Արշավի ընթացքում պահելաձևի կանոնները     (ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ)

 Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան մեր խմբին միանալը խնդրում ենք ձեզ ծանոթանալ արշավի ընթացքում պահելաձևի կանոններին:
Յուրաքանչյուր արշավից առաջ՝ կախված բարդությունից, արշավի տեսակից (օրինակ՝ լեռնագնացություն), եղանակային պայմաններից և այլն, Ձեզ կտրվի տեղեկատվություն, թե ինչ է անհրաժեշտ ձեզ հետ վերցնել և ինչպես ֆիզիկապես պատրաստվել արշավին:

Եթե արշավի մասնակիցն այս տեսակի գործունեության համար բժշկական հակացուցումներ ունի, ապա արշավին մասնակցելու որոշումը հենց ինքն է կայացնում:

Եթե Ձեզ հակացուցված են լեռնագնացությունները, երկար քայլելը, բայց Դուք այնուամենայնիվ որոշել եք մասնակցել տվյալ արշավին, ապա խմբի ղեկավարը պատասխանատվություն չի կրում ձեր առողջության հնարավոր վատթարացման համար:

1. Խստորեն հետևեք ղեկավարի հրահանգներին, իսկ անկանխատեսելի կամ էքստրեմալ իրավիճակների դեպքում տեղեկացրեք ղեկավարին և կատարեք նրա բոլոր պահանջները:
2. Ուշադրություն դարձրեք ձեր մարմնի վիճակին և ժամանակին տեղեկացրեք խմբի ղեկավարին, եթե զգում եք մրսածության, թունավորման ախտանիշներ, ջերմային կաթված և այլ վատ զգացողություններ:
3. Արշավի յուրաքանչյուր մասնակից պետք է ունենա այս արշավի համար անհրաժեշտ անձնական հանդերձանք և պարագաներ, որոնց մասնակիցը ծանոթանում է նախքան գրանցվելը։ Եթե դուք այնուամենայնիվ մոռացել եք ինչ-որ բան վերցնել, ապա պետք է տեղեկացնեք արշավի ղեկավարին արշավի մեկնարկից առաջ:
4. Նախքան ջրավազաններում՝ գետերում, լճերում, ջրամբարներում, ջրվեժներում լողալը, տեղեկացրեք արշավի ղեկավարին ձեր մտադրության մասին:
5. Դադարների ժամանակ մի առանձնացեք խմբից: Եթե հանգստանալու կարիք ունեք, տեղեկացրեք այդ մասին խմբի ղեկավարին:
6. Երթուղով շարժվելիս արշավի մասնակիցը չպետք է առաջ անցնի խմբի ղեկավարից կամ հետ մնա խմբից, ինչպես նաև առանց համաձայնության դուրս գա ուղուց:
7. Եթե կորցրել եք ճանապարհը կամ խմբից հետ եք մնացել, կանգնեք տեղում և ազդանշաններ տվեք ձայնով կամ առկա այլ հաղորդակցության միջոցներով:
8. Հետևեք հրդեհային անվտանգության կանոններին. առանց խմբի ղեկավարին զգուշացնելու կրակ մի վառեք:
9. Մի թողեք աղբ ձեր հետևից և մի վնասեք բնությունը և մշակութային հուշարձանները:
10. Ցանկացած դեպքի, պահանջի դեպքում անհապաղ տեղեկացրեք ղեկավարին:
11. Խորհուրդ չի տրվում փորձել անծանոթ հատապտուղներ, սնկեր, հոտ քաշել կամ հավաքել անհայտ ծաղիկներ. դրանք կարող են թունավոր լինել:
12. Ալկոհոլային խմիչքների օգտագործումը ամբողջ ճանապարհորդության ընթացքում խստորեն արգելվում է։
13. Ճանապարհի ներքին տեղաշարժման ընթացքում արգելվում է ծխելը մեքենայի ներսում:
14. Պահպանեք կարգապահություն խմբի ներսում, ցուցաբերեք փոխադարձ օգնություն արշավի մյուս մասնակիցների հանդեպ:

Նշում. Արշավի մասնակցի որևէ ոչ իրավաչափ վարքագծի արդյունքում (որը դրսևորվել է խմբի ղեկավարի հրահանգները չկարատարելով, ինչպես նաև չենթարկվելով ակումբի կանոններին) ակումբի/ակումբի ղեկավարի կրած բոլոր վնասները ենթակա են հատուցման ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն և կարգով։

Եթե արշավի ժամանակ եղանակային պայմանների, ինչպես նաև խմբի անդամներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով խմբի առաջընթացը կարող է վտանգավոր լինել, խմբի ղեկավարին իրավունք է վերապահվում դադարեցնել խմբի առաջընթացը և հետ վերադարձնել խումբը:

Եթե արշավականը/արշավի մասնակիցը չի կատարում խմբի ղեկավարի պահանջները կամ խախտում է վերը նշված «Արշավի ընթացքում պահելաձևի կանոնները», ղեկավարն այլևս պատասխանատվություն չի կրում տվյալ արշավականի կյանքի և առողջության համար: Ավելին, այս դեպքում ղեկավարն իրավունք ունի բացառել արշավի ընթացքում պահելաձևի կանոնները խախտած արշավի մասնակցին՝ առանց գումարի վերադարձի:

Եթե արշավը պահանջում է լեռնագնացության կամ այլնի փորձ և խմբի ղեկավարը նախօրոք տեղեկացնում է այդ մասին արշավին մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր անձանց, ապա լեռնագնացության և արշավների մասնակցելու փորձի, ինչպես նաև բժշկական հակացուցումների մասին տեղեկատվությունը թաքցնելու դեպքում նման անձը ինքն է պատասխանատու բոլոր հնարավոր բացասական հետևանքների համար:
Email *
Առաջին անգամ ե՞ք, արդյոք,  մասնակցում արշավի։ Եթե ոչ, ապա նշե՛ք, թե ինչ վայրերում եք եղել;
Հեռախոսահամար *
Անուն / Ազգանուն *
Մեկօրյա արշավի գրանցումը կարող եք չեղարկել մինչև արշավի նախորդ օրվա ժամը 13։00։ Բազմօրյա արշավների դեպքում մասնակցության ամբողջ գումարը վճարվում է գրանցման օրը: Չեղարկել կարող եք նշանակված արշավի օրվանից երեք օր շուտ։ Հակառակ դեպքում գումարը վերադարձի ենթակա չէ։
Ես ծանոթացել եմ արշավի ընթացքում պահելաձևի կանոններին և տալիս եմ իմ համաձայնությունը մասնակցելու այս արշավին
Clear selection
Մաղթում ենք Ձեզ անմոռանալի տպավորություններով լի, հաճելի արշավ։
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy