ABCDEFGHIJKLMNOPQRSTUVWXYZ
1
Հ/ՀԴասարանԿիսամյակԱռարկաՀիմնական հասկացություն/ԹեմաԵնթահասկացություն/ԵնթաթեմաԱԲԳԴԵ
2
161 և 2ՖիզկուլտուրաԹԵՄԱ 1
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈւԼՏՈւՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
Նկարագրում է ժամանակակից օլիմպիական խաղերում հայ մարզիկների մասնակցությանը, ճանաչում և արժևորում է չեմպիոններին, նրանց նվաճումն երը և ներդրումը համաշխարհային սպորտի ոլորտում։Ներկայացնում է հայ մարզիկների մասնակցությունը ժամանակակից օլիմպիական խաղերին, անվանում է մի քանի չեմպիոնի և նրանց նվաճումները։Թվարկում է հայ մարզիկների մասնակցությամբ մի քանի օլիմպիական խաղ, անվանում է 2-3 հայտնի չեմպիոնի։Ճանաչում է հայ առնվազն մեկ օլիմպիական չեմպիոնի անուն, նշում է՝ որ մարզաձևում է հանդես եկել։Առաջարկված նկարներից ընտրում է հայ օլիմպիական չեմպիոնի կամ մարզաձևի պատկերը։
3
2Ճանաչում է սեփական ֆիզիկական հնարավորությունները և դրանց համապատասխան զարգացնում է իր շարժողական ընդունակությունները, ծանոթ է ֆիզիկական զարգացման և պատրաստվածության ինքնահսկման ձևերին:Գնահատում է սեփական ֆիզիկական հնարավորությունները և ուսուցչի աջակցությամբ զարգացնում է շարժողական ընդունակությունները, կիրառում է ինքնահսկման հիմնական եղանակները (զարկերակի հաշվարկ, հոգնածության նշանների նկատում)։Նկարագրում է սեփական ֆիզիկական հնարավորությունները, ուսուցչի ցուցումով կատարում է շարժողական վարժություններ, տիրապետում է ինքնահսկման 1-2 պարզ եղանակի (օրինակ՝ զարկերակի հաշվարկ)։Նշում է իր ֆիզիկական հնարավորություններից մեկը (օրինակ՝ արագ է վազում, ուժեղ է), ուսուցչի ցուցադրած վարժությունը կրկնում է նրա հետևից։Նկարից ճանաչում է ֆիզիկական վարժություն կատարող մարդու պատկերը, կատարում է 1 պարզ շարժում։
4
3Ներկայացնում է սպորտի էթիկայի, դպրոցականի կյանքում առողջ ապրելակորպի և ճիշտ կեցվածքի պահպանման կարևորությունը, դրսևորում է ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ։Բացատրում է սպորտային վարվեցողության կանոնները և առողջ ապրելակերպի կարևորությունը, ինքնուրույն կատարում է հիգիենայի հիմնական պահանջները։Անվանում է սպորտային վարվեցողության 2-3 կանոն և առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչները, ուսուցչի հիշեցումով կատարում է հիգիենայի կանոնները։Ցույց է տալիս/անվանում է հիգիենայի մեկ-երկու կանոն (օրինակ՝ ձեռքերի լվացում մարզումից հետո)։Առաջարկված նկարներից ընտրում է հիգիենայի ճիշտ գործողությունը պատկերող նկարը։
5
4ԹԵՄԱ 2
ԱԹԼԵՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈւԹՅՈւՆՆԵՐ
(ՎԱԶՔԵՐ, ՑԱՏԿԵՐ, ՆԵՏՈւՄՆԵՐ)
Կարդում, լսում, ընկալում և նկարագրում է տարբեր ժամանակաշրջանների «Աթլետիկա» մարզաձևում Հայաստանի և աշխարհի իրադարձությունների զարգացումը և հայ մարզիկների մասնակցությունն ու նվաճումները։Նկարագրում է «Աթլետիկա» մարզաձևի զարգացման հիմնական փուլերը Հայաստանում և աշխարհում, անվանում է հայ հայտնի աթլետների ձեռքբերումները։Թվարկում է «Աթլետիկա» մարզաձևի մասին մի քանի կարևոր փաստ, անվանում է 1-2 հայտնի հայ աթլետի։Ճանաչում է «Աթլետիկա» անվանումը և նշում է, որ դա ներառում է վազք, ցատկ, նետում։Նկարներից ընտրում է աթլետիկայի (վազքի, ցատկի, նետման) պատկերը։
6
5Արտահայտում, հիմնավորում և պաշտպանում է սեփական տեսակետը և դիրքորոշումը, համարձակ է, վճռական, նախաձեռնող, նպատակասլաց։Արտահայտում և բացատրում է սեփական տեսակետը, օրինակներով ցույց է տալիս համարձակություն և նախաձեռնողականություն։Պարզ ձևով ասում է իր կարծիքը, օրինակ է բերում համարձակ վարքագծի դրսևորման մասին։Քննարկվող իրավիճակներից ցույց է տալիս/նշում է համարձակ վարքագիծ դրսևորած խաղացողին։Առաջարկված երկու իրավիճակներից ընտրում է այն, որտեղ սովորողը դրսևորում է խիզախություն։
7
6Սեփական ֆիզիկական հնարավորություններին համապատասխան զարգացնում է իր շարժողական ընդունակությունները՝ վազում է ցածր մեկնարկից (30մ, 40մ) առավելագույն արագությամբ, բարձր մեկնարկից 60մ, էստաֆետային վազք 10-20մ, հավասարաչափ տեմպով 10-12ր։ Հեռացատկում է «ոտքերը կծկված» եղանակով, «քայլանցում» եղանակով բարձրացատկում է (50-70 սմ ձողի հաղթահարումով), պահպանում է կատարման տեխնիկան, տիրապետում է փոքր և լցրած գնդակների նետման տեխնիկային, ցուցադրում է արագաշարժության, դիմացկայունության, ցատկունակության, ուժի շարժողական ընդունակությունների բավարար մակարդակ։Վազում է ցածր և բարձր մեկնարկից կարճ հեռավորությունների վրա (մինչև 30մ), հվասարաչափ տեմպով վազում է 7-10ր, կատարում է հեռացատկ (առանց ոտքերը կծկելու) և բարձրացատկ պարզեցված պայմաններով (մինչև 50սմ ձող), նետում է փոքր գնդակը սահմանված տեխնիկայով՝ առանց արագության և ճշգրտության բարձր պահանջի։Կատարում է վազք միջին տեմպով, հեռացատկ և բարձրացատկ պարզ եղանակով՝ առանց տեխնիկայի բոլոր մանրամասների պահպանման, նետում է գնդակը կարճ հեռավորության վրա։Կատարում է վազքի, ցատկի կամ նետման մեկ պարզ տարր (օրինակ՝ վազում է կարճ հատված ուղիղ գծով)։Հրահանգով կատարում է պարզ շարժում (քայլում կամ վազում կարճ հեռավորության վրա, նետում գնդակը նշված ուղղությամբ)։
8
7ԹԵՄԱ 3
ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈւԹՅՈւՆՆԵՐ
(ՇԱՐԱՅԻՆ ՎԱՐԺՈւԹՅՈւՆՆԵՐ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՎԱՐԺՈւԹՅՈւՆՆԵՐ, ԿԱԽԵՐ ԵՎ ՀԵՆՈւՄՆԵՐ, ՀԵՆԱՑԱՏԿԵՐ, ԱԿՐՈԲԱՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈւԹՅՈւՆՆԵՐ, ՄԱԳԼՑՄԱՆ ՎԱՐԺՈւԹՅՈւՆՆԵՐ, ՌԻԹՄԻԿ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈւԹՅՈւՆՆԵՐ)
Նկարագրում է «Մարմնամարզություն» մարզաձևի զարգացման պատմական Հայաստանում և աշխարհում, հայ մարզիկների մասնակցությունն ու նվաճումները։Ներկայացնում է «Մարմնամարզություն» մարզաձևի զարգացման հիմնական փուլերը, անվանում է հայտնի հայ մարմնամարզիկների անուններ։Թվարկում է մարմնամարզության զարգացման 1-2 կարևոր փաստ, անվանում է մեկ հայտնի հայ մարմնամարզիկի։Ճանաչում է «Մարմնամարզություն» անվանումը և նշում է մեկ հայտնի մարմնամարզական տարր (օրինակ՝ շրջադարձ)։Նկարներից ընտրում է մարմնամարզական վարժություն կատարող մարզիկի պատկերը։
9
8Սեփական ֆիզիկական հնարավորություններին համապատասխան զարգացնում է իր շարժողական ունակությունները՝ ինքնուրույն կատարելով շարափոխումներ (երկսյունի, եռասյունի և քառասյունի անջատումով և մի աձոլումով), ընդհանուր զարգացնող վարժություններ (առանց առարկաների, զույգերով, մեծ և լցված գնդակներով, կցագնդերով, օղերով), կախեր և հենումներ, հենացատկեր (100-110 սմ բարձրությամբ, լայնակի տեղադրված այծի վրայով «ոտքերը զատած» եղանակով), ակրոբատիկական և ռիթմիկ մարմնամարզական վարժություններ:Պարզեցված պայմաններով կատարում է շարափոխումներ (երկսյունի, եռասյունի և քառասյունի), ընդհանուր զարգացնող վարժություններ (առանց առարկաների, զույգով), հենումներ և ցածր բարձրության հենացատկեր (80-90սմ լայնակի տեղադրված այծի վրայով) վրա։Կատարում է հիմնական շարափոխումներ և ընդհանուր զարգացնող վարժություններ փորձում է կատարել հենացատկ նվազագույն բարձրության վրա։Կատարում է մարմնամարզական մեկ պարզ վարժություն (օրինակ՝ ձեռքերի պտույտ)։Նկարից կամ ցուցադրումից ճանաչում է մարմնամարզական պարզ դիրք (օրինակ՝ նստած, կանգնած) և փորձում է կրկնել այն։
10
9Բացատրում է հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխությունները, տարիքին համապատասխան զարգացնում է ճկունություն, կոորդինացիա, ուժ, ցատկունակություն, ռիթմայնություն, արտահայտչականություն և շարժումների համաձայնեցումը, դրսևորում է կարգապահություն, կազմակերպվածություն, համարձակություն, վճռականություն, կամքի ուժ, ինքնուրույնություն։Անվանում է հասունացման շրջանում տեղի ունեցող 2-3 փոփոխություն, ուսուցչի աջակցությամբ զարգացնում է ճկունություն, կոորդինացիա և ուժ, դրսևորում է կարգապահություն։Նշում է հասունացման շրջանում տեղի ունեցող մեկ-երկու փոփոխություն, մասնակցում է ֆիզիկական վարժություններին կարգապահ կերպով։Ցույց է տալիս/անվանում է հասունացման մեկ նշան (օրինակ՝ հասակի փոփոխություն)։Նկարներից ընտրում է երեխայի և դեռահասի պատկերները՝ տարբերելով նրանց։
11
10ԹԵՄԱ 4
ՄԱՐԶԱԽԱՂ
(ԲԱՍԿԵՏԲՈԼ ՄԱՐԶԱԽԱՂԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆ ՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ, ԳՆԴԱԿԻ ԸՆԴՈւՆՈւՄ ԵՎ ՓՈԽԱՆՑՈւՄ, ԳՆԴԱԿԻ ՎԱՐՈւՄ ԵՎ ՆԵՏՈւՄ ԶԱՄԲՅՈւՂԻ ՄԵՋ)
Ներկայացնում է «Բասկետբոլ» մարզախաղի զարգացման պատմությունը Հայաստանում և աշխարհում, հայկական թիմերի նվաճումները։Ներկայացնում է «Բասկետբոլ» մարզախաղի զարգացման հիմնական փուլերը, անվանում է հայկական թիմերի հայտնի ձեռքբերումներից մեկը-երկուսը։Թվարկում է բասկետբոլի մասին 1-2 հիմնական փաստ, անվանում է հայկական թիմ։Ճանաչում է «Բասկետբոլ» անվանումը և տարբերում է այլ խաղերից, ցույց է տալիս գնդակի/զամբյուղի պատկերը։Նկարներից ընտրում է բասկետբոլի գնդակի կամ զամբյուղի պատկերը։
12
11Արտահայտում, հիմնավորում և պաշտպանում է սեփական տեսակետը և դիրքորոշումը, դրսևորում է համագործակցության, նախաձեռնության, նպատակասլացության հմտություններ։Արտահայտում և բացատրում է սեփական տեսակետը, օրինակով ցույց է տալիս համագործակցություն թիմային խաղում։Ասում է իր կարծիքը թիմային իրավիճակի վերաբերյալ, օրինակ է բերում համագործակցության մասին։Ցույց է տալիս/նշում է թիմային խաղում համագործակցող խաղացողին։Առաջարկված երկու իրավիճակներից ընտրում է այն, որտեղ խաղացողները համագործակցում են։
13
12Սեփական ֆիզիկական հնարավորություններին համապատասխան զարգացնում է շարժողական ընդունակություններ՝ բասկետբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, շարժման ընթացքում գնդակի ընդունման, վարման, փոխանցման և նետման տեխնիկան (Գնդակի ընդունում և փոխանցում շարժման ընթացքում զույգերով և եռյակներով: Գնդակի վարում արագության և շարժման ուղղության փոփոխությամբ, վարում աջ և ձախ ձեռքով՝ մրցակցի դիմադրությամբ), պաշտպանողական և հարձակողական անհատական տակտիկական գործողություններ և ցուցադրում է գնդակի խլման և հետ մղման տեխնիկան (անհատական և թիմային պաշտպանություն։ Հեշտացված խաղ մինի բասկետբոլի կանոններով)։Պարզեցված պայմաններով կատարում է բասկետբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, գնդակի ընդունում, շարժման ընթացքում, վարում և փոխանցում առանց մրցակցի դիմադրության։Կատարում է գնդակի ընդունման և փոխանցման հիմնական տարրերը զույգերով, տեղից նետում է գնդակը զամբյուղին, մոտիկ հեռավորությունից։Ուսուցչի ցուցադրումից հետո կրկնում է գնդակի ընդունման կամ նետման մեկ պարզ շարժում։Ուսուցչի օգնությամբ բռնում կամ գլորում է գնդակը դեպի նշված ուղղություն։
14
13Բնութագրում է հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխությունները, ունի ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ։Անվանում է հասունացման շրջանում տեղի ունեցող փոփոխություններից մի քանիսը, ինքնուրույն կատարում է հիգիենայի հիմնական պահանջները։Նշում է հասունացման մեկ-երկու նշան, ուսուցչի հիշեցումով պահպանում է հիգիենայի կանոնները։Անվանում/ցույց է տալիս հիգիենայի մեկ գործողություն (օրինակ՝ ձեռքերի լվացում)։Նկարից ընտրում է հիգիենայի ճիշտ գործողությունը պատկերող պատկերը։
15
14ԹԵՄԱ 4.1
ՄԱՐԶԱԽԱՂ
(ՎՈԼԵՅԲՈԼ ՄԱՐԶԱԽԱՂԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ, ՎՈԼԵՅԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔ ԵՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ, ԳՆԴԱԿԻ ՓՈԽԱՆՑՈւՄ ԵՎ ԸՆԴՈւՆՈւՄ, ՍԿԶԲՆԱՀԱՐՎԱԾ, ՈւՂԻՂ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ ԵՎ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈւԹՅՈւՆ)
Ներկայացնում է «Վոլեյբոլ» մարզախաղի զարգացման պատմությունը Հայաստանում և աշխարհում, հայկական թիմերի մասնակցությունն ու նվաճումները։Ներկայացնում է «Վոլեյբոլ» մարզախաղի զարգացման հիմնական փուլերը, անվանում է հայկական թիմերի հայտնի ձեռքբերում։Թվարկում է վոլեյբոլի մասին 1-2 փաստ, անվանում է հայկական թիմ։Ճանաչում է «Վոլեյբոլ» անվանումը և ցանցի/գնդակի պատկերը։Նկարներից ընտրում է վոլեյբոլի գնդակի կամ ցանցի պատկերը։
16
15Արտահայտում, հիմնավորում և պաշտպանում է սեփական տեսակետը և դիրքորոշումը, դրսևորում է համագործակցության, նախաձեռնության, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություններ։Արտահայտում և բացատրում է սեփական տեսակետը, օրինակով ցույց է տալիս համագործակցություն և պարզ իրավիճակում կայացրած որոշում։Ասում է իր կարծիքը, օրինակ է բերում խոսում համագործակցության մասին։Ցույց է տալիս/նշում է թիմային խաղում համագործակցող խաղացողին։Առաջարկված երկու իրավիճակներից ընտրում է համագործակցություն դրսևորող իրավիճակը։
17
16Դրսևորում է ինքնազարգացմանը միտված վարքագիծ. ձգտում է ձևավորել արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային և ցատկունակության կարողություններ, դժվարությունները հաղթահարելու կամք, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություններ։Ցուցաբերում է ինքնազարգացման ձգտում. մարզվում է արագաշարժության, դիմացկունության և ճարպկության զարգացման ուղղությամբ, փորձում է հաղթահարել դժվարությունները։Մասնակցում է առաջարկված վարժություններին, ցուցաբերում է ջանասիրություն դժվարությունները հաղթահարելիս։Ուսուցչի հորդորով շարունակում է վարժությունը դժվարանալիս, ցույց է տալիս պատրաստակամություն։Առաջարկվող երկու պատկերից ընտրում է այն, որտեղ երեխան ջանք է գործադրում խաղում/վարժությունում։
18
17Սեփական ֆիզիկական հնարավորություններին համապատասխան զարգացնում է՝ վոլեյբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, գնդակի ընդունման, փոխանցման (Գնդակի փոխանցում գլխավերևում։ 2-3մ հեռավորության վրա գնդակի ընդունում երկու ձեռքով ներքևից), սկզբնահարվածի և ուղիղ հարձակողական հարվածի տեխնիկան (Ներքևից ուղիղ սկզբնահարված ցանցից 6 մ հեռավորության վրա։ Խաղընկերոջ վեր նետած գնդակին ուղիղ հարձակողական հարված), ազատ և դիրքային հարձակման տակտիկական գործողություններ (Դիրքային հարձակում առանց փոխելու խաղացողների դիրքը)։Կատարում է վոլեյբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, գնդակի ընդունում և փոխանցում կարճ (1-1.5մ)հեռավորությունից երկու ձեռքով, կատարում է սկզբնահարված ցանցից 4-5մ հեռավորության վրա, իր վեր նետած գնդակին հարձակողական հարված։Կատարում է գնդակի ընդունման և փոխանցման հիմնական տարրը (գլխավերևից փոխանցում) կանգնած դիրքից։Կատարում է գնդակին հպվելու/հարվածելու, գնդակը փոխանցելու, ընդունելու մեկ պարզ շարժում։Երկու ձեռքով հպվում է իրեն նետված գնդակին։
19
18ԹԵՄԱ 4.2
ՄԱՐԶԱԽԱՂ
(ՀԱՆԴԲՈԼ ՄԱՐԶԱԽԱՂԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ, ՀԱՆԴԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔ ԵՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ, ԳՆԴԱԿԻ ԸՆԴՈւՆՈւՄ ԵՎ ՓՈԽԱՆՑՈւՄ, ԳՆԴԱԿԻ ՎԱՐՈւՄ ԵՎ ՆԵՏՈւՄ ԴԱՐՊԱՍԻՆ, ԱԶԱՏ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈւԹՅՈւՆ ԵՎ ԽԱՂԻ ՏԻՐԱՊԵՏՈւՄ)
Ներկայացնում է «Հանդբոլ» մարզաձևի զարգացման պատմությունը Հայաստանում և աշխարհում, հայկական թիմերի մասնակցությունն ու նվաճումները։Ներկայացնում է «Հանդբոլ» մարզաձևի զարգացման հիմնական փուլերը, անվանում է հայկական թիմերի ձեռքբերում։Թվարկում է հանդբոլի մասին 1-2 փաստ, անվանում է հայկական թիմ։Ճանաչում է «Հանդբոլ» անվանումը և տարբերում մյուս մարզաձևերից, ցույց է տալիս դարպասի/գնդակի պատկերը։Նկարներից ընտրում է հանդբոլի գնդակի կամ դարպասի պատկերը։
20
19Արտահայտում, հիմնավորում և պաշտպանում է սեփական տեսակետը և դիրքորոշումը, դրսևորում է համագործակցություն, փոխօգնություն, հանդուրժողականություն, ինքնատիրապետման, նպատակասլացության հմտություններ։Արտահայտում և բացատրում է սեփական տեսակետը, օրինակով ցույց է տալիս փոխօգնություն և հանդուրժողականություն թիմային խաղում։Ասում է իր կարծիքը, օրինակ է բերում փոխօգնության դրսևորման մասին։Ցույց է տալիս/նշում է թիմային խաղում փոխօգնություն ցուցաբերող խաղացողին։Առաջարկված երկու իրավիճակներից ընտրում է փոխօգնություն դրսևորող իրավիճակը։
21
20Սեփական ֆիզիկական հնարավորություններին համապատասխան զարգացնում է շարժողական ունակություններ` արագաշարժություն, դիմացկունություն, կոորդինացիա, ճարպկություն, ցատկունակության բավարար մակարդակ, մշակի հանդբոլիստի կեցվածքի, տեղաշարժերի (Տեղաշարժեր հանդբոլիստի կեցվածքով` կից քայլերով, մեջքով առաջ և կողմ, դեմքով առաջ և կողմ), գնդակի ընդունման, վարման, կանգառների, փոխանցումների (Գնդակի ընդունում և փոխանցում երկու ձեռքով տեղում և շարժման ընթացքում), գնդակի հանման, հափշտակման, ուղիղ ձեռքով նետման տեխնիկա (Գնդակի նետում դարպասին հենումով և ցատկով), ազատ հարձակողական տակտիկական գործողություններ (Արագ հարձակում, երկու խաղացողների փոխգործողություններ)։Պարզեցված պայմաններով կատարում է հանդբոլիստի կեցվածքով տեղաշարժեր (կից քայլերով), գնդակի ընդունում և փոխանցում տեղում, գնդակի հանում պարզ իրավիճակներում, գնդակի նետում դարպասին։Կատարում է գնդակի ընդունման և փոխանցման հիմնական տարրը երկու ձեռքով տեղից, փորձում է նետել գնդակը դարպասին մոտիկ հեռավորությունից։կարողանում է կատարել գնդակի ընդունման կամ նետման մեկ պարզ շարժում։Բռնում է իրեն նետված գնդակը։
22
21ԹԵՄԱ 4.3
ՄԱՐԶԱԽԱՂ
(ՖՈւՏԲՈԼ ՄԱՐԶԱԽԱՂԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ, ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ՏԵԽՆԻԿԱ, ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ, ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼԸ, ԽԱՂԻ ՄԱՐՏԱՎԱՐՈւԹՅՈւՆ, ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈւԹՅՈւՆ ԵՎ ԽԱՂԻ ՏԻՐԱՊԵՏՈւՄ)
Ներկայացնի «Ֆուտբոլ» մարզախաղի զարգացման ապտմությունը Հայաստանում և աշխարհում, հայկական թիմերի մասնակցությունն ու նվաճումները տարբեր ժամանակաշրջաններում։Ներկայացնում է «Ֆուտբոլ» մարզախաղի զարգացման հիմնական փուլերը, անվանում է հայկական թիմերի ձեռքբերում։Թվարկում է ֆուտբոլի մասին 1-2 փաստ, անվանում է հայկական թիմ։Ճանաչում է «Ֆուտբոլ» անվանումը և տարբերում է մյուիս մարզաձևերից, ցույց է տալիս գնդակի/դարպասի պատկերը։Նկարներից ընտրում է ֆուտբոլի գնդակի պատկերը։
23
22Դրսևորում է ինքնազարգացմանը միտված վարքագիծ. ցուցաբերում է փոխօգնության, կարգապահության, համարձակության, համագործակցության հմտություններ։Ցուցաբերում է փոխօգնության և կարգապահության ձգտում, մասնակցում է թիմային խաղին։Մասնակցում է թիմային խաղին, օրինակ է բերում փոխօգնության մասին։Ցույց է տալիս/նշում է թիմային խաղում փոխօգնություն ցուցաբերող խաղացողին։Առաջարկված երկու պատկերից ընտրում է փոխօգնություն դրսևորող իրավիճակի պատկերը։
24
23Սեփական ֆիզիկական հնարավորություններին համապատասխան զարգացնում է շարժողական ընդունակություններ` ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժերի (Ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժվելը կից քայլերով, խաչաձև քայլերով, մեջքով առաջ, կանգառներ, դարձումներ, արագացումներ, դարձումով ոտնափոխումով, պոկումներ), անշարժ և գլորվող գնդակների հարվածների (Հարվածներ անշարժ և գլորվող գնդակին ոտնաթմբով և ոտնաթմբի ներսի և դրսի մասերով, hարված թռչող և օդից իջնող գնդակին ոտնաթաթի ներսի մասով), կասեցումների (Գնդակի կասեցում ոտնաթաթի ներսի և դրսի մասերով, ազդրով, որովայնով, տեղում և շարժման մեջ), գնդակի վարման, դարպասապահի տեղաշարժերի, գնդակի որսման տեխնիկան։Կատարում է ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժեր կիօց քայլերով, մեջքով առաջ, դարձումով, հարվածում է անշարժ գնդակին ոտնաթմբով, կասեցնում է գնդակը ոտնաթաթի ներսի և դրսի մասերով, որսում է դարպասին թռչող գնդակները։Կատարում է քայլքի/վազքի պարզ տեղաշարժեր, հարվածում է անշարժ գնդակին կարճ հեռավորությունից։Կատարում է գնդակին հարվածելու մեկ պարզ շարժում։Ոտքով հրում է գնդակը դեպի նշված ուղղություն։
25
24Մեկնաբանում է հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխությունները, ունի ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ։Անվանում է հասունացման շրջանում տեղի ունեցող փոփոխություններից մի քանիսը, ինքնուրույն կատարում է հիգիենայի հիմնական պահանջները։Նշում է հասունացման մեկ-երկու նշան, պահպանում է հիգիենայի հիմնական կանոնները։Անվանում/ցույց է տալիս հիգիենայի մեկ գործողություն։Նկարից ընտրում է հիգիենայի ճիշտ գործողությունը պատկերող պատկերը։
26
25ԹԵՄԱ 5
ԸՆՏՐՈՎԻ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՆՅՈւԹ
(ԼՈՂԻ ՈւՍՈւՑՈւՄ, ԴԱՀՈւԿԱՍԱՀՔԻ ՊԱՏՐԱՍՏՈւԹՅՈւՆ)
Նկարագրում է «Լող», «Դահուկավազք» մարզաձևերի զարգացման պատմությունը Հայաստանում և աշխարհում, հայերի մասնակցությունը այդ սպորտաձևերին։Ներկայացնում է «Լող» և «Դահուկավազք» մարզաձևերի զարգացման հիմնական փուլերը, անվանում է հայ մարզիկների մասնակցությունը։Թվարկում է լողի կամ դահուկավազքի մասին 1-2 փաստ։Ճանաչում է «Լող» և «Դահուկավազք» անվանումները և դրանց հիմնական պարագաները (լողավազան, դահուկներ)։Նկարներից ընտրում է լողի կամ դահուկավազքի պատկերը։
27
26Արտահայտում, հիմնավորում և պաշտպանում է սեփական տեսակետը և դիրքորոշումը, դրսևորում է կամային որակներ, համարձակություն, փոխօգնություն, նախաձեռնություն, կամք, համարձակություն։Արտահայտում և բացատրում է սեփական տեսակետը, օրինակով ցույց է տալիս համարձակություն և փոխօգնություն։Ասում է իր կարծիքը, օրինակ է բերում համարձակ վարքագծի մասին։Ցույց է տալիս/նշում է համարձակ վարքագիծ դրսևորած սովորողին/կերպարին։Առաջարկված երկու իրավիճակներից ընտրում է համարձակություն դրսևորող իրավիճակը։
28
27Սեփական ֆիզիկական հնարավորություններին համապատասխան զարգացնում է շարժողական ընդունակությունները՝ արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, ցատկունակության բավարար մակարդակ։ Կատարում է չմշկային ընթացք և հենումով դարձում, կրկնվող դահուկաընթացքով անցնի 500մ։ Լողում է հավասարաչափ և փոփոխական արագությամբ կրոլ և բրաս լողաոճերով։ Լուղում է ցանկացած լողաոճով 100 մ։Կատարում է չմշկային ընթացք կարճ հատվածում, կրկնվող դահուկընթացքով անցնում է 300մ փորձում է լողալ կրոլ կամ բրաս ոճով կարճ հեռավորության վրա (50մ)։Կատարում է դահուկային քայլքի կամ ջրի մեջ պարզ շարժումների հիմնական տարրերը։Կատարում է չմշկային ընթացքի կամ որևէ լողաոճի մեկ պարզ շարժում ցամաքի/ջրի եզրին։Կատարում է ջրի կամ ձյան հետ շփման պարզ գործողություն (օրինակ՝ ձեռքերով շարժում է ջուրը)։
29
28Տեղեկացված և պատրաստ է հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունի ինքնախնամքի և հիգիենայի, ցրտին դիմադրելու և լողավազանից օգտվելու հմտություններ։Անվանում է հասունացման շրջանում տեղի ունեցող փոփոխություններից մի քանիսը, ինքնուրույն կատարում է հիգիենայի հիմնական պահանջները դրսևորում է ցրտին դիմադրելու հմտություններ։Նշում է հասունացման մեկ-երկու նշան, պահպանում է հիգիենայի և լողավազանից օգտվելու կանոնները։Անվանում/ցույց է տալիս լողավազանից անվտանգ օգտվելու մեկ կանոն։Նկարից ընտրում է լողավազանում անվտանգ վարքագիծը պատկերող նկարը։
30
29ԹԵՄԱ 5.1
ԸՆՏՐՈՎԻ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՆՅՈւԹ
(ՈւԺԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈւԹՅՈւՆ, ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ)
Ներկայացնում է «Սեղանի թենիս» մարզախաղի և ուժային սպորտաձևերի զարգացման պատմությունը Հայաստանում և աշխարհում, հայ մարզիկների մասնակցությունը տարբեր ժամանակաշրջաններում։Ներկայացնում է «Սեղանի թենիս» և ուժային սպորտաձևերի զարգացման հիմնական փուլերը, անվանում է հայ մարզիկների մասնակցությունը։Թվարկում է սեղանի թենիսի մասին 1-2 փաստ։Ճանաչում է «Սեղանի թենիս» անվանումը և ցույց է տալիս ռակետի/գնդակի պատկերը։Նկարներից ընտրում է սեղանի թենիսի ռակետի կամ գնդակի պատկերը։
31
30Արտահայտում, հիմնավորում և պաշտպանում է սեփական տեսակետը և դիրքորոշումը, դրսևորում է նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնքտիրապետում, կամք, ազնիվ է, համագործակցող, հանդուրժող, դրսևորում է հարգանք բոլորի նկատմամբ։Արտահայտում և բացատրում է սեփական տեսակետը, օրինակով ցույց է տալիս ազնվություն և հանդուրժողականություն խաղում։Ասում է իր կարծիքը, օրինակ է բերում ազնիվ խաղի մասին։Ցույց է տալիս/նշում է ազնիվ վարքագիծ դրսևորած խաղացողին։Առաջարկված երկու իրավիճակներից ընտրում է ազնիվ վարքագիծ դրսևորող իրավիճակը։
32
31Սեփական ֆիզիկական հնարավորություններին համապատասխան զարգացնում է իր շարժողական ընդունակությունները, կատարում է «Սեղանի թենիս» մարզախաղի տեխնիկական հնարքները։ Դրսևորում է արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ցատկունակության զարգացման հմտություններ: Տիրապետում է ուժային վարժությունների (Զույգերով վարժություններ` ձեռքերի, ոտքերի և մեջքի մկանների համար 2-3 անգամ 7- 10 կրկնությամբ։ Վարժություններ ռետինե լարանով ձեռքերի, վերին ուսագոտու և կրծքավանդակի մկանների մշակման համար 2-4 անգամ 5-8-կրկնությամբ։ Համալիր վարժություններ կցագնդերով (1, 2 կգ) մարմնի տարբեր մկանախմբերի մշակման համար) կատարման տեղնիկային։Պարզեցված պայմաններով կատարում է սեղանի թենիսի հիմնական հարվածները, զույգերով, ռետինե լարանով, կցագնդերով կատարում է ուժային պարզ վարժություններ 1-2 անգամ, 2-4 կրկնությամբ։Կատարում է սեղանի թենիսի գնդակի ուղղորդման պարզ տարրը, կատարում է ուժային վարժություններից 1-2-ը։Կատարում է ռակետով գնդակին հպվելու մեկ պարզ շարժում։Ձեռքով բռնում է ռակետը և հպվում գնդակին։
33
32Տեղեկացված և պատրաստ է հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունի ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ։Անվանում է հասունացման շրջանում տեղի ունեցող փոփոխություններից մի քանիսը, ինքնուրույն կատարում է հիգիենայի հիմնական պահանջները։Նշում է հասունացման մեկ-երկու նշան, պահպանում է հիգիենայի կանոնները։Անվանում/ցույց է տալիս հիգիենայի մեկ գործողություն։Նկարից ընտրում է հիգիենայի ճիշտ գործողությունը պատկերող պատկերը։
34
33ԹԵՄԱ 6
ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏ
Ներկայացնում է հեծանվային սպորտի զարգացման պատմությունը Հայաստանում և աշխարհում։Ներկայացնում է հեծանվային սպորտի զարգացման հիմնական փուլերը Հայաստանում և աշխարհում։Թվարկում է հեծանվային սպորտի մասին 1-2 փաստ։Ճանաչում է «Հեծանվային սպորտ» անվանումը և հեծանիվի պատկերը։Նկարներից ընտրում է հեծանիվի պատկերը։
35
34Անվանում է հեծանիվի հիմնական մասերը։Անվանում է հեծանիվի մասերից մի քանիսը (անիվ, ղեկ, պտուտակաշարժ, արգելակ)։Անվանում է հեծանիվի 2-3 հիմնական մաս (անիվ, ղեկ, թամբ)։Ցույց է տալիս հեծանիվի մեկ մասը (օրինակ՝ անիվը) ուսուցչի հարցին ի պատասխան։Նկարից ցույց է տալիս հեծանիվի անիվը կամ ղեկը։
36
35Սեփական ֆիզիկական հնարավորություններին համապատասխան զարգացնում է իր շարժողական ընդունակությունները, վարում է հեծանիվը հարթ մակերևույթների վրա։Վարում է հեծանիվը հարթ մակերևույթի վրա կարճ հեռավորության վրա։Հավասարակշռություն պահպանելով նստում է հեծանիվին և պահպանում է ուղիղ ընթացքը։Նստում է հեծանիվին և փորձում պահպանել հավասարակշռություն։Բռնում է հեծանիվի ղեկը և կանգնում դրա կողքին։
37
36Կիրառում է անվտանգության հիմնական կանոնները՝ հեծանիվ վարելիս։Անվանում է հեծանիվ վարելու անվտանգության հիմնական կանոններից մի քանիսը, կիրառում է դրանք։Անվանում է հեծանիվ վարելու անվտանգության 1-2 կանոն (օրինակ՝ սաղավարտի կրում)։Ցույց է տալիս/նշում է անվտանգության միջոցներից մեկը (սաղավարտ)։Նկարից ընտրում է սաղավարտ կրող հեծանվորդի պատկերը։
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
99
100