Մենք ուզում ենք լսել Ձեր կարծիքը (Armenian)
Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը՝ Կալիֆորնիայի Պաշտպանության և շահերի ներկայացման համակարգը, հասարակական կազմակերպություն է, որը պաշտպանում, կրթում, հետազոտում և վիճարկում է՝ հաշմանդամություն ունեցող կալիֆորնիացիների իրավունքները պաշտպանելու և առաջ մղելու համար: Մենք պատկերացնում ենք մի աշխարհ, որը չունի խոչընդոտներ, ներառական է ու բազմազան և արժևորում է յուրաքանչյուր անհատի ու նրա ձայնը: Այս աշխարհում հաշմանդամություն ունեցող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ և հնարավորություններ, վայելում են նույն հարգանքը, ունեն նույն ընտրությունը, անկախ ու ազատ են անհանդուրժողական վերաբերմունքից, անտարբերությունից ու խտրականությունից:

Մենք կցանկանայինք իմանալ ձեր կարծիքը, քանի որ մենք վերանայում և փոփոխում ենք մեր աշխատանքի առաջնահերթությունները հաջորդ հինգ տարիների համար: Խնդրում ենք հայտնել մեզ՝ արդյոք դուք համաձայն եք, որ մեր ընթացիկ ծրագրում ներառված աշխատանքները կարևոր են, և արդյոք կան հաշմանդամությանն առնչվող այլ խնդիրներ, որոնց լուծմամբ կցանկանայիք, որ մենք զբաղվենք: Իրավական պաշտպանության ծառայությունների 2018-2022թթ. ծրագրում նկարագրված մեր ընթացիկ նպատակներին ու խնդիրներին կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://www.disabilityrightsca.org/what-we-do/strategic-plan

Պատասխանելով ստորև նշված հարցերին՝ դուք կարող եք հայտնել մեզ, թե ինչն է կարևոր: Եթե ձեզ անհրաժեշտ է օգնություն, խնդրում ենք զանգահարել (800) 776-5746 հեռախոսահամարով և ասել «Ես ունեմ հարցման հետ կապված օգնության կարիք»:


Ձեր կարծիքը կարող եք հայտնել մինչև ամենաուշը 12 ապրիլի, 2019 թ

1. Որո՞նք են հաշմանդամություն ունեցող անձանց ամենամեծ խնդիրներն այսօր:
Your answer
2. Ո՞ն է ամենակարևոր հարցը, որի ուղղությամբ Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը պետք է աշխատի հաջորդ տարի:
Your answer
3. Ի՞նչն է ձեզ ամենաշատն անհանգստացնում այն ամենից, ինչն ազդում է հաշմանդամություն ունեցող անձանց վրա:
Your answer
4. DRC-ի ո՞ր ծառայություններն են ձեզ համար ամենակարևորը: Կա՞ն նոր կամ այլ ծառայություններ, որոնք մենք պետք է տրամադրենք:
Your answer
Next
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service