Մայրենիի օգոստոսյան ֆլեշմոբ
2-3-րդ դասարաններ 
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Դպրոց *
Դասարաններ *
Էլեկտրոնային հասցե 

1.       Բառերի տառերը խառնվել են, դասավորի՛ր։

 Դլենֆի, կձու, ձշնուկա, կոփ, ածվոստղ, րկաի, թոտուուկն, դումազե

2.Եթե ջնջես կրկնվող տառերը, մնացած տառերով կենդանիների մի խմբի անվանում կստանաս:


3. Վանկերը վերադասավորելով՝ ստացի՛ր «գունավոր» ծովերի անուններ:

 Կար, դե, տակ, միր, սպի, ղին, սև

4. Քանի՞ ծովային կենդանու անուն կգտնես վերջակետ, բազկաթոռ, մանրադիտակ, շնաձուկ, կաշեփոկ (բացատրություն՝ կաշվից պատրաստված պարան, գոտի) բառաշարքում՝ տառերը չտեղաշարժելով: Ընտրի՛ր ճիշտ պատասխանը։

Ա. 2 Բ. 6 Գ. 5 Դ. 4 Ե. 3

5. Յուրաքանչյուր քայլում բառի մեջ փոխելով մեկ տառ՝ ծով-ից ստացի՛ր նավ:

6. Կարո՞ղ ես բացատրել ծովը ծնկներից է  դարձվածքը։

7. Գտի՛ր կրկնվող բառը։ Մեկ բառ էլ դո՛ւ կազմիր այդ բառով։

Ծովառյուծ

Ծովաստղիկ

Ծովային

Ծովակալ

8. Պատասխանի տարբերակներից որո՞ւմ տառերը ճիշտ հերթականությամբ դասավորելու դեպքում չես ստանա օվկիանոսի անուն:

Ա. նկահդնակ  Բ. ղաղխա Գ. ռյսաուցլա Դ. տլանատնայ Ե. կիաօվոնս

9. Համացանցից գտի՛ր մի քանի փաստ ծովային ամենաբարի կենդանու մասին, լրացրո՛ւ պատասխանի դաշտում։ Աշխատանքը կարող ես կատարել մեծերի օգնությամբ, եթե դժվարանում ես։

10. Շարունակի՛ր։

Փոքրիկ տղան խաղում էր ծովափի դեղին ավազներով։ Նա ուներ  բահ և դույլ, որոնցով ավազե ամրոց էր կառուցում։ Հանկարծ բահը դեմ առավ ինչ-որ կոշտ բանի․․․

 

Առաջադրանքները կազմեց Լուսինե Գասպարյանը։

 

Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy