ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Կազմող՝ ուսումնական հաստատության զարգացման կառավարման բաժնի մասնագետ՝ Արմինե Մարտիրոսյան
Ներդպրոցական վերահսկողությունը հետադարձ կապ է, որն իրականացվում է կառավարման գործընթացում, ըստ անհրաժեշտության, և ամփոփում է մանկավարժական համակազմի գործունեության համապատասխանությունը պլանավորված աշխատանքի արդյունքներին:
ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ. ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ
Ժամանակակից հանրակրթական դպրոցին առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ վերահսկողությունը պետք է լինի
Բազմանպատակ այսինքն՝ ուղղված է տարբեր հարցերի ուսումնասիրմանը (ուսումնադաստիարակչական, մեթոդական, գիտահետազոտական և փորձարարական գործունեություն, դպրոցի ուսումնանյութական բազայի կատարելագործում, սանիտարահիգիենիկ պահանջների կատարում, անվտանգության կանոնների պահպանում և այլն),
Բազմակողմանի՝ նշանակում է միևնույն ուղղության նկատմամբ վերահսկողության տարբեր ձևերի և մեթոդների կիրառում (ֆրոնտալ, թեմատիկ, ուսուցչի գործունեության անհատական վերահսկողություն և այլն),
Բազմաստիճան՝ միևնույն ուղղության վերահսկողությունը վարչական մարմինների տարբեր մակարդակներով (ուսուցչի աշխատանքը ուսումնական հաստատությունում վերահսկում են տնօրենը, տնօրենի տեղակալները, մեթոդական միավորումների նախագահները, ԿՊԿԼՄ):
Խոսելով վերահսկողության մասին՝ անհրաժեշտ է տարբերակել վերահսկողության տեսակները, ձևերը և մեթոդները:
ՆԴՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ԹԵՄԱՏԻԿ
ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ
ԹԵՄԱՏԻԿ
ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ
ՖՐՈՆՏԱԼ
ԿՈՄՊԼԵՔՍ
/ՀԱՄԱԼԻՐ/
ԱՆՀԱՏԱԿԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ. ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ
Վերահսկողության տեսակը որոշակի նպատակով իրականացվող վերահսկողության ձևերի համակցումն է: Վերահսկողության ձևերի առանձնահատկությունները բնորոշվում են նրանց ուղղությունների և առաջադրված խնդիրների յուրահատկություններով, ինչպես նաև վերահսկողության համար օգտագործվող միջոցներով:
Ուսումնական գործընթացում, ելնելով իրականացման նպատակներից, կարելի է առանձնացնել վերահսկողության երկու տեսակ՝ թեմատիկ և ֆրոնտալ:
Թեմատիկ վերահսկողությունը իրականացվում է ողջ ուսումնական տարվա ընթացքում համակողմանի ուսումնասիրման և կառավարման որակի մասին տեղեկություն ստանալու նպատակով (սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների աստիճանը, ուսուցչի, դասղեկի աշխատանքի որակը, Մ/Մ աշխատանքի բովանդակության համապատասխանությունը ներկայացված թեմային, ուսումնական խմբակների աշխատանքի որակը, դասերին անվտանգության կանոնների պահպանումը և այլն):
Թեմատիկ վերահսկողության արդյունքներով անցկացվում են հարցազրույցներ, խորհրդակցություններ, կատարվում են գրավոր արձանագրություններ:
ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ. ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԱՌԱՐԿԱՆԵՐԸ
Ֆրոնտալ վերահսկողությունն իրականացվում է տարին 2-3 անգամ, վերահսկվում է ողջ կատարված աշխատանքը (մեթոդական աշխատանք, ուսումնադաստիարակչական աշխատանք, արտադասարանական դաստիարակչական աշխատանք, գիտահետազոտական և փորձարարական աշխատանք և այլն) կամ ուսումնադաստիարակչական գործընթացի առանձին ուղղություններ (զուգահեռ դասարաններ,Մ/Մ, ծառայություններ) միաժամանակ և համակողմանի ստուգելու նպատակով:
Այսպես, օրինակ, եթե Մ/Մ ենթարկվում է ֆրոնտալ վերահսկողության, ստուգվում են նրա գործունեության բոլոր ոլորտները: Եթե ֆրոնտալ վերահսկողություն իրականացվում է որևէ ուսուցչի աշխատանքի նկատմամբ, ենթադրվում է նրա գործունեության բոլոր կողմերի ուսումնասիրում (որպես ուսուցիչ, դաստիարակ և այլն): Այսպիսի վերահսկողություն կարող է իրականացվել ուսուցչի ատեստավորման ժամանակ:
ՆԴՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ԸՍՏ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԵԼԱՅԻՆ
ՆԱԽՆԱԿԱՆ
ԸՆԹԱՑԻԿ
ՄԻՋԱՆԿՅԱԼ
ԱՄՓՈՓԻՉ
ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ. ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԱՌԱՐԿԱՆԵՐԸ
Վերահսկողության ձևը վերահսկողության կազմակերպման եղանակն է: Ըստ անցկացման պարբերականության՝ վերահսկողությունը կարող է լինել՝ մուտքային (կամ ելային, իրականացվում է ուսումնական տարվա սկզբին), նախնական (ամփոփիչ ստուգողական աշխատանքներից առաջ, ավարտական դասարանների քննություններից առաջ), ընթացիկ (տարվա ընթացքում թեմաների ուսումնասիրությունից հետո, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների արդյունքները), միջանկյալ (տարեվերջին փոխադրական դասարաններում), ամփոփիչ (քննությունները ավարտական դասարաններում, տարեկան աշխատանքների արդյունքները):
Վերահսկողություն իրականացնելու նպատակով հանրակրթական ուսումնական հաստատություններում կարող են կիրառվել վերահսկողության հետևյալ ձևեր՝
ՆԴՎ ՄԵԹՈԴՆԵՐ
ԴԻՏԱՐԿՈՒՄ
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ
ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ
ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ
ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ. ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ
Վերահսկողության մեթոդը առաջադրված նպատակին հասնելու համար վերահսկողության գործնական իրականացման եղանակն է: Կրթական գործունեության ուսումնասիրման համար վերահսկողության առավել արդյունավետ մեթոդներն են՝
ՆԴՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ներդպրոցական վերահսկողության ուղղություններն են կրթական գործունեության հետևյալ տեսակները՝
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
ՆԴՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ներդպրոցական վերահսկողությունը, լինելով շարունակական գործընթաց, իրականացվում է որոշակի շրջափուլերով և վերջին փուլը նրա արդյունքների ամփոփումն ու որոշումների ընդունումն է, քանի որ ներդպրոցական վերահսկողությունը ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է ուսումնադաստիարակչական գործընթացի կարգավորմանն ու կատարելագործմանը:
Այս փուլում հավաքված տեղեկատվության ամփոփումից, վերլուծությունից հետո արդյունքները քննարկվում են խորհրդակցություններում, ժողովներում կամ մեթոդմիավորման նիստերում և այդ քննարկումների հիման վրա մշակվում են հանձնարարություններ , ընդունվում են որոշումներ:
Այսինքն` արդյունքների մշակումը, ըստ էության, լինելով վերահսկողության կոնկրետ շրջանի վերջին փուլ, միաժամանակ դառնում է հետագա աշխատանքի պլանավորման հիմք:
ՆԴՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ
Դպրոցի ներքին վերահսկողության կարևորությունը թելադրում է նրա շարունակական զարգացում և կատարելագործում, ինչը նպատակային է իրականացնել երկու ուղղությամբ :
Առաջինը վերահսկողության աշխատանքի գիտամեթոդական մակարդակի բարձրացումն է .այն ենթադրում է, որ բոլոր այն աշխատողները, ում վստահված է վերահսկել ուսուցչի աշխատանքը, պիտի լիարժեքորեն տիրապետեն այդ վերահսկման մեթոդիկային, պիտի կարողանան զուգակցել բարձր պահանջկոտությունը և բարեկիրթ վերաբերմունքը, պիտի լինեն սկզբունքային, հետևողական և, բնականաբար, պիտի ունենան գիտամանկավարժական լայն մտահորիզոն:
ՆԴՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ
Երկրորդ ուղղությունը վերահսկողության և ինքնավերահսկողության զուգակցումն է: Դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքի դիտարկումը, հաշվառումն ու ստուգումը վերահսկողություն է, իսկ երբ այդ նույն խնդիրների լուծման գործում մանկավարժական համակազմն է ակտիվորեն մասնակցում, ինքնավերահսկողություն է:
Ընդ որում` ինքնավերահսկողությունը լինում է ոչ միայն մանկավարժական համակազմի, այլև յուրաքանչյուր աշխատողի աշխատանքում: Ուսուցիչն ամեն օր պլանավորում է իր դասը, հետո վերլուծում նրա ընթացքը, վերհանում առաջացած դժվարությունները, դրանց հաղթահարման ուղիներ որոնում, այսինքն`ուսուցչի ամենօրյա աշխատանքը յուրօրինակ ինքնավերահսկողություն է և մեծապես նպաստում է ուսուցման գործընթացի գիտական կազմակերպմանն ու մանկավարժական պատասխանատվության բարձրացմանը:
Կարևոր է նաև փաստել, որ հենց հմտորեն ու ճիշտ կազմակերպված ներդպրոցական վերահսկողությունն է զարգացնում աշխատողի ինքնահսկողությունը:
Այսպիսով`ուսումնադաստիարակչական գործընթացի կարևոր բաղադրիչը` ներդպրոցական վերահսկողությունը, ունի բնութագրող, վերափոխող, խթանող, ուսուցանող, զարգացնող և դաստիարակող նշանակություն, և նրա հաջող իրականացմամբ է պայմանավորված կրթական գործընթացի որակը: