Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբ
6-8-րդ դասարաններ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն
Դպրոց, դասարան
Էլ․ հասցե

1․ Գտի՛ր թաքնված բառը․

Կյանք (գրաբարյան ձևերից) + հոդակապ + խոսք (հոմանիշ) + վերջածանց

2․ Վանկերը միացրո՛ւ և հնարավորին շատ բառեր կազմի՛ր։

Հա, դե, րա, դա, սա, վա, ղա, սե, րուն, յին, սան, տուն, րան, տա, գա, ղան։

3․ Բացատրի՛ր դարձվածքները։

Աբրահամի գառ, Ադամի տարի, Նոյի ագռավ, Դանթեի դժոխք, Շահ Աբբասի թոռ։

4. Յուրաքանչյուր շարքում գտի՛ր ավելորդ բառը: Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Ա) Ապահով, ապակի, ապերջանիկ, ապառաժ

Բ) Դժոխք, դժնի, դժբախտ, դժվար

5․ Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:
Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:
Շահ ունենա սիրտը կնվիրի այս տղան:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:

6. Գտի՛ր հոմանիշ առած-ասացվածքները։

Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։
Ով աշխատի, նա կուտի։
Աշխատանքը ոսկի է։
Նմանն զնմանին գտանէ։
Աջով տուր, որ ձախով վերցնես։
Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա։
Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։
Աշխարհն աշխատավորինն է։
Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։
Աստված տվողին է տալիս։

7․ Մեկնաբանի՛ր նկարը և վարնագրի՛ր։

Նկար

8. Կարդա՛ արևմտահայերեն առակը և գրի՛ր, թե ինչ որոշում կայացրեց Խիկար իմաստունը (կարող ես արևելահայերեն գրել, ինչպես նաև  չմոռանաս կետադրել)։ Հիմնավորի՛ր գրածդ։

 Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար իմաստունին քով.

- Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
- Դու՛ն խօսիր,- կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
- Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
- Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,-կը դիմէ երկրորդին։
- Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
- Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,- կը դիմէ իմաստունը երրորդին։
- Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար իմաստուն կ՚ըսէ.

9. Կարդա՛ առակը և ընտրի՛ր առակին համապատասխան միտքը։

 Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

- Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

- Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Տարբերակներ
Clear selection
10․  Պատմություն հորինի՛ր, որն ավարտվի այսպես՝
Մարդուն ոչ թե խոսքով են ճանաչում, այլ՝ գործով։
Առաջադրանքները կազմեց Արևիկ Ներսիսյանը։
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy