«Երիտասարդների դերը որոշումների կայացման և խաղաղարարության գործընթացներում»
Դասընթացներն իրականացվում են Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ։ Մոդուլներում ներառված նյութերը հեղինակներինն են և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ։
«Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղաշինության գործում» ծրագիրն իրականացվում է «Խաղաղ փոփոխությունների նախաձեռնության» կողմից՝ «Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ և Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը հասարակական և քաղաքական կյանքում՝ նպաստելով նրանց մասնակցությանը որոշումների կայացման տարբեր մակարդակներում, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 բանաձևի շրջանակում:
Ծրագրի շրջանակներում՝ Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան և Իջևան համայնքներում բնակվող երիտասարդների համար կազմակերպվում է «Երիտասարդների դերը որոշումների կայացման և խաղաղարարության գործընթացներում» դասընթացների շարք, որը կազմված է 4 մոդուլներից/հանդիպումներից, յուրաքանչյուրը կես օր տևողությամբ։
Դասընթացների շրջանակներում ուսումնասիրվելու են հետևյալ թեմաները.
«խաղաղություն» և «կոնֆլիկտ» հասկացությունները,
կոնֆլիկտի արդյունավետ կառավարման հիմնարար սկզբունքները,
էմպատիա և հաստատողականություն,
երկխոսության հիմնական սկզբունքները,
որոշումների կայացման և կառավարման հիմնական ոճերը,
հանրային տարածքում միջամտության տարբեր տեսակները,
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 բանաձևի հիմնական բաղադրիչները,
երիտասարդների համար նոր հեռանկարների ընկալումը,
գործողությունների պլանավորումը՝ ելնելով Հայաստանի կոնտեքստից:
Դասընթացները կազմակերպվելու են Բերդում, Նոյեմբերյանում և Իջևանում։ Դասընթացի բոլոր 4 փուլերին մասնակցած երիտասարդները կստանան մասնակցության վկայական։
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ
Դասընթացների շարքին կարող են դիմել 16-25 տարեկան, Բերդում, Նոյեմբերյանում կամ Իջևանում բնակվող երիտասարդները, ովքեր երազում են դառնալ երիտասարդ առաջնորդ և ցանկանում են կարևոր դեր ունենալ որոշումների կայացման և խաղաղարարության գործընթացներում:
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը կամ
info@yccd.am
հասցեին ուղարկել ինքնակենսագրական (ռեզյումե)՝ նամակի վերնագրում նշելով, թե որ համայնքի խմբում եք ուզում լինել։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված չէ։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ☎ (060) 651500, (077) 772505 հեռախոսահամարներով կամ գրել
info@yccd.am
էլեկտրոնային հասցեով:
Next
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of Youth Cooperation Center of Dilijan NGO.
Report Abuse
Forms