🚀 «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատորը մեկնարկում է
Եթե 18–25 տարեկան ես և ապրում ես Հայաստանի որևէ մարզում, ապա սա քո հնարավորությունն է ստանալ գիտելիք, փորձ, մենթորություն ու վերջում նաև դրամաշնորհ՝ քո գաղափարը իրականություն դարձնելու համար։
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ծրագիրը նպատակ ունի աջակցել երիտասարդներին ստեղծել համերաշխ ու սոցիալապես պատասխանատու ձեռնարկություններ։
👉 Ինչ կստանաս ծրագրից․
80 ժամ գործնական դասընթացներ ոլորտի լավագույն մասնագետների հետ,
Արհեստական բանականության գործիքների կիրառություն քո բիզնեսում,
Անհատական և խմբային մենթորություն՝ բիզնես պլանի, վաճառքի, ֆինանսների ու բիզնես պրոդուկտի փորձարկման համար,
Այցեր հաջողված սոցիալական ձեռնարկություններ և կապեր ոլորտի փորձագետների հետ
30+ նորարարական գործիքներ, մշակված հայաստանյան և միջազգային կազմակերպությունների կողմից,
Դրամաշնորհային աջակցություն լավագույն թիմերին՝ իրենց նախագծերը գործարկելու համար,
Շարունակական աջակցություն ծրագրի ավարտից հետո։
📌 Առաջին փուլում ընտրված երիտասարդները կմասնակցեն «ՍՁ ներածություն» կողմնորոշման 2-օրյա դասընթացին։ Դրա արդյունքներով կընտրվեն 8–12 թիմեր, որոնք կանցնեն 4–6 ամիս տևող խորացված ինկուբացիոն ճանապարհ։
💡 Վերջում լավագույն թիմերը կստանան դրամաշնորհ՝ իրենց գաղափարները համայնքներում կյանքի կոչելու համար։