�
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՅԱՆ�ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ�Գրադարանագետ-մատենագետ-մանկավարժ (ՀՊՄՀ) �Հոգեբանության մագիստրոս (ՀՊՄՀ) �Մանագիտության և գրադարանագիտության բաժնի առաջատար մատենագետ
Զեկուցման թեմա՝Հայագիտական նյութերը՝ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի 1929 թ. հավաքածուում
Սույն զեկուցման մեջ կներկայացնենք hայագիտական նյութերը՝ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի 1929 թ. հավաքածուում
ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔ. . Լիբանանի հայ համայնք �
Բեյրութում առ այսօր գործում են Ս. Հարություն, Ս. Գևորգ, Ս. Հակոբ, Ս. Նշան, Ս. Հովհաննու Կարապետ, Ս. Սարգիս, Ս. Աստվածածին, Ս. Վարդանանց և Ս. Քառասնից մանկանց եկեղեցիները:
1930-ից Բեյրութի հյուսիսային արվարձաններից Անթիլիաս ավանում է հաստատվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: �
Լիբանանի հայ մամուլը� �
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը Սփյուռքի հրատարակչական կարևորագույն կենտրոններից է: Լիբանանում առաջին հայերեն գիրքը՝«Համառօտ քրիստոնէական վարդապետութիւն»-ը, տպագրվել է 1894 թ. «Հայ կաթողիկե» տպարանում:
Բեյրութում առաջին հայերեն թերթը լույս է տեսել 1921 թ. ցայսօր լույս է տեսել շուրջ 200 անուն թերթ ու հանդես: Այժմ լուս են տեսնում 20-ից ավելի պարբերականներ: Կան հայկական տպարաններ։
Բեյրութում առաջին հայերեն թերթը լույս է տեսել 1921 թ. ցայսօր լույս է տեսել շուրջ 200 անուն թերթ ու հանդես: Այժմ լուս են տեսնում 20-ից ավելի պարբերականներ: Կան հայկական տպարաններ
Առավել աչքի ընկած և համեմատաբար տևական հրատարակված պարբերականներից են` �
1927 թ.-ի Մարտի 5-ին՝ Հայկ Պալեան, որպէս կրթական փորձառութիւն ունեցող եւ ձեռներէց ոգիի տէր, կը ձեռնարկէ լոյս ընծայել Ազդակ եռօրեան, որ ցարդ կը շարունակէ իր գոյութիւնը, մնալով լիբանանահայ մամուլին ամենէն երկարակեացը:
Սկզբում եղել է եռօրյա, 1930-ից՝ երկօրյա, 1932-ից՝ օրաթերթ: Լուսաբանում է հայկական, լիբանանյան և միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և մարզական անցուդարձերը: 1970-ականների կեսից, մերձավորարևելյան ճգնաժամի պայմաններում, համայնքի քաղաքական մյուս ուժերի հետ պայքարում է Լիբանանի և հայկական մյուս գաղթավայրերի հայությանն սպառնացող ձուլման վտանգի դեմ, հանդես գալիս հանուն հայապահպանության, Հայ դատի արդարացի լուծման: Ներկայում հայ տպագիր մամուլի առաջատարներից է: Հրատարակում է բացառիկ համարներ՝ նվիրված ազգային և կուսակցության նշանակալի հոբելյան- ներին, ինչպես նաև Ամանորի առիթով:
Սկզբում եղել է եռօրյա, 1930-ից՝ երկօրյա, 1932-ից՝ օրաթերթ: Լուսաբանում է հայկական, լիբանանյան և միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և մարզական անցուդարձերը: 1970-ականների կեսից, մերձավորարևելյան ճգնաժամի պայմաններում, համայնքի քաղաքական մյուս ուժերի հետ պայքարում է Լիբանանի և հայկական մյուս գաղթավայրերի հայությանն սպառնացող ձուլման վտանգի դեմ, հանդես գալիս հանուն հայապահպանության, Հայ դատի արդարացի լուծման: Ներկայում հայ տպագիր մամուլի առաջատարներից է: Հրատարակում է բացառիկ համարներ՝ նվիրված ազգային և կուսակցության նշանակալի հոբելյաններին, ինչպես նաև Ամանորի առիթով:
Ունեցել է «Հարդագող», «Ազդակ-շաբաթօրեակ», «Ազդակ-մարզական» և այլ հավելվածներ, 2002-ից լույս են տեսնում մանկապատանեկան «Պզտիկ-մզտիկ», մարզական «Նավասարդ», կանանց համար՝«Անահիտ» հավելվածները, 2003-ից՝ «Ազդակ» ամսաթերթը։