Տեղական և միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված համաժողով Վանաձորում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում նոյեմբերի 22-ին, ժամը 10։00-17։00-ն Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպում է տեղական և միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված համաժողով:
Համաժողովի նպատակն է.
• զարգացնել տեղական և միջազգային երիտասարդական համագործակցությունը,
• խթանել երիտասարդների շարժունությունը,
• բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը տեղական և միջազգային ծրագրերի վերաբերյալ:

Համաժողովը կվարեն ոլորտի լավագույն փորձագետները:

Համաժողովի թեմաներն են՝
1) Հայաստանում «Էրազմուս+ Երիտասատդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոն, գործունեությունը, իրականացվող ծրագրերը,
Փորձագետ՝ Արթուր Նաջարյան
2) Բաց երիտասարդական աշխատանքը Հայաստանում,
Փորձագետ՝ Գայանե Առաքելյան
3) Երիտասարդական պետական քաղաքականություն, երիտասարդական ծրագրեր,
Փորձագետ՝ Արեգ Թադևոսյան
4) Տեղական (համայնքային) երիտասարդական քաղաքականություն,
Փորձագետ՝ Արփինե Հակոբյան:

Համաժողովին կմասնակցեն նաև հյուրեր միջազգային կազմակերպություններից:

Համաժողովի մասնակիցների կողմից ներկայացված առաջարկները փորձագետների և համակարգողների կողմից կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որոնք հաշվի կառնվեն նախարարության հետագա ծրագրերի մշակման ընթացքում:

Մասնակցության պայմանները՝
Համաժողովին կարող են մասնակիցել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորի և հարակից համայնքների երիտասարդները, ինչպես նաև երիտասարդների հետ աշխատող մարդիկ (երիտասարդական աշխատող) և երիտասարդական ոլորտի փորձագետները։

Համաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2019 թվականի նոյեմբերի 18-ը լրացնեն գրանցման թերթիկը։
Email address *
Անուն, ազգանուն *
Your answer
Համայնք *
Հեռախոսահամար *
Your answer
Տարիք *
Your answer
Կառույց
եթե հանդիսանում եք որևէ կազմակերպության աշխատակից, կամավոր կամ անդամ, ապա նշեք կառույցի անունը և ձեր դերը
Your answer
Կրթական հաստատություն
եթե հանդիսանում եք որևէ կրթական հաստատության ուսանող/աշակերտ, ապա նշեք հաստատության անվանումը և ձեր կուրսը/բաժինը/դասարանը
Your answer
Ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել այս համաժողովին *
Նշեք, թե ինչո՞ւ եք հետաքրքրված համաժողովով և թե ի՞նչպես կարող եք նպաստել համաժողովի կայացմանը։
Your answer
Ո՞ր թեմայով քննարկմանը կցանկանաք մասնակցել *
Required
Այլ
Your answer
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy