1 of 12

ԿԱՐԴՈՒՄ ԵՄ TV

Ներկայացնում է Հայկ Աղլամազյանը

2 of 12

ԱՆՎԱՆՈՒՄ, ԼՈԳՈ

Անվանման համար երկար չեմ մտածել, բայց կարելի էր մի քիչ ավել մտածել և անունը դնել ավելի գեղեցիկ և հնչեղ։

Լոգո

3 of 12

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեսանյութերում խոսում եմ կարդացածս գրքի և գրքի հեղինակի մասին, երբեմն միայն գրքի։

Տեսանյութերի մեջ ներառում եմ գրքի բովանդակությունը մեկ-երկու նախադասությամբ, հեղինակին, ասելիքը, գնահատում եմ գիրքը և հայտնում իմ կարծիքը։

Ուղղվածություն` ընթերցողական-վերլուծական։

Բովանդակության առանձնահատկությունն այն է, որ միայն չեմ պատմում գրքի բովանդակությունը, այլ նաև վերլուծում եմ և հայտնում իմ կարծիքը։

4 of 12

ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ՝

  • Կարդալու նոր հմտությունների ձեռք բերում
  • Նոր հեղինակների և նրանց գործերի հետ ծանոթացում
  • Գրագետ խոսելու հմտությունների ձեռքբերում,
  • Խոսքի կառավարումը տեսանյութերի մեջ։

5 of 12

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

Ընդհանուր հաշով հոկտեմբերից մինչ այսօր ունեմ քսանհինգ թողարկում։ Թողարկումները լինում են շաբաթը կամ երկու շաբաթը մեկ, իսկ ամսվա կտրվածքով 3-4 թողարկում՝ 2-3 րոպե տևողությամբ՝ կախված գրքի ընտրությունից։

6 of 12

ՀԱՋՈՂՎԱԾ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

7 of 12

ՏՏ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ

Բնականաբար ոչ մի TV չի կարող լինել առանց ՏՏ-ի, ծրագրերի կամ որևէ հմտությունների։

  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ-ից օգտվում եմ հեռախոսից և համակարգչից։ Համակարգչով գրում եմ թողարկումների սցենարները, իսկ հեռախոսով նկարահանում և մոնտաժում։
  • Հմտություններ – Եթե խոսենք հմտություններից, ապա յուրաքանչյուր օպերատոր, մոնտաժող, հաղորդավար պետք է ունենա համապատասխան գիտելիքներ իր ոլորտից՝ ինչպե՞ս նկարել, ինչպե՞ս մոնտաժել կամ ինչպե՞ս խոսել։
  • Ծրագրեր – Canva, CapCut: Canva-ծրագիրն օգտագործում եմ ինտռոներ և լոգոներ պատրաստելու համար, իսկ CapCut-ը մոնտաժելու։

8 of 12

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինձ մոտ ամենամեծ խնդիրը և դժվարությունը խոսքն է։ Տեսախցիկից լարվում եմ և չեմ կարողանում ճիշտ խոսել։ Ճիշտ է, վերջին շրջանում սկսել եմ աշխատել ինձ վրա և ուղղել իմ դժվարությունը։ Կարծում եմ, դա նաև սցենարից է։

Հաջորդ մեծ խնդիրը սցենարն է, քանի որ երբ գրում եմ սցենար, ընկնում եմ կախվածության մեջ՝ անընդհատ նայում եմ, կարդում եմ․․․ Դրա համար վերջերս սկսել եմ սցենարներ չգրել՝ այլ ի՞նչ կարծում եմ, այն ի՞նչ ուզում եմ ասել, ասում եմ և նկարահանում։

9 of 12

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սկսնակ թիվիի համար, կարծում եմ, լավ հաջողություններ եմ գրանցել․

  • ստացել եմ «Ձմեռ պապ 2023» մրցանակ,
  • աշխատում եմ «Պատուհան» ամսագրի հետ,
  • աշխատանքները թողարկվում են կրթահամալիրի tv.mskh.am կայքում,
  • սկսեցի կարդալ ոչ թե ինձ ստիպելով, համոզելով, այլ մեծ սիրով։

10 of 12

ՀԵՏԱԳԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Կարծում եմ թիվին կգործի նաև մյուս ուսումնականի տարի, սակայն ավելի մեծ մասշտաբով՝ այլ սովորողների հետ համագործակցելով, կկազմակերպեմ հայ ժամանակակից գրողների հետ հանդիպումներ․․․

11 of 12

ԹԻՎԻԻ ՓԱԹԵԹԸ։

12 of 12

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ