Երկրորդ մակարդակ
Անուն, ազգանուն *
Your answer
Էլեկտրոնային հասցե *
Your answer
Դպրոց *
Your answer
Դասարան *
1. Գինեգործ Արտակ Ռշտունին խաղողից ստացած 420լ գինուց ցուցահանդես-վաճառքին վաճառեց 6 անգամ ավելի շատ գինի, քան մնաց պահեստում։ Որքա՞ն դրամ նա վաստակեց, եթե 5լ գինին արժե 5000 դրամ։
Your answer
2. Եթե մտապահած թիվը փոքրացնենք 5 անգամ, ստացածին ավելացնենք 10, արդյունքը բաժանենք 4-ի և ստացածը մեծացնենք 16-ով, կստանանք 21։ Ո՞րն է մտապահած թիվը։
Your answer
3. Գրքի էջերը համարակալելու համար սկսենք մեկից: Պետք եղավ 2775 թվանշան: Քանի՞ էջ ուներ գիրքը։
Your answer
4. Մի պարոն իր ընկերոջը ցույց տվեց մի դիմանկար և ասաց. «Ես քույր և եղբայր չունեմ, բայց նկարում պատկերված մարդու հայրը իմ հոր տղան է»։ Ո՞վ է պատկերված նկարում։
Your answer
5. Օլգան մտապահել է եռանիշ թիվ, որից 7 հանելու դեպքում ստացածը կբաժանվի 7-ի, 9-ը հանելու դեպքում՝ 9-ի, 11 հանելու դեպքում՝ 11-ի։ Ո՞րն է Օլգայի մտապահած թիվը։
Your answer
6. Տատիկն իր 10 թոռնիկների համար պատրաստեց տորթ։ Տատիկը չգիտի, թե իր քանի թոռնիկը կայցելի իրեն՝ 3, 5, 6, թե՞ 10 ։ Քանի՞ մասի պետք է բաժանել տորթը, որպեսզի յուրաքանչյուրին հասնի հավասար քանակությամբ, և ոչ մի կտոր չավելանա։
Your answer
7. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 66 սմ է։ Գտեք գծագրում պատկերված քառանկյան պարագիծը, որը կազմված է երկու այդպիսի եռանկյուններից։
Your answer
8. Այգեպան Հովհաննեսը իր հողակտորը վաճառեց: Այդ գումարով նա պատրաստվում էր ապրել 7 տարի, սակայն 5 տարում ծախսեց, որովհետև ամեն տարի նախատեսվածից 486 դոլար ավելի էր ծախսում։ Հողակտորը նա ի՞նչ գնով էր վաճառել։
Your answer
9. Ինը վագոնանոց էլեկտրագնացքը Դավթի մոտով անցավ 12 վայրկյանում։ Գտեք գնացքի արագությունը, եթե ամեն վագոնի երկարությունը 16մ էր։
Your answer
10. Հաշվեք գծագրում բերված եռանկյան մակերեսը, եթե փոքրիկ քառակուսու մակերեսը հավասար է 1:
Your answer
Խնդիրները կազմեց Շողիկ Զեյնալյանը:
Առաջարկություններ
Your answer
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy