օրերին քննարկվում է հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Մյուս կողմից՝ հասկանում են, որ առանց Պուտինի թույլտվության Լուկաշենկոն նման բան չէր ասի։
Ի դեպ, կան լուրեր, որ Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը շատ կոշտ է եղել, չնայած Փաշինյանը փորձել է արդարանալ, որ ԵՄ-ին անդամակցությունը չի նշանակում հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, սակայն Պուտինը շատ չոր է խոսել նրա հետ` որ այդ քայլը լավ տեղ չի տանելու Հայաստանը։ Ուստի հնարավոր է` Փաշինյանը Լուկաշենկոյի դեմ կոնկրետ քայլեր չնախաձեռնի, մի քանի լաչառ հայտարարությամբ կսահմանափակվի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
32
2025-01-29
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/149498/hima-el-arevmoutqin-«qcelou»-hertn-e․-«hraparak»
Հիմա էլ Արևմուտքին «քցելու» հերթն է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ ֆրակցիայում սպասում են Փաշինյանի հետ փակ հանդիպմանը, որ պարզաբանումներ ստանան՝ ինչպե՞ս եղավ, որ ամիսներ առաջ քննարկելիս մեծամասնությունը դեմ է արտահայտվել ՌԴ-ից վերջնականապես պոկվելու, ԵՄ գնալու որոշմանը՝ մատնանշելով տնտեսական հնարավոր հետեւանքները, իսկ այսօր իրենց ստիպում են հավանություն տալ եվրաքվեի նախագծին։
Հիշեցնենք․ 2024-ին ՔՊ-ում գրեթե ամենօրյա ռեժիմով նման քննարկումներ էին անում, որոնց մասնակցում էին Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ-ն: Ընդ որում՝ մեզ պատմել էին, որ անգամ Արմեն Գրիգորյանն ու նրա կողմնակիցներն են դեմ ԵՄ-ին անդամակցելու հայտին՝ հաշվի առնելով տնտեսական հետեւանքները, բայց Փաշինյանն անսպասելի որոշում կայացրեց` ընդառաջելով հայ արեւմտամետներին։ Դեռ հանդիպման հստակ օր չկա, բայց ՔՊ-ում հույս ունեն, որ մինչեւ փետրվարի 11-ը՝ հաջորդ քառօրյայի մեկնարկը, հանդիպումը կկայանա։
Ի դեպ, մեր աղբյուրի պնդմամբ՝ Փաշինյանը թիմին ասելու է այն, ինչ մտածում է այդ գործընթացի մասին: Այն է՝ ԱԺ-ն հավանություն կտա նախագծին, բայց այն կմնա գզրոցներում, որեւէ այլ գործընթաց, շարունակություն տեղի չի ունենա։ Հիմա էլ, ըստ ամենայնի, Փաշինյանը որոշել է խաբել Արեւմուտքին ու արեւմտամետներին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

33
2025-01-28
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/149453/oskou-gortsy-pakvoum-e․-«hraparak»
Ոսկու գործը փակվում է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի առջեւ կանաչ լույս վառելուց անմիջապես հետո Ռուսաստանից հնչող նախազգուշացումները, ըստ լուրերի, ավելի գործնական տեսք են ստացել՝ թեեւ դեռեւս լոկալ մակարդակում: Օրինակ, սահմանափակել են որոշ ապրանքների ներմուծումն ու արտահանումը Ռուսաստան։
Տեղեկություններ կան, որ վերջին շաբաթներին ոսկու արտահանման ծավալներն են էականորեն կրճատել, հայտնի է, որ ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցներից հետո Հայաստանի ոսկու շուկայում աննախադեպ ակտիվություն կար` Ռուսաստանից վերաարտահանման հետ կապված, ինչն էլ իր հերթին բարձր տնտեսական ցուցանիշներ էր ապահովում` բյուջեի մեծ մուտքեր։
Հայաստանը ներմուծում է ռուսական ոսկին, ապա զարդերի տեսքով արտահանում Արաբական Միացյալ էմիրություններ եւ այլ երկրներ։ Դիցուք՝ 2023-ին արտահանված ոսկու ընդհանուր արժեքը կազմել է 1.8 միլիարդ դոլար, որը 2022 թվականի համեմատ 4.4 անգամ աճել է։ 2024-ին այդ ցուցանիշը գրեթե քառապատկվել է։ Ոսկերչական արտադրանքի կտրուկ աճը ապահովել է մեկ ընկերություն՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկան», որը փոխկապակցված է ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի և նրանց պատկանող «Սիլ կապիտալ» խմբի հետ:
Երեկ մենք հետաքրքրվեցինք` արդյո՞ք վերջին շրջանում կրճատվել են ներմուծված ոսկու ծավակները, մեզ փոխանցեցին, որ «էական փոփոխություններ չկան»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

34
2025-01-25
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/149358/nor-poxvarchapet-kounenanq․-«hraparak»
Նոր փոխվարչապետ կունենանք․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց, որ անհրաժեշտ է 3-րդ փոխվարչապետ ունենալ, որը կզբաղվի միայն ԵՄ ինտեգրման հարցերով։
Բանն այն է, որ ՔՊ-ի սորոսական հատվածում եւ եվրաքվե նախաձեռնողների խմբում խոր անվստահություն կա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ, որին համարում են «ռուսի շպիոն» եւ կարծում են, որ արեւմտամետներն իրենց սրտի փոխվարչապետը պետք է ունենան՝ այս գործընթացը չտապալելու համար։ Իհարկե, ՔՊ-ական պատգամավորը չխոստովանեց այդ մասին, հակառակը` ասաց, որ Մհեր Գրիգորյանը խիստ զբաղված է իր գործառույթներով, նաեւ՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներով, Տիգրան Խաչատրյանն էլ, ինչպես հայտնի է, ֆինանսական բլոկն է համակարգում, ուստի անհրաժեշտ է փոխվարչապետի եւս մեկ հաստիք ստեղծել:
Սակայն մեզ պատմեցին, որ մոտ երկու ամիս առաջ եվրաքվեի խմբում անգամ քննարկել են, որ իրենցից մեկը պետք է փոխվարչապետ նշանակվի, դիցուք` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կամ Արման Բաբաջանյանը, որը կհայտարարի, որ ինքը գործ չունի իշխանության տնտեսական եւ այլ քաղաքականության հետ, ունի բացառապես մեկ պարտավորություն, այն է՝  եվրաինտեգրման հարցերով զբաղվելը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

35
2025-01-24
https://archive.yerevan.today/eterum/karch-asats/149349/«xopanchinerin»-rousastanic-teghapoxenq-afrika,-minchev-mtnenq-em․-«karch-asats»
«Խոպանչիներին» Ռուսաստանից տեղափոխենք Աֆրիկա, մինչև մտնենք ԵՄ․ «Կարճ ասած»

Այսօր Հայաստանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծին։Լսելով նախագիծը ներկայացնող այսպես ասած քաղհասարակության ելույթները, հարցադրումները, պատասխանները, շատ խղճացի Եվրամիություն ձգտող Հայաստանի իշխանությանը, եթե իրենց հույսը այ էդ հատվածն է․ առանց հաշվարկ, առանց վերլուծություն․ «կմտնենք՝ կտեսնենք», «ամեն ինչ պետք է որ լավ լինի» մակարդակ էր։Որևէ ռիսկ հաշվի առնվե՞լ է․ դե ասում են ի՞նչ ռիսկ կարող է ունենալ այդ բարձր միություն մտնել ցանկացող, թեկնածու երկիրը։ Ինչ որ բառակույտ է՝ ԵՄ-ն մեզ կօգնի, անվտանգությունը ավելի ուժեղ կլինի, տնտեսությունը լայն հնարավորություններ կստանա և նմանատիպ անտաղանդ կենացներ։ Մի ՔՊ-ական էլ ասում էր՝ Ռուսաստան վատ ապրանք ենք արտահանում, ԵՄ լավը կարտահանենք՝ թանկով։ Մի հարցնող լինի՝ բա էդ վատ ապրա՞նքը ինչ կանես։ Ոնց որ հատուկ դիմի Ռուսաստանին, թե՝ մենք ձեզ վատ բան ենք ուղարկում, մի ընդունեք։
Այսպես կոչված օրենքի հեղինակները հաշվարկներ չեն ներկայացնում, ռիսկերից չեն խոսում․ բերեմ ամենակարևոր թվերը, քանի որ տնտեական ցուցանիշներում մեծ ռիսկեր կան։ Տնտեսական անվտանգությունից ենք խոսում հիմա․համաձայն ԱՎԾ-ի՝ 2023թ. հունվար-հոկտեմբերին արտաքին առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ եղել է 6 մլրդ դոլար, որից 5,7 մլրդը, այսինքն համարյա սաղ, Ռուսաստանի հետ։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ հունվար-հոկտեմբերին, եղել է՝ ուշադրություն՝ 11 մլրդ դոլարից ավելի, էլի համարյա սաղ Ռուսաստանի հետ։
Էս փաստը շատ կարևոր է, որին պետք է ուշադրություն դարձնել․ 2023 թվականի 10 ամիսներին սրանք 6 մլրդ դոլարի առևտուր են անում Ռուսաստանի հետ, 2024թ․ հայտարարում են՝ մենք ԵՄ ենք ուզում մտնել, Ռուսաստանից կախվածությունը կթուլացնենք, մեր տնտեսությունը շատ է կախման մեջ, Եվրոպայի հետ պետք է շատ անենք առևտուր, մանավանդ որ ուզում ենք մտնել ԵՄ։ 2024 թվականին հայտարարում են ԵՄ գնալու նպատակի մասին, ստորագրահավաք են անում, մեկ էլ հոպ, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը 120 տոկոսով աճում է։
Իսկ ի՞նչ է կատարվել ԵՄ-ի հետ։ Նայում ենք թվերը․ 2023թ․ հունվար հոկտեմբերին ԵՄ երկրներ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը եղել է ուշադրություն՝ 2 մլրդ, 256 մլն դոլար․ 2024թ․ հայտարարել են, որ ուզում են մտնել ԵՄ, առևտրաշրջանառությունը 2 մլրդ 256 մլնից իջել է 1 մլրդ 900 մլն։Ասել են Ռուսաստանից կախվածությունը մեծ է, թուլացնում ենք, ու արել են հակառակը՝ Ռուսաստանի հետ ավելացրել են, ԵՄ հետ պակասեցրել։ 1 երկրի հետ առևտրաշրջանառությունը 11 մլրդ դոլար է, ԵՄ անդամ 27 երկրների հետ միասին՝ 1,9 մլրդ, սրանք ասում են՝ էդ մեկ երկրի հետ կապերը խզենք, էդ 27 երկրի հետ առևտուր կանենք՝ կապրենք։ Թե, ո՞նց, ի՞նչ, այ մարդ չեն խորացել, բան ա՝ ասում են։
Ասենք՝ ԵՄ հետ բանակցություններ սկսելուց անմիջապես հետո քեզ հեռացրին ԵԱՏՄ-ից, հարց դրեցին՝ չես կարող և՛ այստեղ լինել, և՛ բանակցել նրանց հետ, ի՞նչ ենք անելու, էդ ռիսկը հաշվե՞լ եք, ձայն չկա։Սա տնտեսական անվտանգության քայքայմանը տանող էքսպերիմենտի մասին է խոսում, ժողովուրդ ջան։ Առաջ ասում էին Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք, հիմա ասում են մեր տնտեսական հիմնական շուկան կորցնենք, ու հենց կախվածությոնը այդ մեկ շուկայից կորցնենք՝ լավ կապրենք։
Չեմ ասում ԵԱՏՄ-ն լավն ա, ԵՄ-ն վատն ա, մնանք, թե գնանք․ ես իմ դիրքորոշումն ունեմ, որի մասին չեմ խոսում, այլ հարցնում եմ՝ սպառնալիքները հաշվե՞լ եք, կարո՞ղ ենք տակից դուրս գալ, խաբար չեն։ Հասկանո՞ւմ եք, որ սպառնալիքներ կան, աչքիս էդ էլ չեն հասկանում։
Հայաստանում բնակվում է հազիվ մի 2,5-2,6 մլն մարդ, Ռուսաստանում բնակվում է դրանից ավելի հայ՝ 3 մլնից ավելի։ Հայաստանից հարյուր հազարավոր մարդիկ գնում են ՌԴ արտագնա աշխատանքի, որ ստեղ պահեն իրենց ընտանիքներին։ Նրանց վերաբերող ռիսկերը հաշվի առե՞լ եք։Ասենք մեր հայրենակիցներին դեպորտ արեցին։ Քա՞նի անգամ է եղել, որ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները զանգել են էստեղ հարազատներին, ասել են Նիկոլի, ԱԽ քարտուղար Արմենի, Ալենի անպատասխանատու հայտարարությունների պատճառով մեզ թարս են նայում, տեղն եկած տեղը նեղում են, տենդերը վերցրել են ձեռքներից, աշխատողներին դեպորտ են արել, լավ գոնե այլ քյար կա՞ էդ ամենինչից։ Հարցնում է լրագրողը՝ ինչ են անելու մեր արտագնա աշխատանքի մեկնողները, ՔՊ-ական պատգամավորը, էն որ ամենաշատը արտագաղթի մեկնող մարզից է, ասում է՝ Եվրոպա կգնան խոպան, մեկ ա Ռուսաստանում կոպեկներ են աշխատում, Վիեննայում կաշխատեն։ Պատկերացնու՞մ եք սրանց խելքը։
Ո՞նց ես անելու, որ էդպես մեծ-մեծ խոսում ես։ Ասում է վիզաների ռեժիմի թեթևացում․ ո՞ւ, դա ի՞նչ  ենթադրում, գոնե գիտե՞ս էդ մասին։ Վրացիների վիզաների ռեժիմը թեթևացրեց, գնացին աշխատելո՞ւ։ Իրենք չեն հասկանում, ու իրենց չհասկացածը փոխանցում են մարդկանց՝հեյ, Նորատուսի բնակիչ, հենց սկսեցին բանակցություններ, անմիջապես վիզաները կհեշտացնեն, ու ձեր համագյուղացի ՔՊ-ական դեպուտատը կօգնի, որ Մագնիտագորսկից տեղափոխվեք Բեռլին։Մի խբեք մարդկանց ու մի՛ անլրջացրեք էս ձեր ինչը որ սկսել եք։
Պատգամավորի ասածը, սակայն, հիմարություն է ոչ միայն էդ տեսանկյունից։ Ասում է՝ մտնենք ԵՄ, թող մեր ժողովուրդը հաց վաստակելու համար գնա ԵՄ, Ռուսաստան չգնա։ Այ մի հատ հարց տամ, էդ 2018 թվականի հեղափոխությունը ինչի՞ մասին էր, դու ինչի՞ ես եկել իշխանության․ էն որ դու քո համար ձուկ էիր ծախում, Նիկոլը եկավ բարձր պաշտոն տվեց, ժողովրդին ի՞նչ խոստացաք․ խոստացաք, որ Հայաստան են ներգաղթելու միլիոնավոր հայեր, նրա մասին էր, որ սաղ Հայաստանում աշխատանք կունենան՝ արժանապատիվ, չեն գնա խոպան, հիմա ասում ես՝ մեր քաղաքացիները Ռուսաստանում կոպեկներով աշխատում են, որ ընտանիք պահեն, թող գնան ԵՄ երկրներում աշխատե՞ն, իբր Եվրոպայում գրկները բաց մեր խոպանչուն են սպասում, Պուտինն է խանգարո՞ւմ։2018-ին որ եկել էիք, իրոք էդ տարի քչերը խոպան գնացին, մի քանիսն էլ հետ եկան, ձեր խոստումներից․ ասում էիք հեսա աշխատատեղեր, գործարաններ, բարձր աշխատավարձ, թալանն էլ մանանայի պես երկնքից թափվելու է գլխներիդ․ մարդիկ չհրկիզվող պահարաններ էին առնում տեխնիկայի խանութներից, որ թալանից բերած փողերը բաժանեք, սեյֆերում պահեն․ամիսներ անց տեսան սաղ սուտ եք ասել, գլուխներն առած փախան երկրից․ մեկ տարում 71 հազար մարդ է երկրից անվերադարձ գնացել․ միայն մեկ տարում։ Մարդկանց բարեկեցություն ես խոստացել, հիմա ասում ես՝ նոր երկրների հետ կապեր կհաստատենք, որ խոպանչիները ոչ թե ռուբլի առնեն, այլ եվրո։Նախորդ տարի Հայաստանը դիվանագիտական կապեր է հատատել Պաղեստինի հետ, հանի ուղարկի Պաղեստին խոպանչիներին, մինչև մի 40 տարի բանակցելուց հետո ԵՄ մտնեք բալքի․ էն տարի էլ Բոտսվանայի հետ էիք կապեր հաստատել, խոպանչիներին տեղափոխի Աֆրիկա։Այ սենց պրիմիտիվ մարդիկ են, այ սենց խելքով էլ իբր կառավարում են, դրա համար էս 6 տարվա մեջ կորցրեցինք, այն ինչ ձեռք էինք բերել վերջին 30 տարվա մեջ, հաղթանակներից սկսած, 18-20 տարեկան մի եքա սերունդ կործանելով՝ վերջացրած։
Գիտե՞ք ինչու են էսպես խոսում․ որովհետև Հայաստանն էլ իրեց համար է խոպան, եկել են ու շատ փող են աշխատում՝ առանց երկրի, ժողովրդի մասին մտածելու։ Անկեղծ ասենք, որ Հայաստանից գնում են արտագնա աշխատանքի որևէ երկիր, ինչի՞ մասին են մտածում՝ շատ փող աշխատելու, այդ երկրի մասին հո չե՞ն մտածում։ Նույնն էլ ՔՊ-ականներն են, որ Հայաստանում աշխատում են որպես արտագնա աշխատանքի մեկնողներ։
Մեկը ճամփեքին ձուկ էր ծախում, Նիկոլը դարձրեց դեպուտատ, մեկը Ռուսաստանում հեռախոսի չխոլ էր ծախում, Նիկոլը դարձրեց դեպուտատ, մեկը Յանդեքս էր քշում, Նիկոլը դարձրեց մարզպետ, մեկը Ռուսաստան շինարարություն էր անում, Նիկոլը բերեց դարձրեց դեպուտատ, հետո ասաց մանդատդ դիր, չդրեց, գլխին սարքին-խայտառակեցին․ էն մյուսն էլ Ռուսաստան շինարարություն էր անում, Նիկոլը բերեց դրեց մարզպետ, հիմա քաղաքապետ է, մեկը բենզալցակայանում զապրավկա արվող ավտոների շուշեքն էր մաքրում, Նիկոլը դարձրեց քաղաքապետ, մի քանի հոգի դպրոցն ավարտել էին, անգամ համալսարան չէին ընդունվել, դարձրեց դեպուտատ, մի քանի հոգի, որ դպրոցն ավարտելուց հետո ոչ մի բան չէին արել, դարձրեց փոխնախարար․ էն մեկը, որ Թուրքիայում դիսերտացիա էր գրում, դարձրին փոխնախարար, էն մեկը, որ թուրքի ագենտ էր աշխատում, դարձրեց նախարար։Հերթով սաղին չթվարկեմ, գրեթե բոլորով այ էս մակարդակ ունեցողներն են, այ էդպես Հայաստանը իրենց համար որպես խոպան են դիտարկում։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, ախր, մենք մոռացել ենք, իշխանությունը նրա համար է, որ էնպես պետությունը կառավարի, որ քաղաքացիները ուրիշ տեղ գնան հանգստանալու, ոչ թե ասֆալտ թափելու, էնպիսի երկիր դարձնի, որ իր երկիր ապրելու, աշխատելու գան բարձրակարգ մասնագետներ, գիտնականներ, ոչ թե փողոց մաքրողներ։ Դուք մարդկանց չեք կարողանում ապահովել աշխատանքով, նրանք գլուխներն առած փախչում են, հետո սկսում եք թշամանալ էն երկրների հետ, որտեղ մեր քաղաքացիները 2 կոպեկ փող են աշխատում, որ տները պահեն։
Այս իշխանությունը չունի որևէ հաշվարկ, ծրագիր, ուղեղ, քայլերի տրամաբանություն, թե ինչ անի, թե իր որ խոստացածը ոնց լուծի, դրա համար էլ տվել են գլխից դուրս խոստումներ ու գցել ոտքներին։ Գլխից մեծ խոսումներից մեկն էլ այ էս ԵՄ մտնելու օրակարգն է, որը արդեն հասկացանք՝ հերիք չէ իրատեսական չէ, մի բան էլ քյարներս չգիտենք, իսկ վնաս՝ ինչքան ուզեք։

Սևակ Հակոբյան
36
2025-01-24
https://archive.yerevan.today/all/politics/149345/arevmoutqn-amen-inch-kani,-orpeszi-hayastany-evs-haytnvi-tourqiayi-liarjeq-azdecoutyan-tak․-zaqaryan
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանըգրումէ․
«Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝ հաստատելով համապատասխան օրինագիծ, իսկ այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այդ օրենքի նախագծին:
Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը՝ Հայաստանի համար հերթական պարտությունն է կռում։ Իր տխրահռչակ իշխանությունը պահելու փորձերում նա հերթով զոհաբերեց և շարունակում է զոհաբերել Հայաստանի բոլոր խաղաքարտերը և արդյունքում երկիրը թողնելու է առանց որևէ բանի։
Արցախի կորուստն առաջացրել է զգալի տարածաշրջանային հետևանքներ։ Հայաստանի՝ արցախյան պարտությունից և այն Ադրբեջանի օկուպացիայից հետո, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական կողմնորոշումները տարածաշրջանում նկատելիորեն փոխվել են: Երևանը շրջվում է դեպի Արևմուտք՝ երես թեքելով Ռուսաստանից։ Ադրբեջանն առայժմ խաղում է ռուսների հետ, սակայն առաջին իսկ հարմար պահի ավելի ցցուն ձևով լքելու է ռուսական «բարեկամությունը»: Վրաստանը փորձում է բարելավել հարաբերությունները ՌԴ հետ:
Ուկրաինական հակամարտությամբ, Արցախի օկուպացիայով և Սիրիայի իշխանափոխությամբ պայմանավորված գործընթացները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը և պարզ դարձրեցին, թե այստեղ ինչ ռազմավարական քայլեր են ձեռնարկում համաշխարհային խաղացողները։
ԵՄ-ին անդամակցելու գործընթացը պաշտոնապես սկսելու Նիկոլի որոշումը կարող է էական ազդեցություն ունենալ Անդրկովկասի իրավիճակի վրա: Կարելի է զուգահեռ անցկացնել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու համատեքստում տեղի ունեցածի և այն դժվարությունների միջև, որոնց անխուսափելիորեն հանդիպելու է Հայաստանը։ Արևմուտքի ջանքերով էթնիկ զտման ենթարկված Արցախը դեռ ամբողջ գինը չէ, որ վճարել է Հայաստանը: Նիկոլի արկածախնդիր «քաղաքականությունը» էլ ավելի ծանր հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքական կայունությունը:
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ճանապարհ հարթեցին երկրում քաղաքական լուրջ պառակտման համար։ Հայաստանում նման սցենարի կրկնության հավանականություն կա. ի վերջո, ԵՄ-ին անդամակցելու Երևանի որոշումը նույնպես կարելի է գնահատել որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև իշխանության համար պայքարի հետևանք։ ԵՄ-ի հետ ինտեգրման մեկնարկը, կարծում ենք կհանգեցնի Արևմուտքի և ՌԴ կողմից Հայաստանի վրա ճնշման ուժեղացմանը և կստիպի նրան հստակեցնել իր դիրքորոշումը։
Առաջիկա օրերին ավելի պարզ կդառնա, թե Ռուսաստանը և Արևմուտքը ի՞նչ գործնական քայլերով կարձագանքեն այս որոշմանը։ Ռուսական պաշտոնական առաջին արձագանքը՝ «Տիտանիկի տոմսի» մասին, շատ պատկերավոր էր: Սակայն տոմս գնելն այլ բան է, խորտակվող նավ նստելն՝ այլ: Նիկոլի կառավարությունը երկիրը կնստեցնի խորտակվող նավ, թե՞ ո՛չ, դեռևս հարց է: Առաջիկայում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կայցելի Հայաստան և ԵՄ պաշտոնական դիրքորոշումները ևս կհնչեն:Հստակ է մի բան, որ Նիկոլը մեծ ստախոս է, ով առաջնորդվում է բացառապես իր շահերով, ու թքած ունի պետության շահերի վրա: Իր աղետալի իշխանությունը պահպանելու և 2026թ.-ից հետո շարունակելու համար նա պատրաստ է գնորդներին վաճառել «արցախահայության իրավունքները» «միջանցքն ու կոմունիկացիաները», «ԵՄ անդամակցումը», «խաղաղությունը», «կեղծ ստարատեգիական խարտիան», «սահմանազատումը« և այլն:
Նախորդ տասնամյակում խոշոր տերությունների հակասությունները ևս սրվում էին ու հեշտ չէր այդ պարագայում հավասարակշված արտաքին քաղաքականություն վարելը: Սակայն Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Հայաստանը հաջողությամբ կարողանում էր հասկանալի և փոխադարձ ընդունելի կերպով դիրքավորվել Ռուսաստանի, Արևմուտքի և Արևելքի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, ԵԱՏՄ և ԵՄ տնտեսությունների միջև՝ բացառապես հենվելով իր և գործընկերների հետ ունեցած համադրելի շահերի վրա:
Առկա հակասությունների վրա կառուցվող և շանտաժի նմանվող Հայաստանի փոփոխական “դիրքորոշումները” բացասաբար են անդրադառնում նաև տարածաշրջանային կայունության վրա։ Փստացի՝ Նիկոլի կառավարությունը սպառում է բոլոր այն հաղթաթղթները, որոնք Հայաստանը կարող էր խաղարկել արտաքին քաղաքականության մեջ: Մեր անկախ պետականությունը մոտեցել է իրավիճակից ելքեր մշակելու իր հնարավորությունների սահմանին։ Գրեթե բոլոր կարմիր գծերը հատվել ու հատվում են:
Հաշվի առնելով Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում Թուրքիայի աճող ազդեցությունը, կարելի է վստահությամբ ասել, որ հատկապես Արցախի օկուպացիայի, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, ՌԴ-ին դուրս մղելու և Իրանի վրա ճնշումը մեծացնելու լույսի ներքո՝ Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ: Նիկոլի ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականությունն այդ մասին են վկայում»:
37
2025-01-24
https://archive.yerevan.today/all/politics/149337/«varchapety-zangaharec-em-ghekavarin,-asec՝-es-inch-lav-ban-e-em-n,-da-mekna՞rk-e»-elinar-vardanyan
«Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ-ն, դա մեկնա՞րկ է». Էլինար Վարդանյան
Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Հանրապետություն» կուսակցության անդամ, զեկուցող Արտակ Զեյնալյանին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։
«Վաղը վարչապետը զանգահարում է  ԵՄ ղեկավարին, միասին զրուցում են, ասում է՝ էս ինչ լավ բան է Եվրոպական Միությունը, ինչքան լավ կլիներ՝ Հայաստանը լիներ ԵՄ անդամ։ Դա որպես մեկնարկ կարո՞ղ ենք դիտարկել, թե՞ ոչ»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Զեյնալյանն արձագանքեց՝ դա էլ մեկնարկի էլեմենտ է. «Թե դա ինչպես է դրսևորվել, ինչքանով է գոհացնում մեզ, ժամանակի ընթացքում մոնիտորինգ կանենք և կգնահատենք»:
Էլինար Վարդանյանը էլի հարց ուներ. ««Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝  էս ինչ լավ բան է Եվրոպական Միությունը, և վերջ։ Ի՞նչ հետևանքներ են լինելու։ Այսինքն օրենքն ասում է՝ անդամակցության մեկնարկ ու հետո որևէ այլ գործնական քայլ չի արվում, ի՞նչ հետևանքներ են լինելու»:Մանրամասն՝ տեսանյութում:
38
2025-01-24
https://archive.yerevan.today/all/politics/149335/verdjapes-petq-e-mer-sahmany-karoghananq-inqners-verahskenq-parouyr-hovhannisyan
Վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկենք. Պարույր Հովհաննիսյան
Դեռևս ուսումնասիրում ենք հարցը, այդ որոշումը շատ նոր է և հիմնականում վերաբերվում է ԱՄՆ հարևան երկրին:Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Թրամփի վարչակազմը խստացնում է միգրացիայի հարցը և հնարավոր է նաև հայերի հոսք լինի:
«Այսինքն դեռ ժամանակ է պահանջվում ուսումնասիրել հետևանքները և դրա ազդեցությունը միգրացիոն հոսքերի վրա։ Այս պահին դեռևս վաղ է գնահատել, անգամ հարևան երկիրը՝ Մեքսիկան դեռևս գնահատում է օրենքի հնարավոր ազդեցությունը»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է ռուսական կողմն արձագանքել ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի մոտեցմանը, արդյոք դա կխանգարի ԵԱՏՄ անդամակցությանը, ԱԳ փոխնախարարը պատասխանեց.«Ես կուզենամ վկայակոչել ՌԴ արտգործնախարար Լավրովի խոսքերը, որ բոլոր հարցերի շուրջ ծավալվեց բովանդակային քննարկում, դուք տեսաք արդյունքներից և այդ հարցուպատասխանի մթնոլորտից, որ հարցերը քննարկվել են առողջ աշխատանքային մթնոլորտում: Իսկ թե ինչ կլինի այս կամ այն փուլում, իսկապես թողնենք ապագային»:Մանրամասն՝ տեսանյութում:
39
2025-01-24
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/149318/evraqvei-naxagtsoum,-parzvoum-e՝-iravakan-tarrakan-dzevakerpoumneroum-sxalner-en-touyl-trvel․-«hraparak»
Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձևակերպումներում սխալներ են թույլ տրվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արեւմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ նախագիծ է ներկայացրել ԱԺ, որ ԱԺ Փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինը բացասական եզրակացություն է տվել։ Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձեւակերպումներում սխալներ են թույլ տրվել։
Հեղինակներին բացատրել են՝ ինչ ասել է իրավական ակտ, ինչ ասել է օրենք, եւ որ իրենց ներկայացրած նախագծով չեն կարող ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անել, քանի որ ԵՄ-ն միջազգային կազմակերպություն է եւ դրան անդամակցելու ընթացակարգերը սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով։ Փորձագիտական վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ «նախագծով նախատեսվող ձեւակերպումները չեն ընկալվում միանշանակ եւ առաջացնում են տարընթերցումներ»: «Նախագծի բովանդակության եւ մեր կողմից ներկայացված իրավունքի նորմի հատկանիշների համեմատական վերլուծության արդյունքում ցանկանում ենք արձանագրել, որ Նախագծում նախատեսված չեն վարքագծի պարտադիր կանոններ, որոնք կհամապատասխանեն իրավական նորմերի դասական եռաբաղադրիչ կառուցվածքին, օժտված կլինեն իրավական որոշակիությամբ եւ կերաշխավորվեն պետական հարկադրանքով:
Օրենքները, որպես նորմատիվ իրավական ակտեր, ուղղված են միայն ու միայն վարքագծի պարտադիր կանոններ նախատեսելուն: Հետեւաբար, եթե Նախագիծը չի պարունակում քննարկված հատկանիշներին համապատասխանող վարքագծի կանոններ, ապա խնդրահարույց է նրա՝ «օրենք» բնորոշվելու հարցը»։
Նախագիծն ընդգրկվել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նիստի օրակարգում եւ կքննարկվի այսօր։ Հանձնաժողովի իշխանական մեծամասնությունը կողմ կքվեարկի նախագծին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
40
2025-01-24
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/149314/amisner-aradj-pashinyany-ktrouk-dem-er-hanraqvein-«joghovourd»
Ամիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը կքննարկվի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկմանը մասնակցելու են ԱԺ պատգամավորներ, նախաձեռնող խմբի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ նախաձեռնության հետագա ընթացքի համար՝ դրական եզրակացություն տալով դրան: Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին, այնինչ հիմա, փաստորեն, լրիվ այլ տրամադրություններ են:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված ՔՊ-ականների այս կտրուկ «կերպարանափոխությունը»: Իշխանամերձ աղբյուրների դիտարկմամբ՝ նախ իշխանությունները ընտրություններից առաջ չեն ուզում նոր հակառակորդներ ձեռք բերել՝ ի դեմս արտախորհրդարանական ուժերի, որոնք նախաձեռնել են այս գործընթացը: Բանն այն է, որ Փաշինյանն արդեն հաշվարկել է, որ ընտրությունների ցանկացած ելքի դեպքում իր սատելիտ արտախորհրդարանական ուժերը կարող են իրեն պետք գալ ու չի ցանկանում նրանց հետ թշնամություն անել՝ մերժելով նախաձեռնությունը:
Սրանից բացի, իշխանության մյուս հաշվարկն այն է, որ հատկապես պատերազմից հետո մեր հանրության մեծ մասի հայացքներն ուղղված են դեպի Եվրոպա ու ընտրությունների այս գործընթացը սկսելը կամրապնդի իրենց դիրքերը»:
Առավելմանրամասնթերթիայսօրվահամարում
41
2025-01-23
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/149267/shtapoum-en-evropa-«hraparak»
Շտապում են Եվրոպա. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի ընդունվել, սակայն ՀՀ ԱԺ-ն, ի դեմս Ալեն Սիմոնյանի, եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել, պանելային քննարկումներ` «Միասին՝ հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով, որոնց մեկնարկը կտրվի այսօր՝ Dvin Seven Vision հյուրանոցում։
Նախօրեին Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպայի եւ բալթյան երկրների խորհրդարանների նախագահների եւ փոխնախագահների պատվիրակությունները։ ԱԺ նախագահությունից պանելային քննարկումներին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Հայաստանի գրեթե բոլոր արեւմտամետ ուժերին:
Եվրաքվեի նախաձեռնողներից Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ է հրավեր ստացել: Չնայած օրեր առաջ մեզ ասել էր, թե իրեն հրավեր է եկել` իրենց նախագծի մասին լսումներ են անելու։ Իրականում դա Եվրաքվեի նախագծի լսումներ չեն, այլ՝ խորհրդարանականների պանելային քննարկում:
42
2025-01-22
https://archive.yerevan.today/all/politics/149254/kangnelou-eq,-aseq՝-de-gazy-petq-e-adrbedjanic-berenq,-corenn-el-tourqiayic․-qristine-vardanyan
Կանգնելու եք, ասեք՝ դե գազը պետք է Ադրբեջանից բերենք, ցորենն էլ Թուրքիայից․ Քրիստինե Վարդանյան
Եթե մենք գայինք իշխանության, վստահաբար մեր նախընտրական ծրագիրը կիրականացնեինք եւ Արցախը այսօր հայաթափված չէր լինի: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նա հարց ուղղեց Արարատ Միրզոյանին՝ նշելով. «Այն պարագայում, երբ ՀՀ արտահանման 235 տոկոսից ավելին, ներմուծման 56 տոկոսից ավելին ԵԱՏՄ երկրների հետ, երբ մենք գազ ենք գնում 165 դոլար 1000 խմ-ի համար, որը շուկայականից 5-6 անգամ էժան է, երբ ցորենի 90 տոկոսը ներմուծում ենք Ռուսաստանից, դուք ինչի դիմաց ինչ եք առաջարկում մեր քաղաքացիներին: Այո, ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն համատեղելի չեն, հիմա դուք ինչ եք առաջարկում»:
Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Մեր Սահմանադրությունն ասում է, որ եթե կա որեւէ առաջարկ, որի տակ 50 հազար մարդ ստորագրում է, այդ առաջարկը գալիս է ԱԺ: Հետո ասել եմ, որ կառավարությունը պետք է դիրքորոշում հայտնի դրա վերաբերյալ: Մեր կառավարությունը կողմ է արտահայտվել այդ օրենքի ընդունմանը եւ տրամաբանական կլինի, որ իշխող մեծամասնությունը ըստ այդմ քվեարկի: Հիմա էլ եմ ասում՝ շատ տրամաբանական է, որ իշխող խմբակցությունը քվեարկի այնպես, ինչպես իր կառավարությունը խորհուրդ է տալիս:
Հաջորդիվ հնչել է հարց լրագրողի կողմից՝ չեք կարծո՞ւմ, որ հակասություն է առաջանալու ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ: Ես ասել եմ հետեւյալը. Կա օրենքի նախագիծ, որտեղ գրված է՝ Հայաստանը հայտարարում է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին: Ուրիշ բան գրված չի: Կլինի՞ ուրիշ բան, կհասնե՞ն գործընթացներն այլ հանգրվանի, կնստենք, միասին կհասկանանք՝ որն է  ճիշտ, որտեղ ենք մեզ տեսնում, երբ ենք տեսնում:
Մենք մեր ռուս գործընկերների հետ սերտ, բնականոն աշխատում ենք: Թվեր եք բերում, թվերը շատ խոսուն են, իրենք իրենց տեղը խոսում են»:
Քրիստնե Վարդանյանը նկատեց, որ կառավարությունը, ըստ էության, ոչ մի կոնկրետություն ու հաշվարկ չունի. «Գալու է հասնի ճգնաժամի, ու չեմ բացառում, որ կանգնելու եք, ասեք՝ դե գազը պետք է Ադրբեջանից բերենք, ցորենն էլ Թուրքիայից»:

43
2025-01-21
https://archive.yerevan.today/all/politics/149190/hayastani-hpart-qaghaqacinery-kartsiqn-aveli-nvaz-e-karevor,-qan-qp-artaqin-tereriny-stepan-danielyan
Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարևոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանըգրում է.
«Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ օրենքի, պետք է քննարկի։
Տրանսպորտի գնի հետ կապված Մայր Հայաստանի ստորագրահավաքը նույնպես քաղաքացիների կամքն է' ուղիղ ժողովրդավարության սկզբունքով, որի քննարկումը Երևանի ավագանին բոյկոտի ենթարկեց։Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան։Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարևոր, քան ՔՊ արտաքին տերերինը»։
44
2025-01-18
https://archive.yerevan.today/all/politics/149068/100-xostoum-pashinyanic,-ori-katarmany-spasoum-e-joghovourdy
100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտարարել է եվրոպական օրակարգի մասին։
Հունվարի 14-ին էլ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման մասին։
Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով, թե բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն է վարում։
Փաստացի՝ 2021 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի գլխավոր խոստումների թվում են՝
Նշենք, սակայն, որ Նիոլ Փաշինյանը 2018-19թթ․ տվել է հարյուրավոր խոստումներ, որոնք չի կատարել։ Այդ խոստումների մի մասինYerevan.Today-ն անդրադարձել է«Տեղեկանք Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար»շարքում։
Այժմ կարճ կետերով ներկայացնում ենք Փաշինյանի հարյուրավոր խոստումներից 100-ը՝ ընթերցողին առաջարկելով խորհել՝եթե նա չի կատարել իր տված` շատ դեպքերում պարզ, հասարակ խստումները, ԵՄ մտնելու, ԱՄՆ հետ ռազմավարական համագործակցության, խաղաղության պայմանագիր կնքելու խոստումները կկատարի՞։
45
2025-01-18
https://archive.yerevan.today/all/tntesutyun/149062/kangnecnoum-en-hertakan-agheti-aradj-168․am
Կանգնեցնում են հերթական աղետի առաջ. 168․am
168.am-ըգրում է․ Քաղաքական իշխանության արկածախնդրության պատճառով՝ Հայաստանը կանգնած է հերթական աղետալի ընտրության առաջ։ Առանց հաշվի առնելու աշխարհաքաղաքական իրավիճակը, տնտեսության հնարավորությունները, առկա պոտենցիալը, արտաքին շուկաներից ու առանձին տնտեսություններից ունեցած կախվածությունը, արտաքին առևտրի ու արտահանման բարձր կենտրոնացվածությունը, դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը՝քպ-ական վարչախումբը որոշեց սկսել ռիսկային մի գործընթաց, ինչի հետևանքով կարող ենք չափազանց ծանր գին վճարել։ Խոսքը՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մասին է։
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում հավանություն տրվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց մեկնարկելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։Որքան էլ գործընթացը դեռ նախնական փուլում է ու այն իրենից երկար պրոցես է ենթադրում, այնուհանդարձ այս պահին պետական մակարդակով նման նախաձեռնությունն արդեն իսկ բազմաթիվ ռիսկեր է ստեղծում Հայաստանի տնտեսության համար ու այդ ռիսկերը շատ արագ կարող են առարկայանալ։
Այն, որ ԵԱՏՄ ու ԵՄ տնտեսական առումով անհամատեղելի կառույցներ են՝ անհերքելի է։
Երկուսում էլ արտոնյալ մաքսային ռեժիմներ են ստեղծված՝ կառույցի անդամ երկրների տնտեսությունների համար։ Այդ արտոնյալ ռեժիմները համատեղելի չեն իրար հետ։ Անհնարին է լինել միաժամանակ թե՛ մեկում, և թե՛ մյուսում, իսկ դրանց միավորման հեռանկարներն անիմաստ է նույնիսկ պատկերացնելը։ Այս պայմաններում, գտնվելով մի կառույցում, հայտարարել մյուսին անդամակցելու գործընթաց սկսելու մասին՝ տնտեսական ինքնասպանության փորձ է։
Պետք է պատրաստ լինեն նրան, որ ցանկացած պահի կարող են Հայաստանին դուրս հրավիրել ԵԱՏՄ-ից։ Իսկ այսպիսի տնտեսական հնարավորությունների, արտահանման սահմանափակ պոտենցիալի, տնտեսական կառուցվածքի ու կարողությունների պայմաններում, թե դա ինչ կնշանակի Հայաստանի տնտեսության համար, անգամ պատկերացնելն է սարսափելի։
Այս փուլում ԵԱՏՄ-ից կտրվելը կործանարար ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա։ ԵԱՏՄ-ում գտնվելը բխում է Հայաստանի տնտեսական շահերից, ու նման նախաձեռնությամբ հանդես գալը նշանակում է՝ զոհաբերել Հայաստանի տնտեսական շահը։
Վերջին տարիների բարձր տնտեսական աճերը, հսկայական օգուտները եկան մեկ անգամ ևս ապացուցելու, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին ժամանակի հրամայականն էր՝ թելադրված մեր տնտեսության կարողություններով, ինչքան էլ գուցե դա շատերի սրտով չէր։
Բոլոր նրանք, ովքեր ժամանակին քննադատում էին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, վերջին տարիներին ակնածանքով էին խոսում այն բարձր տնտեսական աճերի մասին, որոնք ընձեռել էր բացառապես այդ կառույցը։ Ու չնայած դրան՝ իրենց քաղաքական ակնկալիքներից ելնելով՝պատրաստ են Հայաստանը տանել հերթական աղետալի փորձության ու զոհաբերել երկրի տնտեսական շահը։
Հայաստանի տնտեսությունն առանց այդ էլ շատ քիչ բան ունի առաջարկելու համաշխարհային շուկաներին։ Մեր տնտեսության մրցունակությունն այնպիսին չէ, որ կարողանա տեղ գրավել եվրոպական երկրների շուկաներում։ Վերջին տարիներին մրցունակությունը նույնիսկ ավելի է վատացել։ Տնտեսության արտահանելի հատվածը ճնշված վիճակում է, կորցնում է շուկաները։ Դա տեսնում ենք հատկապես Եվրամիության երկրների հետ առևտրային հարաբերություններում։ Այդ հարաբերությունները, առավել ևս՝ արտահանման պարագայում, կտրուկ կրճատվել են։
Հայկական արտադրության շատ քիչ ապրանքներ կան, որոնք ինչ-որ կերպ կարող են պահանջարկ ունենալ զարգացած սպառողական շուկաներում։
Այդպիսի կարողություններ ձևավորելու համար, եթե նույնիսկ հաջողվի, տասնյակ տարիներ են պետք։
Որքան էլ ուզենանք կամ չուզենանք ընդունել՝ Հայաստանի տնտեսությունն այս փուլում իր կարողություններով, լավագույն դեպքում՝ կարող է մրցունակ լինել ԵԱՏՄ շուկաներում։ Ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ այսօր հայկական արտադրության ապրանքներն իրացվում են հիմնականում այդ շուկաներում։ Պատահական չէ, որ ԵՄ հետ առևտուրը գնալով կրճատվում է՝ ի հաշիվ ԵԱՏՄ-ի։
Ու որքան էլ տարօրինակ է, այդպիսի իրավիճակում քաղաքական իշխանությունը Հայաստանին ինքնասպանության տանող որոշում է ընդունում՝ ուզում է կտրել այն ճյուղը, որի վրա դեռևս կարողանում ենք ինչ-որ կերպ նստած մնալ։
Լավ օրից չէ, որ այդպես է, բայց միանշանակ է, որ այս կարողություններով ԵԱՏՄ շուկայից զրկվելը՝ փակելու է Հայաստանի տնտեսության դռները։ Բազմաթիվ ապրանքներ, որոնք իրացվում են բացառապես այդ շուկայում՝ հայտնվելու են փաստի առաջ։ Չկա կամ չի երևում որևէ այլընտրանք՝ ԵԱՏՄ շուկային հակակշիռ։ Հուսալ, որ դա կարող է լինել ԵՄ-ն, հիմնազուրկ է։ Քանի դեռ հայկական ապրանքների որակը չի համապատասխանում եվրոպական շուկաների պահանջներին, անիմաստ է դրական որևէ տեղաշարժ ակնկալել այդ շուկայում հայկական ապրանքների համար։ Իսկ առանց այլընտրանքային շուկաների՝ եղած շուկաներից էլ կտրել տնտեսությանը, քաղաքական ավանտյուր է։
Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է ոչ միայն ԵԱՏՄ ու հատկապես ռուսական շուկայից, այլև Ռուսաստանի տնտեսությունից ու ռուսական ներմուծումներից։
Ո՞վ կարող է ասել, թե ինչպիսի՞ իրավիճակ կարող է ստեղծվել Հայաստանի տնտեսության մեջ ու ոչ միայն տնտեսության մեջ, եթե հանկարծ զրկվենք ռուսական էներգակիրների արտոնյալ մատակարարումներից։ Ինքնասպանության նման մի բան է ադրբեջանական էներգակիրների վրա հույսը դնելը՝ կարևոր չէ դա կլինի վաղը, թե տարիներ հետո։ Ադրբեջանական էներգակիրները մահակ են լինելու՝ մշտապես կախված Հայաստանի գլխին։ Թեպետ, որքան էլ զավեշտալի լինի՝ քաղաքական իշխանությունն իր քայլերով Հայաստանը պատրաստ է դնել այդ մահակի տակ։
Արդեն գիտենք նաև, թե ինչպես են իշխանության տաք գլուխները պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս լուծել Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները։
Կարծում եք՝ պատահակա՞ն էին այն հայտարարությունները, թե ցորենը կարող ենք փոխարինել բրնձով։
Պարենային անվտանգության խնդիրները լուծելու համար, փոխարենը մտածեն տեղական ցորենի արտադրություն կազմակերպելու, ցանքատարածություններն ընդլայնելու մասին՝ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե Հայաստանում ցորեն աճեցնելը նպատակահարմար չէ, պետք է հրաժարվել դրանից։
Իսկ թե ո՞ւր մնաց երկրի պարենային անվտանգությունը, տնտեսական շահը, այս մարդկանց կարծես չի էլ հետաքրքրում։ Կարևորը՝ բավարարեն իրենց քաղաքական ամբիցիաներն ու մեկ օր ավել մնան իշխանական աթոռներին։
46
2025-01-18
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/149053/pashinyany-sharounakoum-e-erkou-lari-vra-xaghal․-«hraparak»
Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր»։
Ավելի ուշ՝ Կրեմլը հաղորդագրություն տարածեց, որից պարզ դարձավ, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, ինչի մասին ակնարկ անգամ չկա վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ ռուսական կողմի՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է տվել Վլադիմիր Պուտինին․ «Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ, նախ համաձայնություն է տալիս ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագծին, ապա ռուսական կողմի նախազգուշացումներից հետո, հավանաբար, փորձում կրուտիտներ անել ու արդարանալ, որ այդ ամենը ՌԴ-ի դեմ չէ։ Մենք գրել ենք, որ ռուսական կողմի սպառնալիքները, մասնավորապես, կամ՝ ԵՄ, կամ՝ ԵԱՏՄ-ը երկընտրանքի պարտադրումը լուրջ անհանգստություններ են առաջացրել Փաշինյանի մոտ։
Նա անցած շաբաթ հավաքել է որոշ թիմակիցների եւ Իջեւանում քննարկում անցկացրել, թե ինչպես կարելի է շրջանցել ՌԴ-ի հնարավոր սահմանափակումների հետեւանքով մեզ սպառնացող լրջագույն հարվածները։ Սակայն, ըստ էության, ելքեր չեն առաջարկել եւ Փաշինյանը, հայտնվելով անելանելի վիճակում, սեփական նախաձեռնությամբ որոշել է խոսել «ցարի» հետ, պարզաբանել վիճակը եւ մեղմել հարվածները։ Ի դեպ, նախապես տեղեկություն կար, որ խորհրդարան ուղարկված ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեի նախագիծը պետք է առաջին՝ հունվարի 20-ի նիստին  ընդունվի, սակայն այն ԱԺ լիագումար նիստի օրակարգում անգամ չի ընդգրկվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

47
2025-01-17
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/149004/eatm-n-oskor-e-dardzel-ishxanoutyan-hamar-«joghovourd»
ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության եւ իշխանամերձ օղակների համար։
Նախ՝ Փաշինյանը քովիդի պատճառով չմասնակցեց դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ապա՝ Հայաստանի եւ Բելառուսի առաջնորդները վիճաբանեցին ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ. պատճառը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունն էր, թե հայկական պատվիրակությունը հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի հեռավար տարբերակով։
Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկին հավանություն տված կառավարությունից հայտնում են, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու օրակարգ այս պահին չկա, սակայն տնտեսվարողներն ու գործարարները տագնապի մեջ են։ Բանն այն է, որ 2024 թվականին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հավաստմամբ՝ ԵԱՏՄ մաքսային բյուջե 76.2 մլրդ դրամի մուտք է եղել։ Այն 2023-ի համեմատ աճել է 1.2%-ով։
Կարելի է արդյոք ենթադրել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու թեզերը, պետական բյուջեի հարկերն ավելացնելուն զուգահեռ, նպատակ ունեն այսուհետեւ ֆինանսական որեւէ ներդրում չանել ԵԱՏՄ-ում։
Հարկ է նշել, որ ՀՀ պետական բյուջեի 609 մլրդ դեֆիցիտին օդ ու ջրի պես անհրաժեշտ են անհիմն ծախսվող միլիարդները։ Ու հիմա Կառավարությունում մտածում են՝ ծրագրերը չկատարեն, որ գումար խնայեն:
Ի դեպ, չի բացառվում՝ դեֆիցիտը 609 մլրդ դրամից էլ ավելի լինի»:
Առավելմանրամասնթերթիայսօրվահամարում
48
2025-01-16
https://archive.yerevan.today/all/politics/148991/vrastany-kogtagortsi-ir-oghdj-neroujy-adrbedjani-ev-hayastani-midjev-xaghaghoutyan-hasnelou-hamar-maka-bochorishvili
Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար. Մակա Բոչորիշվիլի

Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ՝ վերջնական նպատակին հասնելու համար։ Սա պահանջում է համատեղ աշխատանք ինչպես ԵՄ-ից, այնպես էլ Վրաստանից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին։
Հիշեցնենք, որ Բոչորիշվիլին գտնվում է Բաքվում, որտեղ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Միաժամանակ մեզ համար մեծ նշանակություն ունեն հարաբերությունները հարևան երկրների հետ, դա շատ կարևոր է։ Մենք նաև ռազմավարական գործընկերություն ունենք Հայաստանի հետ, ինչը նույնպես կարևոր է։ Անհրաժեշտության դեպքում Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն ապահովելու համար»,- ասել է նա։
49
2025-01-16
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/148954/ardyo՞q-em-n-patrast-e-ir-vra-vercnel-ays-xndirneri-loutsoumy-«past»
Արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է իր վրա վերցնել այս խնդիրների լուծումը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանության արժանացրեց Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Սա բավական բուռն քննարկումների տեղիք տվեց, եղան սպասելի կոշտ արձագանքներ նաև Ռուսաստանից:
Բայց նախ արձանագրենք, որ այս գործընթացի մեկնարկի շրջանակում ՀՀ իշխանություններն ամենաշատը վիզաների ազատականացման հարցն են ընդգծում, ինչից, անկեղծ ասած, նախընտրական «փիառի» շատ վատ «հոտ է գալիս»։ Իհարկե, վիզաների ազատականացումը դրական կլինի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպա մեկնելու և շրջագայելու առումով, բայց, բացի նրանցի, որ դա երկար տարիների հարց է, այն էլ՝ օդից «կախված», մի՞թե ներկայումս այն ամենակարևոր հարցն է։ Չէ՞ որ մեր երկիրը շատ ավելի լուրջ տնտեսական, արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրների առաջ է կանգնած։ Արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է իր վրա վերցնել այս խնդիրների լուծումը, որպեսզի Հայաստանը կառույցի մաս կազմի։Սկսենք տնտեսականից։ Անցած տարվա ցուցանիշները ցույց են տալիս, որ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազման միտումներ է արձանագրում։ Ինչպե՞ս կարելի է պատկերացնել անցում կատարելը մի կառույցի անդամակցություն, որի հետ տնտեսական հարաբերություններում զարգացում չի նկատվում։ Առաջին հերթին ԵՄ-ն այնպիսի կարգավորումներ ու ստանդարտներ է սահմանել, որոնք դժվարացնում են հայկական ապրանքների արտահանումը եվրոպական շուկա, կամ՝ եթե թեկուզ արտահանումն իրականացվում է, ապա դրված պահանջների արդյունքում հայկական ապրանքները դառնում են ոչ մրցունակ։Բացի այդ, ԵՄ-ից անընդհատ խոստանում են, որ ներդրումներ են կատարելու Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում և ենթակառուցվածքներում՝ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու նպատակով, սակայն ընդամենը մի քանի միլիոն դոլար են տալիս որպես աջակցություն, որն էլ էական տնտեսական դերակատարություն ունենալ չի կարող։ Մյուս կողմից էլ՝ այդ ամենի արդյունքում Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերը, ավելի ճիշտ՝ տնտեսական կախվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև ավելի է ուժեղանում։ Ու պատահական չէ, որ Հայաստանը անցած տարի Ռուսաստանի խոշորագույն առևտրական գործընկերների տասնյակում է հայտնվել: Ընդ որում, հասկանալի է, որ սրա արդյունքում Հայաստանը մեծ օգուտներ է քաղում։ Հիմնականում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության և այդ երկրից կապիտալի հոսքի արդյունքում է, որ վերջին մի քանի տարին Հայաստանին հաջողվում է բարձր տնտեսական աճ գրանցել ու որոշ լիցք հաղորդել մեր տնտեսությանը։ Եթե պայմանականորեն ընդունենք այնպիսի վիճակ, որ առևտրի նման տեմպեր չունենայինք, ապա ԵՄ-ն ի՞նչ քայեր պետք է ձեռնարկեր Հայաստանի տնտեսական առաջընթացն ապահովելու համար։ Նույնիսկ նման քայլերի փորձեր չեն եղել, փոխարենը տնտեսական փոխհարաբերությունների պայմաններն ավելի են բարդացել։Փաշինյանը ժամանակին նշում էր, թե Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, ինչքան ԵՄ-ն է պատրաստ։ Բայց գործնական իրողությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ն ոչ մի կերպ պատրաստ չէ, իսկ եվրոպական պաշտոնյաներն ուղղակի ձևական հայտարարություններ են անում, ուրիշ ոչինչ։ ԵՄի հետ ունենք 2017 թվականին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Ու նույնիսկ դրա ընձեռած բոլոր հնարավորությունները չեն օգտագործվել, ուր մնաց, որ ԵՄ անդամակցության գործընթացը կարողանանք գլուխ բերել։ Դեռ չգիտենք, թե բանակցություններն ինչքան կտևեն, առաջընթաց կգրանցվի՞, թե՞ ոչ, և հարցական է, թե արդյոք օգուտներ կարո՞ղ ենք ունենալ։
Միևնույն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները ԵՄ-ին անդակամցելու գործընթաց են սկսում, չեն հասկանո՞ւմ, որ այն ուղղակի անհամատեղելի է ԵԱՏՄ մեխանիզմների հետ։ Այլ կլիներ, եթե ԵԱՏՄ-ի մեխանիզմները համադրվեին ուղղակի ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում, որի դեպքում Հայաստանը կարող էր կապող օղակ դառնալ երկու կարևոր ինտեգրացիոն շուկաների՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Բայց պարզ է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այսօր լիովին անիրատեսական է, այլ հարց է, որ որոշ արևմտամետ ուժեր փորձում են դրանով աջակցություն կորզել Եվրոպայից՝ չնայած այն հանգամանքին, որ այն կարող է լինել ժամանակավոր։ Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը կարող է աշխարհաքաղաքական ու անվտանգային նոր ռիսկերի պատճառ դառնալ։ Տեսանք, որ Վրաստանը տարիներով ձգտում էր դեպի ԵՄ անդամակցություն, բայց Թբիլիսիում որոշեցին մինչև 2028 թվականը հետաձգել անդամակցության հարցով բանակցությունները։
Իսկ Հայաստանը, որն իր անվտանգության բաղադրիչներով ու տնտեսական պորտալարով կապված է Ռուսաստանի հետ, կարող է ահռելի վնասներ կրել՝ հայտնվելով աշխարհաքաղաքական մրցապայքարի կիզակետում։ Դրա հետ կապված՝ Մոսկվայի տարբեր խողովակներից զգուշացումներ են հնչում։ Ինչքան էլ դժգոհ լինենք Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դերակատարումից, պետք է հասկանանք, որ ԵՄ-ն ուղղակի ի զորու չէ մեզ որևէ կերպ անվտանգային երաշխիքներ տրամադրել։ Եվրոպան անգամ իր համար անվտանգության երաշխիքներ չի ստեղծել, ուր մնաց՝ մեզ համար ստեղծի։ Իշխանություններն, իհարկե, կարող են փորձել փաստարկներ ներկայացնել, թե եվրոպացի դիտորդները սահմանին կայունություն կապահովեն։ Բայց հաշվի առնենք, որ նրանք ոչ միայն սպառազինություն չունեն, այլև իզորու չեն կանխել սահմանային լարվածությունը։ Ադրբեջանը բազմիցս իր գործողություններով ցույց է տվել, որ կաշկանդված չէ եվրոպացի դիտորդների հանգամանքով։ Իսկ Ալիևն էլ վերջերս ակնարկեց, որ եթե պետք լինի, եվրոպացի դիտորդների վրա էլ կկրակեն։ Մյուս կողմից էլ՝ նույն Եվրոպան նպաստում է Ադրբեջանի ագրեսիային, քանի որ եվրոպական երկրները շարունակում են մեծ քանակությամբ նավթ ու գազ գնել Ադրբեջանից ու մեծ ֆինանսական հոսքեր ապահովել, որով Բաքուն կարող է զինվել ու ավելի ագրեսիվ դառնալ։
Այնպես որ, պետք է ստիպել եվրոպացիներին՝ նախ Հայաստանին իրական աջակցություն տրամադրելու ուղղությամբ քայլեր կատարել, դրանից հետո միայն փորձել ԵՄ-ի ուղղությամբ ցատկել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
50
2025-01-16
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/148949/em-i-harcov-chen-shtapoum-«hraparak»
ԵՄ-ի հարցով չեն շտապում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել ենք, որ ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալուց հետո Ռուսաստանից հնչող սպառնալիքներն   անհանգստացրել են Նիկոլ Փաշինյանին, որն օրեր առաջ գործադիր եւ օրենսդիր մարմինների պաշտոնյաների մասնակցությամբ Իջեւանում քննարկում էր կազմակերպել, առաջարկել լուծումներ մատնանշել՝ ՀՀ տնտեսությանը սպասվող ծանր հարվածից դուրս գալու վերաբերյալ, ասելով, որ չեն կարող հետքայլ անել եւ հրաժարվել ԵՄ-ի նախագիծն ընդունելուց։ Տեղեկացանք, սակայն, որ երկուշաբթի մեկնարկող ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում, այդուհանդերձ, ԵՄ-ին անդամակցելու մասին  նախագիծը չի ընդգրկվել, թեպետ անցած տարեվերջից այն խորհրդարանում է։
Ի դեպ, իշխանական ֆրակցիայում կա պատգամավորների ստվար զանգված, որը դեմ է այդ նախագծի ընդունմանը՝ համարելով «արկածախնդրություն՝ վտանգավոր հետեւանքներով», ի դեպ, նախագծի տեքստը զվարճանքի թեմա է դարձել ՔՊ-ում, ասում են՝ ապշած են Եվրոպա շտապողների անգրագիտության եւ պարզունակության մակարդակից»:
51
2025-01-15
https://archive.yerevan.today/eterum/karch-asats/148939/ouzoum-es՝-ashxarhi-amenalav-pastatoughtn-ou-dashnakcin-tour-nikolin,-dzaxoghelou-e․-«karch-asats»
Ուզում ես՝ աշխարհի ամենալավ փաստաթուղթն ու դաշնակցին տուր Նիկոլին, ձախողելու է․ «Կարճ ասած»

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Դա պայմանավորվածություն է հանձնաժողովների ստեղծման մասին, որոնց աշխատանքի րդյունքում պետք է այսպես ասած՝ հասկանան, թե ինչպես կարելի է համագործակցել։ Թե ինչ կդառնա, հայտնի չէ։
Հայաստանի իշխանությունը ոգևորվել է և ժողովրդին է փորձում ոգևորել։Մասնագիտական-վերլուծական շրջանակները հարցեր են տալիս, թեփաստաթուղթը մեզ ի՞նչ է տալու՝ ԱՄՆ-ն մեզ զինելո՞ւ է, սահմանը պաշտպանելո՞ւ է, Ադրբեջանին ստիպելու է դադարեցնե՞լ օկուպացիան, ԱՄՆ-ն խաղաղության պայմանագի՞րն է երաշխավորելու և այլն։Շատ փորձագետներ և ընդդիմադիրներ սա ներկայացնում են որպես Հայաստանի համար շատ մեծ վատություն։
Փաստաթղթի բովանդակությունը, դրանից բխող լավ և վատ կողմերը թողնելով հաջորդ թողարկմանը, այժմ անդրադառնամ մի քանի կետի։
Ամեն իշխանություն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններն ունի։Հայաստանում, օրինակ, նախկին իշխանությունը սառեցրեց Հունգարիայի հետ հարաբերությունները, Նիկոլի քաղաքականությունն այն էր, որ պետք է ջերմացնի։ Նախկին իշխանությունը Իսրաելում դեսպանատուն չուներ, Նիկոլը բացեց։ Նախկին իշխանությունների համար գերակա ուղղություն էր Հայոց ցեղասպանության ճանաչումը, Նիկոլենց համար ժխտումն է գերակա։ Ամեն երկրում նոր եկող իշխանությունը իր առաջնահերթություններն ունի։Բայդենը որ ընտրվեց նախագահ, Թրամփի մի քանի հազար պայմանագիր չեղյալ հայտարարեց։ Թրամփը խոստացել է իշխանության գալով՝ դադարի Ուկրաինային օգնության տրամադրումը, որը ուղղակի քամում է ԱՄՆ-ին, ասել է, որ չի թողնելու այդ երկիրը ՆԱՏՕ մտնի։ Թրամփը խոսում է Կանադան ու Գրենլանդիան ԱՄՆ-ին կցելու մասին։ Հիմա որքանո՞վ է հավանականությունը բարձր, որ Թրամփը կչեղարկի հայ-ամերիկյան այս համաձայնագիրը։ Թրամփը, հիշեցնեմ, ընդամենը 5 օրից իշխանության է գալիս։ Հեռացող իշխանությունների հետ սովորաբար խուսափում են պայմանագրեր ստորագրել, որովհետև տեր չեն պայմանավորվածություններին։ Մանավանդ էն իշխանությունների հետ, որոնց հաջորդում են հակամարտության մեջ գտնվող նորերը։ Թրամփի վարչակազմը, օրինակ, կարող է թարս նայել Բայդենի հետ հարաբերություն կառուցելու փորձերին։Խելքը գլխին իշխանությունը կխուսափեր նման փաստաթղթերից։
Սա կասած է հարուցում այդ համաձայնագրի ստորագրման հարցում ԱՄՆ շահագրգռվածության վրա։ Գիտե՞ք, ամեն փաստաթուղթ ունի իր ստորագրման, ընդունման տրամաբանական, ողջամիտ ժամկետը։ Հայաստանի համար հեչ, Նիկոլը կարևորը մի հատ թուղթ ցույց տա, անունը՝ համաձայնագիր, խաղաղության պայմանագիր, արտոնյալ վարկ։ Եվ այստեղ հաջորդ հարցն է արդեն ի հայտ գալիս՝եթե ԱՄՆ-ն անկեղծ է Հայաստանի նկատմամբ, իրոք ուզում է ռազմավարական հարաբերություններ, ուզում է Հայաստանի համար լավ լինի, ինչո՞ւ այդ փաստաթուղթը ստորագրվեց հիմա։
Ամերիկան ինչո՞ւ Հայաստանի հետ այդ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը չստորագրեց 2018 թվականին․ հեղափոխությունից հետո սաղ ՔՊ-ական նորանշանակ պաշտոնյաները մեկնում էին ԱՄՆ ու հաղորդագրությունների մեջ պարտադիր գրում էին՝ հեղափոխության արդյունքների մասին զեկուցելու։ Եթե էդ համաձայնագիրը ստորագրեիք 2018-ին, ո՞վ բան կասեր։ 2019-ին ստորագրեիք։ Բայդենի վարչակազմը որ եկավ իշխանության, ինչի՞ չստորագրեցիք։ Եկավ, մնաց-մնաց, գնալուց 5 ու կես օր առաջ ստորագրում եք, որ ի՞նչ։ Արցախի բլոկադայի ժամանակ ինչի՞ չստորագրեցիք։Ինչո՞ւ քեզ հետ չէին ստորագրում առաջ, գուցե լուրջ չէի՞ն վերաբերում։ Իսկ որ հիմա են ստորագրում, ուրեմն հաստատ անլուրջ են վերաբերում։ Որովհետև դա չի արվում հայ-ամերիկյան բարեկամության շրջանակներում։ Դրանով ընդամենը Բայդենը անգամ գնալու պահին վատություն  անում Ռուսաստանին ու քեզ։
Ի՞նչ է ստանում էս պայմանագրից Հայաստանը։ Ոչ մի բան։ Ի՞նչ է ստանում Ամերիկան, ոչ մի բան, բացի նրանից, որ մի անգամ էլ է մի փոքրիկ ասեղով ծակում Ռուսաստանին, ու Հայաստանը օգտագործում է որպես էդ փոքրիկ ասեղ։ Ի՞նչ է այդ ծակոցը տալիս Ռուսաստանին։ Իրաանում՝ ոչինչ։ Այսինքն իրական հողի վրա, եթե Ամերիկայի բարոյական հաղթանակն ու ՔՊ-ական իշխանության նվաստացումը դնենք մի կողմ, ոչ մեկ ոչինչ չի ստանում։Էս թղթից մնալու է միայն խոսակցությունը, ձեռքառնոցին։
Հիմա սաղ աշխարհը խնդում է քեզ վրա։ Չէ մի չէ՝ բալանսավորված քաղաքականություն։ Անհնար է հայ-ռուսական, հայ-իրանական հարաբերությունների փչացումը, Իրանի հետ սահմանին ամերիկյան պատրուլ բերելը համարել բալանսավորված քաղաքականություն։Խնդալուն ձեր մեծամտությունն է, ամեն մի հիմարություն որպես գլուխգործոց ներկայացնելու մղումը։
Եվ վերջապես, ըստ իս՝ կարևորագույն կողմը․ հայ-ամերիկյան այս փաստաթուղթը միգուցե վատը չէ, հնարավոր է՝ լավն է, չենք մտնում փաստաթղթի մեջ․ իսկ ո՞վ է ասում պետք չէ Ամերիկայի հետ լավ հարաբերություն ունենալ․ ոչ միայն պետք է, այլև առաջ կարծեմ էդպես էր։ Մենք ունեցել ենք իշխանություն, որը հա՛մ Ամերիկայի հետ է լավ եղել, հա՛մ նրա թշնամի Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից է եղել, հա՛մ էլ կարողացել է այդ երկուսին համոզել, որ մեզ անհրաժեշտ է հայ-իրանական գազամուղ ունենալ ու բացել է էդ գազամուղը, էն ժամանակ, երբ Ամերիկան սանկցիաներ էր կիրառում, իսկ Ռուսաստանը խանդով էր վերաբերում «Գազպրոմին» մրցակցի առկայությանը։ Այ դա բալանսավորված քաղաքականություն էր։ Թե չէ՝ դու ասում ես բալանսավորված քաղաքականություն, բայց նաև դուք պնդում եք, որ Ադրբեջան ուզում է Սյունիքը կտրել, հնարավոր է՝ հարձակվի, Ռուսաստանը չի օգնում, եվրոպացիք էլ բինոկլներով են զինված։ ԱՄՆ-ի հետ թղթի վրա ջերմացնում ես, Ռուսաստանի հետ իրականում սառեցնում․ բա էլ ի՞նչ բալանսավորված։
Խելքը գլխին իշխանությունը եթե անգամ էդ գործընկերային հարաբերությունների նոր մակարդակ կառուցելը լավն է, փաստաթուղթը լավն է, հիմա որ հաստատ դա չէր անի, երբ աշխարհը լարված է, քո հիմնական գործընկեր Ռուսաստանի հետ դեռևս էս մակարդակի հարաբերութուններ են։ Էդ կարգի բաներն են, որ պետք է խելքը գլխին իշխանությունը ճիշտ հասկանա՝ որը երբ, ոնց, ինչ միջոցներով, ինչպես անի, որ էդ խանդը չառաջանա, էդ դիմադրությւոնը չառաջանա։ Պետք է կարողանաս ամեն բան անել քո շահը բացատրելով։ Տարիներ շարունակ մեր բոլոր գործընկերները հաշվի են նստել մեր շահի հետ ու որևէ դիմադրություն չի առաջացել։
Կրկնում եմ՝կարող է հայ-ամերիկյան փաստաթուղթը լավն է, բայց դու արդյո՞ք էն իշխանությունն ես, որ կարող է դա իրականություն դարձնել։Դու արդյո՞ք էն իշխանությունն ես, որ կարող է Թրամփին համոզել, որ չչեղարկի, իսկ չչեղարկելու դեպքում էլ իրականություն դարձնես։ Դու էն իշխանությո՞ւնն ես, դու ունե՞ս էն ուժը, որ հա՛մ Ամերիկայի հետ ռազմավարական հարաբերություն սարքես, հա՛մ չթշնամանաս Ռուսաստանի հետ։ Ես երեկ հաղորդում էի պատրաստել այն մասին, որ դու 7 տարի Հայաստանն ես ղեկավարում, որի 5 տարին հանձնել ես ինչ կարողացել ես, անընդմեջ հանձնել ես։ Դու կորուստներ ես տվել, հիմա էլ ես դա անելու, չէ՞։ Դու դրան ես ընդունակ։
Այսինքն՝ուզում ես բեր աշխարհի մենալավ թուղթը, աշարհի ամենալավ հարաբերությունը տան քեզ, ամենամուր կապերը տան քեզ, դու քանդելու ես։Հետևաբար, ոչ թե փաստաթուղթն է լավը կամ վատը, այլ դու կարո՞ղ ես դա անել էդ փաստաթղթի մեջ գրածներն անել, թե՞ չես կարող։ Ամերիկայի հետ թուղթը վատը չէ, իրագործողն է վատը։ Դու ասել ես՝ Արցախի ինքնորոշումը պետք է միջազգայնորեն ճանաչվի, հանձնել ես Արցախ, դու ասել ես Արցախը Հայաստան է և վերջ, հանձնել ես Արցախը, դու ասել ես մեր զինված ուժերը տարածաշրջանում թելադրողն են, բանակը քանդել ես, հիմա ասում ես՝ Ամերիկայի հետ ռազավարական-բան, + դրան՝ ԵՄ կմտնեմ։ Քեզ ո՞վ կհավատա, ո՞նց ես անելու։ Ես էն օրը խաղաղություն կառուցելու վերաբերյալ քո ելույթին ի պատասխան հարցեր բարձրացրի՝եթե ասել ես կադրային հեղափոխություն եմ անում, չես կարողացել, ասել ես Վերին Լարսին այլընտրնք եմ ստեղծում, չես արել, եթե ասել ես հոսանքը 20 տոկոսով կէժանանա, չես արել, եթե ասել ես մենաշնորհները վերացնելու եմ, չես արել, ասել ես՝ ռազմական բյուջեն 2,5 մլրդ դոլարով ավելացնելու եմ, չես արել, ասել ես արտաքին պարտք էլ չենք վերցնի, չես արել, ասել ես ամեն հայ տուն կունենա Հայաստանում, չես արել, ասել ես 5 տարի գնաճ չի լինի ու էդպես հազար խոստում ես տվել չես արել, Եվրամիություն մտնելու, Ամերիկայի հետ ռազմավարական գործընկեր դառնալու խոստումները ո՞նց պետք է անես,եթե դա ավելի բարդ է, քո ուժերից վեր է։ Դու 2018 թվականից սկսած խոսում ես կոնֆետների մասին ու ժողովրդին ցույց ես տալիս կոնֆետի թուղթը, բայց մարդանց տալիս ես լիմոնի աղ։ Քո կոնֆետը թունավոր է
Դու ունես փող, բայց չես կարողանում զենք առնել, այ էդքան անճար ես, ասում ես Ադրբեջանը մեր գործընկերների վրա ազդում է, մեզ զենք չեն տաիս։Դու փողը տալիս ես, զենքը չեն տալիս։ Այ էդքան անճար ես դու։ Դու փողը տալիս ես, զենքը տալիս են, չես կարողանում Հայաստան հասցնել։ Դու ի՞նչ ռազմավարական հարաբերություն կառուցող։Ասենք ԱՄՆ-ն քեզ զենք նվիրեց, դու քարտեզին նայե՞լ ես, ո՞նց ես Հայաստան հասցնելու, Իրանո՞վ, Թուրքիայո՞վ, Ադրբեջանո՞վ, սանկցիաների տակ մտնող Վրաստանո՞վ։ Բայց քո օրոք Ադրբեջանը մեր օդային տարածքով Նախիջևան զենք է տանում ու պատրաստվում է մեզ վրա հարձակվել։ Դու էնքան վատ դիվանագետ ես, որ ում հետ բարեկամ էիր դարձար թշնամի, ում հետ թշնամի ես, Հայաստանը տարածքը ճանաչում է իր մի մասը։
Նիկոլ Փաշինյանը, չի բացառվում, ուզենա այ էս հայ-ամերիկյան իբր այմանագրով և եվրամիություն մտնելու խոստումներով գնալ արտահերթ ընտրությունների։ Բայցքաղաքացին պետք է նայի Նիկոլի՝ մինչ այս տված խոստումները, որոնք ոչ մեկը չեն կատարվել ու որոշի՝ սրանք ընդունա՞կ են ԵՄ մտնելու, ԱՄՆ-ի հետ ոտք պարզելու, թե չէ,ընդունա՞կ են հարաբերություն հաստատել՝ առաց մեկ այլի հետ հարաբերություն փչացնելու։ Նորմալ իշխանության պարագայում սա կլիներ շատ նորմալ փաստաթուղթ։ Էստեղխնդիրը թուղթը չէ, Ամերիկան չէ, ԵՄ-ն չէ, խնդիրը դու ես․ փորձը ցույց է տվել, որ դու լավ ես մենակ խոսելուց, էն էլ՝ սուտ խոսելուց։Պետությունը ձեր խելքի բանը չէ։
Կարճ ասած՝ Սիրեի ժողովուրդ, ուզում ես մտնել ԵՄ, պետք է փոխես Նիկոլին, ուզո՞ւմ ես Ռուսաստանի հետ խորացնել հարաբերություն, պետք է փոխես Նիկոլին, ուզո՞ւմ ես բալանսավորված քաղաքականություն, պետք է փոխես Նիկոլին, բերես նորմալ իշխանություն, ուժեղ, կարող։ Սրանք պետության բան չեն։ ժողովրդի, պետության շահը պահանջում է, որ այս իշխանութունը հեռանա, գա խելքը գլխին իշխանություն, տեսնի ինչ է թողել Նիկոլը իր հետևում ու փորձի կարգավորել։

Սևակ Հակոբյան
52
2025-01-15
https://archive.yerevan.today/all/tntesutyun/148920/qadj gitakcoum en, or em-in andamakcely shat hipotetik e․-overchouk
Քաջ գիտակցում են, որ ԵՄ-ին անդամակցելը շատ հիպոթետիկ է․ Օվերչուկ

«Երևանի առևտուրը ԵՄ-ի հետ շատ ավելի քիչ է, քան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ»,-համաձայն ՏԱՍՍ-ի,լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նկատել է, որ Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է։
«11 ամսում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 11,6 մլրդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է և նվազում է։ Ահա թե ինչի մասին են վկայում տնտեսությունն ու իրականությունը»,- ասել է Օվերչուկը։
Նա նաև ասել է․ «Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծի նախաձեռնողները քաջ գիտակցում են, որ ԵՄ-ին անդամակցելը շատ հիպոթետիկ է, և, իհարկե, չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտներն ու առավելությունները, որոնք ունեն ԵԱՏՄ անդամ երկիր հանդիսանալով»,- ասել է Օվերչուկը։
53
2025-01-14
https://archive.yerevan.today/all/politics/148883/em-n-kousoumnasiri-hayastani-andamakcoutyan-hnaravor-dimoumy-evrahandznakatar
ԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում, փոխանցում էԱզատությունը:
«Մենք նաև լսում ենք, որ կան դրական շարժումներ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու ուղղությամբ: Դա ընտրություն է, և մենք պետք է բոլոր դիմումները շատ-շատ մանրամասն ուսումնասիրենք և նույնը կանենք Հայաստանի դեպքում։ Սակայն այս ընտրությունը, եթե Հայաստանը որոշի դիմել, կապված է պարտավորությունների հետ։ Եվ ես վստահ եմ, ինչպես նաև իմ ծրագրում է՝ տարվա առաջին կեսին այցելել Հայաստան՝ տեղում տեսնելու, թե ինչ պետք է անենք նախապես կամ ինչի մասին է անհրաժեշտ փոխանակել տեղեկատվություն», - ասել է նա։
Անցած շաբաթ Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին՝ այն ուղարկելով խորհրդարանի քննարկմանը։
«Այս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որն իրենք են պատկերացնում, և որը մենք ենք պատկերացնում, և մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք։ Իմ ընկալմամբ՝ մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը Հայաստանի Հանրապետությունը, գոնե այս պահին, իմ ընկալմամբ, որևէ այլ գործողություն չունի անելու։ Եվ սա ինչի եմ ասում՝ հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար», - կողմ արտահայտվելով նախագծին՝ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
54
2025-01-14
https://archive.yerevan.today/all/politics/148870/hayastani-andamakcoutyouny-miajamanak-eatm-in-ou-em-in-anhamategheli-e-lavrov
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու օրենսդրական նախաձեռնությանը, որը կքննարկվի խորհրդարանի կողմից։
Լավրովը հիշեցրել է ԵԱՏՄ զարգացման հարցերով պատասխանատու ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն մասին, որ  ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհամատեղելի է։
«Դրանք երկու տարբեր ազատ առևտրի գոտիներ են, տուրքերի և մաքսատուրքերի նվազեցման կամ վերացման երկու տարբեր համակարգեր, որոնք չեն համընկնում»,- ասել է Լավրովը նախորդ տարվա գործունեության ամփոփմանը նվիրված ասուլիսում։

55
2025-01-14
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/148853/isk-em-oum-mez-spaso՞um-en-«past»
Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Կառավարության վերջին նիստում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ավելի ճիշտ է ասել՝ ազդարարեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկը: Կարճ ասած՝ Փաշինյանը հայտարարեց, որ «իրական Հայաստանը» ցանկանում է ու պետք է անդամակցի Եվրամիությանը:
Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, որ Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին իր բազմագալար հայտարարությունը փուչ է, դրա համար էլ «ապահովագրվում» է՝ նշելով նաև հետևյալը. «Այս որոշումը բառիս բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում: Դա կարող է լինել միմիայն հանրաքվեի ճանապարհով»:
Եթե Եվրամիությանն անդամակցելը զուտ այդ միությանն անդամակցել ցանկացող երկրներում հանրաքվե անելով լիներ, հիմա գիտե՞ք քանի երկիր էր անդամակցել: Այսինքն, օրինակ՝ արդեն մի 30-40 տարի դեպի ԵՄ «ընթացող» Թուրքիան ոչ մի կերպ գլխի չէր ընկնում, էլի, նման հանրաքվեներ անցկացնել ու, առանց կոշիկները մաքրելու, մտնել ԵՄ: Ու, թեկուզ 50 հատ հանրաքվե անցկացնի այս կամ այն երկիրը, դրանից դեռ չի հետևում, որ այն ԵՄ անդամ կդառնա: Եվրամիության նեղ դռան մոտ բավականին տպավորիչ հերթ է: Ու Հայաստանն այդ հերթում ամենևին էլ դռան մոտերքում չէ, ոչ էլ՝ մեջտեղում, այլ՝ այնպես, հերթի պոչամասում պիտի տեղ գրավի: Ու հարցն այն է՝ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են, թե՞ գլխներիս տակ փափուկ բարձ են դնում:
Բայց դա դեռ մի կողմ: Այսպես կոչված՝ «Եվրաքվեի» ստորագրահավաքին Փաշինյանի սրտացավ վերաբերմունքը վկայում է այն մասին, որ, ըստ ամենայնի, այդ նախաձեռնությունը ոչ մի կերպ ինքնաբուխ չէր, այլ կազմակերպվել էր փաշինյանական իշխանության ուղիղ հանձնարարությամբ:
Սա՝ առաջինը:
Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջին անգամ է նման նախաձեռնություն դրսևորվել: Սա բացահայտ սուտ է, քանի որ 2023-ին, ու դա հանրահայտ է, համապատասխան ստորագրահավաք իրականացրեց «Հայաքվե» նախաձեռնությունը:
Երրորդը՝ Փաշինյանն ասաց, թե չեն կարող (կամ՝ ո՜նց կարող են) 50 հազար մարդու կարծիքն անտեսել: Այստեղ անհնար է առանց դասական արձագանքի. «Իյա՜, իրո՞ք»: Այդ պարագայում հապա ինչպե՞ս է, որ նույն Փաշինյանն ու իր ՔՊ-ն բացարձակապես անտեսեցին ավելի քան 50 հազար, իսկ իրականում՝ մոտ 70 հազար մարդու կարծիքը, որ միացել էին «Հայաքվեի» ստորագրահավաքին:
Չնայած, տրամաբանորեն միանգամայն հասկանալի է, թե Փաշինյանն ինչու է անտեղյակ ձևանում «Հայաքվեի» պահով: Նախ՝ «Հայաքվեն» Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված առաջին քաղաքացիական և օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաքն էր: Բայց, որ շատ ավելի էական է, տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիները այդ օրենսդրական նախաձեռնությամբ նպատակ ունեին քրեականացնել (քրեական պատիժ սահմանել) Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը: Իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած (նույնն է՝ Արցախն ուրացած) Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է, ոչ մի ցանկություն չունի դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվելու:
Ի դեպ, առանց սոցհարցման էլ կարող ենք ասել, որ ՀՀ մոտ 2 միլիոն քաղաքացի ցանկանում է, որ Փաշինյանն առնվազն հեռանա վարչապետի պաշտոնից: Ինչպե՞ս է որ երկու միլիոնի կարծիքը նա անտեսում է:
Վերադառնանք Եվրամիությանն անդամակցելու փաշինյանական թարմ, ի լրումն՝ արկածախնդրական ու մանիպուլ յատիվ դրսևորմանը: Ինչո՞ւ մանիպուլ յատիվ: Թեկուզ հետևյալ պարզ պատճառներով. ա) հանրաքվեով ԵՄ անդամ չեն դառնում, բ) Եվրամիությունում ոչ ոք Հայաստանին չի սպասում, գ) Հայաստանը ոչ մի պարամետրով (ժողովրդավարական, դատական, սոցիալական, տնտեսական, օրենսդրական, անվտանգային, կրթական և այլն) չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին, իսկ Փաշինյանի իշխանավարման շրջանում դրանցից մղոններով է հեռացել: Ու, ընդհանրապես, Եվրամիությանն անդամակցելու թեկնածու համարվելու (ընդգծում ենք՝ թեկնածու) համար Հայաստանը դեռ երկար ու երկար տարիներ պիտի փթերով «բագետ ու պարմեզան» ուտի:
Առհասարակ, եթե Փաշինյանն ու իր կառավարությունը, զուտ իրենց խմբային շահերից ելնելով, այնքան են տարվել հանրությանը ստերով կերակրելու և հերթական անգամ մոլորեցնելու «գործով», որ «շուստրավատներով» փորձում են համոզել, թե հանրաքվեով հնարավոր է ԵՄ անդամ դառնալ, ապա հանրությանը մնում է կամ ձերբազատվել ստախոս ու աղետաբեր իշխանությունից, կամ էլ... հերթական անգամ «կտցել» նետված «եվրակուտը» ու այդպես մոլորյալ ու հպարտ... գնալ նոր ընտրությունների, լավ՝ հանրաքվեի ու հերթական անգամ... երազախաբվել՝ ծանր հետևանքներով:
«Խաղաղության խաչմերուկը», բնականաբար, տապալվեց, ինչի վկայությունն են թեկուզ Ալիևի՝ Հայաստանն «արևմտյան Ադրբեջանի» վերածելու բացեիբաց սպառնալիքները: Ու Փաշինյանը գործարկեց նախապատրաստած «պլան Բ»-ն, այսինքն՝ «Եվրաքվեի» փուչիկը:
Ի լրումն ամենի, եթե Հայաստանը նույնիսկ անդամակցի Եվրոպական միությանը, իսկ ավելի ստույգ՝ եթե առանց անդամակցելու հեռանա ԵԱՏՄ-ից, ապա դա նշանակում է, որ բնական գազ, միջուկային վառելիք, ցորեն պետք է այդուհետ գնի «եվրոպական» գներով՝ մի քանի անգամ ավելի թանկ: Ըստ որում, շատ մեծ հարց է, թե որևէ մեկը Հայաստանին վաճառելու ցորեն կամ գազ կունենա՞:
Ամենի՛ց կարևորը:
Փաշինյանն, անկասկած, հրաշալի գիտակցում է, որ Հայաստանը ԵՄ անդամ չի դառնալու: Այդ դեպքում ինչո՞ւ է նա նման փուչ հայտարարություն անում: Ո՞րն է նրա բուն նպատակը: Ցավոք, դա նույնպես ակնհայտ է, եթե ոչ՝ ակնբախ. ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին Փաշինյանի քաղաքական հայտարարության առանցքային նպատակը Ռուսաստանի ու նաև Իրանի հետ թշնամանալն է: Ըստ որում, գիտակցաբար դա արվում է նույն իշխանության կողմից թուրք-ադրբեջանական սպառնալիքների ուժգնացմանը նպաստելուն զուգահեռ:
Ու միանգամայն բնական էր, որ Ռուսաստանից կոշտ արձագանքները չուշացան: Այստեղ արդեն հանրության, երկրի ազգային ուժերի ու շրջանակների կողմնորոշվելու պահն է: Կա՛մ մենք բոլորս գիտակցում ենք պահի լրջությունն ու նաև մեր պատասխանատվությունը և ձերբազատվում ենք արկածախնդրական մարմնաշարժումներով Հայաստանի պետական նավն անընդմեջ ժայռերին հարվածելու տանող այդ աղետաբեր վարչախմբից, կա՛մ էլ «քաղաքականությամբ չզբաղվելով»՝ լայն փակված աչքերով գնում ենք հերթական ապառաժն առճակատ խոյահարելու:
Մանրամասները՝«Փաստ»օրաթերթի այսօրվա համարում
56
2025-01-14
https://archive.yerevan.today/mamuli-tesutyun/148851/hamberoutyan-bajaky-lcvel-e-i՞nch-knaxadzerni-rousastany-«past»
Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՀ կառավարությունը հաստատեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։ Ճիշտ է, ապահովագրվելով՝ Փաշինյանը նշեց, որ սա դեռ չի նշանակում ՀՀ անդամակցություն ԵՄ-ին, այդուամենայնիվ, հավելեց, որ պետք է հանրաքվե անցկացնել, իսկ հայաստանյան քաղաքական դաշտի «արևմտյան թևը» այնպիսի տեղեկատվական արշավ է կազմակերպել, կարծես Հայաստանն արդեն ԵՄ անդամ է:
Այս ամենից հետո բավական կոշտ գնահատականներ հնչեցին Ռուսաստանից: Մասնավորաբար, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել էր, թե ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ու Հայաստանը պետք է ընտրություն կատարի այս երկու կառույցների միջև:
Իսկ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել էր, թե «չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը [Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից հետո] հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»: Նա նաև հեգնել էր. «Հաշվի առնելով հայ ղեկավարների՝ ԵՄ հետ ամուսնանալու ցանկությունը, կարելի է ուղղակիորեն դիմել եվրոպացիներին։ ԵՄ-ում սիրում են «դրախտ մուտքի թեկնածուներին» օգնել գումարով և զենքով»:
Մեր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանում, ինչպես ասում են, «համբերության բաժակը լցվել է»: Ու չնայած Հայաստանի էկոնոմիկայի նախարարը երեկ հայտարարել է, թե Հայաստանի օրակարգում չկա ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց, չի բացառվում, որ առաջիկա օրերին Ռուսաստանն ինքը նախաձեռնի Հայաստանին ԵԱՏՄ-ից, ինչպես նաև ՀԱՊԿ-ից հանելու գործընթաց: Իսկ թե ինչ հետևանքներ կունենա դա Հայաստանի համար, դժվար չէ կանխատեսել: Պատահական չէ, որ նույն Օվերչուկն ասել էր, որ եթե Հայաստանում սահմանափակվեն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, մի կողմից կթանկանան էներգակիրներն ու պարենային ապրանքները, իսկ մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80 տոկոսով»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
57
2025-01-13
https://archive.yerevan.today/eterum/karch-asats/148832/orqa՞n-ktevi-em-in-andamakcoutyouny-irakanoum․-«karch-asats»
Որքա՞ն կտևի ԵՄ-ին անդամակցությունը իրականում․ «Կարճ ասած»

Երևանի Օղակաձև զբոսայգու զրուցարանում պապիկներ են հավաքվել մի 8-10 հոգի։ Երկուսը նարդի են խաղում, մյուսները խաղն են նայում ու զուգահեռ իրար հետ վիճում-բանավիճում, շատ թունդ ու բարձր։ Թեման ԱՄՆ-ի հետ ինչ-որ ռազմավարական պայմանագիրն է ու ԵՄ մուտքը։ Նրանց կողքով անցնելու այդ կարճ ժամանակը բավական է հասկանալու համար, թե մեր ժողովուրդը ինչքան հեշտ է մանիպուլացվում։ Նիկոլի մի աջակից, քաղաքական արկածախնդիր հայտարարեց, թե Հայաստանն ու ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրելու։Արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանը հաստատեց, բայց նույն օրը ամերիկյան կողմը հերքեց։ Պատկերցնում ե՞ք, սրանք բան են տարածում, արտգործնախարարը հաստատում է, ամերիկյան կողմը հերքում է, ասում է չկա էդպիսի բան։Քաղաքացիները օրեր շարունակ քննարկում են այդ սուտը, հեսա ռազմավարական պայմանագիր, ԱՄՆ-ն մեզ փրկելու է, վերջ, ազատվեցինք։ Բայց ԱՄՆ կողմն ասում է՝ էդպիսի բան գոյություն չունի, էլ ո՞նց ասեն։
Համարյա նույն ուղղությամբ մեկ այլ մանիպուլյացիա ևս դաշտ նետվեց՝ Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը։75 տարեկան թոշակառուն Նիկոլին լսել է, Պապոյանին լսել է, Մելքոնյան Գագոյին լսել է ու վստահություն է ունեցել, որ հեսա մտնում ենք ԵՄ, ու 3000 եվրո թոշակ ստանա։համոզել են, հավատում է ու ինքն էլ համոզում է մյուսներին։ Ինքը մեղք չունի, որ փաստերից տեղյակ չէ, վերլուծելու կարողությունն էլ թույլ է։ Ներկայացրել են ստեր, ինքն էլ իր գրպանի համար ցանկալի ձևով ընկալել է։ Իր երազանքին, որ իր գրպանում եղած 5 հազար դրամը ԵՄ մտնելով կդառնա 5 հազար եվրո, հավատում է և համոզում։
Շատ ենք լսում իշխանականների հայտարարությունները, թե ընդդիմությունը օրակարգ չունի։ Իսկ ո՞րն է իշխանության օրակարգը․ կա՞ այդ օրակարգը։Չի կարող երկիր հանձնելը, զիջումները հայկական իշխանության օրակարգ լինել․ դա Ադրբեջանի օրակարգն է Հայաստանում։Այն, որ Հայաստանը չունի դաշնակիցներ, չունի գործընկերներ, զրկվել է ռազմավարական դաշնակիցներից, ու էդ բոլորը հիմա Ադրբեջանի հետ ավելի լավ են, դա Ադրբեջանի օրակարգն է։Հայաստանի իշխնությունը, որ չունի օրակարգ, ուղղակի հիմար թեզերով զբաղեցնում է ժողովրդին։Մարդկանց հիմարացնելու քայլերից է նաև էս թվացյալ եվրոպական հարցը։ Նիկոլը իր աբանյակ ուժերի միջոցով ստորագրահավաք է արել, եվրոպական կեղծ օրակարգ են բերել, դեմը ընտրություններ են, իրենց ստեղծած էս հակառուսականության ֆոնին իրենց ԵՄ ջատագով ցույց տան, մյուսներին ռուսամետ ու փորձեն ընտրություն հաղթել։
ՆախԵվրամիությունը վաղուց արդեն վարկաբեկված կառույց է ու հարց է՝ որևէ այլ երկիր ուզո՞ւմ է միանալ հիմա, թե ոչ։Սա ցավով եմ ասում, որովհետև Եվրամիությունը տարիներ առաջվա պատկերացումներով, արժեհամակարգ էր, բայց մեր օրինակի վրա, երբ տեսանք Հայաստանում կատարվող իրադարձություններում այդ կառույցի պահվածքը, ռուս-ուկրաինական պատերազմի օրինակը, համոզվեցինք, որ չկան էդ պատկերացրած արժեքները։ Ընդամենը քաղաքական շահեր են, որից, ի դեպ, մինչև կոկորդները կուշտ են ԵՄ անդամ երկրների բնակիչները։
Լավ,ասենք թե Եվրամիությունում ամեն ինչ հոյակապ է, մեր պապիկի 36 հազար դրամ թոշակն էլ դաենալու է մի քանի հազար եվրո, Հայաստանը տեսականորեն ե՞րբ կարող է դառնալ ԵՄ անդամ։Սա շատ կարևոր հարց է, որը պետք է իմանան հստակ պատկերացնի ժողովուրդը։
ԵՄ անդամակցության գործընթացը բաղկացած է 9 քայլից։ Առաջին քայլը շատ հեշտ է՝ երկիրը դիմում է ներկայացնում Խորհրդին։ Թեկնածու երկրին առաջադրված պայմանները բավարարելուց հետո, որը կարող է տևել տարիներ, բոլոր անդամ պետությունների համաձայնությամնբ սկսվում են անդամակցության բանակցությունները։ Նիկոն ու Արարատը չեն գնում 27 անդամ պետության հետ բանակցում ու սկսում համոզել, խաբեl, մոլորեցնել, ինչպես այստեղ են անում։ Կա 6 թեմատիկ բլոկ, յուրաքանչյուրը մինչև 9 ենթակետ։ Ու հերթով ամեն բլոկում պետք է քնարկեն-համաձայնեցնեն․ Դատական համակարգը պետք է բարեփոխվի․ էն որ ասում էր` կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի, այ դա պետք է վերանա, ԱԱԾ, ՀՔԾ պետերին զանգել ու կալանք պարտադրելու ինստիտուտը պետք է վերանա, պետական գնումների համակարգը պետք է փոխվի, էն որ ՔՊ-ականների հարազատներն են շահում տենդերները, պետական կառավարման համակարգը պետք է բարեփոխվի, սպառողը պետք է պաշտպանված լինի․ էն որ ստեղից վատ ստանդարտներով ապրանք են արտահանում, հետ է գալիս ու բերում են հայկական շուկա, պետք է վերանա դա։ Սոցիալական քաղաքականությունը պետք է փոխվի, վարչաետը չի կարող այլևս ասել՝ մարդը աղքատ է աղքատ է, դա իր պրոբլեմն է, ես պատասխանատու չեմ։ Քո ունեցած ոչ պաշտոնապես 50 տոկոս աղքատությամբ որպես բեռ չես կարող մտնել ԵՄ։ Շրջաա միջավայր, առևտուր, ֆինանսներ, հսայական ծավալի բաներ կան։
Եթե էս սաղ փուլերը Հայաստանը անցնի, որը կարող է տևել մի քանի տասնյակ տարիներ, դրանից հետո սկսում է ոչ պակաս բարդ փուլ՝ երկիրը պատրաստում են ԵՄ օրենքների ու չափանիշների ներդրմանը։Եվ այլն և այլն։ Ու է չեմ ասում, որպետք է նաև բոլոր անդամ երկրները համաձայնություն տան․դա էլ մեկ այլ խնդիր է։ Օրինակ՝ Ադրբեջանի ռազմավարական գործընկերներ Բուլղարիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան ինչո՞ւ պետք է համաձայնեն Հայաստանի անդամակցությանը ու ընդհանրապես՝ ԵՄ անդամ 27 երկրից քանիսը կհամաձայնի։
Սա ահռելի աշխատանք է ու գուցե անարդյունք։ Մեր աչքի առաջ ամենապարզ օրինակը մեր հարևան, մեզ թշնամի Թուրքիան է՝ բանակցում է 1963 թվականից, 1987 թվականին անդամության հայտ է ներկայացրել։Թուրքիան,որ տնտեսությամբ, ներուժով, բանակով կարող է դառնալ ԵՄ-ում ամենահզորներից մեկը։ 1999 թվից ստացել է թեկնածուի կարգավիճակ։38 տարի Թուրքիան գործընթացի մեջ է։Վրաստանը․ 2006 թվականից՝ 19 տարի է՝ Սաակաշվիլին հայտարարել է ԵՄ մտնելու ցանկության մասին։11 տարի առաջ ստորագրել են ասոցացման համաձայնագիր։ 19 տարի քթներից բռնած տարան բերեցին, հետո Վրաստանը հասկացավ, որ իրեն ուզում են դարձնել պատերազմի գոտի Ռուսաստանի հետ ու ասաց՝ ցտեսություն։
Ալբանիան 2009 թվականին հայտ է ներկայացրել,2014 թվից անդամության թեկնածուի կարգավիճակ ունի։Հյուսիսային Մակեդոնիան անդամության դիմումը լրացրել է 2005 թվականին՝20 տարի առաջ։2008 թվականից Սերբիան անդամության դիմում է ներկայացրել։ Չեռնոգորիան ևս՝ նույն թվականն։
Սա երկար ու, ինչպես Վրաստանի ու Թուրքիայի օրինակները ցույց տվեցին, չավարտվող գործընթաց է։ Վրաստանի խոստումներ էին տալիս, Ռուսաստանի դեմ ճակատ էին ուզում բացել․ չեղավ ճակատ, չեղավ անդամություն։ Բայց հարց է՝ որ լիներ այդ ճակատը, անդամությունը կլինե՞ր։ Ուկրաինայում ի՞նչ ճակատ, եռամյա պատերազմ է։
Քպ-ականներն ասում են՝ մտնենք ԵՄ, մեզ պաշտպանի։ Ասենք՝ մտար, պաշտպանեց, իսկ մինչև մտնելը էդ 30-40 տարին, ո՞նց ես պաշտպանվելու, քո պետական շահից է բխո՞ւմ այդքան սպասելը։
Գրեթե հիպոթետիկ է հնարավոր, պրակտիկ առումով հնարավոր չէ,ո՛չ Հայաստաննէ  էդ երկիրը, ո՛չ իր սահմաններն են հատվում Եվրամիության երկրների հետ․ իսկի Եվրամիությանը քիպ կպած երկրերը չեն կարողանում անդամակցել։Ուղղակի մարդկանց անիմաստ հույսեր են տալիս։
Հանրության մեջ տպավորություն են ստեղծել, թե հեսա վիզաները կազատականացնեն, ու ով եվրոպական որ պետություն ուզենա, կգնա աշխատեու-ապրելու։ Սուտ ա, ժողովուրդ։ Վրացիներն էլ էդ հույսն ունեին․ ազատականացման առաջին երկու տարին սամալյոտներ է, որ Թբիլիսիից ուղևորվում էին եվրոպական մայրաքաղաքներ, պարզվեց՝ նույնքան էլ պետք է հետ գան, որովհետև տուրիստներին ոչ մեկ կոնկրետ ժամկետից ավելի չի պահում։ Սա իշխանությունները չեն բացատրում, ասում են՝ Ջերմուկի փոխարեն գնում են Հռոմ կոֆե խմելու, դավայ, գնանք ԵՄ, Պապոյան-բանն էլ ասում են՝ ԵԱՏՄ-ի հետ առևտուրը կփոխենք ԵՄ հետ առևտրով։ Դուք էսօրվա Հայաստան ու ԵՄ անդամ երկրներ առևտրի թվերը նայել ե՞ք։ Հայաստանը երբեք այսքան կախված չի եղել Ռուսաստանի հետ առևտրից, տնտեսությունը ուղղակի կախված է։ Ու ռուսներն ասում են՝ չես կարող հա՛մ ԵԱՏՄ-ում լինել, հա՛մ ԵՄ-ում։ Այսինքն՝ ԵՄ հետ բանակցության գուցե հենց սկզբից ԵԱՏՄ-ից Հայաստանին գուցե հեռացնեն և անհասկանալի է, թե Հայաստանի տնտեսությունն ուր է հասնելու։ Տնտեսական խնդիրների ու կապերի մասին հետագայում կանդրադառնանք։
Կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունը չունի օրակարգ՝ ինչ ու ինչպես է անելու, հախուռն որոշումներ են կայացնում, ժողովրդին կերակրում են կներեք արտահայտությանս՝ կտերով։ Ի միջի այլոց, ժողովրդին կուտ տալու մեթոդները սրանք վաղուց են գործադրում․ մեկը այսպես կոչված թալանի վերադարձն էր, մյուսը օլիգարխների ունեցվածքը աղքատներին բաժանելն էր, էդ ո՞ր մեկինը բաժանեցիք, հիմա ձեզ, ձեր կուսակցության ֆինանսավորողներն են․ կտերից մեկը խաղաղության դարաշրջանն էր, մեկը տնտեսական հեղափոխությունն էր, կտերից մեկը Եվրամիությունն է, մյուսը՝ ֆրանսիական վիիսներով Հայաստանի սահմանները պահելը և այլն։
Սա հերթական ստոր խաբեությունն է, որ բերում են կապում ժողովրդի մտքին ու ժողովրդին հույս տալով՝ իրենց իշխանությունը ձգում են։ Կարևորը իրենց համար իշխանության պահելն է։ Մնացածը հեչ։ Իսկ թե ինչ արկածախնդրություն կբերեն երկրի գլխին, ինչպես պատերազմից քայքայված երկիրը մի հատ էլ տնտեսական քայքայման կբերեն, դա իրենց չի հետաքրքրում։ Իշխանությունը իրենց համար կարևոր է ամեն ինչից։

Սևակ Հակոբյան
58
2025-01-13
https://archive.yerevan.today/all/politics/148817/pashinyany,-heranalov-rousastanic,-tanoum-e-depi-tourqia-artour-xachatryan
Փաշինյանը, հեռանալով Ռուսաստանից, տանում է դեպի Թուրքիա. Արթուր Խաչատրյան
Ենթադրենք ԵՄ անդամակցության համար հանրաքվե արեցին, ժողովրդի  95%-ն էլ ասաց համաձայն եմ, հետո՞ Եվրամիությունից մենք ստացե՞լ ենք որոշակի ազդակ, որ իրենք ասում են՝ դուք հանրաքվե արեք, մենք մեր դռները ձեր առաջ կբացենք:Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Եվրամիության կողմից ես չեմ տեսել որևէ ակնարկ, որ տեսանելի ապագայում Հայաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ: Թող ժողովրդին չփորձեն մոլորեցնել, որ հենց այս օրենքն ընդունենք, վաղը չէ մյուս օրը Հայաստանը դառնալու է Եվրամիության անդամ։ Փորձում են ժողովրդին մոլորեցնել, ասենք քվեարկեք, վաղը չէ մյուս օրը Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ: Այս հարցում Նիկոլ Փաշինյանը կարծես տրիվիալ ճշմարտություն է ասում։
Ռուսաստանի արձագանքն էլի տրիվիալ ճշմարտություն է, որովհետև դու չես կարող միաժամանակ լինել մի մաքսային միության անդամ և մի միության, որն ավելի քաղաքական է, բայց նաև ստեղծել է որպես մաքսային միության, երկու աթոռի վրա միաժամանակ չես կարող նստել։ Ռուսաստանը ասում է, այն, ինչը Փաշինյանը չի ուզում ասի: Սա Ռուսաստանից հեռանալու խնդիր է, բայց ո՞ւր, ես չգիտեմ, որովհետև Հայաստանից արևմուտք Թուրքիան է։
Փաշինյանը, հեռանալով Ռուսաստանից, տանում է դեպի Թուրքիա: Ֆիդանի վերջին հայտարարությունը, այս իշխանությունների հայտարարությունները, որ Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և Եվրոպական Միության միջև, դա են հուշում: Ու դա այն դեպքում, երբ Թուրքիան ինքը 50 տարի է ճանկռտում է Եվրոպական Միության դռները,  ասում են՝ մյուս տարի եկեք։ Իրենք ուղղակի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն են տանում և փորձում են Ռուսաստանի ազդեցությունը փոխարինել թուրքական ազդեցությամբ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
59
2025-01-13
https://archive.yerevan.today/heghinak/148809/jamanaky-sparvoum-e-petq-e-ays-kortsanarar-yntacqin-verdj-dnel․-ara-ayvazyan
Ժամանակը սպառվում է: Պետք է այս կործանարար ընթացքին վերջ դնել․ Արա Այվազյան

Իրավիճակ և անելիք
Տարեսկզբին Ալիևի  արած հայտարարությունները վերջակետ դրեցին նախորդ տարիների պատրանքներին, որ հնարավոր է կայուն, արժանապատիվ և փոխշահավետ խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ինչպես նաև ստիպեցին Հայաստանի գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար:
Հարևան երկրի ղեկավարի տարեմուտի ասուլիսը կրկին խաթարեց մեր թվացյալ անդորրը, խորացնելով վերահաս արհավիրքի տագնապը: Մինչդեռ տեղի ունեցածը հերթական հաստատումն էր այն բանի, որ արտաքին դերակատարներն ու գործոններն են ձևավորում մեր ներքին և արտաքին օրակարգը: Հետևաբար, ներկայիս պայմաններում որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականության հրատապ ձևավորումը պետք է դառնա Հայաստանի քաղաքական ու հասարակական դերակատարների առաջնային և գերկարևոր խնդիր: Պետք է արձանագրել մեկընդմիշտ, որ ստեղծված բարդագույն պայմաններում ոսկերչական ճգրտության դիվանագիտությունն է մեր   պետականության և նրա տարածքային ամբողջականության անձեռնմխելիության պաշտպանության հիմնական բնագիծն ու երաշխիքը:
Փոխարենը մենք ականատեսն ենք դառնում  վտանգավոր միտումների շարունակական կենսագործմանը: Մեկ կողմից, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության փաստացի տապալման արձանագրմանը անմիջապես հետևեց «լուսավոր ապագայի» մասին նոր նախաձեռնություն: ՀՀ կառավարությունն իր վերջին նիստին հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում կներկայացվի Ազգային Ժողովի հաստատմանը: Ինչպես նախկինում խաղաղության անհիմն օրակարգը, այնպես էլ այսօր ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը, իմ գնահատմամբ, շեղելու է մեր բնակչության ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցաբլիթերով բթացնելու է մեր զգոնությունը օրհասական վտանգներից և տապալումներից: Զուգահեռաբար շրջանառության մեջ դրվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական մոտալուտ գործարքի լուրը՝ «Արևմուտքը մեզ կօգնի» ենթատեքտով: Փորձը ցույց է տվել, որ այս թեզերի հետ չհամաձայնվողները և այլ փաստարկներ ներկայացողները պիտակավորվելու են որպես «կայսրության» շահերի սպասարկողներ և «ծայրագավառի» քարոզողներ: Այս տեսակի փորձարկված «հաջողակ» քարոզչության իրական արդյունքը մեր հասարակության շարունակական պառակտումն ու մենակության, դատապարտվածության և անօգնականության զգացումի բյուրեղացման հետևանքով դիմադրողականության անխուսափելի նվազեցումն է: Զուգահեռաբար հարևան երկիրը օգտագործում է յուրաքանչյուր առիթ ներազդելու հայաստանյան քաղաքական մթնոլորտի վրա, և Բաքվում կայանալիք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսպես կոչված դատավարության բեմադրությունը նպատակ է հետապնդելու քաոս ու բաժանարար նոր գծեր առաջացնել Հայաստանում, ինչն առավել կդյուրացնի իր հեռահար նպատակների իրագործումը;
Ընտրության տարբերակները քիչ են
Ժամանակը սպառվում է: Պետք է այս կործանարար ընթացքին վերջ դնել:  Տասնամյակների փորձը ցույց է տվել, որ պատերազմներում հաճախ ռազմական առումով առավել հզոր հակառակորդի դեմ օգտագործված ասիմետրիկ ռազմավարությունը տվել է իր դրական արդյունքները: Իրոք, այսօր Հայաստանն  էլ չի կարող դիմակայել Ադրբեջանի և իր թիկունքում գործող ուժեղ հովանավորների ռազմական հզորությանը: Բայց Հայաստանը դեռևս կարող է ասիմետրիկ և ոչ կոնվենցիոնալ դիվանագիտության միջոցով կանխել հակառակորդի ռազմական նոր ագրեսիան և ապա զսպել նրա ռազմավարական ծրագրերիի կենսագործումը: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ արտաքին քաղաքականությունը հաճախ ենթադրում է որոշում կայացնել  անկատար տարբերակների միջև: Մեր պարագայում հասարակությունը պետք է գիտակցի, որ ընտրության տարբերակները, լինելով խիստ սահմանափակ և դժվարագույն, կարող են դառնալ Հայաստանի թերևս միակ փրկուղին՝ ընթացող տարածաշրջանային վտանգավոր վերափոխումների պայմաններում:
Որևէ երկիրը չի կարող լուրջ արտաքին քաղաքականություն վարել, եթե նրա ներսում պառակտվածությունը հասել է այսպխի բևեռացման։ Երբ ներքին ընդդիմախոսների նկատմամբ հաղթանակը դառնում է արտաքին քաղաքականության առաջնային նպատակը, համախմբվածությունը ցնդում է: Առավել, քան երբևէ մեզ պետք է  ներքին կոնսենսուսի ձևավորում՝ արտաքին քաղաքականության բովանդակության և իրագործման վերաբերյալ: Հարցազրույցների, հոդվածների և հայտարարությունների ազդեցությունը որքան էլ առողջարար, բայց խիստ սահմանափակ է: Առաջարկում եմ այլընտրանքային տեսական և վերլուծական քննարկումներին զուգահեռ անհապաղ ձևավորել քաղաքական և հասարակական կազմակերպությունների խորհրդատվությունների մեխանիզմ՝ ներքաղաքական կոնսենսունսի ձևավորման նպատակով:
Արտաքին մարտահրավերները հասցեագրելու միասնական հարթակը մեր ներքին համախմբան համար պահանջված քայլ կլինի, ինչպես նաև լուրջ ազդանշան՝ արտաքին դերակատարներին հատվածական և առանձին ուժերի միջոցով իրենց մարտավարական նպատակները կյանքի կոչելու անհեռատեսության և միասնական դիրքորոշման հետ հաշվի նստելու անհրաժեշտության մասին: Դիվանագետների համահայկական խորհուրդը, լինելով մասնագիտական կազմակերպություն, ի թիվս այլ կայացած միավորների,  պատրաստ է իր նպաստը բերել այս առաքելության իրականացման համար: Մեր Հայրենիքը կարիք ունի վերջակետ դնելու մեր պատմության այս ամոթալի ընթացքին և նոր սկիզբ դնելու՝  հանուն մեր ընդհանուր և արժանապատիվ ապագայի:

Արա Այվազյան
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ
ՀՀ նախկին արտգործնախարար


60
2025-01-11
https://archive.yerevan.today/all/politics/148778/evrahandznajoghovy-kverloutsi-em-in-hh-andamakcoutyan-harcy-ev-kqnnarki-ayn-erevani-het
Եվրահանձնաժողովը կվերլուծի ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը և կքննարկի այն Երևանի հետ

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։
Բրյուսելում«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
«Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք արդեն իսկ շատ բան ենք անում՝ իրականացնելով մեր գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ աջակցության և ԵՄ իրավական ակտերին համապատասխանեցման հնարավորություն է տալիս։
Մենք ավելացրել ենք մեր ֆինանսական աջակցությունը Հայաստանին «ԵՄ-ի կայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 2024-2027 թվականների համար տրամադրելով 270 միլիոն եվրո՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կապակցվածության, առևտրի և էներգետիկ դիվերսիֆիկացման խթանմանը», - ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
Նա հավելել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ շեշտելով, որ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործակմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։
Հիպերը նաև ասել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության և դրա արժեքների գրավչությունը։
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

61
2025-01-10
https://archive.yerevan.today/all/politics/148721/eatm-ic-hh-i-heracoumy-och-miayn-tntesakan,-aylev-qaghaqakan-lourdj-xndirner-e-parounakoum-tigran-abrahamyan
ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը և այն ուղարկեց ԱԺ:  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Պրոցեսի ողջ էությունը ոչ այնքան դեպի ԵՄ անդամակցության մեկնարկ տալն է, որովհետև այնտեղ մեզ առանձնապես սպասող էլ չկա, որքան քաղաքական քայլ է` մի կողմից ՌԴ-ից հեռանալու, մյուս կողմից` Արևմուտքին իր նվիրվածությունը ի ցույց դնելու համար:
Թեման ՌԴ-ի համար այնքան կարևոր է, որ մեկ օրվա ընթացքում 3 հիմնական դեմքեր արձագանքեցին` նախագահի խոսնակը, ՌԴ փոխվարչապետն ու «ծանր հրետանին»` նախկին նախագահ, ներկայումս ԱԽ քարտուղարի առաջին տեղակալ Մեդվեդևը: Արձագանքներ եղավ նաև ՌԴ օրենսդիր մարմնից:
Անկախ նրանից, թե Երևանից թեման ինչպես ներկայացվեց, ՌԴ-ում այն արձանագրեցին, որպես ՌԴ-ի դեմ ուղղված քայլի, ինչպես նաև` ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկի: Դեռ չեմ խոսում կոշտ և որակումներ ներառող ձևակերպումների մասին:
ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ:
Ի դեպ, ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամի պարագայում նույնիսկ ՀՀ-ից հայտարարում էին ԵԱՏՄ կարևորության և այնտեղից ստացվող մեծ օգտակարությունից, սակայն Մոսկվայից զգուշացրեցին, որ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա»,-գրել է նա:
Կրկնում եմ` այս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն, սակայն սա ուղիղ խոցելիություն է ապահովելու քաղաքական ու անվտանգային տեսանկյունից:
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու:
62
2025-01-09
https://archive.yerevan.today/all/politics/148711/eatm-ic-dours-galy-sparnoum-e-hayastanin-gneri-achov-overchouk
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով. Օվերչուկ

ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի հետևանքով։RBC-ն գրում է, որ նման կարծիք է հայտնել Օվերչուկը։ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծն ուղարկվել է խորհրդարան
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հարաբերությունների փակումը Հայաստանին սպառնում է սննդամթերքի և էներգիայի գների աճով, ինչպես նաև արտահանման 70-80%-ով կրճատումով։ Եվրամիություն (ԵՄ) միանալու Երևանի ցանկությունը համեմատելի է «Տիտանիկ»-ի համար տոմս գնելու հետ»,-հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու միություններն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ»,- ասել է նա։
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ։
Նրա խոսքով, եթե Երևանը որոշի «սահմանափակել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ», ապա, ամենայն հավանականությամբ, կստանա առանց վիզայի ռեժիմ ԵՄ-ի հետ, հայաթափում, էներգակիրների և պարենային ապրանքների գների աճ, արտահանման 70-80%-ով կրճատում և երկրի բնակչությունը կկորցնի եկամուտներն ու աշխատատեղերը։
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, մինչդեռ ԵՄ-ին անդամակցելը համեմատելի է «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ՝ դաշինքում առկա տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով»,-կարծում է ՌԴ փոխվարչապետը։ Նա նաև կասկածի տակ դրեց օրինագծի հեղինակների ազնվությունը Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների բնակիչների նկատմամբ՝ Միության անդամակցությունը դադարեցնելու մասին կետի բացակայության պատճառով։

63
2025-01-09
https://archive.yerevan.today/all/politics/148708/pashinyani-ghekavaroutyouny՝-hayastani-ankman-katalizator-vardan-oskanyan
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր» վերտառությամբ անգլերեն հոդվածը, որը թարգմանությամբ ներկայացնում ենք ստորև.
«2025թ. սկսել է և Հայաստանը կրիտիկական խաչմերուկում է՝ բախվելով արտաքին քաղաքական խորը մարտահրավերների և իր ապագայի վերաբերյալ գոյաբանական հարցերի: Ազգը հայտնվել է դաժան երկակիության մեջ՝ Ադրբեջանի կողմից աճող արտաքին սպառնալիքներ և ներքին կաթված, որը նշանավորվում է ինքն իրեն հանգստացնելով, հեռատեսության տագնապալի բացակայությամբ և վտանգավոր պասիվ կեցվածքով: Արտաքին և ներքին ճգնաժամերի այս սերտաճումն ընդգծում է հստակության, ռազմավարության և խիզախ ղեկավարության հրատապ անհրաժեշտությունը՝ երկիրը ներկայիս ճահճից դուրս բերելու համար:
Ադրբեջանի պահանջներն էլ ավելի են բացահայտում Հայաստանի խոցելիությունը և նրա հակառակորդի՝ գնալով մեծացող հավակնությունները։ Այդ պահանջները ներառում են Հայաստանի զինված ուժերի զինաթափումը, 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում, Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին կապող միջանցքի ստեղծումը, Մինսկի խմբի կազմաքանդումը և նույնիսկ սահմանադրական փոփոխություններ Հայաստանում: Նման պայմանները գոյաբանական սպառնալիքներ են ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության և ինքնության համար, սակայն Հայաստանի կառավարությունը քիչ բան է անում այս ամենին դիմակայելու կամ արձագանքելու համար համահունչ ռազմավարության առումով:p ka
Ադրբեջանի ճնշումների առաջ ընկրկումն արտացոլում է Հայաստանի իշխանությունների ավելի լայն ձախողումը. հեռատեսության բացակայություն, Ադրբեջանի քայլերը կանխատեսելու անկարողություն և իմաստալից դաշինքներ կառուցելու կամ ազգային վստահություն ներշնչելու անհանգստացնող անկարողություն: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տիրող խառնաշփոթն աննախադեպ է. Փաշինյանի արտաքին քաղաքական նախաձեռնություններն ավելի շատ վերաբերում են քաղաքական թատրոնին, քան բովանդակությանը, որի նպատակն էր հանրությանը շեղել և մանիպուլացնել կեղծ հույսով և անիրատեսական ակնկալիքներով։
Օրինակ, կառավարության այսօրվա հավանությունը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը նախաձեռնող օրենքի նախագծին ամբողջությամբ կտրված է ԵՄ բուն օրակարգից։ Նմանապես, Միացյալ Նահանգների հետ մոտալուտ «ռազմավարական համագործակցության» համաձայնագրի վերաբերյալ վերջին հայտարարությունը խաթարվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ նման զարգացումների վերաբերյալ ակնհայտ անտեղյակության պատճառով:
Փաշինյանի կողմից Հայաստանը որպես «խաղաղության խաչմերուկ» պատկերելը նույնպես դատարկ բան է. տարածաշրջանային հաղորդակցության միջանցքներն արդեն իսկ  նախագծվել և վերջնական տեսքի են բերվել՝ ամբողջությամբ շրջանցելով Հայաստանը։
Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները կարելի է դասակարգել երեք առանձին շերտերի.
Առաջինը ներքին դիսֆունկցիան է, որը մարմնավորում է Փաշինյանի վարչակազմը, որի օրոք ունեցել ենք զգալի կորուստներ, լարված դաշինքները և միջազգային վարկանիշի անկումը։ Երկրորդն Ադրբեջանից բխող ուղղակի սպառնալիքն է: Երրորդը տարածաշրջանային և գլոբալ դինամիկայի բարդ փոխազդեցությունն է, որը պահանջում է ճկունություն և հարմարվողականություն. հատկանիշներ, որոնք ակնհայտորեն բացակայում են ներկայիս ղեկավարության մեջ:
Փաշինյանի պաշտոնավարման հատկապես բացահայտ ձախողումը եղել է կրիտիկական նշանակություն ունեցող  բանակցությունների ընթացքում Հայաստանի օգտին օրակարգի վրա ազդելու, առավել ևս օրակարգ թելադրելու անկարողությունը։ Թեև ոչ մի առաջնորդից չի ակնկալվում, որ միակողմանիորեն վերահսկի քննարկումները, սակայն նարատիվը ձևավորելու ջանքերի իսպառ բացակայությունը բացահայտում է կոմպետենցիայի և ռազմավարական տեսլականի գոյություն չունենալը, ինչն անհանգստացնող է:
44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանը մնացել է պաշտպանվողի դիրքում՝ արձագանքելով իրադարձություններին՝ իր առաջնահերթություններն ակտիվ սահմանելու փոխարեն։ Լեռնային Ղարաբաղի, տարածքային ամբողջականության, սահմանների սահմանագծման և անվտանգության երաշխիքների վերաբերյալ քննարկումները մեծամասամբ շեղվել են ընդդեմ հայկական շահերի՝ ազգին մանևրելու քիչ տեղ թողնելով:
Կար ժամանակ, երբ Հայաստանի դիվանագիտությունը հարգանք էր վայելում և շոշափելի արդյունքներ տալիս։ Դաշնակիցները վճռական էին իրենց աջակցության հարցում, և անգամ թշնամիներն ընդունում էին Հայաստանի դիրքորոշումը: Այսօր, այդ ժամանակաշրջանը թվում է  հեռավոր հուշ: Երկրի արտաքին քաղաքականությունն այժմ հիշեցնում է փոթորկի մեջ հայտնված անղեկ նավ՝ անվճռականությունից կաթվածահար եղած ղեկավարությամբ:
Այս անկարողությունը հանգեցրել է Հայաստանի վարկանիշի նվազմանը, ինչը երկիրը խոցելի է դարձնում ճգնաժամերի անողոք շրջափուլի նկատմամբ, իսկ ներկայիս վարչակազմը կարծես թե ի վիճակի չէ այդ ճգնաժամերը լուծել:
Այս մռայլ պատկերը բարդանում է համաշխարհային և տարածաշրջանային հիմնական դերակատարների շրջանում Հայաստանի ղեկավարության նկատմամբ վստահության քայքայմամբ։ Ռուսաստանը և Իրանը խորը թերահավատություն ունեն Փաշինյանի նկատմամբ, Թուրքիան մնում է թերահավատ, իսկ Ադրբեջանը՝ բացահայտ անտագոնիստ, և նույնիսկ Արևմուտքի ներգրավվածությունը գործարքային է թվում, քան իրական:
Հայաստանին ամենից առաջ պետք է խոհեմ, գրագետ, խիզախ և ռացիոնալ առաջնորդություն։ Ներկայիս վարչակազմն ապացուցել է, որ ի վիճակի չէ բավարարել այդ պահանջները։ Ազգը պետք է թոթափի իր կաթվածը և դուրս գա պատերազմի հավերժական վախից: Հայաստանն առաջնորդող սկզբունքը պետք է լինի նրա ազգային շահը՝ սահմանված ոչ թե հանձնվելով, այլ ռազմավարական ճշգրտմամբ։ Միջազգային քաղաքականությունը, ի վերջո, դիվանագիտության միջոցով հակասող շահերի հաշտեցումն է, այլ ոչ թե անխուսափելի փոխզիջումները կամ պատերազմը:
Հայաստանը պետք է վերադասավորի իր աշխարհաքաղաքական ռազմավարությունը՝ նորացնելով դաշինքները՝ հիմնված նոր ըմբռնումների վրա՝ միաժամանակ ընդլայնելով գործընկերությունը համաշխարհային ուժային կենտրոնների հետ։ Այս մոտեցումը պահանջում է նուրբ հավասարակշռություն տարածաշրջանային նոր իրողություններին հարմարվելու և Հայաստանի հիմնարար իրավունքների, ինքնության և պետականության պահպանման միջև։ Նման ռազմավարությունը միայն գոյատևման մասին չէ, այլ դիրքերը վերականգնելու և Հայաստանի ապագան ձևավորելու մասին», - գրել է Օսկանյանը:
64
2025-01-09
https://archive.yerevan.today/all/politics/148685/hh-n-em-andam-karogh-e-darnal-miayn-hanraqvei-midjocov-nikol-pashinyan
ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն հանրաքվեի միջոցով. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին։
«Կառավարության դիրքորոշումն այն է, որ կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը, բայց ուզում եմ նաև արձանագրենք, թե ինչ է սա նշանակում: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին բառի հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելը չի կարող լինել օրենքի և կառավարության որոշման մակարդակով: Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով: Եթե նույնիսկ մենք հիմա կայացնենք  ԵՄ-ին կամ վերպետական որևէ կազմակերպության անդամագրվելու որոշումը, մեր սահմանադրության համաձայն, կարելի է  կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով: Սցենարներից որևէ մեկի պարագայում ՀՀ-ն ԵՄ-ի անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե, և մեր սահմանադրությամբ նախատեսված կարգով և  հանրաքվեի մասնակիցների սահմանված չափով  կողմ ձայներ կստացվեն»,- կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս օրենքի ընդունման պարագայում պետք է ունենալ գործողությունների որոշակի պատկերացում:
Մանրամասն՝ տեսանյութում։


65
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
99
100