Տեսահոլովակի մրցույթ
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը «Հաշտարարն ամենուր» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Լավագույն տեսահոլովակի մրցույթ»:

Մրցույթի շրջանակներում պետք է նկարահանել կարճ խաղարկային տեսահոլովակ «Ե՞րբ կարող եմ դիմել Հաշտարարին» վերնագրով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեությանը կարող եք ծանոթանալ` այցելելով www.fsm.am կայք:

Մրցույթին կարող են մասնակցել 12-18 տարեկան աշակերտները:

Մրցույթին մասնակցելու համար պետք է`
1. Նկարահանել կարճ տեսահոլովակ հեռախոսով, տեսախցիկով կամ այլ սարքի միջոցով
2. Վերբեռնել այն որևէ առցանց վիդեո կայք կամ հավելված (օրինակ՝ Youtube, TikTok, Vimeo և այլն)
3. Ուղարկել  հոլովակը` լրացնելով համառոտ առցանց հայտադիմումը:

Տեսահոլովակի տեխնիկական պահանջներ`
Տեսահոլովակի տևողությունը պետք է լինի 30 վայրկյանից 2 րոպե:
Այն պետք է վերբեռնված լինի որևէ առցանց վիդեո կայք կամ հավելված (օրինակ՝ Youtube, Vimeo, TikTok և այլն):
Տեսահոլովակի լեզուն պետք է լինի հայերեն:
Տեսաhոլովակը չպետք է պարունակի որևէ ֆինանսական կազմակերպության գովազդ:
Յուրաքանչյուր մասնակից մրցույթին կարող է ներկայացնել միայն 1 հոլովակ:

Հոլովակները կարող եք ուղարկել մինչև սույն թվականի հուլիսի 15-ը, ժամը 23:59-ը:

Տեսահոլովակների գնահատումը և հաղթողների ընտրությունն իրականացվելու է մրցույթի շրջանակներում ստեղծված հանձնաժողովի կողմից: Որոշումը կայացվելու է արտահայտված գաղափարի պարզության, Հաշտարարի գրասենյակի գործունեության վերաբերյալ տեղեկացվածության և հոլովակում ստեղծագործ մոտեցում ցուցաբերելու հիման վրա: Որոշման բողոքարկումն անհնար է:

Երեք լավագույն տեսահոլովակների հեղինակներին տրամադրվելու են մրցանակներ, իսկ տեսահոլովակները տեղադրվելու են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կայքում և Facebook սոցիալական ցանցի էջում:

Մանրամասների համար կարող եք՝

զանգահարել +37460 701111 հեռախոսահամարին
ուղարկել նամակ info@fsm.am էլ. փոստի հասցեին

Sign in to Google to save your progress. Learn more
Անուն Ազգանուն *
Տարիք *
Էլ. փոստի հասցե *
Հեռախոսահամար *
Բնակավայր *
Տեսահոլովակի հղումը *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service - Privacy Policy

Does this form look suspicious? Report