Բնագիտության ֆլեշմոբ 2024
3 մակարդակ (փետրվար)
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Անուն, ազգանուն
Դպրոց
Դասարան
Առաջադրանք 1․ Վայելելով սահադաշտում սահելու հաճույքը, հետաքրքիր է, թե ինչո՞ւ չմուշկները լավ սահում են սառույցի վրա, իսկ ապակու վրա, որի մակերևույթն ավելի ողորկ է, չմուշկներով սահելն անհնար է:
Captionless Image
Առաջադրանք 2․ Տղան պատկերել է ճնճղուկին, մի անգամ ամռանը, մյուս անգամ՝ ձմռանը։ Ո՞ր պատկերն է նկարված ձմռանը։ Պատասխանը հիմնավորիր։
Captionless Image
Առաջադրանք 3․ Երբ սենյակում ջերմաստիճանը 20°C է, մենք հարմարավետ ենք զգում։ Բայց երբ նույն ջերմաստիճանի ջուրն ենք մտնում, բավականին ցուրտ ենք զգում։ Ինչո՞ւ։
Առաջադրանք 4․ Ինչի՞ համար են օգտագործվում կրկակի (երկշերտ) ապակեպատ պատուհանները: Արդյո՞ք սենյակը ավելի կտաքանա ձմռանը, եթե շրջանակների միջև տարածությունը զգալիորեն մեծանա:
Captionless Image
Առաջադրանք 5․ Ո՞ր կաթսայի մեջ դրված հեղուկն ավելի արագ կսառչի, երբ սառույցով լի ամանը դնենք կաթսայի տակ, թե՞ կաթսայի վրա։ Պատասխանը հիմնավորեք։
Captionless Image
Փորձարարական առաջադրանքներ․
Ուշադրություն. Այս փորձի ժամանակ մենք կօգտագործենք բաց կրակ։ Զգույշ եղեք և խնդրեք մեծահասակներին օգնել ձեզ:

6․ Փորձարարական առաջադրանք.

Ցանկացած նյութ կարող է հալվել կամ այրվել: Ամեն ինչ կախված է այրման ջերմաստիճանից: Օրինակ, մոմի բոցը 1000 °C աստիճանից բարձր ջերմաստիճան ունի: Իհարկե, նման բոցը հեշտությամբ կհալեցնի փուչիկը: Իսկ ինչպե՞ս կարելի է մոմով փուչիկը տաքացնել առանց նրան պայթեցնելու:

Անհրաժեշտ նյութեր՝  փուչիկ, մոմ, լուցկի, ջուր։

Փորձի նկարագրությունը և ընթացքը. Փուչիկի ներսում մի փոքր ջուր լցնել (չփչված վիճակում): Փչել փուչիկը, բայց ոչ մինչև վերջ և կապել այն։ Վառել մոմը և փուչիկը զգուշությամբ մոտեցնել մոմին այնպես, որ կրակը դիպչի փուչիկի պատերին։ Բացատրեք փորձի արդյունքը։

7․ Փորձարարական առաջադրանք.

Փորձանոթի մեջ ջուր լցրեք, իսկ հատակին` ցանցի տակ, դրեք մի քանի կտոր սառույցի կտորներ։ Ջուրը վերևից տաքացրեք: Ինչ եք կարծում, կհալվե՞ն արդյոք սառույցի կտորները։ Նախքան փորձը կատարելը առաջադրեք ձեր վարկածը։ Դիտարկեք, թե ի՞նչ է տեղի ունենում, հետևություններ արեք և բացատրեք փորձի արդյունքը։

Պատրաստի´ր տեսանյութ, որտեղ լինեն փորձերի ընթացքի նկարագրությունը, մեկնաբանությունը, եզրակացությունը։

Captionless Image

8․ Գործնական առաջադրանք․

Պատրաստի՛ր թերմոս։

Փորձիր տանը կամ դպրոցում պատրաստել թերմոս քո ձեռքերով, ամենապարզ ձեռքի տակ եղած առօրյա կենցաղային ամենօրյա օգտագործման պարագաներով և նյութերով։

Հարցեր․

ա/Ինչո՞ւ է թերմոսում գտնվող տաք ջուրը ժամանակի ընթացքում  սառչում։

բ/ Ի՞նչ հեղուկ կարելի է պահել թերմոսում՝ տա՞ք, թե՞ սառը։ Հիմնավորեք պատասխանը։

Առաջադրանքը կազմեց Նունե Թեմուրյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy