Հետաքրքիր տեղեկություն բակտերիաների մասին․Նավթային աղտոտվածությունը վերացնելու նպատակով օգտագործվում են հատուկ բիոտեխնոլոգիական միջոցներ։ Երբ նավթը լցվում է ծովի մեջ, հատուկ ինքնաթիռներով բակտերիաներ են շաղ տալիս (մարինոբակտերիաներ, պսևդոմոնադներ), որ վերջիններս ուտեն նավթը և փրկեն կենդանական ու բուսական աշխարհը։ Ջրի մեջ հայտնվելուն պես նրանք անմիջապես սկսում են իրենց աշխատանքը՝ յուղը բաժանելով անվտանգ բաղադրիչների։
Նշենք նաև, որ նավթի աղտոտվածությունը բնական էկոհամակարգերի վրա մարդածին ազդեցության ամենատարածված և վտանգավոր դրսևորումներից է: Տարբեր պատճառներով տարեկան 2-ից 10 մլն տոննա նավթ է մտնում գետերի, լճերի և Համաշխարհային օվկիանոսի ջրեր։ Տիեզերքից նկարահանված կադրերն արձանագրել են, որ օվկիանոսի մակերեսի գրեթե 30%-ն արդեն ծածկված է նավթային թաղանթով։