Երրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Գիտնականները արեգակնային համակարգից դուրս հայտնաբերել են նոր մոլորակ, որն ունի դդմի տեսք: Արբանյակներ իջեցնելով Դդմի մոլորակի վրա՝ պարզել են, որ այնտեղ ջրի փոխարեն խողովակներում դդմի հյութ է հոսում, իսկ մի տեղացու օրական դդմահյութի ընդունման չափաբաժինը 180 լիտր է: Պարզիր, թե 4 մուտք և 5 հարկ ունեցող շենքում ապրող դդումցիները 1 վայրկյանում որքան դդմահյութ են օգտագործում: Ընդ որում յուրաքանչյուր հարկում կա 3 բնակարան, իսկ յուրաքանչյուր բնակարանում՝ 4 բնակիչ:
2. Ո՞րն է այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 41-ի, իսկ 39-ի բաժանվելիս՝ առաջանում է 24 մնացորդ:
3. 25 դդումն արժե այնքան հազար դրամ, որքան դդում կարող ենք գնել 1000 դրամով: Քանի՞ դդում կարելի է գնել 3000 դրամով:
4. Հարթության վրա տրված են չորս ուղիղ, և ցանկացած հինգերորդ ուղիղ հատում է կա՛մ դրանցից երկուսը, կա՛մ չորս ուղիղները: Տրված ուղիղներից քանի՞սն են միմյանց զուգահեռ:
5. Զբոսաշրջիկն իր ուղեկցողին խնդրեց պարզել՝ ստախո՞ս, թե՞ ճշտախոս է հեռվում կանգնած մարդը: Ուղեկցողը վերադարձավ և պատասխանեց՝ «Ասում է, որ ճշտախոս է»: Ստախոս է, թե՞ ճշտախոս է ուղեկցողը:
6. Եռանկյան և քառակուսու պարագծերը հավասար են: Որքա՞ն կլինի հնգանկյան պարագիծը, եթե քառակուսու կողմը 4սմ է:
Captionless Image
7. 4 խոհարարը 4 ժամում պատրաստում է 4 ղափամա: Քանի՞ ժամում 36 խոհարարը կպատրաստի 36 ղափամա: Խոհարարներից յուրաքանչյուրը իր ջեռոցն ունի:
8. Խանութում կար 300 կգ դդում: Առաջին օրը վաճառվեց դդումի 30%-ը և էլի 10կգ, երկրորդ օրը՝ առաջին օրվա ընթացքում վաճառվածի 45%-ը և էլի 5կգ, երրորդ օրը՝ մնացածի 40%-ը և էլի 20կգ, չորրորդ օրը՝ առաջին և երրորդ օրերի ընթացքում վաճառվածի 20%-ը և էլի 4կգ: Քանի՞ կիլոգրամ դդում վաճառվեց խանութում առաջին, երկրորդ, երրորդ, և չորրորդ օրերի ընթացքում:
9. Կարմիր գլխարկը և նրա մայրը միևնույն ժամանակ դուրս եկան տնից և ուղևորվեցին տատի տուն: Կարմիր գլխարկը իր նոր հեծանվով էր և շարժվում էր 16կմ/ժ արագությամբ, իսկ նրա մայրը մոտոցիկլետ էր վարում 40 կմ/ժ արագությամբ: Շարժումը սկսելուց քանի՞ ժամ անց նրանց միջև հեռավորությունը կլինի 84կմ:
10. ABCD քառակուսու BC կողմի վրա ընտրված է կամայական М կետը, իսկ DC կողմի վրա՝ K-ն այնպես, որ <AMK=<AMB: Հաշվե՛ք MAK անկյան մեծությունը::
Խնդիրները կազմեց Լուսինե Ներսեսյանը
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy