Երրորդ մակարդակ
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Երեքական համակարգում թվերը գրելու համար օգտագործում են միայն 0, 1, 2 թվանշանները: Քանի՞ հնգանիշ թիվ կա երեքական համակարգում:
2. Նարեկը գծեց շրջանագիծ և վրան նշեց 15 կետ: Կետերից ամեն մեկը ուղղի հատվածով միացրեց մնացածից յուրաքանչյուրի հետ: Քանի՞ լար ստացվեց: Լարը շրջանագծի երկու կետերը միացնող հատվածն է:
3. M կետը ABCD քառակուսու այնպիսի ներքին կետ է, որ CDM և DCM անկյուններից յուրաքանչյուրը 15 աստիճան է: Հաշվեք MAB և CDM անկյունների մեծությունների հարաբերությունը:
4. Վեց ուղիղներ դասավորված են այնպես, որ ոչ մի երկուսը զուգահեռ չեն իրար, և միայն 3 ուղիղ են, որ անցնում են նույն կետով։ Քանի՞ եռանկյուն կստացվի այդ ուղիղների հատումից։
5. Դոմինոյի սովորական հավաքածուն պարունակում է 28 խաղաքար։ Քանի՞ խաղաքար կպարունակի այն դոմինոն, որի խաղաքարերի միավորները փոխվում են ոչ թե 0-ից մինչև 6, այլ 0-ից մինչև 12։
6. Ավտոմեքենայով տանից մինչև ամառանոց ճանապարհի կեսն անցան 45կմ/ժ արագությամբ, իսկ մյուս կեսը՝ 90կմ/ժ արագությամբ։ Քանի՞ կիլոմետր է տանից մինչև ամառանոց հեռավորությունը, եթե ամբողջ ճանապարհը անցան 3 ժամում։
7. Պարզեցրեք (a-|a|)(b-|b|) արտահայտությունը, եթե հայտնի է, որ ab>0 և a+b<0:
8. Հայտնի է, որ 2^2020-x թիվն առանց մնացորդի բաժանվում է 10-ի: Գտեք x-ի ամենափոքր արժեքը:
9. Ուղղանկյունը, որի կողմերի երկարություններն են 6սմ և 7սմ, կտրտել են քառակուսիների: Քառակուսիների կողմերը արտահայտվում են ամբողջ թվով սանտիմետրերով: Գտեք քառակուսիների հնարավոր ամենափոքր քանակը:
10. A-ն (-5, 4) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քառակուսիների գումարն է, իսկ B-ն խորանարդների գումարն է: A և B թվերից ո՞րն է մեծ:
Խնդիրները ընտրեց Անի Միրզոյանը:
Առաջարկություններ
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy