ԶՐՈ ԲՅՈՒՋԵ ֆիլմարտադրության հարթակ
Հայտագրման վերջնաժամկետն է ապրիլի 20, 2019

«Զրո բյուջե»-ն ՄԷԿ ԿԱԴՐ Կարճ Ֆիլմերի Միջազգային Փառատոնի ֆիլմարտադրության հարթակն է, որի թիրախը Հայաստանի քաղաքացի կամ կեցության իրավունք ունեցող ռեժիսորներն ու կինոարտադրողներն են։ Զրո Բյուջե ֆիլմարտադրության հարթակի մեկնարկային մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն. ՀՀ դրամ (հարկերը և տուրքերը ներառյալ)։ Մրցանակային գումարը պետք է ծախսվի բացառապես ՀՀ տարածքում:

ՓԻԹՉԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Մրցանակային ֆոնդը բաշխվում է ըստ տարվա Փիթչին հրավիրված փորձագետների որոշման: Փիթչի աշխատանքային լեզուն հայերենն է: Մրցանակակիր կարող են ճանաչվել մեկ կամ մի քանի նախագիծ: Կինոնախագծերի փիթչը տեղի կունենա 17-րդ ՄԷԿ ԿԱԴՐ ՄԿՖՓ- ընթացքում, օրերը կհայտարարվեն ոչ ուշ, քան փառատոնի բացման օրվանից մեկ շաբաթ առաջ: Ընտրող հանձնաժողովի որոշումը վերջնական է և ենթակա չէ փոփոխման։ Ընտրված նախագծի ռեժիսորի և կինոարտադրողի մասնակցությունը Փիթչին պարտադիր է:

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Հարթակին կարող են դիմել կինոզարգացման փուլն ավարտած և նկարահանելու պատրաստ մինչև 15 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական, ինչպես նաև հետարտադրական փուլում գտնվող կինոնախագծերի ռեժիսորները և կինոարտադրողները։ Անիմացիոն ֆիլմերի նախագծեր չեն ընդունվում: Նախագծի հայտագրումն անվճար է: Տարիքային սահմանափակումներ չկան: Հատուկ ուշադրության են արժանանալու սկսող ռեժիսորներն ու արտադրողները: Դիտարկվելու են միայն այն նախագծերը, որոնց հեղինակները երաշխավորում են, որ առավելագույնը մեկ տարվա ընթացքում, մինչև գալիք տարվա ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ-ի բաց հայտագրման ավարտը, կավարտեն ներկայացված ֆիլմի նախագծի ամբողջական ֆիլմարտադրությունը (արտադրությունից` հետարտադրություն, միայն հետարտադրություն): Հայտագրվողը կարող է ներկայացնել միայն մեկ նախագիծ:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը 2019թ։ Ապրիլի 20-ից հետո ներկայացված նախագծերը չեն դիտարկվի։ Ընտրության արդյունքների մասին հեղինակները կտեղեկացվեն մայիսի 10, 2019թ.-ին:
1. Ընտրված նախագծերը կներկայացվեն Զրո բյուջե կինոհարթակի կատալոգում, որտեղ նշվելու են նախագծի հեղինակների/արտադրողների անունը, ֆիլմի վերնագիրը, կարճ նկարագիրը, ֆիլմից լուսանկար: Տեղեկատվությունը զետեղվելու է ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ-ի պաշտոնական կայքում։
2. Տրամադրելով ֆիլմի նախագծի թրեյլերը և լուսանկարները՝ հայտագրվողը համաձայնվում է, որ ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ-ն և Զրո բյուջե ֆիլմարտադրության հարթակը դրանք կարող է օգտագործել բացառապես փառատոնը և կինոհարթակը հանրահռչակելու նպատակով։

ՓԻԹՉԸ
Կինոնախագծերի փիթչերը տեղի են ունենալու առավոտյան ժամին: Յուրաքանչյուր թիմ ունենալու է 8 րոպե նախագիծը ներկայացնելու համար՝ ներառյալ նախագծի թրեյլերը։ Յուրաքանչյուր փիթչին հաջորդելու է կարճ հարց ու պատասխան նախագիծը ներկայացնողների և որոշում կայացնողների միջև: Զրո Բյուջեի ֆիլմարտադրության Փիթչի արդյունքները կներկայացվեն ՄԷԿ ԿԱԴՐ 17-րդ (5-11.06.2019) փառատոնի փակման արարողության ժամանակ։
1. ՄԷԿ ԿԱԴՐ Կարճ Ֆիլմերի Միջազգային Փառատոնի ֆիլմարտադրության «Զրո բյուջե» հարթակի դրամական մրցանակ ստացած ֆիլմարտադրողը, պարտավոր է ավարտուն ֆիլմի բացման տիտրերում հանրահռչակել ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ-ը, «ԶՐՈ ԲՅՈՒՋԵ» հարթակը, ՆՓԱԿ հիմնադրամը և ՀՀ Մշակույթի Նախարարությունը: Լոգոները կտրամադրվեն փառատոնի կողմից: Ֆիլմի ավարտի տիտրերում պարտադիր է զետեղել հետևյալ տեքստը՝ «ֆիլմի վերնագիր» մասնակցել է ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ-ի «ԶՐՈ ԲՅՈՒՋԵ» ֆիլմարտադրության հարթակին (տարեթիվ)։
2. ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ-ն կնպաստի ավարտուն ֆիլմի միջազգային փառատոնային առաջխաղացմանը և կինովարձույթին:

ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ 2019

Հայտագիր
Խնդրում ենք, մինչև հայտ լրացնելը կարդալ կանոնակարգն ու հիմնական պայմանները:
Ֆիլմի վերնագիրը հայերեն *
Your answer
Ֆիլմի համառոտ նկարագիրը (լոգլայն, երկու նախադասությամբ) *
Your answer
Ֆիլմի կարճ սինոփսիսը (առավելագույնը 250 բառ) *
Your answer
Տևողությունը *
Your answer
Կինոտեսակ *
Նկարահանման ձևաչափը *
Գույն *
Լեզուն *
Էկրանի չափ *
Հնչյուն *
Որ փուլում է գտնվում ֆիլմը *
Նախագիծը ֆիլմի զարգացման այլ հարթակներում ներկայացվել է, թե ոչ: Եթե այո, խնդրում ենք նշել: *
Your answer
Ֆիլմի ընդհանուր բյուջեն և հարթակից ակնկալվող գումարը *
Your answer
Նկարահանումների սկիզբը *
MM
/
DD
/
YYYY
Նկարահանումների ավարտը *
MM
/
DD
/
YYYY
Հետարտադրական փուլի ավարտ *
MM
/
DD
/
YYYY
Ավարտուն ֆիլմի փակ ցուցադրություն *
MM
/
DD
/
YYYY
ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
Ռեժիսորի համառոտ կենսագրությունը և ֆիլմացանկը (առավելագույնը 250 բառ) *
Your answer
Ռեժիսորի տեսլականը ֆիլմի մասին (առավելագույնը 300 բառ) *
Your answer
Ռեժիսորի հեղինակած ֆիլմերի առցանց հղումները (եթե այդպիսիք կան) *
Your answer
Ռեժիսորի էլ. հասցեն, հեռախոսը (քաղաքային, բջջային) *
Your answer
Կինոարտադրողի կենսագրությունը և ֆիլմացանկը (առավելագույնը 250 բառ) *
Your answer
Կինոարտադրողի տեսլականը ֆիլմի մասին (առավելագույնը 300 բառ) *
Your answer
Կինոարտադրող ընկերության անունը և համառոտ պատմությունը (առավելագույնը 150 բառ) *
Your answer
Կինոարտադրող ընկերության արտադրված ֆիլմերի առցանց հղումները (եթե այդպիսիք կան) *
Your answer
Կինոարտադրողի էլ. հասցեն, հեռախոսը (քաղաքային, բջջային) *
Your answer
Հայտին կից, kadrrope@gmail.com էլ. հասցեին պարտադիր ուղարկել՝
1. Վավերագրական ֆիլմի նախագծերի համար՝ պատմությունը, որտեղ ոչ միայն ֆիլմի գլխավոր հերոսի(ների) մասին է պատմվում, այլ նաև երևում է ֆիլմի սյուժեն, ֆիլմի հիմնական նկարագիրը (առավելագույնը՝ 2 էջ, PDF ֆորմատով):
2. Խաղարկային ֆիլմի նախագծերի համար` ֆիլմի ամբողջական սցենարը կամ գրական հիմքի ռեժիսորական մշակումը, ռեժիսորական կադրավորումն, եթե առկա է (PDF ֆորմատով)։
3. Ֆիլմի բյուջեն, ներառյալ հարկերը, որտեղ առանձին սյունյակով նշվում է ԶՐՈ ԲՅՈՒՋԵ ֆիլմարտադրության հարթակից ակնկալվող գումարի չափը, ինչի համար:
4. Ֆինանսական պլան, ներկայացնել սեփական ներդրման և հնարավոր այլ աղբյուրներից դրամական կամ օժանդակ այլ միջոցների ներգրավման հնարավորությունները:
5. Ֆիլմի նախագծի թրեյլերը՝ հավաքված կադրերից, լուսանկարների շարքից, որոնք կարող են ներկայացնել նախագիծը (առավելագույնը 3 րոպե տևողությամբ):
6. Նախագիծը ներկայացնող 5 լուսանկար:
7. Ռեժիսորի և կինոարտադրողի լուսանկարները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՄԷԿ ԿԱԴՐ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅՏԱԳՐՎՈՂՆԵՐԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՈԼՈՐ ՏԵՔՍՏԵՐԸ ԼԻՆԵՆ ՊԱՏՇԱՃՈՐԵՆ ԽՄԲԱԳՐՎԱԾ: ԴԱ ԿՆՊԱՍՏԻ, ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՔՍՏԵՐԻ ՄԱՏՉԵԼԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆԸ:

Համաձայնագիր *
Required
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service