«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք: Կարճաժամկետ դիտորդների նախնական գրանցում ԱԺ արտահերթ ընտրությունների համար

Հայտերի ընդունումը դիտորդների վերապատրաստումը կատարվում է ընթացիկ կերպով մինչև թափուր տեղերի համալրումը, սակայն հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018թ. նոյեմբերի 20-ը՝ ժ․ 23:59:
Հավաքագրումը անցկացվում են ՀՀ բոլոր մարզերում:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է դիտորդներ՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ դեկտեմբերի 9-ին, Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Աշխատանքների համար նախատեսվող փոխհատուցումը կազմում է 15 000 դրամ:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հետ համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն, սակայն կանչը բաց է բոլորի համար: Նախատեսվում է բոլոր դիտորդների պարտադիր երկօրյա վերապատրաստում Ձեր մարզում/քաղաքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ 077342268, 032272268 հեռախոսահամարներով կամ գրել independentobserverarm@gmail.com էլ. փոստի հասցեին: Կոնտակտային անձեր՝ Անտոն Իվչենկո, Արփի Հովհաննիսյան:


Next
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of HCAV. Report Abuse - Terms of Service