Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցի վերաբերյալ հանրագրին միանալու ձևաթուղթ
Սահմանադրության և «Հանրագրերի մասին» օրենքի համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման որևէ գործողության դադարեցման հարցով ներկայացրել եմ կոլեկտիվ ՀԱՆՐԱԳԻՐ, e-petition.am կայքում

Հնգօրյա ժամկետում ՀԱՆՐԱԳԻՐԸ գրանցվելու դեպքում այն կհրապարակվի։

Ստորև ՀԱՆՐԱԳՐԻ ամբողջական տեքստը և հիմնավորումը.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

Առաջարկը՝

• Դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացումը` ներառյալ այդ հարցով որևէ հանձնաժողովի ստեղծումը և/կամ բանակցություն,

• Գաղտնազերծել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ առկա որևէ փաստաթուղթ և/կամ տեղեկատվություն,

• Սահմանագծման և սահմանազատման սկզբունքները, նպատակները, ակնկալվող արդյունքներն ու հետևանքները, ինչպես նաև այդ հարցում նոր ձևավորված Կառավարության ռազմավարական ծրագիրը ներկայացնել հանրության, ներառյալ Սփյուռքի լայն քննարկմանը,

• Հանրային քննարկումների արդյունքներով որոշել տվյալ հարցով գործողություններ իրականացնելու և սահմանագծման ու սահմանազատման հարցը հանրաքվեի դնելու պատմական նպատակահարմարության հարցը։

Հիմնավորումը՝
Ադրբեջանը.

• 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծել է պատերազմ, զավթել է Արցախի զգալի մասը, կտտել և սպանել է հազարավոր հայորդիների, ոչնչացրել և ոչնչացնում է հայկական մշակութային արժեքները, գործել է պատերազմական փաստված հանցագործություններ, այդ թվում` միջազգային ահաբեկչության կիրառմամբ,

• Փաստացի ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք,

• Դրսևորում է վայրագություն հայ գերիների վերադարձման հարցում,

• Շարունակում է չճանաչել և ոտնահարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,

• Փորձում է ուժի և սպառնալիքի միջոցով հասնել իր կողմից գրաված Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքների բռնակցման օրինականացմանը:

Վերոհիշյալի հետ մեկտեղ.

• Հայաստանում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ,

• Հայաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցը պետք է որոշվի թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների պահպանմամբ և հանրաքվեի միջոցով` բացառելով որևէ ներքին կամ արտաքին ճնշում կամ սպառնալիք։
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն/Name/Имя *
Ազգանուն/surname/фамилия *
Հեռախոսահամար/phone/телефон *
Էլ. փոստ/еmail/эл-почта *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service - Privacy Policy

Does this form look suspicious? Report