«Կայուն զարգացման նպատակներ և համայնքների տարեկան աշխատանքային պլաններ»
Սույն էլեկտրոնային ուսուցման նյութերը մշակել են Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ/EDRC) կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ցուցաբերած աջակցության շնորհիվ:
Հեղինակային խումբ՝
Գագիկ Գաբրիելյանը (Կայուն զարգացման խորհրդատու),
Լիգիա Ղազարյանը (Զարգացման ֆինանսավորման փորձագետ),
Կարինե Հարությունյանը (Զարգացման քաղաքականությունների և բյուջետավորման խորհրդատու)։
Ուղեցույցում ներկայացված մոտեցումներն ու գնահատականները հեղինակներինն են և կարող են ամբողջությամբ չարտահայտել ԳՄՀԸ-ի, ՇԶՀԳ կամ համապատասխան կառավարությունների դիրքորոշումները:
Բովանդակություն
Հապավումներ
ԿԶՆ | Կայուն զարգացման նպատակ(ներ) |
ՀՀ | Հայաստանի Հանրապետություն |
ՄԱԿ | Միավորված ազգերի կազմակերպություն |
ՄԱԶԾ | ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր |
ՏԱՊ | Տարեկան աշխատանքային պլան |
ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱՏԵՔՍՏ
ՄԱԿ-ը և նրա դերը գլոբալ զարգացման օրակարգում
ՄԱԿ-Ի գործունեության հենասյուները
Խաղաղություն և անվտանգություն
Տնտեսական զարգացում
Սոցիալական զարգացում
Մարդու իրավունքներ
Շրջակա միջավայր
Միջազգային օրենսդրություն
Մարդասիրական գործունեություն
Առողջապահություն
Հազարամյակի զարգացման նպատակները և դրանց իրականացումը
Հազարամյակի զարգացման նպատակները ՄԱԿ-ի կողմից ընդունվել են 2000 թվականին։ Դրանք 8 նպատակներ են 21 թիրախներով և 65 ցուցանիշներով, որոնք ուղղված են միջազգային զարգացմանը, ընդ որում՝ այդ նպատակների իրականացման գործընթացում զարգացած և զարգացող երկրները ունեցել են տարբեր դերակատարություն։ Զարգացող և աղքատ երկրները համաձայնել էին ներդրումներ կատարել իրենց երկրներում աղքատության կրճատման, առողջապահության եւ կրթության բարելավման համար, իսկ հարուստ ժողովուրդները խոստացել են օժանդակել օգնության, պարտքի մարման եւ արդար առևտրի միջոցով։
Հազարամյակի զարգացման նպատակները և դրանց իրականացումը
Հազարամյակի զարգացման նպատակները և դրանց իրականացումը
Հայաստանը՝ որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, ևս 2000 թվականին հավանության էր արժանացրել հազարամյակների զարգացման նպատակների իրականացումը։ 2015 թվականին մշակվել է նաև հազարամյակի զարգացման նպատակների ազգային զեկույց, որը ամփոփում է Հայաստանում հազարամյակի զարգացման նպատակների, թիրախների և ցուցանիշների իրականացման և բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքների և արդյունքների ամբողջ տեղեկատվությունը։
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/MDG%20english.pdf
ՄԱԿ-ի 2030 օրակարգը
249
ցուցանիշ
173
թիրախ
17
ԿԶՆ
Որո՞նք են ՄԱԿ-ի կայուն զարգացման երեք հիմնասյուները
Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) հակիրճ անվանումները
| |
ԿԶՆ 1․ Աղքատության վերացում | ԿԶՆ 10․ Անհավասարությունների կրճատում |
ԿԶՆ 2․ Սովի վերացում | ԿԶՆ 11․ Կայուն քաղաքներ և համայնքներ |
ԿԶՆ 3․ Ամուր առողջություն և բարեկեցություն | ԿԶՆ 12․ Պատասխանատու սպառում և արտադրություն |
ԿԶՆ 4․ Որակյալ կրթություն | ԿԶՆ 13․ Գործողություն հանուն կլիմայի |
ԿԶՆ 5․ Գենդերային հավասարություն | ԿԶՆ 14․ Կյանք ջրի տակ |
ԿԶՆ 6․ Մաքուր ջուր և սանիտարական պայմաններ | ԿԶՆ 15․ Կյանք ցամաքում |
ԿԶՆ 7․ Մաքուր և մատչելի էներգիա | ԿԶՆ 16․ Խաղաղություն, արդարադատություն և ամուր հաստատություններ |
ԿԶՆ 8․ Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ | ԿԶՆ 17․ Գործընկերություն հանուն կայուն զարգացման նպատակների |
ԿԶՆ 9․ Արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածքներ | |
Կայուն զարգացման նպատակներ (ԿԶՆ)�ՄԱԿ-ի կողմից ընդունված խորհրդանշաններ
Ինչպե՞ս են սահմանվում Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ-ները), նրանց թիրախները և ցուցանիշները
ԿԶՆ ՆՊԱՏԱԿ
ԿԶՆ ԹԻՐԱԽ
ԿԶՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Ինչպե՞ս է կառուցվում ԿԶՆ նպատակ-թիրախ-ցուցանիշ տրամաբանական կապը (ԿԶՆ 4-ի օրինակով)
ԿԶՆ ՆՊԱՏԱԿ
ԿԶՆ 4
Ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ
ԿԶՆ ԹԻՐԱԽ
ԿԶՆ 4.1 …
ԿԶՆ 4.2 Մինչև 2030 թ. ապահովել, որ բոլոր աղջիկների և տղաների համար հասանելի լինեն որակյալ վաղ մանկության զարգացման հնարավորությունները, խնամքը և նախադպրոցական կրթությունը, որպեսզի նրանք պատրաստ լինեն տարրական կրթության
ԿԶՆ 4.3 …
ԿԶՆ 4.4 …
ԿԶՆ 4.5 …
ԿԶՆ 4.6 …
ԿԶՆ 4.7 …
ԿԶՆ 4.a …
ԿԶՆ 4.b …
ԿԶՆ 4.c …
ԿԶՆ ՑՈՒՑԱՆԻՇ
ԿԶՆ 4․2․1 Մինչև 5 տարեկան երեխաների համամասնությունը, ովքեր զարգացման առումով ունեն առողջության, ուսումնառության և սոցիալ-հոգեբանական բարեկեցության բնականոն մակարդակ՝ ըստ սեռի
ԿԶՆ 4․2․2 Կազմակերպված ուսումնառությանը մասնակցության թիվը (տարրական դպրոց ընդունվելու պաշտոնական տարիքից մեկ տարի առաջ)՝ ըստ սեռի
ԿԶՆ-ների պայմանական դասակարգում ըստ ոլորտների
Մարդիկ (People)
Մոլորակ (Planet)
Բարգավաճում (Prosperity)
Խաղաղություն (Peace)
Համագործակցություն (Partnership)
Կարևոր է նկատել, որ այս բաժանումը պայմանական է։ ՄԱԿ-ի ԿԶՆ-ները միյանց հետ փոխկապակցված են․ որևէ ԿԶՆ կարող է վերաբերել մեկից ավելի ոլորտների։
Տնտեսական
Սոցիալական
ԿԶՆ-ների տարբեր դասակարգումները�Դասակարգում 2․ Ըստ ոլորտների
Բնապահպանական
Խաղաղություն և ներառականություն
Համագործակցություն
ԿԶՆ-ների տարբեր դասակարգումները�Դասակարգում 2․ Ըստ ոլորտների (շարունակություն)
ԿԶՆ-ՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Սկզբունք | Բացատրություն |
Համապարփակություն (universality) | ԿԶՆ շրջանակը համապարփակ է և վերաբերում ու պարտավորեցնում է բոլոր երկրներին՝ անկախ զարգացվածության աստիճանից կամ եկամտի մակարդակից։ |
Ոչ ոքի չանտեսել (Leave no one behind - LNOB) | ԿԶՆ-ների իրագործումից պետք է շահեն բոլորը և ԿԶՆ-ներին հասնելու համար անհրաժեշտ է ոչ ոքի դուրս չթողնել և հաշվի առնել բոլորի կարիքները, ներառյալ՝ հանրության խոցելի խմբերի և համայնքների կարիքները: |
Փոխկապվածություն եվ անբաժանելիություն (integration) | ԿԶՆ-ների շրջանակը պետք է դիտարկել որպես մի ամբողջություն և ոչ թե առանձին-առանձին իրագործելի ցանկությունների ցուցակ։ ԿԶՆ-ները փոխկապակցված են, և մեկ ոլորտում իրականացվող քաղաքականությունը ազդեցություն ունի նաև շատ այլ ոլորտների վրա։ |
Ներառականություն (inclusivity) | ԿԶՆ-ների իրականացման համար կաևոր է հանրության բոլոր հատվածների մասնակցությունը՝ անկախ սեռից, ազգությունից, ռասայից։ Միաժամանակ, կարևորվում է նաև կառավարման տարբեր օղակների մասնակցությունը՝ կառավարություններ, ՏԻՄ-եր, հասարակական կազմակերպություններ, միջազգային կազմակերպություններ։ |
Բազմաթիվ դերակատարների համագործակցություն | Համագործակցությունը էական նշանակություն ունի 2030 օրակարգի իրագործման ընթացքում՝ հաշվի առնելով, որ կառավարման բոլոր օղակները մասնակցում են դրա իրականացմանը։ |
Որո՞նք են ԿԶՆ-ների տեղայնացման առանձնահատկությունները տարբեր երկրներում
Համայնքների դերը 2030 օրակարգի իրականացման գործընթացում�
Ամփոփում
ԿԶՆ-ՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ի՞նչ է իրականացվել ԿԶՆ-ների տեղայնացման ուղղությամբ Հայաստանում
Ինչպիսի՞ն է Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման ինստիտուցիոնալ շրջանակը
ԿԶՆ-ների կատարման գործընթացի համակարգման համար Հայաստանում ստեղծվել և գործում են մի շարք կառույցներ․
Ի՞նչ դեր ունեն Հայաստանի համայնքները ԿԶՆ-ների իրականացման գործընթացում
Միջազգային գնահատականներով 2030 օրակարգի և ԿԶՆ-ների առնվազն 65%-ը անհնար է իրականացնել առանց համայնքների մասնակցության, ուստի Հայաստանում ևս համայնքների դերակատարումը 2030 օրակարգի և ԿԶՆ-ների իրականացման գործընթացում շատ կարևոր է, մասնավորապես․
65%
ԿԶՆ-ների առնվազն 65%-ը անհնար է իրականացնել առանց համայնքների մասնակցության։
Որո՞նք են համայնքների տարեկան աշխատանքային պլաններում (ՏԱՊ-երում) ԿԶՆ-ների ինտեգրման օգուտները
Ինչպե՞ս իրականացնել ՏԱՊ-երի և ԿԶՆ-ների, թիրախների և ցուցանիշների միջև կապերի հաստատում
Արդեն ընդունված և իրականացման փուլում գտնվող ՏԱՊ-ը ԿԶՆ-ների հետ կապելու համար անհրաժեշտ է վերլուծել և հստակ հասկանալ յուրաքանչյուր ծրագրի նպատակը և դրա կատարումից ակնկալվող արդյունք(ներ)ը։ Այնուհետև այդ վերլուծության հիման վրա հատկորոշվում է համապատասխան ԿԶՆ թիրախը և ցուցանիշը, որոնց հետ կապված է ծրագրին ու դրա արդյունքները։
Ինչպե՞ս իրականացնել ՏԱՊ-երի և ԿԶՆ-ների, թիրախների և ցուցանիշների միջև կապերի հաստատում
Ինչպե՞ս իրականացնել ՏԱՊ-երի և ԿԶՆ-ների, թիրախների և ցուցանիշների միջև կապերի հաստատում
Որևէ ՏԱՊ ծրագրի (միջոցառման) համար հիմնական ԿԶՆ (ԿԶՆ թիրախ) համարվում է այն ԿԶՆ-ն (թիրախը), որի իրագործմանը նպատակաուղղված է և որի իրագործմանը ազդում է (նպաստում է) տվյալ ծրագիրը (միջոցառումը)։ Դա հաճախ արտացոլվում է ծրագրի կամ միջոցառման վերջնարդյունքներում։
Ոչ հիմնական են համարվում այն ԿԶՆ-ների կամ ԿԶՆ թիրախների հետ կապը, որոնք անմիջականորեն չեն սահմանվել որպես ծրագրի(միջոցառման) շրջանակում, սակայն ծրագրի (միջոցառման) իրականացումը նպաստում է ԿԶՆ-ների կամ ԿԶՆ թիրախների կատարմանը։
ՏԱՊ-երում ԿԶՆ-ների ինտեգրման գրաֆիկական պատկեր
| |
Միջոցառում-ներ
Ծրագրի նպատակ
Ծրագրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքներ
ՏԱՊ շրջանակ
ԿԶՆ-ներ
ԿԶՆ թիրախ-ներ
ԿԶՆ ցուցանիշներ
ԿԶՆ շրջանակ
Հիմնական կապ
Ոչ հիմնական կապ
Գործնական օրինակ 1
Նախադպրոցական և արտադպրոցական կրթական ծառայությունների բարելավում
ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄ
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿ
X համայնքի երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթության հասանելիություն
ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Գործնական օրինակ 1 (շարունակություն)
ԿԶՆ ԹԻՐԱԽ | ԿԶՆ ՑՈՒՑԱՆԻՇ |
Հիմնական ԿԶՆ | |
ԿԶՆ 4.2 Մինչև 2030 թ. ապահովել, որ բոլոր աղջիկների և տղաների համար հասանելի լինեն որակյալ վաղ մանկության զարգացման հնարավորությունները, խնամքը և նախադպրոցական կրթությունը, որպեսզի նրանք պատրաստ լինեն տարրական կրթության: | ԿԶՆ 4.2.1 24-59 ամսական երեխաների մասնաբաժինը ովքեր զարգացում են ապրում առողջության, ուսման և հոգեսոցիալական բարեկեցության պայմաններում՝ ըստ սեռի: ԿԶՆ 4.2.2 Կազմակերպված ուսումնառությանը մասնակցության թիվը (տարրական դպրոց ընդունվելու տարիքից մեկ տարի առաջ)՝ ըստ սեռի: |
Ոչ հիմնական ԿԶՆ | |
ԿԶՆ 4.7 Մինչև 2030թ. ապահովել, որ բոլոր սովորողները ձեռք բերեն կայուն զարգացումը խթանելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, այդ թվում, ի թիվս այլոց, կայուն զարգացման և կայուն կենսակերպի, մարդու իրավունքների, գենդերային հավասարության, խաղաղության և բռնությունը մերժող մշակույթի խթանման, աշխարհի քաղաքացիության, ինչպես նաև մշակութային բազմազանության և կայուն զարգացման մեջ մշակույթի ունեցած ավանդը գնահատող ուսուցմամբ: | ԿԶՆ 4.7.1 Թե ինչ չափով են (i) գլոբալ քաղաքացիության կրթությունն ու (ii) կրթություն հանուն կայուն զարգացման առարկաները՝ ներառյալ գենդերային հավասարության ու մարդու իրավունքների ներգծումը բոլոր մակարդակներում ընդգրկված (ա) ազգային կրթության ռազմավարության, (բ) առարկայացանկի, (գ) ուսուցիչների վերապատրաստման, (դ) աշակերտների գնահատման մեջ: |
ԿԶՆ 10.3 Ապահովել հավասար հնարավորություններ և կրճատել արդյունքների անհավասարությունները, այլոց թվում՝ վերացնելով խտրական օրենքները, քաղաքականությունը և գործելակերպը և խթանելով պատշաճ օրենսդրության, քաղաքականություն և գործողություններ | ԿԶՆ 10.3.1 Բնակչության բաժինը, որը հաղորդել է, որ նախորդ 12 ամիսների ընթացքում անձամբ իր նկատմամբ զգացել է խտրականություն կամ ենթարկվել է ոտնձգության, որոնք արգելված են ըստ մարդու իրավունքների միջազգային օրենսդրության |
ԿԶՆ 2.1 Մինչև 2030թ. վերջ դնել սովին և բոլոր մարդկանց, մասնավորապես աղքատների և խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, ներառյալ՝ մինչև մեկ տարեկան երեխաների համարապահովել անվտանգ, սննդարար և բավարար կերակուրի մատչելիություն ողջ տարվա ընթացքում | ԿԶՆ 2.1.1 թերսնվածության տարածվածություն |
Գործնական օրինակ 1
Ջրամատակարարման արդիականացում
ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄ
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿ
Գյուղական բնակավայրերում անվտանգ և որակյալ խմելու ջրի շուրջօրյա մատակարարման ապահովում
ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Գործնական օրինակ 1 (շարունակություն)
ԿԶՆ ԹԻՐԱԽ | ԿԶՆ ՑՈՒՑԱՆԻՇ |
Հիմնական ԿԶՆ | |
ԿԶՆ 6.1 Մինչև 2030թ. հասնել անվտանգ և մատչելի խմելու ջրի համընդհանուր և հավասար հասանելիություն բոլորի համար | ԿԶՆ 6.1.1 Անվտանգ ձևով կառավարվող խմելու ջրի մատակարարման ծառայություններից օգտվող բնակչության համամասնությունը |
Ոչ հիմնական ԿԶՆ | |
ԿԶՆ 6.4 Մինչև 2030թ. էականորեն մեծացնել ջրօգտագործման արդյունավետությունը բոլոր ոլորտներում և ապահովել քաղցրահամ ջրի կայուն ջրառ և ջրամատակարարում՝ լուծելու սակավաջրության խնդիրը և էականորեն կրճատել սակավաջրությունից տառապող մարդկանց թիվը | ԿԶՆ 6.4.1 Ջրօգտագործման արդյունավետության փոփոխությունը ժամանակի ընթացքում ԿԶՆ 6.4.2 Ջրի սթրեսի մակարդակը. քաղցրահամ ջրի ջրառը որպես համամասնություն քաղցրահամ ջրի պաշարների նկատմամբ |
12.2 Մինչև 2030թ. հասնել բնական պաշարների կայուն կառավարման և արդյունավետ օգտագործման | 12.2.2 Պաշարների ներքին սպառումը, նույնը ըստ մեկ շնչի, նույնը ըստ ՀՆԱ¬ի |
1.4 Մինչև 2030թ. ապահովել, որ բոլոր տղամարդիկ և կանայք, մասնավորապես աղքատները և խոցելիները, ունենան հավասար իրավունքներ տնտեսական ռեսուրսների նկատմամբ, ինչպես նաև հիմնական ծառայությունների հասանելիություն, հողի և գույքի այլ ձևերի նկատմամբ սեփականության և վերահսկողության, ժառանգությունից և բնական պաշարներից, նոր համապատասխան տեխնոլոգիաներից և ֆինանսական ծառայություններից, այդ թվում՝ միկրոֆինանսներից օգտվելու իրավունքներ | 1.4.1 Հիմնական ծառայությունների հասանելիություն ունեցող տնային տնտեսություններում ապրող բնակչության համամասնությունը |
3.9 Մինչև 2030թ. էականորեն կրճատել վտանգավոր քիմիական նյութերի և օդի, ջրի և հողի աղտոտման և թունավորման հետևանքով մահերի և հիվանդությունների թիվը | 3.9.2 Աղտոտված ջրի, անապահով սանիտարական պայմանների ու հիգիենայի բացակայության պատճառով մահերի թիվը («Ջուր և սանիտարահիգիենիկ պայմաններ բոլորի համար» (WASH) ծառայություններին ենթակայություն) |
Ամփոփում