«Վիքիդասընթաց ուսուցիչների համար» գրանցման հայտ
Վիքիմեդիա Հայաստանը մարտի 21-29-ը Ծաղկաձորում կազմակերպում է Վիքիպեդիայի դասընթաց ուսուցիչների համար։ Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսուցիչներին Վիքիմեդիա հարթակներին և այդ հարթակների միջոցով նորարական կրթության հնարավորություններին։
Դասընթացին կարող են մասնակցել ինչպես Հայերեն Վիքիպեդիայի խմբագրման փորձ ունեցող ուսուցիչներ, այնպես էլ նորեկներ։
Նորեկ ուսուցիչների մասնակցության գլխավոր պայմանը հայտում նշված ցանկից որևէ հոդված թարգմանելն է, Հայերեն Վիքիպեդիայում գրանցվելը և տեղադրելը։
Ծաղկաձորյան վիքիդասընթացի ընթացքում մասնակիցները կխորացնեն իրենց գիտելիքները Վիքիպեդիայի խմբագրման կանոնների և գործիքների վերաբերյալ, փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ, ինչպես նաև կծանոթանան դասապրոցեսում վիքիհարթակներն օգտագործելու հնարավորություններին։
Հանգստյան տանը կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է Վիքիմեդիա Հայաստանը։
Դասընթացից հետո ակնկալվում է, որ մասնակիցները կշարունակեն հարստացնել Հայերեն Վիքիպեդիան և վիքիխմբագրումը կինտեգրեն իրենց դասապրոցեսում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 12-ն է։