«Հաղորդակցումը որպես անձի ակտիվացման և համայնքի զարգացման հիմք». Մասնակցության հայտ
Եթե ցանկանում ես զարգացնել ինքնաներկայացման, արդյունավետ համագործակցության հմտությունները՝ միջանձնային փոխհարաբերությունների ամրապնդման համար և հաստատել սոցիալական նոր կապեր, ապա սիրով հրավիրում ենք քեզ մասնակցելու «Հաղորդակցումը որպես անձի ակտիվացման և համայնքի զարգացման հիմք» դասընթացին:

Դասընթացի թեմաներն են`
- Ինքնաներկայացման հմտությունների ձևավորում,
- Հաղորդակցման գործընթացն ու էությունը,
- Տեղեկատվության փոխանցման գործընթացը,
- Միջանձնային հարաբերությունների ձևավորում. կապերի ամրապնդում,
- Հույզերի և կոնֆլիկտային իրավիճակների ազդեցությունը հաղորդակցման գործընթացում և դրանց կառավարում,
- Թիմային աշխատանք և երիտասարդական մասնակցություն:

Դասընթացին կարող են մասնակցել Արմավիրի և Կոտայքի մարզերի 16-30 տարեկան երիտասարդները:

Կոտայքում դասընթացը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը՝ 11:00-17:00-ը, Չարենցավան քաղաքում, իսկ Արմավիրում՝ դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 11:00-17:00-ը, Մեծամոր քաղաքում:

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել կից ներկայացված հայտը:

Ստացված հայտերի ամփոփումից հետո ընտրված մասնակիցները կստանան էլ-նամակ՝ դասընթացի մանարամասն օրակարգով և նկարագրությամբ:

Կազմակերպիչները չեն հոգում տրանսպորտային ծախսերը:

Սիրով սպասում ենք բոլորին:

«Հաղորդակցումը որպես անձի ակտիվացման և համայնքի զարգացման հիմք» ծրագիրը իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական աշխատողների վերապատրաստում» ծրագրի շրջանակում, «Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպություն», «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն», «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ների համագործակցությամբ և «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի աջակցությամբ:

Անուն, ազգանուն *
Your answer
Մարզ/համայնք *
Your answer
Տարիք *
Your answer
Էլ. փոստի հասցե *
Your answer
Հեռախոսահամար *
Your answer
Ինչո՞վ եք զբաղվում (աշխատանք, կրթություն և այլն): *
Your answer
Ինչու՞ եք ցանկանում մասնակցել դասընթացին:
Your answer
Ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել դասընթացի արդյունքում ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները:
Your answer
Որտե՞ղ եք ցանկանում մասնակցել դասընթացին: *
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Additional Terms