Չորրորդ մակարդակ
Օգոստոս ամսվա ֆլեշմոբ
Sign in to Google to save your progress. Learn more
Email address
Անուն *
Ազգանուն *
Դպրոց *
Դասարան *
Required
1. Աշոտը և Վիգենը 6մ երկարությամբ գերանի վրա՝ սկսած նրա մի ծայրից, սղոցով խազեր արեցին։ Սկզբում Աշոտը խազեր արեց՝ յուրաքանչյուր 50 սմ-ը մեկ։ Այնուհետև Վիգենը՝ յուրաքանչյուր 60 սմ-ը մեկ։ Քանի՞ խազ եղավ գերանի վրա։
2. Էրիկը մաթեմատիկայի սիրահար է, այդ պատճառով որոշեց իր ունեցած 5 ծառը մեկ ուղղով տնկել, այնպես որ երկու հարևան ծառերի միջև հեռավորությունները կազմեն երկրաչափական պրոգրեսիա։ Առաջին և վերջին ծառերի միջև հեռավորությունը 255մ է: Ցանկացած երկու ծառերի հեռավորությունը արտահայտվում է ամբողջ թվով: Ո՞րն է ամենափոքր հեռավորությունը, որ կարող է լինել երկու հարևան ծառերի միջև։
3. Ակվարիումում 200 ձուկ կա: Դրանց 1%-ը կապույտ է, մնացածը`դեղին: Քանի՞դեղին ձուկ պետք է հանել ակվարիումից, որպեսզի կապույտ ձկները կազմեն ակվարիումի մնացած ձկների 2%-ը:
4. Ճնճղուկը ցատկոտում է կոորդինատային ուղղի երկայնքով։ Սկսելով սկզբնակետից նա նախ ցատկեց 1 միավոր աջ, այնուհետև 1,5 միավոր ձախ, հետո 2 միավոր աջ և 2,5 միավոր ձախ և այդպես շարունակ։ Գտեք այն կետի կոորդինատը, որի վրա կլինի ճնճղուկը 2018 ցատկից հետո։
5. ABCD քառակուսու կողմի երկարությունը 2 է: E-ն և F-ը, համապատասխանաբար, AB և AD կողմերի միջնակետերն են: G-ն գտնվում է CF հատվածի վրա այնպես, որ 3CG = 2GF:  Գտեք BEG եռանկյան մակերեսը:
6. Եթե երկնիշ թիվը բաժանենք իր թվանշանների գումարին, քանորդում կստանանք 6, իսկ մնացորդում՝ 5: Եթե նույն թվանշաններով, բայց հակառակ կարգով կազմված թիվը բաժանենք իր թվանշանների գումարին, քանորդում կստանանք 4, իսկ մնացորդում՝ 3: Գտեք սկզբնական թիվը:
7. Եռանկյան կողմերը, որոնց երկարությունները բնական թվեր են, հավասար են 13, x և y։ Գտեք եռանկյան պարագիծը, եթե xy = 105։
8. Ամառային ճամբարում երեխաների 60% -ը խաղում է ֆուտբոլ, 30% - ը՝ լողում է։ Եթե հայտնի է, որ ֆուտբոլիստների 40%-ը նաև լողում է, ապա  ոչ լողորդների, ո՞ր տոկոսն է ֆուտբոլ խաղում (պատասխանը կլորոցրեք մինչև մոտակա ամբողջ թիվ):
9.  Տրված են  a, b, c և d իրական թվերը, այնպես որ |a-b|=2, |b-c|=3, |c-d|=4 : Գտեք |a-d|-ի հնարավոր արժեքների գումարը։
10. Գտեք հավանականությունը, որ խորանարդի երեք գագաթներով անցնող հարթությունը կունենա ներքին հատում խորանարդի հետ։
Առաջադրանքները կազմեցին Մանիկ Պողոսյանը և Սիրանուշ Թումանյանը:
Clear selection
Առաջարկություններ.
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy