Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբ
2-3 դասարաններ
Sign in to Google to save your progress. Learn more
Էլեկտրոնային հասցե *
Անուն, ազգանուն *
Դպրոց, դասարան *
1․ Բարձր և ցածր բառերը իրար հակառակ զույգեր են։ Եթե փափուկ, բութ, լայն, սուր, կարճ, կոշտ, երկար բառերը նույն սկզբունքով խմբավորենք, ապա բառերից մեկը դուրս կմնա։ Ո՞րն է այդ բառը։

2․Քաջ, կտրիճ, համարձակ, կտրիչ, անվախ բառերից չորսը նույն «ընտանիքից» են: Ո՞ր բառն է «խորթ» և ինչո՞ւ։

3.Գտի՛ր Ներսես  Շնորհալու հանելուկի պատասխանը:

Տուն է սպիտակ, լայնատարած,

Սև հավիկներ մեջը թառած,

Խոսում են ու զրույց անում՝

Մարդու նման լեզու առած։

4․Արինան ունի վեց գնդիկ, որոնց վրա գրված է մեկական տառ՝  կ, ր, մ,  ձ, հ: Արմանն ունի խորանարդիկներ,  բոլորի վրա գրված է ա տառը: Քույր ու եղբայր  խառնեցին գնդիկները և օգտագործելով բոլոր գնդիկները ու մի քանի խորանարդիկ՝ կազմեցին հնարավոր ամենաերկար բառը: Քանի՞ տառանի է ստացված բառը:

5․Անգետիկը կազմել է  Հ. Թումանյանի հեքիաթների հետևյալ ցանկը. «Պոչատ աքլորը», «Կացին թագավորը», «Անխելք մարդը», «Սուտլիկ ձուկը», «Անբան Նազարը», «Ոսկու կարասը», «Չախչախ որսկանը», «Խոսող աղվեսը», «Անհաղթ ախպերը», «Կիկոսի մահը», «Քաջ Հուռին»: Վերականգնի՛ր հեքիաթների վերնագրերը։

6․Ո՞ր բառն է իր ներսում հնարամտորեն «թաքցրել»  բզեզ, մոծակ, մրջյուն, մեղու, ծղրիդ  միջատներից կազմված խումբը։

7․Խառնագրերից մեկը չի «ուղղվում»: Ո՞ր տարբերակն է «անուղղելի»:

 Լագդ, կադրա,  քմտի, րիդո, քերձ։

8․ Տրված  հատվածից փորձի՛ր գուշակել երգի վերնագիրը։ 

Ճաշիկ, դու պաղի, Սարակ դու քաղի:

 

9․ Զատկական ասիկներ հիշի՛ր և մուտքագրի՛ր։

10․ Պատմիր՝ ինչպես տոնեցիք Զատիկը։
Առաջադրանքները կազմեց Ազնիվ Մանուկյանը։  
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy