Խաղը մշակվել է «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի կողմից` ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ:
ՄՈԼՈՐԱԿՆ ԻՄ ՏՈՒՆՆ Է
ՕԶՈՆ և ԿԼԻՄԱ
1
2
3
4
5
6
9
8
7
1
8
7
6
5
4
3
2
9
1
8
7
6
5
4
3
2
9
Օզոն
ՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ
ԿԼԻՄԱ
www.saveozone.am
ՕԶՈՆ
Օզոնի մոլեկուլը բաղկացած է...
...թթվածնի երեք ատոմից և ունի հետևյալ քիմիական բանաձևը՝ O3:
«Օզոնային շերտ» հասկացությունը կիրառվում է պայմանականորեն, քանի որ...
...իրականում օզոնի մոլեկուլները սփռված են ողջ մթնոլորտում: Երկրի մակերևույթից 10-16 կմ բարձրության վրա գտնվող օզոնի մոլեկուլների առավել խիտ զանգվածը մթնոլորտում պայմանականորեն անվանում ե «օզոնային շերտ»:
Օզոնային շերտը գտնվում է...
...երկրի մակերևույթից 10-16 կմ բարձրության վրա:
Օզոնային շերտը կարևոր է, քանի որ...
...այն մեզ պաշտպանում է արեգակի ՈՒՄ վտանգավոր ճառագայթներից:
Ներքնոլորտային (գետնամերձ) օզոնը վնասակար է, քանի որ...
...կարող է առաջացնել սուր շնչառական հիվանդություններ: Այն վկայում է օդի աղտոտվածաության մասին:
Օզոնաքայքայիչ նյութերը օգտագործվում են...
...սառնարաններում, օդորակիչներում, ցողացիրներում, կրակմարիչներում և այլ ապրանքատեսակներում:
Օզոնային շերտը քայքայվում է, որովհետև մթնոլորտ են արտանետվում օզոնի մոլեկուլների համար վտանգավոր ...
...քլոր և բրոմ պարունկող ածխաջրածիններ: Դրանք կոչվում են օզոնաքայքայիչ նյութեր:
«Օզոնային խոռոչը» օզոնային շերտում...
...օզոնի պարունակության մասնակի կորուստն է:
1987 թվականի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության նպատակն է...
...պահպանել օզոնային շերտը՝ ողջ աշխարհում ապահովելով օզոնաքայքայիչ նյութերի փոխարինման գործընթացը:
Արդյո՞ք տեսանելի կամ շոշափելի են ՈւՄ ճառագայթները:
Ոչ: Դրանք արեգակի լույսի անտեսանելի բաղադրիչ են:
Երկինքն ամպամած լինելու դեպքում արդյո՞ք ՈւՄ ճառագայթները կհասնեն մեզ:
Այո, բայց ավելի թույլ և նվազ ինտենսիվությամբ:
Վտանգավոր են արդյո՞ք ՈւՄ ճառագայթները մարդու առողջության համար և ինչո՞ւ:
Այո, դրանք կարող են խաթարել մարդու իմունային համակարգը, առաջացնել արևահարում, կատարակտ, մաշկի ծերացում ու քաղցկեղ:
Որո՞նք են ՈՒՄ ճառագայթներից պաշտպանվելու միջոցները:
Լինել ստվերում, կրել լայնեզր գլխարկ, արևային ակնոց, մարմինը քողարկող բաց գույնի բամբակյա հագուստ, հովանոց և օգտագործել արևապաշտպան քսուք:
Երբ սեփական ստվերդ քեզանից կարճ է՝ ՈւՄ ճառագայթումն ուժե՞ղ է, թե թո՞ւյլ:
Ուժեղ է:
Օրվա ո՞ր ժամերին է ՈւՄ ճառագայթումն առավել վտանգավոր:
11:00-17:00
Ինչպիսի՞ ներգործություն ունեն ՈՒՄ ճառագայթները գյուղտնտեսության վրա:
Դրանք կարող են առաջացնել բերքատվության անկում:
Ինչպիսի՞ ներգործություն ունեն ՈՒՄ ճառագայթները ջրային միջավայրի կենդանական աշխարհի վրա:
Դրանք կարող են էապես նվազեցնել պլանկտոնի քանակությունը:
Ինչի՞ց է մեզ պաշտպանում օզոնային շերտը:
Արեգակի ուլտրամանուշակագույն վտանգավոր ճառագայթներից:
Մի քանի բնութագրիչների (ջերմաստիճան, խոնավություն, մթնոլորտային ճնշում,քամիներ, տեղումներ և այլն) ակնթարթային վիճակը կոչվում է...
...եղանակ:
Տվյալ տարածքին բնորոշ եղանակի միջինացված ցուցանիշը տևական ժամանակի (մոտ 30 տարվա) ընթացքում կոչվում է...
...կլիմա:
Որոշակի տարածքի, շրջանի կամ ամբողջ Երկիր մոլորակի եղանակային փոփոխությունը տևական ժամանակահատվածում (տասնամյակներ և ավելի) կոչվում է...
...կլիմայի փոփոխություն, որը բնորոշվում է ջերմաստիճանի թե՛ բարձրացմամբ, և թե՛ իջեցմամբ:
Ի՞նչ ընդհանուր բան կա օզոնային շերտի քայքայման և կլիմայի փոփոխության միջև:
Օզոնաքայքայիչ նյութերը միևնույն ժամանակ հանդիսանում են հզոր ջերմոցային գազեր:
Կլիմայի փոփոխության պատճառ կարող են հանդիսանալ ինչպես բնական գործոնները, այնպես էլ...
...մարդու գործունեությունը:
Հիմնական ջերմոցային գազերն են...
ջրային գոլորշիները, ածխածնի երկօքսիդը(CO2), մեթանը (CH4),
ազոտի ենթօքսիդը (N2O) և գետնամերձ օզոնը (O3):
Գազերը ստացել են «ջերմոցային» անվանումը, քանի որ դրանք...
...«ծածկոցի» պես պարուրում են Երկիրը և խոչընդոտում երկրից էներգիայի անմիջական անցումը տիեզերք՝ ստեղծելով «ջերմոցային էֆեկտ»:
Թվարկիր ոլորտներ, որոնց վրա անմիջական ազդեցություն է ունենում կլիմայի փոփոխությունը:
Կենսաբազմազանություն, գյուղատնտեսություն, առողջապահություն,
ջրային ռեսուրսներ:
Փարիզյան համաձայնագրի դրույթների համաձայն՝ գլոբալ միջին ջերմաստիճանային աճը պետք է պահել...
...մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը չգերազանցի 2 °C և ջանքեր ներդնել, որպեսզի այս ցուցանիշը հասնի 1.5 °C-ի։