Չորրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. 1. Հնգանիշ թիվն անվանենք հետաքրքիր, եթե դրա բոլոր թվանշանները տարբեր են, և a=b+c+d+e: Քանի՞ հետաքրքիր հնգանիշ թիվ գոյություն ունի:
Captionless Image
2. Արկղում կան գնդակներ: Յուրաքանչյուր գնդակի վրա գրված է մեկական բնական թիվ: Բոլոր թվերը տարբեր են: Գնդակներից 30-ի վրա գրված է 6-ի բազմապատիկ թիվ, 20-ի վրա՝ 7-ի բազմապատիկ թիվ, իսկ 10-ի վրա՝ 42-ի բազմապատիկ թիվ: Առնվազն քանի՞ գնդակ կա արկղում:
3. Ռոբին Հուդը երեք անգամ նետահարում է, և բոլոր նետերը դիպչում են թիրախին (տես նկարը): Ընդամենը քանի՞ տարբերակ կա միավորների գումար վաստակելու։
Captionless Image
4. AB-ն նկարում պատկերված շրջանագծերից փոքրի տրամագիծն է, իսկ մեծի O կենտրոնը փոքր շրջանագծի վրա է: Մեծ շրջանագծի շառավիղը R է: Որքա՞ն է ներկված մասի մակերեսը:
Captionless Image
5. Տրված է երկու թվաբանական պրոգրեսիա՝ 5,20,35,… և 35,61,87, … : Բնական թվերի քանի՞ թվաբանական պրոգրեսիա կա, որտեղ այդ երկու հաջորդականություններից յուրաքանչյուրը ենթահաջորդականություն է:
6. A վայրից դեպի B վայր դուրս եկավ բեռնատար մեքենան: Միաժամանակ B-ից A շարժվեց մարդատար մեքենան: Բեռնատարը 1 ժամ հետո հանդիպեց մարդատարին և ևս 1,5 ժամ հետո հասավ B վայր: Որքա՞ն ժամանակ ծախսեց մարդատար մեքենան B-ից A ճանապարհին:
7. Եթե երկնիշ թվին գումարենք նույն թվանշաններով կազմված թիվ՝ հակառակ դասավորությամբ, կստանանք լրիվ քառակուսի: Գտեք այս պայմանին բավարարող երկնիշ թվերի քանակը:
8. Պապիկը իր 33 թոռներին և ծոռներին բաժանեց 180 խաղալիք այնպես, որ յուրաքանչյուր ծոռ ստացավ մեկ խաղալիքով ավելի, քան յուրաքանչյուր թոռ: Քանի՞ թոռ և քանի՞ ծոռ ունի պապիկը, եթե հայտնի է, որ բոլոր ծոռները ստացան այնքան խաղալիք, որքան բոլոր թոռները:
9. Նարեկը գրեց բոլոր եռանիշ թվերը և յուրաքանչյուր թվի համար գտավ դրա թվանշանների արտադրյալը: Դրանից հետո տղան գտավ բոլոր ստացված արտադրյալների գումարը: Արդյունքում ի՞նչ թիվ ստացավ Նարեկը:
10. Օլիմպիադայի մասնակիցներից հինգը դարձան հաղթողներ՝ հավաքելով 15, 14 կամ 13 միավոր և համապատասխանաբար գրավելով առաջին, երկրորդ և երրորդ տեղերը: Քանի՞ մասնակից գրավեց երկրորդ տեղը, եթե հինգը միասին հավաքել են 69 միավոր:
Խնդիրները ընտրեց Թաթուլ Շահնազարյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy