1. Օթարին սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Օթարին, եթե վերջինի համարը 29-ն էր:
Your answer
2. Դպրոցի խոհանոցը երկարացված օրվա ճաշի համար երկուշաբթի ստացավ 16 կգ կարտոֆիլ, որից օրական 2 կգ օգտագործեց։ Շաբաթվա ո՞ր օրը կվերջանա կարտոֆիլը։
Your answer
3. Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:
Your answer
4. Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է։ Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում։
Your answer
5. Դասարան TV-ի հաղորդաշարի հերթական նկարահանումներից հետո նկարահանված նյութի տևողությունը 4 ժամ ստացվեց: Մոնտաժային աշխատանքներ իրականացնելուց հետո ստացվեց 4 հատ կես ժամանոց հաղորդում: Ի՞նչ տևողությամբ նյութ չտեղադրեցին հաղորդման տեսանյութի մեջ։
Your answer
6. Ի՞նչ թիվ պետք է լինի հարցական նշանի փոխարեն։
Your answer
7. Երրորդ դասարանի Ռազմիկը դպրոցի պարտիզպանին օգնեց էտել ծառերը։ Ծառի բարձր ճյուղերին հասնելու համար նա կանգենց 15 սանդուղք ունեցող աստիճանի մեջտեղի սանդուղքին։ Ո՞րերոդ սանդուղքին կանգնեց Ռազմիկը։
Your answer
8. Քանդակի արվեստանոցում կար 22 կգ կավ: Մարտի 25-ից սկսած՝ ճամբարականները օրական 2 կգ կավ էին օգտագործում ծաղկամաններ պատրաստելու համար։ Ամսի քանիսի՞ն կվերջանա եղած կավը, եթե ճամբարը գործում է շաբաթական 5 օր։
Your answer
9. Գտի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս մեկ թիվ․ 1, 2, 6, 24,․․․
Your answer
10. Նկարում բերված տվյալներից որոշի՛ր յուրաքանչյուր ծաղկի արժեքը։
Your answer
Առաջադրանքները կազմեցին Լուսինե Փաշայանը և Արմինե Գյոնջյանը: