Բնագիտության ֆլեշմոբ 2024
3 մակարդակ (մարտ)
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Անուն, ազգանուն
Դպրոց
Դասարան
Առաջադրանք 1․ Հեղուկները լողում են և սուզվում․

Հեղուկները նույնպես կարող են մնալ ջրի երեսին կամ իջնել ներքև։ Դա կախված է խտություն կոչվող մեծությունից: Փոքր խտությամբ նյութը ավելի քիչ կշիռ ունի, քան նույն ծավալով ավելի մեծ խտությամբ մեկ այլ նյութ։ Որևէ առարկա կամ հեղուկ կմնա իրենից ավելի մեծ խտություն ունեցող հեղուկի մակերևույթին:

Անհրաժեշտ են՝ գունավոր ջուր, օշարակ, բուսայուղ, լողալու համար առարկաների խումբ, մեծ տարա։

Փորձի ընթացքը և նկարագրությունը․

ա/ Զգուշությամբ օշարակը լցրո՛ւ տարայի մեջ մեկ քառորդ չափով: (Հուշում․ ավելի հեշտ կլցնես՝ օգտագործելով գդալի հակառակ կողմը):

բ/ Դանդաղորեն տարայի մեջ լցրո՛ւ նույնչափ բուսայուղ, այնուհետև ավելացրու նույնչափ գունավորված ջուր:

գ/ Երեք տեսակի հեղուկները բաժանվում են առանձին շերտերի և լողում մեկը մյուսի վրա։ Այժմ ավելացրո՛ւ լողալու համար նախատեսված առարկաները։

Պատրաստի´ր տեսանյութ, որտեղ լինեն փորձի ընթացքի նկարագրությունը, մեկնաբանությունը, բացատրությունը և եզրակացությունը։

Առաջադրանք 2․ Հեղուկները խառնվո՞ւմ են, թե ոչ․

Որոշ հեղուկներ հեշտ է գունավորել, մյուսները՝ ոչ։ Տե՛ս, թե ինչպե՞ս է բուսայուղը դիմադրում, երբ փորձում ես երանգավորել սննդի գունանյութով։ Սա նշանակում է՝ բուսայուղը «չի թողնում», որ գունանյութը խառնվի իրեն։ Պարզի՛ր, թե ի՞նչ է կատարվում գունանյութի հետ, երբ փորձում ենք խառնել ջրին։

Անհրաժեշտ նյութեր՝ սննդային գունանյութ, հեղուկաչափ, գդալ, կաթոցիկ, ջուր, բուսայուղ։

Փորձի ընթացքը և նկարագրությունը․

ա/ Հեղուկաչափի մեջ լցրո՛ւ ջուր և մի փոքր բուսայուղ ավելացրո՛ւ: Երկու առանձին շերտեր են առաջանում, քանի որ բուսայուղն ու ջուրը չեն խառնվում:

բ/ Զգուշորեն մի քանի կաթիլ գունանյութ ավելացրո՛ւ հեղուկաչափի մեջ: Կաթիլները լողում են բուսայուղի մեջ:

գ/ Գդալով փորձի՛ր կաթիլները հրել ջրի մեջ։ Ջրում հայտնվելուն պես ի՞նչ է կատարվում հեղուկները խառնվո՞ւմ են, թե՞ ոչ։

Ուշադրություն! Այս փորձի կատարման ընթացքում մենք կօգտագործենք բաց կրակ։ Զգույշ եղեք և պահպանեք անվտանգության կանոնները:
Առաջադրանք 3․ Պայքարի’ր կրակի դեմ․

Վառի՛ր մի մոմ և առանց փչելու կամ բոցին դիպչելու, ասես հրաշքով, հանգցրո՛ւ: Սա հնարավոր է, որովհետև իրերն այրվում են, երբ թթվածին են ստանում օդից։ Ընդհատի՛ր թթվածնի մատակարարումը, և կրակը կմարի:

Անհրաժեշտ են՝ լուցկի, մոմ, քացախ, գդալ, ապակե աման, պլաստիլին, սոդա։

Փորձի ընթացքը՝

· Պլաստիլինի օգնությամբ ամրացրո՛ւ մոմը ամանի հատակին;

· Սոդան լցրո՛ւ մոմի շուրջը;

· Մեծերից մեկի օգնությամբ վառի՛ր մոմը լուցկիով;

· Ավելացրո՛ւ մի քիչ քացախ։ Սոդան սկսում է փրփրել;

· Հանգիստ սպասի՛ր։ Հանկարծ չգիտես ինչու, կրակը մարում է;

· Փորձի՛ր նորից վառել մոմը։ Դա անհնարին է:

Ներկայացրու և մեկնաբանիր թե ի՞ նչ է կատարվում և ինչպիսի՞ դիտարկումներ ունեցար փորձը կատարելու ընթացքում։ Քացախը և սոդան ին՞չ խոչընդոտ են առաջացնում։

Առաջադրանք 4․ «Ջերմուկ»․

«Ջերմուկ» հանքային ջրում լուծված աղերի գումարային պարունակությունը (ընդհանուր հանքայնացումը) հավասար է 4,1 գ/դմ3 ։

Քանի՞ գրամ լուծված աղեր են պարունակում 200մլ տարողությամբ մեկ բաժակ «Ջերմուկում»:

Առաջադրանքը կազմեց Վարսենիկ Գրիգորյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy