ABCDEFGHIJKLMNOPQRSTUVWXYZ
1
ԴասարանԿիսամյակԱռարկաՀիմնական հասկացություն/ԹեմաԵնթահասկացություն/ ԵնթաթեմաԱԲԳԴԵ
2
31 և 2ՄԱՅՐԵՆԻԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՎերաբերմունք և վարքագիծՀարգում է սեփական արժանիքները, շարունակաբար զարգացնում է իր մտավոր և ֆիզիկական հնարավորությունները:Հարգում է ինքն իրեն, զարգացնում է իր մտավոր և ֆիզիկական հնարավորությունները:Ճանաչում է ինքն իրեն, զարգացնում է իր մտավոր և ֆիզիկական հնարավորությունները:Ճանաչում է իր որոշ կողմերը, փորձում է զարգացնել իր մտավոր և ֆիզիկական հնարավորությունները:Իր մասին ունի դրական կարծիք:
3
Հարգալից է վերաբերվում շրջապատի մարդկանց նկատմամբ, հոգ է տանում նրանց հետ դրական փոխհարաբերությունների ձևավորման ուղղությամբ: Հարգալից է վերաբերվում շրջապատի մարդկանց նկատմամբ, պահպանում է դրական փոխհարաբերություններ նրանց հետ:Շրջապատի մարդկանց հետ ունի դրական փոխհարաբերություններ:Պահպանում է դրական հարաբերություններ մտերիմ մարդկանց հետ:Փորձում է պահպանել դրական հարաբերություններ մի քանի մտերիմ մարդկանց հետ:
4
Դրսևորում է իր լեզուն շարունակաբար զարգացնելու կամք և խանդավառություն:Հոգ է տանում իր լեզվի մաքրության նկատմամբ, սիրով աշխատում է այն զարգացնելու ուղղությամբ:Հիմնականում խոսքում է գրական հայերենով՝ երբեմն օգտագործելով բարբառային կամ առօրյա խոսակցական բառապաշար: Փորձում է խոսել գրական հայերենով, սակայն հաճախ օգտագործում է բարբառային և առօրյա խոսակցական բառապաշար: Խոսքում օգտագործում է բարբառային և առօրյա խոսակցական բառապաշար:
5
Պատասխանատու է իր ուսումնառության, սեփական քայլերի և արարքների համար, մայրենի լեզվի գրագետ կիրառման հարցում:Դրսևորում է պատասխանատվություն ուսման մեջ, հետևում է իր քայլերին ու արարքներին, սեփական խոսքի համապատասխանությանը գրական հայերենի պահանջներին:Կարևորում է ուսումը, մեկնաբանում է իր քայլերն ու արարքները, հիմնականում խոսում է գրական հայերենի պահանջներին համապատասխան:Հաճախում է դպրոց, խոսում է իր քայլերի ու արարքների մասին, փորձում է խոսքում պահպանել գրական հայերենի պահանջները:Հաճախում է դպրոց, փորձում է իր քայլերի ու արարքների մասին հարցերին պատասխանել գրական հայերենի պահանջներին համապատասխան:
6
Տեսնում և գնահատում է բարին, գեղեցիկը, մարդկայինը՝ վերաբերմունքն արտահայտելով նաև խոսքի միջոցով:Տեսնում է բարին, գեղեցիկը, մարդկայինը՝ վերաբերմունքն արտահայտելով նաև խոսքի միջոցով:Իր վերաբերմունքն արտահայտում է բարու, գեղեցիկի, իրեն դուր եկած երևույթների մասին: Խոսում է իրեն հաճելի բաների մասին:Բառերով արտահայտում է՝ ինչն է իրեն դուր գալիս, ինչը՝ ոչ:
7
Ստեղծագործելու փորձեր է անում՝ ներկայանալով բանավոր, գրավոր կամ ինքնարտահայտման տարբեր ձևերով:Ստեղծագործելու փորձեր է անում՝ ներկայանալով հիմնականում բանավոր ինքնարտահայտման տարբեր ձևերով:Ստեղծագործելու փորձեր է անում՝ ներկայանալով հիմնականում բանավոր կերպով:Երբմեն բանավոր ստեղծագործելու փորձեր է անում: -
8
Կողմնորոշվում է նոր իրավիճակներում՝ կայացնելով հարմար որոշումներ: Հիմնականում կողմնորոշվում է նոր իրավիճակներում՝ կայացնելով որոշումներ: Կողմնորոշվում է ծանոթ իրավիճակներում՝ կայացնելով որոշումներ:Օգնությամբ կողմնորոշվում է ծանոթ իրավիճակներում՝ կատարելով պարզ գործողություններ:Պարզ իրավիճակներում օգնությամբ քայլեր է իրականացում:
9
Կազմակերպում իր առօրյան՝ հավասարակշռելով ուսումը, հանգիստն ու հանրօգուտ աշխատանքը:Օգնությամբ կազմակերպում իր առօրյան՝ հավասարակշռելով ուսումը, հանգիստն ու հանրօգուտ աշխատանքը:Հասցնում է ուսումնառությանը զուգահեռ հանգստանալ և մասնակցել որոշ աշխատանքների:Ձգտում է բարելավել ուսումնառության արդյունքները, երբեմն մասնակցել որոշ աշխատանքների:Խմբի կազմում մասնակցում է որոշ հանրօգուտ աշխատանքների:
10
Համագործակցում է ընկերների, հասակակիցների հետ՝ կիրառելով խոսքի համապատասխան ձևեր:Համագործակցում է ընկերների, հասակակիցների հետ՝ կիրառելով խոսքի որոշակի ձևեր:Համագործակցում է ընկերների, հասակակիցների հետ՝ կիրառելով խոսքի 1 - 2 ձև: Շփվում է ընկերների ու հասակակիցների հետ:Շփվում է մի քանի մտերիմ մարդկանց հետ:
11
Հարգում է իր խոսքը և ուրիշների հիմնավոր կարծիքը:Հարգում է իր խոսքը, լսում է ուրիշների կարծիքը:Արտահաըտում է իր կարծիքը, լսում է ուրիշներին:Լսում է ուրիշների կարծիքը, երբեմն արձագանքում դրանց:Ներկա է լինում քննարկումներին:
12
Կարևորում է իր ֆիզիկական, մտավոր և հուզական զարգացման հավասարակշռությունը: Հոգ է տանում իր ֆիզիկական առողջության մասին, ուշադիր է իր ուսումնառության նկատմամբ: Հոգ է տանում իր առողջության մասին, հաճույքով սովորում է: Զբաղվում է սպորտով, փորձում է հետ չմնալ ուսումնառության մեջ: Փորձում է առողջ լինել և մասնակցել դասերին:
13
Ճանաչում և արժևորում է ազգային հերոսներին:Ճանաչում է ազգային հերոսներին, ներկայացնում նրանց գործունեությունը:Գիտի որոշ ազգային հերոսների ու նրանց գործունեության մասին:Նկարներով ճաաչում է որոշ ազգային հերոսների:Գիտի որոշ ազգային հերոսների անուններ:
14
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԲանավոր հաղորդակցումՄասնակցում է թեմատիկ քննարկումների, լսում և հասկանում է արտահայտված մտքերը, արտահայտում է սեփական տեսակետը: Մասնակցում է թեմատիկ քննարկումների, լսում և հասկանում է արտահայտված մտքերը, հաճախ ներկայացնում է սեփական տեսակետ: Մասնակցում է թեմատիկ քննարկումների, լսում և հասկանում է արտահայտված մտքերը, երբեմն ներկայացնում է սեփական տեսակետ: Մասնակցում է թեմատիկ քննարկումների, հասկանում է արտահայտված մտքերի հիմնական բովանդակությունը:Ներկա է գտնվում թեմատիկ քննարկումներին որպես մասնակից:
15
Ձևակերպում է հարցեր քննարկվող թեմայի, ընթերցած կամ ունկնդրած տեքստի վերաբերյալ, պատասխանում իրեն ուղղված հարցերին:Ձևակերպում է հարցեր քննարկվող թեմայի, ընթերցած կամ ունկնդրած տեքստի վերաբերյալ, հիմնականում պատասխանում իրեն ուղղված հարցերին:Ձևակերպում է պարզ հարցեր քննարկվող թեմայի, ընթերցած կամ ունկնդրած տեքստի վերաբերյալ, պատասխանում իրեն ուղղված որոշ հարցերի:Օգնությամբ ձևակերպում է պարզ հարցեր քննարկվող թեմայի, ընթերցած կամ ունկնդրած տեքստի վերաբերյալ:Պատասխանում է կարդացածի կամ ունկնդրածի վերաբերյալ իրեն ուղղված որոշ հարցերի:
16
Նախընտրած ձևով ներկայացնում է մտքերն ու զգացումները լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի, իրեն հետաքրքրող հարցերի մասին և պատասխանում տրված հարցերին:Նախընտրած ձևով ներկայացնում է մտքերն ու զգացումները լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի, իրեն հետաքրքրող հարցերի մասին և պատասխանում է տրված հարցերի մեծ մասին:Նախընտրած ձևով ներկայացնում է մտքերն ու զգացումները լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի մասին և պատասխանում որոշ հարցերի:Միօրինակ ձևով ներկայացնում է զգացումները լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի մասին:Ներկայացնում է որոշ մտքեր լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի մասին:
17
Արտահայտում է սեփական տեսակետը, քննարկում իր ցանկությունները, խոսում իր զգացումների մասին, մասնակցում բանավեճի, ներկայացնում իր մոտեցումները: Քննարկում է իր ցանկությունները, խոսում իր զգացումների մասին, մասնակցում բանավեճի, երբեմն ներկայացնում իր մոտեցումները: Մասնակցում է քննարկումների, արտահայտում է պարզ մտքեր, իր ցանկությունները, խոսում իր զգացումների մասին: Մասնակցում է քննարկումների, լսում է արտահայտած մտքերը, երբեմն արտահայտում է իր ցանկությունները, խոսում իր զգացումների մասին: Երբեմն արտահայտում է իր ցանկությունները, խոսում իր զգացումների մասին:
18
Արտահայտիչ արտասանում է բանաստեղծություններ, պատմում պատմություններ, հեքիաթներ, առակներ՝ դուրս բերելով հիմնական գաղափարը կամ ուղերձը: Արտասանում է բանաստեղծություններ, պատմում պատմություններ, հեքիաթներ, առակներ՝ դուրս բերելով հիմնական գաղափարը կամ ուղերձը: Արտասանում է բանաստեղծություններ, պատմում պատմություններ, հեքիաթներ, առակներ՝ արտահայտելով պարզ մտքեր բովանդակության վերաբերյալ: Օգնությամբ արտասանում է հատվածներ բանաստեղծություններից, պատմում պարզ պատմություններ, հեքիաթներ, առակներ: Կարդում է հատվածներ տարբեր ստեղծագործություններից:
19
Գրավոր հաղորդակցումԱրտագրում է 8 - 10 նախադասությունից կազմված տեքստեր՝ կատարելով տրված առաջադրանքները: Արտագրում է 6 - 8 նախադասությունից կազմված տեքստեր՝ կատարելով տրված առաջադրանքները:Արտագրում է 4 - 6 նախադասությունից կազմված տեքստեր՝ կատարելով տրված առաջադրանքների մի մասը:Արտագրում է 2 - 3 նախադասություն՝ կատարելով պարզ առաջադրանքները:Արտագրում է 1 - 2 նախադասություն:
20
Ըստ քայլաշարի 6 - 8 նախադասությամբ գրավոր շարադրում և փոխադրում է կարդացածի, լսածի, դիտածի մասին: Ըստ քայլաշարի 4 - 6 նախադասությամբ գրավոր շարադրում և փոխադրում է կարդացածի, լսածի, դիտածի մասին: Ըստ քայլաշարի 3 - 4 նախադասությամբ գրավոր շարադրում և փոխադրում է կարդացածի, դիտածի մասին: Ըստ քայլաշարի 3 - 4 նախադասությամբ փոխադրում է կարդացածի մասին: Օգնությամբ 1 - 2 ախադասությամբ գրում է դիտածի մասին:
21
Կազմում է երկխոսության հարցերը, վարում է երկխոսություն տարբեր մարդկանց հետ և կատարում նշումներ, ամբողջացնում դրանք: Վարում է երկխոսություն տարբեր մարդկանց հետ և կատարում նշումներ, ամբողջացնում դրանք: Տրված հարցաշարով վարում է երկխոսություն ծանոթ մեծահասակների հետ, կատարում նշումներ:Խմբի կազմում մասնակցում է երկխոսությունների անցկացմանը, կատարում է նշումներ:Խմբի կազմում մասնակցում է երկխոսությունների անցկացմանը:
22
6 - 8 նախադասությամբ գրում է իր սիրելի զբաղմունքի, մարդկանց, խաղալիքների մասին, 3 - 4 նախադասությամբ բնութագրում է գովազդվող առարկան, կազմում է հրավիրատոմս, բացիկ:4 - 5 նախադասությամբ գրում է իր սիրելի զբաղմունքի, մարդկանց, խաղալիքների մասին, 2 - 3 նախադասությամբ բնութագրում է գովազդվող առարկան, կազմում է հրավիրատոմս, բացիկ:2 - 3 նախադասությամբ գրում է իր սիրելի զբաղմունքի, մարդկանց, խաղալիքների, մասին, 1 - 2 նախադասությամբ բնութագրում է գովազդվող առարկան, ըստ նմուշի կազմում է հրավիրատոմս, բացիկ:1 - 2 նախադասությամբ գրում է իր սիրելի զբաղմունքի, խաղալիքի մասին, 1 - 2 արտահայտությամբ բնութագրում է գովազդվող առարկան, լրացնում է հրավիրատոմսի, բացիկի մեջ բաց թողնված մի քանի բառերը:Օգնությամբ 1 - 2 նախադասությամբ գրում է իր սիրելի զբաղմունքի, խաղալիքի մասին:
23
Ոչ խոսքային հաղորդակցումԶգում է դիմացինի հույզերը և դրսևորում համապատասխան վերաբերմունք: Կարևորում է դիմացինի հույզերը և հիմնականում դրսևորում համապատասխան վերաբերմունք: Կարևորում է դիմացինի հույզերը և հաշվի է առնում դրանք: Հասկանում է, որ մարդիկ իրենց հույզերն արտահայտում են յուրովի:Արտահայտում է իր հույզերը:
24
Կիրառում է պատկերներ, աղյուսակներ, պայմանական նշաններ մտքերն ու գաղափարներն արտահայտելու համար:Օգնությամբ կիրառում է պատկերներ, աղյուսակներ, պայմանական նշաններ մտքերն ու գաղափարներն արտահայտելու համար:Օգնությամբ կիրառում է պարզ պատկերներ, պայմանական նշաններ մտքերն արտահայտելու համար:Մտքերն արտահայտելիս կիրառում է պատկերներ:Հասկանում է հանդիպած պարզ պատկերներն ու նշանները:
25
Մասնակցում է ստեղծագործության դերերով ներկայացմանը, դերային խաղերի՝ ստանձնելով որոշակի դերեր, մտքերն ու հույզերն արտահայտում է այլընտրանքային տարբերակներով (մնջախաղ, գույներ, երաժշտություն, ծեփում և այլն): Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերն ու մտքերն արտահայտում է կապակցված 4 - 5 նախադասությունների, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով:Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերն ու մտքերն արտահայտում է 2 - 3 նախադասությունների, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով:Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերն ու մտքերն արտահայտում է 1 - 2 նախադասության և մասամբ ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով:Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերն ու մտքերն արտահայտում է բառերով ու արտահայտություններով՝ մասամբ համադրելով ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի հետ:
26
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆՏեքստի ընկալում Լուռ և բարձրաձայն ընթերցում է գրական տեքստեր՝ պահպանելով կարդալու համապատասխան արագությունը, ընկալում է գեղարվեստական ստեղծագործության տրամաբանական և զգայական միասնությունը:Լուռ և բարձրաձայն ընթերցում է գրական տեքստեր՝ պահպանելով կարդալու ճշտությունը, սահունությունն ու արագությունը, ընկալում է գեղարվեստական ստեղծագործության բովանդակությունը:Լուռ և բարձրաձայն ընթերցում է գրական տեքստեր՝ պահպանելով կարդալու ճշտությունը, պատասխանում է ստեղծագործության բովանդակության վերաբերյալ հարցերի մեծ մասին:Բարձրաձայն ընթերցում է գրական տեքստեր՝ պահպանելով կարդալու ճշտությունը, պատասխանում է ստեղծագործության բովանդակության վերաբերյալ հարցերի մեծ մասին:Բարձրաձայն ընթերցում է գրական փոքրիկ տեքստեր՝ պատասխանում է ստեղծագործության բովանդակության վերաբերյալ պարզ հարցերի:
27
Համեմատում ու հակադրում է հերոսներին ու նրանց գործողությունները, բացատրում է՝ ինչպես են դրանք ազդում տեքստի իրադարձությունների ընթացքի վրա:Բացատրում է՝ ինչպես են հերոսներն ու նրանց գործողություններն ազդում տեքստի իրադարձությունների ընթացքի վրա:Բնութագրում է հերոսներին ու նրանց գործողությունները՝ արտահայտելով իր վերաբերմունքը:Անվանում է հերոսներին և ներկայացնում նրանց գործողություններն ու դրանց հաջորդականությունը: Ասում է՝ որ հերոսը ինչ է անում ստեղծագործության մեջ:
28
Լսում, կարդում և հասկանում է ոչ գրական տեքստեր, ըստ նպատակի առանձնացնում է անհրաժեշտ տեղեկությունները, գտնում է բացատրության կարիք ունեցող բառերի իմաստը բառարաններից կամ այլ աղբյուրներից: Լսում, կարդում և հասկանում է ոչ գրական տեքստեր, հիմնականում առանձնացնում է անհրաժեշտ տեղեկությունները, գտնում է բացատրության կարիք ունեցող բառերի իմաստը դպրոցական բառարանից: Լսում, կարդում և հիմնականում հասկանում է ոչ գրական տեքստեր, օգնությամբ առանձնացնում է անհրաժեշտ տեղեկությունը, գտնում է բացատրության կարիք ունեցող բառերի իմաստը դպրոցական ծանոթ բառարանից: Լսում, կարդում և մասամբ հասկանում է ոչ գրական տեքստեր, օգնությամբ գտնում է բացատրության կարիք ունեցող պարզ բառերի իմաստը դպրոցական ծանոթ բառարանից: Լսում և հասկանում է ոչ գրական տեքստի ընդհանուր թեման:
29
Ունկնդրում է գրական և ոչ գրական տեքստեր, պատասխանում է հիմնական մտքի վերաբերյալ հարցերին, վերարտադրի դրանք:Ունկնդրում է գրական և ոչ գրական տեքստեր, պատասխանում է հիմնական մտքի վերաբերյալ հարցերի մեծ մասին, ներկայացնում է հիմնական բովանդակությունը:Ունկնդրում է գրական և ոչ գրական տեքստեր, պատասխանում է բովանդակությանը վերաբերող հարցերին խոսում է բովանդակության ընդհանուր հարցերի մասին:Ունկնդրում է գրական և ոչ գրական տեքստեր, պատասխանում է բովանդակությանը վերաբերող հարցերին մի մասին:Ունկնդրում և մասամբ հասկանում է գրական և ոչ գրական տեքստեր:
30
Լեզվական համակարգԳրավոր խոսքում պահպանում է ծրագրային նյութերում հանդիպած բառերի ուղղագրությունը:Գրավոր խոսքում հիմնականում պահպանում է ծրագրային նյութերում հանդիպած բառերի ուղղագրությունը:Գրավոր խոսքում պահպանում է ծրագրային նյութերում հանդիպած բառերի մեծ մասի ուղղագրությունը:Գրավոր խոսքում պահպանում է ծրագրային նյութերում հանդիպած բառերի որոշ մասի ուղղագրությունը:Գրավոր խոսքում պահպանում է ծրագրային նյութերում հանդիպած փոքր թվով բառերի ուղղագրությունը:
31
Բանավոր և գրավոր խոսքում բառերը կիրառում է ուղիղ և փոխաբերական իմաստներով:Բանավոր խոսքում բառերը կիրառում է ուղիղ և փոխաբերական իմաստներով:Բանավոր խոսքում երբեմն կիրառում է փոխաբերական իմաստով բառեր: Գիտի, որ բառերը կիրառվում են ուղիղ և փոխաբերական իմաստով, տեքստում օգնությամբ գտնում է փոխաբերական իմաստով գործածված բառեր: Օգնությամբ կռահում է որոշ փոխաբերական իմաստով գործածված բառեր:
32
Խոսքի մեջ առանձնացնում է կազմությամբ տարբեր բառերը (պարզ, բարդ, ածանցավոր) և պահպանում է դրանց ուղղագրությունը:Խոսքի մեջ առանձնացնում է կազմությամբ տարբեր բառերը (պարզ, բարդ, ածանցավոր) և հիմնականում պահպանում է դրանց ուղղագրությունը:Խոսքի մեջ առանձնացնում է կազմությամբ տարբեր բառերը (պարզ, բարդ, ածանցավոր):Խոսքի մեջ առանձնացնում է պարզ և բարդ բառերը:Գիտի, որ կան տարբեր կազմությամբ բառեր, օգնությամբ առանձնացնում է արմատը:
33
Բանավոր և գրավոր խոսքում կիրառում է դարձվածքներ, հոմանիշ և հականիշ բառեր:Բանավոր և գրավոր խոսքում կիրառում է ընթերցած տեքստերի դարձվածքները, հոմանիշ և հականիշ բառերը:Բանավոր խոսքում կիրառում է ընթերցած տեքստերի դարձվածքները, գրավոր խոսքում կիրառում է հոմանիշ և հականիշ բառեր:Բանավոր խոսքում կիրառում է ընթերցած տեքստերի հոմանիշ և հականիշ բառեր:Տարբերում է հոմանիշ և հականիշ բառերը, բանավոր խոսքում կիրառում է տեքստերում հանդիպած որոշ հոմանիշ և հականիշ բառեր:
34
ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԿապակցված խոսք: ՏեքստԳիտի տեքստի բաղադրիչները և կիրառում է հիմնական գաղափարը կամ անհրաժեշտ տեղեկույթը դուրս բերելու նպատակով: Անվանում է տեքստի բաղադրիչները և դրանց օգնությամբ դուրս է բերում տեքստի հիմնական գաղափարը կամ անհրաժեշտ տեղեկույթը: Տարբերում է տեքստի վերնագիրը, սկիզբը, ընթացքը և ավարտը, օգնությամբ դուրս է բերում տեքստի հիմնական գաղափարը կամ անհրաժեշտ տեղեկույթը: Տարբերում է տեքստի վերնագիրը և շարադրանքը, օգնությամբ գտնում է անհրաժեշտ տեղեկույթը: Տարբերում է տեքստի վերնագիրը և շարադրանքը, ասում է՝ ինչի մասին է այն:
35
Հետազոտում. նախագիծՁևակերպում է հետազոտական հարցեր, հարցերի պատասխանները գտնելու համար օգտվում է համապատասխան ռեսուրսներից: Խմբի ներսում ձևակերպում է հետազոտական հարցեր, հարցերի պատասխանները գտնում է առաջարկվող ռեսուրսներից: Օգնությամբ ձևակերպում է հետազոտական հարցեր, հարցերի պատասխանները գտնում է տրված աղբյուրից: Ձևակերպում է հարցեր իրեն հետաքրքրող առարկաների ու երևույթների մասին: Հարցերի միջոցով ճանաչում է առարկաներն ու երևույթները:
36
Պատրաստում է հաղորդում, ներկայացնում է անհատական կամ խմբային հետազոտության արդյունքները:Խմբի կազմում պատրաստում է հաղորդում, մասնակցում է խմբային հետազոտության արդյունքների ներկայացմանը:Խմբի կազմում մասնակցում է խմբային հետազոտության արդյունքների ներկայացմանը:Մասնակցում է խմբային հետազոտության արդյունքների ներկայացմանը՝ իրականացնելով պարզ գործողություններ:Ներկա է լինում խմբային հետաազոտության արդյունքների ներկայացմանը:
37
3ՄԱԹԵՄԱՏԻԿԱԲԱԶՄԱՆԻՇ ԹՎԵՐ, ԹՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԴԻՐՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԿարողանում է կարդալ և գրել բազմանիշ թվերը, (մինչև 1000000-ի սահմանում) Կարողանում է կարդալ և գրել բազմանիշ թվերը (մինչև 1000000-ի սահմանում), երբեմն ուղղորդմամբ:Կարողանում է գրել և օգնությամբ կարդալ բազմանիշ թվերը (մինչև 1000000 -ի սահմանում)Կարողանում է գրել որոշ բազմանիշ թվեր և օգնությամբ կարդալ կլոր հազարյակներըՕգնությամբ կարողողանում է կարդալ որոշ կլոր հազարյակներ և գրել:
38
Անվանում է թվերի դիրքային գրառման կարգերը և առաջին երկու դասերը:

Անվանում է թվերի դիրքային գրառման կարգերը և առաջին երկու դասերը, երբեմն ուղղորդմամբ:Ըստ տրված օրինակի՝ անվանում է թվերի դիրքային գրառման կարգերը և առաջին երկու դասերը:Օգնությամբ կարողանում է անվանել թվերի դիրքային գրառման կարգերը:Օգնությամբ և պատկերավորման միջոցով՝ անվանում է որոշ թվերի դիրքային գրառման կարգերը
39
Թվերը ներկայացնում է կարգային գումարելիների գումարի տեսքով:Թվերը ներկայացնում է կարգային գումարելիներ գումարի տեսքով, երբեմն ուղղորդմամբ:Ըստ տրված օրինակի՝ բազմանիշ թվերը ներկայացնում է կարգային գումարելիների գումարի տեսքով:Ըստ տրված օրինակի ՝ բազմանիշ թվերի մեծ մասը կարողանում է ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով:Ըստ տրված օրինակի և օգնությամբ, որոշ բազմանիշ թվերը կարողանում է ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով:
40
Ճանաչում է ոչ դիրքային՝ հայկական և հռոմեական թվագրություններինՃանաչում է ոչ դիրքային՝ հայկական և հռոմեկան թվագրության թվերի մեծ մասին:Ըստ տրված օրինակի՝ կարողանում է ճանաչել ոչ դիրքային՝ հայկական և հռոմեկան թվագրությունները Ըստ տրված օրինակի կարողանում է ճանաչել ոչ դիրքային՝ հայկական և հռոմեկան թվագրությունից թվերի մի մասը:Ըստ տրված օրինակի և օգնությամբ կարողանում է ճանաչել ոչ դիրքային՝ հայկական և հռոմեկան թվագրությունից որոշ թվեր :
41
Համեմատում է թվերը (մինչև 1000000)Համեմատում է թվերը, երբեմն ուղղորդմամբ (մինչև 1000000):Ըստ տրված օրինակի՝ կարողանում է համեմատել թվերը (մինչև 1000000):Ըստ տրված օրինակի կարողանում է համեմատել թվերի մեծ մասը (մինչև 1000000):Ըստ տրված օրինակի և օգնությամբ, կարողանում է համեմատել որոշ թվեր (մինչև 1000000):
42
Դասավորում է թվերը աճման և նվազման կարգով:Դասավորում է թվերը աճման և նվազման կարգով, երբեմն ուղղորդմամբ:Ըստ տրված օրինակի՝ դասավորում է թվերը աճման և նվազման կարոգով:Ըստ տրված օրինակի կարողանում է տրված թվերի մեծ մասը դասավորել աճման և նվազման կարգով:Ըստ տրված օրինակի և օգնությամբ, կարողանում է որոշ թվեր դասավորել աճման կամ նվազման կարգով:
43
Ճանաչում է համաչափությամբ օժտված պատկերներն ու առարկաները:Ճանաչում է համաչափությամբ օժտված պատկերներն ու առարկաները, երբեմն՝ ուղղորդմամբ:Ըստ տրված օրինակի՝ ճանաչում է համաչափությամբ օժտված պատկերներն ու առարկաները:Ըստ տրված օրինակի՝ ճանաչում է համաչափությամբ օժտված պատկերների ու առարկաների մեծ մասը:Ըստ տրված օրինակի և օգնությամբ, ճանաչում է համաչափությամբ օժտված որոշ պատկերներ և առարկաներ:
44
ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱԶՄԱՆԻՇ ԹՎԵՐԻ ՀԵՏԳումարում և հանում է բազմանիշ թվերը (1000000-ի սահմանում):Գումարում և հանում է բազմանիշ թվերը (1000000-ի սահմանում), երբեմն՝ ուղղորդմամբ:Գումարում և հանում է բազմանիշ թվերը առանց կարգային անցումների և օգնությամբ՝ կարգային անցումներով(1000000-ի սահմանում):Օգնությամբ գումարում և հանում է բազմանիշ թվերը առանց կարգային անցումների (1000000-ի սահմանում): Օգնությամբ կարողանում է գումարել և հանել որոշ բազմանիշ թվեր՝ առանց կարգային անցումների (1000000-ի սահմանում):
45
Բազմապատկում և բաժանում է թիվը 10-ով 100-ով, 1000-ով:Բազմապատկում և բաժանում է թիվը 10-ով 100-ով, 1000-ով, երբեմն ուղղորդմամբ:Բազմապատկում և բաժանում է թիվը 10-ով, օգնությամբ՝ 100-ով, 1000-ով:Օգնությամբ բազմապատկում և բաժանում է թիվը 10-ով, 100-ով,1000-ով :Օգնությամբ, բազմապատկում և բաժանում է թիվը 10-ով:
46
Թիվը բազմապատկում է միանիշ թվով:Թիվը բազմապատկում է միանիշ թվով, երբեմն՝ ուղղորդմամբ: Օգնությամբ թիվը բազմապատկում է միանիշ թվով: Օգնությամբ որոշ թվեր բազմապատկում է միանիշ թվով: -
47
Բաժանում է թիվը միանիշ և 10-ի պատիկ երկնիշ թվերի։Բաժանում է թիվը միանիշ և 10-ի պատիկ երկնիշ թվերի, երբեմն՝ ուղղորդմամբ։Բաժանում է թիվը միանիշ և օգնությամբ՝ 10-ի պատիկ երկնիշ թվերի։Օգնությամբ բաժանում է թիվը միանիշ թվի։Օգնությամբ որոշ թվեր բաժանում է միանիշ թվի:
48
Ճանաչում է զույգ և կենտ թվերը:Ճանաչում է զույգ և կենտ թվերը, երբեմն՝ ուղղորդմամբ:Օգնությամբ ճանաչում է զույգ և կենտ թվերը: Օգնությամբ ճանաչում է որոշ զույգ և կենտ թվեր: -
49
Կիրառում է գումարման և բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները:Կիրառում է գումարման և բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները երբեմն՝ ուղղորդմամբ:Ըստ տրված օրինակի՝ կիրառում է գումարման և բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները:Ըստ տրված օրինակի կիրառում է գումարման և բազմապատկման տեղափոխական օրենքը:Ըստ տրված օրինակի և օգնությամբ որոշ դեպքերում կարողանում է կիրառել գումարման կամ բազմապատկման տեղափոխական օրենքը:
50
Թվաբանական գործողություններում անվանում և գտնում է անհայտ բաղադրիչը: Թվաբանական գործողություններում անվանում և գտնում է անհայտ բաղադրիչը, երբեմն՝ ուղղորդմամբ: Թվաբանական գործողություններում անվանում է ըստ տրված օրինակի՝ գտնում է անհայտ բաղադրիչը:Թվաբանական գործողություններում օգնությամբ անվանում և գտնում է անհայտ բաղադրիչը: Թվաբանական գործողություններում ըստ տրված օրինակի և օգնությամբ անվանում է բաղադրիչները և օգնությամբ գտնում է որոշ անհայտ բաղադրիչներ:
51
Իմանում է գործողությունների կատարման կարգը և կիրառում է փակագծով և առանց փակագծերի արտահայտությունների արժեքները հաշվելիս:Իմանում է գործողությունների կատարման կարգը և կիրառում է փակագծով և առանց փակագծերի արտահայտությունների արժեքները հաշվելիս, երբեմն՝ ուղղորդմամբ:Մասամբ իմանում է գործողությունների կատարման կարգը և ըստ տրված օրինակի՝ կիրառում է փակագծով և առանց փակագծերի արտահայտությունների արժեքները հաշվելիս:Օգնությամբ ցույց է տալիս գործողությունների կատարման կարգը և ըստ տրված օրինակի և օգնությամբ կիրառում է փակագծով և առանց փակագծերի արտահայտությունների արժեքները հաշվելիս:Ըստ տրված օրինակի և օգնությամբ կարողանում է հաշվել փակագծով և առանց փակագծերի որոշ արտահայտությունների արժեքները:
52
Գնահատում է երկարությունը և չափման միջոցով ստուգում է գնահատման ճշտությունը:Գնահատում է երկարությունը և չափման միջոցով ստուգում է գնահատման ճշտությունը, երբեմն՝ ուղղորդմամբ:Գնահատում է երկարությունը և ըստ տրված օրինակի՝ չափման միջոցով ստուգում գնահատման ճշտությունը: Ըստ տրված օրինակի՝ չափման միջոցով ստուգում գնահատման ճշտությունը:Ըստ տրված օրինակի և օգնությամբ չափման միջոցով ստուգում է գնահատման ճշտությունը:
53
Հաշվում է բեկյալի երկարությունը և ծանոթ բազմանկյունների պարագծերը:Հաշվում է բեկյալի երկարությունը և ծանոթ բազմանկյունների պարագծերը, երբեմն՝ ուղղորդմամբ:Ըստ տրված օրինակի՝ հաշվում է բեկյալի երկարությունը և ծանոթ բազմանկյունների պարագծերը:Ըստ տրված օրինակի՝ հաշվում է բեկյալի երկարությունը և որոշ ծանոթ բազմանկյունների պարագծերը:Ըստ տրված օրինակի և օգնությամբ հաշվում է բեկյալի երկարությունը և որոշ ծանոթ բազմանկյունների պարագծերը:
54
Արտահայտում է միևնույն մեծության չափման միավորները մեկը մյուսով (երկարություն, զանգված ժամանակ):Արտահայտում է միևնույն մեծության չափման միավորները մեկը մյուսով (երկարություն, զանգված ժամանակ), երբեմն՝ ուղղորդմամբ:Ըստ տրված օրինակի՝ արտահայտում է միևնույն մեծության չափման միավորները մեկը մյուսով (երկարություն, զանգված ժամանակ):Ըստ տրված օրինակի՝ մասամբ կարողանում է արտահայտել միևնույն մեծության չափման միավորները մեկը մյուսով (երկարություն, զանգված ժամանակ):Ըստ տրված օրինակի և օգնությամբ որոշ չափով կարողանում արտահայտել միևնույն մեծության չափման միավորները մեկը մյուսով (երկարություն, զանգված ժամանակ):
55
Ճանաչում է ուղղանկյունանիստը, բուրգը։ Հիմնականում ճանաչում է ուղղանկյունանիստը, բուրգը։Ըստ տրված օրինակի՝ ճանաչում է ուղղանկյունանիստը, բուրգը։ Օրինակի միջոցով և օգնությամբ ճանաչում է ուղղանկյունանիստը, բուրգը: Օրինակի միջոցով և օգնությամբ ճանաչում է ուղղանկյունանիստը կամ բուրգը:
56
Կատարում է արդյունավետ գնումներ՝ օգտագործելով ՀՀ մետաղադրամները և թղթադրամները:Կատարում է արդյունավետ գնումներ՝ օգտագործելով ՀՀ մետաղադրամները և թղթադրամները, երբեմն՝ ուղղորդմամբ:Կատարում է գնումներ՝ օգտագործելով ՀՀ մետաղադրամները և թղթադրամները:Կատարում է որոշ գնումներ՝ օգտագործելով ՀՀ մետաղադրամները և թղթադրամները:Օգնությամբ կատարում է որոշ գնումներ օգտագործելով ՀՀ որոշ մետաղադրամներ կամ թղթադրամներ:
57
ՏՎՅԱԼՆԵՐ. ԴՐԱՆՑ ՀԱՎԱՔՈՒՄԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՄԸՏարբերում է ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողությունները:Տարբերում է ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողությունները, երբեմն՝ ուղղորդմամբ:Ըստ տրված օրինակի՝ տարբերում է ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողությունները:Ըստ տրված օրինակի տարբերում է որոշ ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողությունները:Ըստ տրված օրինակի և օգնությամբ տարբերում է որոշ ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողությունները:
58
Հավաքում է տվյալներ, ներկայացնում է դրանք աղյուսակներով և սյունակային դիագրամներով։Հավաքում է տվյալներ, ներկայացնում է դրանք աղյուսակներով և սյունակային դիագրամներով, երեբմն՝ ուղղորդմամբ։ Ըստ տրված օրինակի՝ հավաքում է տվյալներ, ներկայացնում է դրանք աղյուսակներով և սյունակային դիագրամներով։ Ըստ տրված օրինակի՝ հավաքում է տվյալներ և օգնությամբ ներկայացնում է դրանք աղյուսակներով և սյունակային դիագրամներով։ Ըստ տրված օրինակի՝ հավաքում է որոշ տվյալներ և օգնությամբ ներկայացնում դրանք աղյուսակներով։
59
Դուրս է բերում տվյալներ աղյուսակներից, սյունակային դիագրամներից:Դուրս է բերում տվյալներ աղյուսակներից, սյունակային դիագրամներից, երբեմն՝ ուղղորդմամբ:Ըստ տրված օրինակի դուրս է բերում տվյալներ աղյուսակներից, սյունակային դիագրամներից:Ըստ տրված օրինակի դուրս է բերում տվյալներ աղյուսակներից:Ըստ տրված օրինակի և օգնությամբ դուրս է բերում որոշ տվյալներ աղյուսակներից:
60
Նկատում է օրինաչափությունները տվյալների հաջորդականություններում, աղյուսակներում։ Նկատում է օրինաչափությունները տվյալների հաջորդականություններում, աղյուսակներում, երբեմն՝ ուղղորդմամբ։ Ըստ տրված օրինակի՝ նկատում է օրինաչափությունները տվյալների հաջորդականություններում, աղյուսակներում։ Ըստ տրված օրինակի՝ նկատում է որոշ օրինաչափությունները տվյալների հաջորդականություններում, աղյուսակներում։ Ըստ տրված օրինակի և օգնությամբ նկատում է որոշ օրինաչափություններ։
61
Օգտագործում է գծապատկերներ, աղյուսակներ, կրճատ գրառումներ` խնդիրներ մոդելավորելու և լուծելու համար։Օգտագործում է գծապատկերներ, աղյուսակներ, կրճատ գրառումներ` խնդիրներ մոդելավորելու և լուծելու համար, երբեմն՝ ուղղորդմամբ։Ըստ տրված օրինակի՝ օգտագործում է գծապատկերներ, աղյուսակներ, կրճատ գրառումներ` խնդիրներ մոդելավորելու և լուծելու համար։Ըստ տրված օրինակի օգտագործում է որոշ գծապատկերներ, աղյուսակներ, կրճատ գրառումներ` խնդիրներ լուծելու համար։Ըստ տրված օրինակի և օգնությամբ օգտագործում է որոշ գծապատկերներ, աղյուսակներ, կրճատ գրառումներ` պարզ խնդիրներ լուծելու համար։
62
Առանձնացնում է խնդրի բաղադրիչները՝ պայմանը և պահանջը, անհայտ և հայտնի տվյալները:Առանձնացնում է խնդրի բաղադրիչները՝ պայմանը և պահանջը, անհայտ և հայտնի տվյալները, երբեմն՝ ուղղորդմամբ: Օգնությամբ՝ առանձնացնում է խնդրի բաղադրիչները՝ պայմանը և պահանջը, անհայտ և հայտնի տվյալները: Օգնությամբ՝ առանձնացնում է որոշ խնդիրների բաղադրիչները՝ պայմանը և պահանջը, անհայտ և հայտնի տվյալները: Օգնությամբ և պատկերավորմամբ առանձնացնում է որոշ պարզ խնդիրների բաղադրիչները՝ պայմանը և պահանջը, հայտնի տվյալները:
63
Խնդիրը լուծելու համար կազմում է 2-3 գործողությամբ քայլաշար:Խնդիրը լուծելու համար կազմում է 2-3 գործողությամբ քայլաշար, երբեմն՝ ուղղորդմամբ:Խնդիրը լուծելու համար կազմում է 1-2 գործողությամբ քայլաշար:Խնդիրը լուծելու համար օգնությամբ կազմում է 1-2 գործողությամբ քայլաշար:Խնդիրը լուծելու համար օգնությամբ և պատկերավորման միջոցով կազմում է 1 գործողությամբ քայլաշար:
64
Հորինում և լուծում է կիրառական, խաղային խնդիրներ։Հորինում և լուծում է կիրառական, խաղային խնդիրներ, երբեմն ուղղորդմմաբ։ Լուծում է կիրառական, խաղային խնդիրներ։ Օգնությամբ լուծում է կիրառական, խաղային խնդիրներ։ Օգնությամբ և պատկերավորման միջոցով լուծում է կիրառական կամ խաղային որոշ խնդիրներ։
65
3ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸԵՍ

Թեմա՝ ԻՆՉՊԵՍ ԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԻՄ ԿՅԱՆՔԸԺամանակը արդյունավետ բաշխում է՝ ըստ անելիքների և հանգստին անհրաժեշտ ժամանակահատվածների:ժամանակը արդյունավետ բաշխում է ըստ անելիքների և հանգստի: Անելիքները դասավորում է ըստ հերթականության՝ ընդգկելով նաև հանգիստը:Թվարկում է օրվա անելիքները խառը հերթականությամբ:Տարբեր գործողություններ ցույց տվող նկարներից ընտրում է օրվա իր մի քանի անելիքներ:
66
Քննադատաբար մտածելով՝ նշում է իր ժամանակի տնօրինման սխալներն ու դրանց հետևանքները:Քննադատաբար մտածելով՝ նշում է իր ժամանակի տնօրինման սխալները:Փորձում է դիտարկել և գտնել ժամանակը ըստ անելիքների բաշխելու իր որոշ սխալները: Օրվա անելիքները պատկերող նկարների օգնությամբ կարողանում է որոշ շտկումներ կատարել իր օրվա անելիքներում: 
67
Մեկնաբանում է ջանասիրության և ամեն ինչ ժամանակին հասցնելու օգտակարությունը: Դիտարկում է աշխատասիրությունը որպես շահավետ և գործերը չկուտակելու պայման:Ներկայացնում է աշխատասիրության օգուտները:Նշում է, որ աշխատասիրությունը դրական և կարևոր որակ է:Տարբերակում է աշխատասիրությունը պատկերող նկարները:
68
Հստակեցնում է նպատակը, նպատակին տանող ճանապարհն ու քայլաշարը, որոշում կայացնում:Դուրս է բերում նպատակը, մատնանշում է նպատակի իրագործման քայլերը, ընտրում է լավագույնը:Նպատակը ընտրում է, նշում է դրան տանող որոշ քայլեր, դրանցից ընտրում է մեկը:Նշված նպատակների տարբերակներից ընտրում է իրեն դուր եկածը և նշում որոշ քայլեր՝ դրան տանող:Տրված նպատակի օրինակի համար նկարների վրա ցույց է տալիս 1-2 քայլ, որոնք կօգնեն այն իրագործել:
69
Թեմա ՝ ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՄԱՐՄԻՆԸԹվարկում և ցույց է տալիս մարմնի որոշ օրգան համակարգերը, նշում է դրանց կարևոր գործառույթները:Թվարկում է մարմնի օրգան համակարգերը, նշում է դրանց կարևոր գործառույթները:Նշում է որոշ օրգան համակարգեր և դրանց որոշ գործառույթներ:Նշում է որոշ օրգանների անուններ և դրանց կարևոր 1-2 գործառույթ:Նկարների օգնությամբ տալիս է որոշ օրգանների անվանումներ:
70
Թվարկում և մեկնաբանում է որոշ սովորություններ, որոնք կարող են նպաստել կամ վնասել օրգան համակարգերի գործունեությանը:Ներկայացնում է որոշ սովորություններ, որոնք կարող են նպաստել կամ վնասել առողջությանը: Նշում է որոշ սովորություններ, որոնք դրական կամ բացասական ազդեցություն կարող են ունենալ առողջության վրա:Տարբերակում է, թե նշված սովորություններից ո՛րն ունի դրական կամ բացասական ազդեցություն: Տարբեր սովորություններ պատկերող նկարներից կարողանում է ընտրել 1-2 օրինակ և նշել լավ է, թե վատ:
71
Հիմնավորում է ջրի կարևորությունն ու նշանակությունը հիգիենայի և առողջության պահպանման հարցում:Բացատրում է, որ ջուրը կարևոր նշանակություն ունի հիգիենայի և առողջության պահպանման հարցում: Ներկայացնում է ջրի կարևորության մի քանի օրինակ, այն կապելով հիգիենայի և առողջության հետ: Բերում է ջրի կարևորության մի քանի օրինակ:Նկարների վրա օգնությամբ ցույց է տալիս, թե որ գործողությունների համար է ջուրն անհրաժեշտ:
72
ԵՍ
Թեմա՝ ԻՄ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸԲացատրում է սննդի բազմազանության անհրաժեշտությունը, ներկայացնում է առողջ ափսեի պարունակությունը: Գնումներ կատարելիս ճիշտ ընտրություն է անում՝ ընտրում է առողջ սնունդ: Ներկայացնում է առողջ ափսեի պարունակությունը՝ ներառելով անհրաժեշտ բազմազան սնունդ:
Տրված մթերքներից կարողանում է ընտրել առողջ սննդի նմուշները:
Կարողանում է ճիշտ բաշխել առողջ ափսեի պարունակությունը՝ ըստ անհրաժեշտ սննդային խմբերի: Տարբերակում է առողջ ափսեի պարունակության սննդային խմբերը:Նկարների օգնությամբ կարողանում է ցույց տալ առողջ ափսեի պարունակիության մի քանի տարրեր:
73
Նշում է սննդի ընդունման նույն պարբերականության պահպանման կարևորությունը, և որ առողջ նախաճաշ պետք է անել ամեն օր։Նշում է սնվելու ռեժիմի պահպանման կարևորությունը: Ռեժիմը կազմելիս պահպանում է սնվելու ժամերի նույն պարբերականությունը:Նշում է օրվա մեջ ուտելու ժամերը: Նկարի օգնությամբ կարողանում է անվանել սնվելու մի քանի գործողություններ /նախաճաշել, ճաշել կամ ընթրել/ :
74
Բացատրում է շատ և անբավարար ուտելու հետևանքներն առողջության վրա: Ներկայացնում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ շատ կամ անբավարար ուտելը:Տարբերակում է շատ և անբավարար ուտելու հետևանքները: Ցույց է տալիս շատ կամ քիչ ուտելու հետևանքները պատկերող նկարները:Ցույց է տալիս շատ կամ քիչ ուտելու հետևանքները պատկերող մեկ կամ երկու նկար
75
Հիմնավորում է մաշկի ամբողջականության խախտման պատճառ դարձող իրավիճակներից խուսափելու անհրաժեշտությունը և նշում է, թե ինչպես:Բացատրում է, որ մաշկի ամբողջականության խախտման պատճառ դարձող իրավիճակներից պետք է խուսափել:Տարբերակում է, թե որ իրավիճակներում կարող է խախտվել մաշկի ամբողջականությունը և նշում է դրանցից պատճառները:Նշում է, թե ինչ է պետք անել, մաշկի վնասվածքներ չստանալու համար: Նկարներում ցույց է տալիս, վտանգավոր իրավիճակները:
76
Գործնական պարապմունքների ժամանակ նշում և ցուցադրում է որոշ (տեղանքին բնորոշ) բնական աղետների դեպքում անհրաժեշտ վարքականոնները: Դրսևորում է խուճապի չմատնվելու, հրահանգներին հետևելու, ինքնատիրապետման և համապատասխան վարքագիծ դրսևորելու կարողություն:Գործնական պարապմունքների ժամանակ ցուցադրում է որոշ (տեղանքին բնորոշ) բնական աղետների դեպքում անհրաժեշտ վարքականոնները: Խուճապի չի մատնվում, հետևում է հրահանգներին և դրսևորում է համապատասխան վարքագիծ:Գործնական պարապմունքների ժամանակ հետևում և կատարում է որոշ (տեղանքին բնորոշ) բնական աղետների դեպքում անհրաժեշտ վարքականոնները:Գործնական պարապմունքների ժամանակ օգնությամբ կատարում է որոշ (տեղանքին բնորոշ) բնական աղետների դեպքում անհրաժեշտ վարքականոնները:Գործնական պարապմունքների ժամանակ օգնությամբ հետևում որոշ (տեղանքին բնորոշ) բնական աղետների դեպքում վարքականոններին:
77
Բացատրում է տարբեր վնասակար սովորությունների հետևանքները տարբեր օրգան համակարգերի վրա, օրինակ՝ ծխելը և ծուխը՝ շնչառական համակարգի, սրտանոթային համակարգի վրա, ալկոհոլը՝ ուղեղի, մարդու վարքագծի և լյարդի վրա և այլն: Նշում է տարբեր վնասակար սովորությունների ազդեցությունը տարբեր օրգան համակարգերի վրա, օրինակ՝ ծխելը և ծուխը՝ շնչառական համակարգի, սրտանոթային համակարգի վրա: Նշում է որոշ վնասակար սովորությունների ազդեցությունը որոշ օրգան համակարգերի վրա, օրինակ՝ ծխելը և ծուխը՝ շնչառական համակարգի վրա: Նշում է, որ ծխելը և ծուխը վնասակար է շնչառական համակարգի համար:Ցույց է տալիս նկարներով որոշ վնասակար սովորություններ:
78
Թվարկում է պատվաստումների միջոցով կանխարգելվող տարածված հիվանդությունները (խոզուկ, կարմրուկ, կարմրախտ, պոլիոմիելիտ, ջրծաղիկ, դիֆթերիա, կատաղություն): Նշում, հիմնավորում է դրանց կարևորությունը:Թվարկում է պատվաստումների միջոցով կանխարգելվող տարածված հիվանդություններից մի քանիսը: Բացատրում է դրանց նշանակությունը:Նշում է, որ պատվաստումների միջոցով կանխարգելվում են որոշ տարածված հիվանդություններ:Նշում է, որ պատվաստումների միջոցով կանխարգելվող 1-2 տարածված հիվանդություն: 
79
ԵՍ ԵՎ ՄԱՐԴԻԿ
ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թեմա՝ ԵՍ ԵՎ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸԲացատրում և օրինակներ է բերում, որ բոլոր մարդիկ կարող են ունենալ նախասիրություններ և հետաքրքրություններ, որոնք պայմանավորված են անհատական առանձնահատկություններով և անձնային որակներով:Ներկայացնում և օրինակներ է բերում, որ իր և ընկերների նախասիրություններն ու հետաքրքրությունները պայմանավորված են իրենց անհատական առանձնահատկություններով և անձնային որակներով:Օրինակներ է բերում իր կամ ընկերների նախասիրությունների և հետաքրքրությունների և նշում է դրանց կապը անհատական առանձնահատկությունների և անձնային որակների հետ:Փորձում է նշել իր և ըներների որոշ նախասիրություններ ր հետաքրքրություններ:Ցույց է տալիս իր նախասիրությունները խորհրդանշող 1-2 նկար:
80
Մեկնաբաում է շրջապատի մարդկանց հետ հարաբերությունների կարևորությունը: Ներկայացնում է շրջապատի մարդկանց հետ հարաբերությունների կարևորությունը:Նշում է, որ շրջապատի մարդկանց հետ հարաբերվելը կարևոր է:Օրինակներ է բերում շրջապատի մարդկանց հետ շփումների:Ցույց է տալիս շրջապատի հետ շփումներ խորհրդանշող 1-2 նկար:
81
Թվարկում և ցուցադրում է շփման տարբեր ձևեր՝ խոսքային և ոչ խոսքային:Ցուցադրում է խոսքային և ոչ խոսքային շփման ձևեր:Տարբերակում է խոսքային և ոչ խոսքային շփման ձևերը:Նշում և ցույց է տալիս մեկ խոսքային և մեկ ոչ խոսքային շփման ձև:Նշում է մեկ խոսքային և մեկ ոչ խոսքային շփման ձև:
82
Տարբերակում է առողջ, արդյունավետ շփումը՝ վստահության, հարգանքի, ազնվության փոխհամաձայնության վրա հիմնված, անառողջ շփումից՝ անհարգալից, լարված, կոնֆլիկտային, երեխաների, տղաների և աղջիկների, մեծահասակների, հասակակիցների և այլ մարդկանց միջև:Նկարագրում է առողջ, արդյունավետ շփումը՝ վստահության, հարգանքի, ազնվության փոխհամաձայնության վրա հիմնված, ինչպես նաև անառողջ շփումը՝ անհարգալից, լարված, կոնֆլիկտային: Օրինակներ է բերում առողջ, արդյունավետ շփման՝ վստահության, հարգանքի, ազնվության փոխհամաձայնության վրա հիմնված, ինչպես նաև անառողջ շփման՝ անհարգալից, լարված, կոնֆլիկտային: 1-2 օրինակ է բերում առողջ, արդյունավետ շփման՝ վստահության, հարգանքի, ազնվության փոխհամաձայնության վրա հիմնված, ինչպես նաև անառողջ շփման՝ անհարգալից, լարված, կոնֆլիկտային: Նկարների վրա ցույց է տալիս առողջ և անառողջ շփման որոշ օրինակներ:
83
Հստակ արտահայտում է ցանկություններն ու կամքը, թույլ չի տալիս որևէ բան առանց իր ցանկության, երբ դա կարող է վնասել իրեն: Արտահայտում է իր ցանկություներն ու չի անում այն, ինչ չի ուրզում անել, նշում է թե ինչով կարող է դա իրեն վնասել: Նշում է, թե ինչ է ուզում և ինչու, և թե ինչպես դա կարող է իրեն վնասել:Նշում է որոշ դեպքեր, երբ հրաժարվել է անել մի բան, որն իրեն կարող էր վնասել: Նկարների օգնությամբ ցույց է տալիս իրեն վնասող մեկ կամ երկու դեպք:
84
Թվարկում է մարդկանց կենսական կարիքները, տարբերակում է կարիքները պահանջներից, ցանկություններից, բացատրում է կարիքների և իրավունքների կապը:Թվարկում է մարդկանց կենսական մի քանի կարիքներ, նշում է կարիքների և պահանջների որոշ տարբերություններ, բացատրում է, որ կարիքները նաև մեր իրավունքներն են:Թվարկում է մարդկանց որոշ կարիքներ, նշում է կարիքների և պահանջների որոշ տարբերություններ: Թվարկում է մարդկանց 2-3 կարիք և պահանջ: Ցույց է տալիս մարդկանց կարիքները խորհրդանշող 1-2 նկար:
85
Ճանաչում և պաշտպանում է իր և մյուսների իրավունքները։Թվարկում է իր և մյուսների կարևոր իրավունքները, նշում՝ դրանք պաշտպանելու կարևորությունըՆշում է մի քանի կարևոր իրավունք, որոնք բոլորն ունեն:Թվարկում է իր իրավունքներից 2-3 իրավունք:Ցույց է տալիս իր 1-2 կարևոր իրավունք խորհրդանշող նկար:
86
Բացատրում է` երբ և ինչպիսի իրավիճակներում կարող են խախտվել իրավունքները:Ներկայացնում է, թե ինչպիսի իրավիճակներում կարող են խախտվել իրավունքները:Ներկայացնում է իրավիճակների 1-2 օրինակ, որոնցում կարող են խախտվել իրավունքներըՕրինակներից տարբերակում է այն իրավիճակները, որոնցում կարող են խախտվել իրավունքները:Ցույց է տալիս 1-2 նկար որոնցում իրավունքներ են խախտվում:
87
Բացատրում է սոցիալական նորմերի, իրավունքների և պարտականությունների կապը։Ներկայացնում է սոցիալական նորմերի, իրավունքների և պարտականությունների կապը։Թվարկում է որոշ սոցիալակն նորմեր և պարտականություններ, որոնք ապահովում են իրենց իրավունքները: Թվարկում է որոշ կանոններ, որոնք պետք է պահել բոլորի հարմարավետության համար:Ցույց է տալիս կանոններ խորհրդանշող մի քանի նկարներ:
88
Կանխատեսում է իր և մյուսների արարքների հնարավոր հետևանքները, քննադատաբար վերլուծում և գնահատում է դրանք (դրական, բացասական):Կռահում է, թե որ արարքը ինչ հետևանք կարող է ունենալ, գնահատում և մեկնաբանում է դրանց լավ և վատ լինելը:Կռահում է որոշ արարքների հնարավոր հետևանքները, բնութագրում է դրանց լավ կամ վատ լինելը:Տարբերակում և համապատասխանեցնում է ներկայացված արարքներն ու հետևանքներ:, նշում է, թե որն է լավ, որը՝ վատ:Արարքներ և հետևանքներ պատկերող նկարներից ընտրում է 1-2 արարքի և դրա հետևանքի օրինակ:
89
Ցուցաբերում է արդյունավետ շփման, կոնֆլիկտները խաղաղ կարգավորելուն ուղղված վարքագիծ:Ցուցաբերում է արդյունավետ շփման վարքագիծ և փորձում է կոնֆլիկտները խաղաղ կարգավորել: Դրսևորում է շփման դրական վարքագիծ, փորձում է հաշտեցմամբ լուծել կոնֆլիկտները:Դրսևորում է կոնֆլիկտները կարգավորելու ցանկություն, դիմում է օգնության:Տարբերակում է կոնֆլիկտ ցույց տվող պատկերները:
90
Տարբերակում է բռնության տարբեր դրսևորումները հասակակիցների և մեծահասակների կողմից/միջև, հրաժարվում է բռնության բոլոր ձևերից, աջակում է բռնության ենթարկվածին:Նկարագրում է բռնության տարբեր դրսևորումներ տարբեր մարդկանց և հասակակիցների կողմից/ միջև, չունի ագրեսիվ պահվածք և աջակցում է բռնության ենթարկվածին:Նշում է բռնության տարբեր դրսևորումներ չունի ագրեսիվ պահվածք և աջակցում է բռնության ենթարկվածին: Նշում է բռնության տարբեր դրսևորումներ չունի ագրեսիվ պահվածք:Ըտրում և ցույց է տալիս բռնություն ցույց տվող նկարները:
91
Գիտի, թե մեծերից ում կարող է վստահել և պատմել իր կամ ընկերոջ հետ պատահածի մասին: Նշում է մարդկանց, ում կարող է վստահել և պատմել իր կամ իր ընկերոջ հետ պատահածի մասին:Նշում է մի քանի վստահելի մարդկանց և գիտի, որ կարող է վստահել նրանց:
92
ԵՍ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸԹեմա՝ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ Բացատրում և փորձերով համոզվում է, որ կենդանի օրգանիզմները, ինչպես նաև դրանց կենսամիջավայրը (հող, օդ ջուր, լույս, ջերմություն) փոխկապված են:Նկարագրում է փորձերի միջոցով ստացած արդյունքները, որ կենդանի օրգանիզմները, ինչպես նաև դրանց կենսամիջավայրը (հող, օդ ջուր, լույս, ջերմություն) փոխկապված են:Նկարագրում է փորձերի ժամանակ տեսածը, որ կենդանի օրգանիզմները կարիք ունեն հողի, օդի, ջրի, լույսի և ջերմության:Նշում է փորձի ժամանակ տեսածը՝ որ բույսերը կարիք ունեն հողի օդի, ջրի, լույսի:Նկարի վրա ցույց է տալիս, թե բույսերի աճի համար ինչ է պետք:
93
Նկարագրում է երկրագնդի տարբեր տարածքներին բնորոշ կենդանիների, բույսերի և մարդկանց բազմազանությունը:
Բացատրում է, որ կենդանիները և բույսերը հարմարվում են այն միջավայրի պայմաններին, որտեղ ապրում են:
Նկարագրում է երկրագնդի տարբեր տարածքներին բնորոշ հայտնի կենդանիների, բույսերի, նաև մարդկանց: Ներկայացնում է կենդանիներ և բույսեր, որոնք հարմարվում են այն միջավայրի պայմաններին, որտեղ ապրում են: Նշում է երկրագնդի որոշ տարածքներին բնորոշ հայտնի կենդանիների, բույսերի, նաև մարդկանց: Նշում է կենդանիների և բույսերի, ինչպես նաև միջավայրի պայմանների 1-2 օրինակ, որոնց հարմարվում են այն տվյալ կենդանինենրն ու բույսերը:Նշում է երկրագնդի որոշ տարածքներին բնորոշ հայտնի կենդանիների, բույսերի, նաև մարդկանց 1-2 օրինակ:Նկարների վրա համապատսխանեցնում է 1-2 օրինակ՝ երկրագնդի որոշ տարածքների և դրանց բնորոշ հայտնի կենդանիների և բույսերի:
94
Բացատրում է վերացող կենդանիների և բույսերի տեսակների պահպանման անհրաժեշտությունը և ուղիներ է առաջարկում:Ներկայացնում է վերացող կենդանիների և բույսերի տեսակների, նշում է դրանց պահպանման անհրաժեշտության մասին:Վերացող կենդանիների և բույսերի տեսակների օրինակներ է բերում, նշում է որոշ օրինակներ նաև մեր տեղանքից, նշում է պատճառները:Թվում է 1-2 վերացած կենդանի կամ բույս և նշում որոշ պատճառներ:
95
Բացատրում է, թե ինչպես է մարդը վերափոխել աշխարհը, մարդու և շրջակա միջավայրի փոխազդեցությունը և բնության դերը մարդու կյանքում:Նկարագրում է մարդու գործողությունները, թե ինչպես է վերափոխել շրջակա միջավայրը, մարդու վրա՝ միջավայրի ազդեցության մի քանի օրինակ է բերում և թե ինչ դեր ունի բնությունը մարդու կյանքում:Թվում է մարդու՝ բնությունը վերափոխելու մի քանի օրինակ և մարդու վրա՝ միջավայրի ազդեցության մի քանի օրինակ:Տարբերակում է պատկերներում, թե որն է մարդու գործունեության արդյունք և որն է բնության ներգործության արդյունք:
96
Ճանաչում և տարբերակում է կենդանիների խմբերը, դրանց տարբերակիչ առանձնահատկությունները. միջատներ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ, կաթնասուններ: Տարբերակում է կենդանիների խմբերը՝ միջատներ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ և կաթնասուններ և դրանց տարբերակիչ հատկանիշները:Տարբերակում է կենդանիների խմբերը՝ միջատներ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ և կաթնասուններ և դրանց տարբերակիչ որոշ հատկանիշներ է նշում:Տարբերակում է կենդանիների խմբերը՝ միջատներ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ և կաթնասուններ:Նկարներները համապատասխանեցնում է կենդանիների խմբերին:
97
Նկարագրում և ներկայացնում է, որ բնության մեջ գտնվող բույսերի և կենդանիների տեսակները դասակարգվում են ըստ իրենց բնութագրերի: Բացատրում է, որ բույսերն ու կենդնանիները դասակարգվում են խմբերի՝ ելնելով իրենց հատկանիշների, բնութագրերի:Նկարագրում է որևէ խմբի տարբեր տեսակների հատկանիշներ, որոնց շնորհիվ կարող է դասակարգել տվյալ խմբում: Համապատասխանեցնում է բույսի կամ կենդանու որևէ բնութագրիչը այն խմբին, որին պատկանում է:Նկարներում պատկերված կենդանու կամ բույսի մասերը համապատասխանեցնում է կենդանու կամ բույսի խմբին:
98
Դիտարկում և նկարագրում է բույսերի հիմնական մասերը` արմատ, ցողուն, տերև, ծաղիկ, նկարագրել դրանց հիմնական գործառույթները:Նկարագրում է բույսերի հիմնական մասերը՝ արմատ, ցողուն, տերև, ծաղիկ, նշում է, թե դրանցից որն ինչ կարևոր դեր ունի բույսի համար:Նշում է բույսերի հիմնական մասերը՝ արմատ, ցողուն, տերև, ծաղիկ, նշում է դրանց կարևորության մասին:Թվում է բուսի հիմնական մասերը՝ արմատ, ցողուն,տերև, ծաղիկ:Նկարերի վրա ցույց է տալիս բույսի հիմնական մասերը:
99
Հետազոտում, ներկայացնում է սերմերի ծլման, աճի գործընթացը և դրա համար անհրաժեշտ հիմնական պայմանները: Սերմերի ծլեցման համար նախապատրաստում և իրականացնում է փորձ և դիտարկում է աճի համար նպաստավոր պայմանները:Սերմեր է ծլեցնում և աճի վերաբերյալ դիտարկումներ է կատարումը:Ծլած սերմի վերաբերյալ 1-2 դիտարկում է անում:
100
Դիտարկում և բացատրում է, որ բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են և առաջացնում են իրենց նման, բայց ոչ կրկնօրինակ սերունդ:Դիտարկում է բոլոր կենդանիների ձագերի նմանությունը ծնողներին, բույսերի հատկանիշների փոխանցումը սերունդին և նշում է դրանց ընդհանրությունները, բայց ոչ կրկնօրինակ լինելը:Տարբերակում է կենդանիների ձագերին և համապատասխանեցնում է կենդանուն, նշում է , որ նրանք նման են, բայց ոչ նույնը: Համապատասխանեցնում է կենդանուն և իր ձագին:Ցույց է տալիս 1-2 օրինակ՝ կենդանու և իր ձագի: