Աշխատանքի տոնավաճառ Արցախի մեր հայրենակիցների համար։
Հոկտեմբերի 31-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում մեր հայրենակիցները հնարավորություն կունենան գտնել նոր աշխատանք Հայաստանի մի շարք առաջատար ընկերություններում։ Artsakh Career Expo֊ում տարբեր ընկերություններ կներկայացնեն իրենց հնարավոր թափուր հաստիքները և կծանոթացնեն ընկերության գործունեությանը։
Մենք ստեղծել ենք Artsakh Career Expo֊ն որպես կամուրջ, որի շնորհիվ կկարողանանք օգնել արցախցիներին հնարավորին չափ արագ գտնել նոր աշխատանք։
Հիմա, ավելի քան երբևէ, մենք ունենք իրար կարիքը: