Գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, լինելով Հայաստանում գիտական լրագրության նախաձեռնողը, հայտարարում է գիտական լրագրության ոլորտի լրագրողների համար հերթական մրցույթը։
Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը և խրախուսել այդ ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր 2019թ.-ի ընթացքում լուսաբանել են Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը կամ հրապարակել են աստղագիտությանը վերաբերող նյութեր։
Մրցանակներ տրվելու են 3 անվանակարգում` լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդվածի կամ հոդվածաշարի մրցանակ, լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութի մրցանակ (կարճամետրաժ ֆիլմեր, հաղորդաշարեր, առցանց ձայնա/տեսա նյութեր և այլ), ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրողի մրցանակ։ Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է դրամական մրցանակ` 70,000 ՀՀ դրամ։

Ուշադրություն` դիտարկվելու են միայն հեղինակային աշխատանքներ(ներ)ը։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 10․12․2019։
Անուն, ազգանուն *
Լրատվամիջոց *
Պաշտոն *
Էլ. հասցե *
Հեռախոսահամար *
Հրապարակված նյութի հղում(ներ) *
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy