Երկրորդ մակարդակ
Փետրվար ամսվա ֆլեշմոբ
Sign in to Google to save your progress. Learn more
Email address
Անուն *
Ազգանուն *
Դպրոց *
Դասարան *
Required
1. Սեդան մտապահված թվին ավելացրեց 12, ստացվածը կրկնապատկեց, արդյունքից հանեց 32 և ստացվեց 42: Ո՞ր թիվ էր մտապահել Սեդան:
2. Աղցան պատրաստելու համար օգտագործեցին 200 գրամ կարտոֆիլ, 400 գրամ եգիպտացորեն և եգիպտացորենի 1/4- ի չափով բրինձ: Քանի՞ գրամ աղցան ստացվեց:
3. Գրված են 1 2 3 4 5 6 թվերը: Օգտագործելով թվաբանական գործողությունների նշաններ և փակագծեր, առանց թվերի հերթականությունը փոխելու, կազմեք արտահայտություն, որի արժեքը լինի 121:
4. Քառակուսու պարագիծը 52 սմ է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:
5. Երևանից Սիսիան գնալու համար խումբը պետք է անցներ 252 կմ ճանապարհ: Ճանապարհի մի մասը ավտոբուսով անցան, մնացածը ոտքով, ընդ որում ավտոբուսով 2 ժամ ավելի գնացին քան ոտքով: Քանի՞ ժամ քայլեցին, եթե ավտոբուսը 1 ժամում անցնում է 60 կմ, իսկ խումբը ոտքով՝ 6 կմ:
6. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի180:
7. Եռանկյան պարագիծը 42 սմ է, ինչքան է քառակուսու մակերեսը, եթե քառակուսու կողմը եռանկյան պարագծի 1/7 մասն է:
8. Նելլիի ու Անուշի ունեցած գումարները միասին 20 000 դրամ է, Անուշինը և Սեդայինը՝ 15 000, Սեդայինը ու Նելիինը՝ 22 000: Ինչքա՞ն գումար ունի աղջիկներից յուրաքանչյուրը:
9. Ուղղանկյան մի կողմը մյուսից տարբերվում է 6 սմ-ով, կողմերից մեկը 14 սմ է: Ուղղանկյան անկյունագիծը (երկու հանդիպակաց գագաթները միացնող հատվածը) այն բաժանում է 2 հավասար եռանկյունների: Գտեք ստացված եռանկյան մակերեսը:
10. Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է: Գտեք այդ թվերի արտադրյալը:
Առաջադրանքները կազմեց Զարինե Փանյանը:
Clear selection
Առաջարկություններ.
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy