Չորրորդ  մակարդակ
Սեպտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան
Clear selection
Դպրոց
Clear selection
Էլեկտրոնային հասցե *
1.Դիցուք m, n-ը բնական թվեր են: Հաշվեք m+n արտահայտության թվային արժեքը, եթե՝  
Captionless Image
2. Լիլիթից պահանջվում է 18 րոպե, որպեսզի նա լրացուցիչ օղակների օգնությամբ երեք կարճ շղթայից ստանա երկար շղթա։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի նրանից նույն եղանակով վեց կարճ շղթայից մեկ երկար շղթա ստանալու համար։
3. Գտեք այն բնական թվերի քանակը, որոնց քառակուսիները և խորանարդները պարունակում են նույն քանակով թվանշաններ:
4. Տրված է ABCD ուղղանկյունը, որը բաժանված է ABKO, KMPO, MCDP ուղղանկյունների, որոնց մակերեսներն են համապատասխանաբար x^2+1, 15 և x^2+3x+2,  իսկ BM և OD կողմերը համապատասխանաբար հավասար են` 2x-1 և 2x+1-ի, տես նկարը: Գտեք x-ը։
Captionless Image
5. Որոշ եռանիշ թվեր ունեն հետևյալ հատկությունը. եթե հեռացնենք առաջին նիշը, կստանանք լրիվ քառակուսի,  եթե հեռացնենք վերջին նիշը, դարձյալ կստանանք լրիվ քառակուսի: Ինչի՞ է հավասար բոլոր այդպիսի թվերի գումարը:
6.Գտեք այն բնական x թիվը, որը բավարարում է նշված  հավասարմանը. 6^x+8^x+15^x=9^x+10^x+12^x
7. Տղան ունի аսմ և (a +1)սմ կողերով երկու խորանարդ։ Մեծ խորանարդը ամբողջովին լցված է ջրով, իսկ փոքրը դատարկ է։  Տղան մեծ խորանարդից ջուր լցրեց փոքրի մեջ՝ մինչև վերջինի լիքը լցվելը։ Արդյունքում մեծ խորանարդում մնաց 217  խորանարդ սանտիմետր ջուր։ Քանի՞  խորանարդ սանտիմետր ջուր է լցվել փոքր խորանարդի մեջ։
8. Տանգո պարի երեկոյին ներկա էր 50-ից ոչ ավել մարդ:  Երեկոյի մի պահի պարում էին տղամարդկանց ¾ մասը և կանանց՝ 4/5 մասը։ Քանի՞ մարդ էր պարում այդ պահին:

9. Ունենք 18 քարտ, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված է մեկ թիվ՝ չորս կամ հինգ։ Բոլոր քարտերի վրա գրված թվերի գումարը բաժանվում է 17-ի։ Քանի՞ քարտի վրա է գրված 4 թիվը։

10. Տրված է 12սմ  տրամագծով կիսաշրջան: Գտեք  կապույտով ներկված պատկերի մակերեսը, π-ն ընդունելով 3, եթե АB աղեղը տրոհված է  հինգ հավասար աղեղների, տես նկարը։
Captionless Image
Առաջարկություն
Խնդիրները կազմեց Արշակ Մարտիրոսյանը։
Չորրորդ մակարդակի պատասխանատու՝ Թաթուլ Շահնազարյան
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy