Բնագիտության ֆլեշմոբ 2024
3 մակարդակ (մայիս)
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Անուն, ազգանուն
Դպրոց
Դասարան
Առաջադրանք 1․ Կգոլորշիանա՞ արդյոք բաժակի մեջ լցված ջուրը, եթե այն տաք սենյակից տեղափոխվի մեկ այլ սենյակ, որտեղ ջերմաստիճանը 0°C է։
Առաջադրանք 2․ Գետում լողալուց հետո ջրից դուրս գալիս մենք սառնություն ենք զգում։ Ինչո՞ւ։
Առաջադրանք 3․ Սեղանին դրված մկրատն ու մատիտը նույն ջերմաստիճանն ունեն: Իսկ ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ շոշափելիս մկրատը մատիտից ավելի սառն է թվում։
Առաջադրանք 4․ Եթե բոլոր մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից (մոլեկուլներ, ատոմներ), այդ դեպքում ինչո՞ւ պինդ կամ հեղուկ մարմինները չեն բաժանվում (քանդվում) միմյանցից առանձին մոլեկուլների, հեռանում միմյանցից և ցրվում տարածության մեջ: Ի՞նչն է ստիպում նրանց կպչել միմյանց «կպած» մնալ, չէ՞ որ մոլեկուլները բաժանված են միմյանցից որոշակի տարածություններով և և գտնվում են անընդհատ քաոսային շարժման մեջ:
5․ Փորձարարական առաջադրանք․

5. ա/ Կաթոցիկից մեկական կաթիլ ջուր, սպիրտ, բուսայուղ և օծանելիքի 1-2 կաթիլ կաթեցրեք ափսեի վրա՝ չխառնելով հեղուկները միմյանց։ Հետևեք, թե ո՞ր կաթիլն է առաջինը գոլորշիանում, որը վերջինը: Չափեք ժամանակը, որն անհրաժեշտ է դրանց գոլորշիացման համար:

բ/ Ձեռքի վրա մեկական կաթիլ սպիրտ և ջուր կաթերեք, իրարից մի փոքր հեռու։ Ի՞նչ զգացողություն եք ունենում, ո՞ր դեպքում եք սառնություն զգում և ինչո՞ւ։

6․ Փորձ․

Վերցրեք միանգամյա օգտագործման ներարկիչը (առանց ասեղի) և մոտավորապես կեսը լցրեք տաք ջրով: Մատով կիպ սեղմեք և փակեք ներարկիչի բաց ծայրը: Դանդաղ դուրս քաշեք մխոցը և դիտեք, թե ինչպե՞ս է ջուրը եռում (տես նկարը): Բացատրե՛ք դիտարկվող երևույթը։

Ուշադրություն․ Զգույշ եղեք տաք ջրի հետ աշխատելիս:

Captionless Image
7․ Փորձ․
Վերցրեք 2 թղթի կտոր կիպ մոտեցրեք իրար և փորձեք կպցնել դրանք միմյանց։ Կտեսնեք, որ դրանք հնարավոր չէ առանց սոսնձի կպցնել։ Նույնը կատարեք թրջելով թղթի շերտը կամ շերտերը ջրով, փորձեք նույնը թրջելով շերտերից մեկը ջրով մյուսը բուսայուղով; Թղթի փոխարեն այս նույն փորձը կատարեք նաև ապակու կտորներով։ Փորձեք բացատրել փորձի արդյունքը։
Captionless Image
Տեսանկարահանի՛ր փորձի ողջ ընթացքը,  եզրակացությունը և տեղադրի՛ր այստեղ։

Իմացե՛ք, որ.

Դիտումներն ու փորձերը ցույց են տալիս, որ պինդ մարմինները նույնպես գոլորշիանում են։ Օրինակ, սառույցը գոլորշիանում է, դա է պատճառը, որ լվացքից հետո դրսում ցրտին փռած հագուստը չորանում է նույնիսկ սառնամանիքին: Գոլորշիանում է օրինակ նաֆթալինը, որի հոտը մենք զգում ենք այդ ընթացքում։

Առաջադրանքը կազմեց Նունե Թեմուրյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy