Երկրորդ մակարդակ
Հուլիս ամսվա ֆլեշմոբ
Sign in to Google to save your progress. Learn more
Email address
Անուն *
Ազգանուն *
Դպրոց *
Դասարան *
Required
1. Ճամփորդական վրանը գետնին ամրացնում են մետաղե ձողիկների միջոցով: Վրանի հիմքը ուղղանկյունաձև է, և հիմքի յուրաքանչյուր կողմը ամրացնելու համար պետք է երեք ձողիկ: Ամենաքիչը քանի՞ ձողիկ անհրաժեշտ կլինի վրանը ամրացնելու համար:
2. Սուրենը և Գայանեն միաժամանակ սկսում են հաշվել: Սուրենը սկսում է մեկից և հաշվում է հինգ քայլով՝ 1, 6, 11, . . . , իսկ Գայանեն՝ երեսուներեքից և հաշվում երեք քայլով՝ 33, 36, 39. . . : Ո՞ր թիվը նրանք կարտասանեն միաժամանակ:
Captionless Image
3. Եթե  Դավիթը 3 տետր գնի, նրա մոտ 110 դրամ կմնա, իսկ եթե 9 այդպիսի տետր ուզենա գնել, 70 դրամ կպակասի։ Դավիթը քանի՞ դրամ ունի։
4. Շունը հետապնդում է աղվեսին: Նրանց միջև հեռավորությունը 30 մ է։ Շան մեկ ոստյունը 2 մ է, աղվեսինը՝ 1 մ։ Այնքան ժամանակում, երբ աղվեսն անում է 3 ոստյուն, շունն անում է 2 ոստյուն։ Որքա՞ն ճանապարհ կանցնի շունը, մինչև հասնի  աղվեսին։
5. Գյուղացին առաջին օրը վաճառեց իր ունեցած կարտոֆիլի կեսը և էլի մեկ պարկ: Երկրորդ օրը վաճառեց մնացածի կեսը և էլի երկու պարկ: Երրորդ օրը վաճառեց մնացած երեք պարկը: Գյուղացին քանի՞ պարկ կարտոֆիլ ուներ սկզբում:
6. Հինգ պաղպաղակի ընդհանուր գինը 600 դրամով ավելի է երեք պաղպաղակի ընդհանուր գնից: Քանի՞ դրամ արժի մեկ պաղպաղակը:
7. Ավտոմեքենան 100կմ անցնելու համար ծախսում է 10լ բենզին: Լիցքավորեց 70 լիտր բեզին և անցավ 450կմ: Քանի՞ լիտր բենզին մնաց բաքում:
8. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է,   երկրորդ անդամը՝ 3, և սկսած երրորդ անդամից, յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդ երկու անդամների գումարին: Գրիր այդ հաջորդականության հինգերորդ անդամը:
9. Թվային ժամացույցը ունի չորս պատուհան՝ առաջին երկուսը ժամը ցույց տալու համար, երկրորդ երկուսը՝ րոպեները: Օրվա ընթացքում ամենամեծը ի՞նչ քառանիշ թիվ ցույց կտա այդ ժամացույցը:
10. Ճամբարականները կանգնած են մեկ շարքով: Շարքում կա տասը տղա: Ամենաքիչը քանի՞ աղջիկ պետք է լինի շարքում, եթե հայտնի է, որ տղաների ոչ մի զույգ իրար կողք չեն կանգնած:
Captionless Image
Առաջադրանքները կազմեց Գևորգ Հակոբյանը:
Clear selection
Առաջարկություններ.
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy