Ներողություն հայցելը հայկական լեզվամշակույթում
Հարգելի՛ հարցվող, հարցման նպատակն է պարզել ներողություն հայցելու դերն ու կարևորությունը, ինչպես նաև հիմնական արտահայտչամիջոցները հայկական լեզվամշակույթում: Հարցումն անանուն է: Կանխավ շնորհակալություն Ձեր անկեղծության և հարցմանը տրամադրած յուրաքանչյուր վայրկյանի համար:
Նշեք ՁԵր սեռը: *
Նշեք ՁԵր տարիքը: *
Նշեք ՁԵր բնակության վայրը: *
Նշեք ՁԵր կրթությունը: *
1. Որքա՞ն կարևոր է ներողության դերը հայկական մշակույթում: *
Գրեթե կարևորություն չունի:
Չափազանց կարևոր է:
2. Հայկական լեզվամշակույթում ինչպե՞ս է ընկալվում ներողություն խնդրելու երևույթը. *
3. Հայկական իրականությունում կանա՞յք, թե՞ տղամարդիկ են ավելի շատ ներողություն խնդրում: *
Կարող եք ընտրել ընտրել մի քանի տարբերակ:
Required
4. Որքա՞ն հաճախ եք կիրառում ներողության հայցում արտահայտող բառեր Ձեր ամենօրյա խոսքում: *
Չնչին հաճախակա- նությամբ
Բավականին հաճախ
5. Արդյո՞ք ներողության հայցումը կախում ունի այնպիսի չափորոշիչներից, ինչպիսիք են տարիքը, սեռը, կրթությունը, պաշտոնը, անձի հեղինակությունը և այլն. *
Ոչ, նման չափորոշիչներն այնքան էլ կարևոր չեն:
Այո, այն մեծապես կախում ունի նման չափորոշիչներից:
6. Որո՞նք են ամենահաճախակի կիրառություն ունեցող ներողության հայցում արտահայտող բանաձևերը. *
Կարող եք ընտրել մի քանի տարբերակ:
Required
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
Օգնեք պարզել՝ արդյոք հայկական միջավայրում հանդիպող ներքոնշյալ իրավիճակներում ներողություն են խնդրում, բացատրություններ և արդարացումներ են ներկայացնում, փոխհատուցում առաջարկում (եթե նյութական վնաս է պատճառվել), նախահարձակ են լինում մեղադրական խոսքով, թե բոլորովին այլ խոսքային կամ ոչ խոսքային վարքագիծ են դրսևորում:
ԻՐԱՎԻՃԱԿ 1 - Դուք տնօրեն եք: Նիստի ժամանակ խստորեն հանդիմանում եք գործավարուհուն, քանի որ Ձեզ թվում է, թե սխալ թղթապանակ է նա Ձեզ տվել: Հետո նկատում եք, որ սխալվել եք: Ի՞նչ կասեք նրան. *
ԻՐԱՎԻՃԱԿ 2 - Ձեր տնօրենը Ձեզ խնդրում է օգնել կարգավորելու նոութբուքի մի քանի ծրագրեր: Աշխատելու ընթացում Դուք պատահաբար սուրճը թափում եք նոութբուքի վրա: Ինչպիսի՞ն կլինի Ձեր արձագանքը. *
ԻՐԱՎԻՃԱԿ 3 - Դուք կորցրել եք գիրքը, որը վերցրել էիք Ձեր դասախոսից: Ինչպիսի՞ն կլինի Ձեր արձագանքը, երբ դասախոսը խնդրի, որ այն վերադարձնեք. *
ԻՐԱՎԻՃԱԿ 4 - Ձեր գործընկերոջ հետ ճաշում եք ռեստորանում: Անզգուշաբար շրջում եք գինու բաժակը, և գինին ցայտում է նրա վերնաշապիկին: Ի՞նչ կասեք նրան. *
ԻՐԱՎԻՃԱԿ 5 - Ընկերական հավաքույթի ժամանակ շոշափում եք Ձեր ամենամտերիմ ընկերոջ համար ցավոտ և միևնույն ժամանակ վիրավորական թեմա: Հետո հասկանում եք, որ սխալ եք վարվել: Իրավիճակը շտկելու համար ի՞նչ կասեք նրան. *
ԻՐԱՎԻՃԱԿ 6 - Խաչմերուկում լուսացույցին չեք հետևում և հարվածում եք դիմացի մեքենային: Մեքենային մեծ վնաս է հասցվել, բայց ուղևորներից ոչ մեկը չի տուժել: Ի՞նչ կասեք վարորդին. *
ԻՐԱՎԻՃԱԿ 7 - Գրախանութում գրքերից մեկը թերթելուց պատահաբար պատռում եք էջը: Աշխատակիցը նկատում է և Ձեզ մոտենում: Ի՞նչ կասեք նրան. *
ԻՐԱՎԻՃԱԿ 8 - Թատրոնում եք և հանկարծ մի քանի անգամ փռշտում եք՝ գրավելով Ձեզ շրջապատող մարդկանց ուշադրությունը: Ինչպե՞ս կվարվեք այս իրավիճակում: *
ԻՐԱՎԻՃԱԿ 9 - Խանութի մուտքին Ձեզ է բախվում ներս մտնող ինչ-որ հաճախորդ, Ձեր ձեռքից ընկնում են ապրանքի տոպրակները: Նա ներողություն է խնդրում: Ինչպիսի՞ն կլինի Ձեր արձագանքը. *
ԻՐԱՎԻՃԱԿ 10 - Կարճ ժամանակով Ձեր ընկերը վերցրել է Ձեր մեքենան: Երբ այն վերադարձնում է, նկատում եք, որ դիմապակին վնասված է: Ձեր ընկերը ներողություն է խնդրում: Ինչպե՞ս կարձագանքեք Դուք. *
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Additional Terms