Առաջին մակարդակ ․Մայիսի ֆլեշմոբ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1.Դասասենյակում 30 սովորող կար։ Բերեցին 15 հատ «թզուկ» պաղպաղակ և 20 հատ «էսկիմո» պաղպաղակ։ Սովորողները բոլոր պաղպաղակները կերան։ Բոլոր սովորողները պաղպաղակ կերան։ Դասարանում կային «բկլիկներ», որ կերան եկուական պաղպաղակ։ Քանի՞ «բկլիկ» կար դասարանում:
2. Արամը ծառից բալ էր քաղում։ Քաղածներից մի հատը ուտում էր, երկու հատը գցում տոպրակի մեջ։ Վերջում տոպրակում կար 30 բալ։ Ծառից քանի՞ բալ քաղեց Արամը:
3. Աննան իր ծննդյան տարեդարձին ստացավ 23 փուչիկ։ Փուչիկները կարմիր, կապույտ, կանաչ էին։ Հաջորդ օրը կապույտ փուչիկներից երկուսը պայթեցին։ Մյուս օրը կանաչ փուչիկներից երեքը պայթեցին։ Դրանից հետո տարբեր գույնի փուչիկները հավասարվեցին։ Քանի՞ կապույտ փուչիկ էր ստացել Աննան։
4.Երկրորդ և երրորդ դասարանների 14 սովորող ծառերը ջրելու համար 30 դույլ ջուր կրեցին։ Ամեն մի երկրորդ դասարանցի երկու դույլ ջուր տարավ։ Ամեն մի երրորդ դասարանցի տարավ երեք դույլ ջուր։ Քանի՞ երկրորդ դասարանցի մասնակցեց աշխատանքին։
5.Աննան պատրաստում է միանման կոմպոտներ։Նա ամեն մի բանկայի մեջ գցում են չոս ծիրան և հինգ բալ։ Քանի՞ ծիրան է պետք․ եթե ունենք 25 բալ։
6. Տնկիներ գնելու համար Անին ուներ 4000 դրամ։ Մեծ տնկին արժեր 1000 դրամ, իսկ փոքրը՝500 դրամ։ Տարբեր չափերի ամենաշատը քանի՞ տնկի կարող էր գնել Անին այդ գումարով:
7. Երեսուն սովորող կանգնած էին մեկ շարքով։ Շարքի սկզբում տղա էր կանգնած, իսկ շարքի վերջում երեք տղա էր կանգնած։ Աղջիկներից ամեն մեկի երկու հարևանները տղաներ էին։Ամենաշատը քանի՞ աղջիկ կար շարքում։
8.Աննան  ու Մարին ունեն յուրաքանչյուրը 16 կոնֆետ։Աննան որոշեց սկզբում ուտել 4 կոնֆետ այնուհետև մնացածի կեսը, իսկ Մարին սկզբում կերավ կոնֆետի կեսը, այնուհետև մնացածից՝ 4-ը։ Պարզել, թե ՞ ով ավելի շատ կոնֆետ կերավ։
9. Ջոկատում կար 8 տղա և 14  աղջիկ:  Ջոկատի կեսը մասնակցեց մաթեմատիկայի ֆլեշմոբին։ Աղջիկներից ամենաքիչը քանի՞սը մասնակցեց ֆլեշմոբին։ 
10.Աննան և Միքայելը սկսեցին այբուբենը կրկնել սկզբից՝ ըստ տառերի հերթականությամբ․սկզբում Աննան կարդում էր մեկ տառ,իսկ Միքայելը՝ երկու,այնուհետև Աննան երեք տառ, իսկ Միքայելը ՝ չորս։Վերջում քանի՞ տառ մնաց կարդալու Աննային։
Խնդիրներն ընտրեցին Կարինե Խառատյանը և Լիանա Ռոզիկյանը։
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy