1 of 24

2023-2024 ՈՒՍՏԱՐԻ

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ�ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻՑ VIIԴ-VIIԱ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

2 of 24

«ՖՈՏՈՆ » ՎԱՐԺԱՐԱՆ

Երկրաշարժից հետո Գյումրի քաղաքում կառուցվեց «Անի» թաղամաս, որտեղ հիմնականում բնակություն հաստատեցին երկրաշարժից տուժած ընտանիքները։ «Անի» թաղամասում գործում էին 4 դպրոցներ, որոնք չունեին հոսքային ուղղվածություն։ 1995 թվականի սեպտեմբերի 5-ին թաղամասի դպրոցներից մեկի՝ թիվ 37-ի մասնաշենքերից մեկում, քաղխորհրդի և ՀՀ ԿԳ նախարարության որոշմամբ, բացվեց «Ֆոտոն » վարժարանը։

Գյումրու «Ֆոտոն» վարժարանը իր գոյության 27 տարիների ընթացքում պատվով է կատարել իր առջև դրված խնդիրները՝90 աշակերտից հասնելով մոտ 900-ի։

3 of 24

ՆԱԽԱԳԾԻ ՂԵԿԱՎԱՐ `

Ն. Չախալյան

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ.

  • Բադալյան Անահիտ VII Դ
  • Հակոբյան Հասմիկ VII Դ
  • Մկրտչյան Անահիտ VII Դ
  • Ավետիսյան Թամարա VII Ա
  • Համասյան Անահիտ VII Ա
  • Հարոյան Աննա VII Ա

4 of 24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ...

Գյումրին ունի մշակութային կոլորիտ։ 

Հնուց  ի վեր Գյումրին եղել է արվեստների և արհեստների քաղաք։      Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են հրաշակերտել, որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ ճարտարապետները աշխատել են պահել ու պահպանել Գյումրվա ուրույն ճարտարապետությունը, որի հիմքում ընկած են Անիի և Կարսի ճարտարապետական ոճերը :

5 of 24

։��

Գյումրին իր ուրույն ավանդույթներով, կենցաղով, բարբառով, սրամտությամբ, հումորով, ստեղծել է յուրատեսակ մի միջավայր, որը ծնունդ և սնունդ է տվել զվարճախոսություններին։

6 of 24

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՄԱՆ ԱՐԴԻ  ԳՈՐԾԸՆԹԱՑԸ  ԵՎ  ԴՐԱ  ԲԱՑԱՍԱԿԱՆ  ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ  ՄԵՐ  ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 

7 of 24

Ի՞ՆՉ է ԳԼՈԲԱԼԱՑՈՒՄԸ

Գլոբալացում հասկացությունը լայն շրջանառության մեջ է դրվել 20դ 80-ական թթ.:

Գլոբալացման հիմնական հատկանիշներն են`

  • գիտության և տեխնիկայի առաջընթացը,
  • տնտեսության կապիտալիստական եղանակի կամ շուկայական հարաբերությունների զարգացումը,
  • համաշխարհային և տեղային քաղաքակրթությունները տարածելու միտումները,
  • հասարակության անցումը<< ավանդական -մոդեռն -հետմոդեռն>>,<<ավանդական-տեխնածին>> փուլերով:

Ըստ սահմանումներից մեկի` գլոբալացումը բազմագործոն երևույթ է, որը ձգտում է ստեղծել գլոբալ տնտեսական, ֆինանսական, հաղորդակցական և տեղեկատվական ցանցեր, որոնք ,տարածվելով ողջ աշխարհով, ձգտում են համաշխարհային հանրությանը ներառել մեկ ամբողջական համակարգի մեջ, ստեղծել մեկ միասնական , միաբնույթ քաղաքակրթություն:

8 of 24

Տնտեսականի բնութագրիչներ են ազգային տնտեսությունների տարրալուծումը միասնական տնտեսական համակարգի մեջ:� Տեղեկատվականի բնութագրիչ է համաշխարհային ֆինանսական տեղե-կատվական տարածության ձևավորումը ՝ համակարգչային տեխնոլոգիաների հիմքի վրա: Ձևավորվում է, այսպես ասած, տեղեկատվական վերնախավ , որը մասնագիտանում է գիտակցության ձևափոխման մեջ: �Քաղաքական-գաղափարական տեսան- կյունից գլոբալացումը համարվում է գաղափարախոսական ուսմունք:�Սոցիալ-մշակութային առումով գլոբա- լացումը դիտվում է որպես մշակույթի համընդանուր արևմտացում:

ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

9 of 24

ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

Գլոբալացման դրական կողմներն են.

  • փոխկապակցված աշխարհի ձևավորումը,
  • տեղեկատվական հոսքի խտության մեծացումը,
  • աշխարհի շատ ժողովուրդների կյանքի միջին տևողության ավելացում,
  • կենսամակարդակի բաձրացում,
  • մեկուսացվածության հաղթահարում, բազմաթիվ երկրների կողմից նորագույն գիտություններին և տեխնոլոգիաներին հաղորդակցման հնարավորության մեծացում,
  • մեծացնել մշակութային երկխոսության հնարավորությունները,
  • ավելի  ուշադիր  և  հոգատար  վերաբերմունք  ցուցաբերել  սեփական  մշակույթի  նկատմամբ։

10 of 24

  • նոր գլոբալ հիմնախնդիրների առաջացումը` միջազգային ահաբեկչություն , նոր և դժվարությամբ բուժվող (կամ չբուժվող) հիվանդությունների տարածումը ,ժողովրդագրական իրավիճակի սրում , աշխարհում բնակչության ծայրահեղ անհավասարաչափ բաշխում, ժողովուրդների զանգվածային տեղափոխություն և այլն ,
  • ազգային արմատներից , արժեքներից կտրվելու վտանգի մեծացումը,
  • ազգային  ավանդույթների, ծեսերի , սովորույթների  քայքայումը, որը  հանգեցնում է  էթնիկ  ինքնության  թուլացմանը, <<գլոբալ  գյուղի>> ձևավորմանը, մտածողության  ազգային  առանձնահատկությունների  փոխակերպմանը` անգլոսաքսոնական  լեզվի  ազդեցության  ուժեղացմամբ  (որոշ  հայ  երիտասարդներ  այսօր  խոսում  են  այնպես, կարծես` անգլիական  ծագում  ունեն  ու  նոր-նոր  են  սկսել   յուրացնել  հայերենը):

Գլոբալացման բացասական կողմներն են.

  • մեծացող տնտեսական, սոցիալական, քաղաքական, քաղաքակրթական տարբերությունները զարգացած, զարգացող և չզարգացած երկրների միջև,
  • զանգվածային մշակույթի  գերիշխանության հավակնությունը բարձր-մասնագիտացված  և  ազգային մշակույթների նկատմամբ ,
  • ազգային մշակույթների հիմնարար արժեքների վերացման վտանգը,մշակույթի միակերպացումը,արևմտյան/եվրոպական-ամերիկյան զանգվածային մշակույթի ամբողջական գերիշխանությունը,

11 of 24

ՄՇԱԿՈՒՅԹԸ ԳԼՈԲԱԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Լատինական ծագում ունեցող <<cultura>> բառը ժամանակակից և ինքնուրույն իմաստով օգտագործվում է միայն նոր ժամանակի փիլիսոփայության մեջ, ըստ որի մշակույթն այն ամենն է, ինչն ստեղծում է մարդն իր հասարակական գործունեության ընթացքում:

20-րդ դարի մշակույթի սահմանումներից առավել տարածվածներն են.

  • մշակույթը էթնիկական, կրոնական և սոցիալական խմբերի կողմից ընդունված և սերնդեսերունդ փոխանցվող համոզմունքների, ավանդույթների, սովորույթների, սոցիալական նորմերի, արժեքների և հարաբերությունների ամբողջությունն է:
  • ստեղծելով մշակույթ` մարդը ստեղծվում է  մշակույթի կողմից: Մշակույթը մարդաստեղծ հատկություն ունի, ուստի ճիշտ չէ  մարդ որոնել մշակույթից դուրս:

12 of 24

Զանգվածային մշակույթը սոցիալական մեծ խմբերի մշակույթն է, որին բնորոշ է հոգևոր պահանջմունքների միջինացված, իսկ երբեմն ` ավելի ցածր մակարդակ, որը ներառում է լայն զանգվածներ ընդգրկող թատերական արարողություններ, ծեսեր, հաղորդակցության զանգվածային միջոցներ:Այդ մշակույթի օբյեկտը ոչ թե անհատն է, այլ զանգվածը, իսկ նպատակը զանգվածին տվյալ պահին հաճույք պատճառելն է, ուրախացնելը:

  Արևմուտքից եկող նորության, թարմության անվան տակ գրեթե պարտադրվող զանգվածային մշակույթի լայն տարածումը փոքր ազգերի համար կատարում է քայքայիչ դեր, որովհետև պատանիներին, երիտասարդներին կտրում է ազգային արմատներից, ավանդույթներից, մշակույթի լավագույն նվաճումներից և դարձնում զանգվածային մարդ կամ մարդ-զանգված:

Մեր զանգվածային մշակույթն այսօր դարձել է ազգային անվտանգության ամենալուրջ սպառնալիքը:

13 of 24

ՀԵԼԼԵՆԻԶՄԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁ

  «Հելլենիզմ» եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի պատմաբան Յոհան Դրոյզենը՝ դրա տակ հասկանալով «հունական պետականության և կրթվածության տարածումը» արևելյան ժողովուրդների մեջ՝ անտեսելով հելլենիզմի հասարակական և տնտեսական էությունը: Արևմուտքի և  Արևելքի միջև ամենամեծ  փոխազդեցությունը մշակույթի բնագավառում էր : Դա  հունական  և  տեղական՝  հատկապես  արևելյան  մշակույթների  տարրերի միաձուլումն  էր:Հելլենիզմը բնորոշվել է նաև որպես պատմական որոշակի ժամանակաշրջան՝ պայմանավորված հունական և տեղական հասարակական և տնտեսական, քաղաքական, մշակութային տարրերի ու սովորույթների փոխազդեցությամբ:

14 of 24

   Հելլենիզմի պատմական նշանակությունը Արևելքի և Արևմուտքի միջև աննախադեպ եռանդուն փոխհարաբերությունների արդյունքի մեջ է։ Հելլենիտական հասարակարգի տնտեսական զարգացման բնորոշ հատկանիշը առևտրի և ապրանքարտադրության աճն էր, որը խթանեց արտադրության հին ճյուղերի աշխուժացումը և նոր ճյուղերի առաջացումը։ Պետության կառավարման ասպարեզում ստեղծվեց նոր տիպի պետություն` հելլենիստական միապետություն, որը զուգորդում էր արևելյան բռնապետության  և պոլիսների ավանդույթները։

15 of 24

  « ՀԱՎԵՐԺ  ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ»        

  Ակնհայտ  իրողություն է, որ  ժամանակակից մարդու, սոցիալական խմբերի ու հասարակության լիարժեք  կենսագործունեությունը  անհնար է  առանց  մշտական տեղեկատվական  հաղորդակցման: Սակայն  ամենօրյա  տեղեկատվության սրընթաց  աճը , անհնար դարձնելով  տեղեկությունների հանգամանալից վերլուծությունը, անհատի մոտ առաջացնում է  մշտական ինֆորմացիոն սթրես: Զանգվածային հաղորդակցման միջոցները, հատկապես համացանցը, ստեղծում են«երկրորդ իրականություն», որտեղ հայտնվելով, մարդիկ կորցնում են մշակութային ինքնատիպությունը` վերածվելով անդեմ զանգված -հասարակության:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՄԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

16 of 24

«ՈՐՔԱՆ ԼԵԶՈՒ ԳԻՏԵՍ , ԱՅԴՔԱՆ ԽՈՍԻ՛Ր ՀԱՅԵՐԵՆ»

Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը առաջ է բերել սարքերին վերաբերող նոր բառեր, որոնք ավելի հեշտ ընկալվում են երիտասարդ-ների, քան մեծահասակների կողմից: Օգտագործում են ոչ միայն այնպիսի բառեր, ինչպիսիք են shopping,message, cool, look, ok, այլ նաև ստեղծում են սեփական բառային տարբերակները : Լայնորեն կիրառվում են նաև համակարգչային և տեխնիկական սարքերին վերաբերող տերմիններ, օրինակ` scanner, email և այլն:Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գոյություն ունի միայն մեկ լեզու, դա անգլերենն է: Հայերեն խոսքում ավելացել են այնպիսի արտահայտություններ , ինչպիսիք են «մեյլ ուղարկել»,«չաթ անել» և այլն : Շատ բառեր ու արտահայտություններ մենք օգտագործում ենք առանց մտածելու ` էքսպրես փոխանցում, տերմինալ, թիվի, բրիֆինգ, բրոքեր և այլն: Նույնիսկ հաղորդագրություններ գրելիս նախապատվությունը տրվում է լատինատառ ստեղնաշարին:

17 of 24

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐՆ ՈՒ ՖԻԼՄԵՐԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԵՆ»

Նույն վիճակն է նաև երաժշտության և ֆիլմերի ոլորտում:Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ երիտասարդները, պատանիները նախընտրում են դիտել և ունկնդրել «արևմտյան» արժեքներ թելադրող ֆիլմեր և երաժշտություն: Ինչը բավականին լուրջ հիմնախնդիր է . ազգային մշակույթից ու արժեքներից հեռանալու, գլոբալացվող աշխարհում ազգային դիմագիծը կորցնելու վտանգ է պարունակում:

18 of 24

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԻ ՈՒԺՆ Է, ԶԵՆՔԸ»

Գրականության ժամանակակից միտումներն ուղղված են դեպի աշխարհի ավելի գլոբալիզացված, քան տեղային և ազգային հարցերը:Գրականությունը մեր ազգային կյանքի ու հայ մարդու ձևավորողն է, ոգեշնչողն ու դաստիարակիչը, հայ մարդու բարոյական, հոգևոր -մշակութային նկարագիրը :Այսօր հայ երիտասարդները նախապատվությունը տալիս են օտար գրողներին ` չիմանալով և չճանաչելով մեր ազգային դիմագիծը կերտած հայ գրականության կարկառուն ներկայացուց իչ-ներին:

19 of 24

«ԴԱՐՁԵ΄Ք ԻՆՔՆԱՏԻՊ ԵՎ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ` ՆԱԽԸՆՏՐԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑՆ ՈՒ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ »

Հետազոտության արդյունքները ցույց տվեցին , որ մեր համայնքի սրճարանների և ռեստորանների ճաշացանկերում գերակշռող մասը օտար ծագում ունեցող կերակրատեսակներ և քաղցրավենիքներ են, իսկ հագուստը նախընտրում են ձեռք բերել տարբեր օնլայն կայքերից և խանութներից, քանի որ ավելի մատչելի են:

20 of 24

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՁԵՎԱԹՈՒՂԹ

Ձեր ազգանունը, անունը,(եթե չի ցանկանում նշել անուն , ազգանունը հարգել նրա ցանկությունը) ....................................................................................

Օր, ամիս, տարի..................................................................................

1.Ի՞նչ գիտեք գլոբալացման մասին: ………………………………….

2.Գլոբալացման գործընթացի ինչպի՞սի դրսևորումներ եք տեսնում մեր համայնքում:..................................................................................................

3.Օրվա ընթացքում ինչքա՞ն ժամանակ եք անցկացնում համացանցում: .........................................................................................................................

4.Ի՞նչ գիտեք Շիրակի խոհանոցի մասին:....................................................

5.Ի՞նչ ուտեստներ եք նախընտրում պատրաստել կամ պատվիրել: .........................................................................................................................

21 of 24

6.Նախընտրում եք ընթերցել հա՞յ, թ՞ե արտասահմանյան գրողներին: .........................................................................................................................

7.Նախընտրում եք հայկակա՞ն ֆիլմեր, թ՞ե արտասահմանյան: .........................................................................................................................

8.Հաղորդագրություններ գրելիս հայատառ ստեղնաշարից ե՞ք օգտվում, թ՞ե օտարալեզու: .........................................................................................................................

9.Հաղորդակցվելիս հաճա՞խ եք օգտագործում օտարալեզու արտահայտություններ:..................................................................................

10.Հաճա՞խ եք օնլայն գնումներ կատարում և ո՞ր երկրների արտադրանքն եք նախընտրում:.........................................................

11.Ծանո՞թ եք հայկական արտադրանքներին և ո՞րն եք հաճախ նախընտրում:...................................................................................................

22 of 24

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

10-50

23 of 24

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. https://af.attachmail.ru/cgi-bin/readmsg/5993.pdf?

2. https://af.attachmail.ru/cgi-bin/readmsg/Atoyan_240317_173717.pdf?

3. https://af.attachmail.ru/cgi-bin/readmsg/9-B-2018-2-DASAV-8.pdf?

4. https://af.attachmail.ru/cgi-bin/readmsg/%D4%B1.%D4%B3%D5%pdf?

5. https://am.civiceducation.ge/lessons/3-30

6. https://af.attachmail.ru/cgi-bin/readmsg/284.pdf?

7. https://hy.wikipedia.org/wiki/

24 of 24

ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿ