Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում
18-25 տարեկան ակտիվ ուսանո՞ղ ես: Սովորո՞ւմ ես հայաստանյան բուհերից որևէ մեկում: Ցանկանո՞ւմ ես ունենալ անկախ, այլընտրանքային և ապահով տարածք, որտեղ կարող ես՝

• մասնակցել բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների շուրջ քննարկումների,
• առաջարկել լուծումներ և փորձարկել այդ լուծումները ներբուհական կամ միջբուհական ուսանողական համագործակցության միջոցով,
• համագործակցել կրթական քաղաքականության մշակողների և կրթության ոլորտի պատասխանատուների հետ,
• առաջարկել, նախագծել և իրականացնել քո գաղափարները, որոնք կնպաստեն քո իսկ բուհում կրթության որակի բարձրացմանը,
• ձևավորել հստակ առաջարկությունների փաթեթ և ներկայացնել այն պետական կրթական քաղաքականության պատասխանատուներին և որոշում կայացնողներին,
• մոբիլիզացնել ակտիվ ուսանողներին ուսանողական ծրագրերի նախագծման և իրականացման մեջ:

Այս ծրագիրը հենց քեզ համար է:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը մեկնարկում է «Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագիրը` նպաստելու ուսանողների մասնակցության բարձրացմանը կրթական բարեփոխումներին, խթանելու կրթության որակի նկատմամամբ նրանց պահանջի ձևավորումը և աջակցելու ակտիվ ուսանողների նախաձեռնություններին:

Մեկամյա ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն են ունենալու՝

Մասնակցելու՝
• 1 տարի տևողությամբ ուսանողական ակտիվիզմի դպրոցի,
• փորձագետների և որոշում կայացնողների հետ զրույց-հանդիպումների,

Կազմակերպելու՝
• ուսանողներին մտահոգող խնդիրների շուրջ տարբեր գործողություններ,
• ուսանողների շահերի պաշտպանության արշավներ և ծրագրեր,

Մշակելու՝
• առաջարկությունների փաթեթ,
• հստակ պահանջներ` ուղղված կրթության ոլորտի պատասխանատուներին,
• ուսանողական նախագծեր և նախաձեռնություններ,

Ստանալու՝
• սեփական ծրագրերը իրականացնելու համար ֆինանսավորում,
• տեղացի և միջազգային փորձագետների հետ հանդիպելու հնարավորություն,
• ավարտական դիպլոմ:

Ուսումնական այց կենտրոնական Եվրոպա
• Մեկամյա ծրագիրը հաջողությամբ ավարտած 15 ուսանողներ հնարավորություն կստանան երկշաբաթյա կրթական այցով մեկնել Լեհաստան, Չեխիա և Սլովակիա` տեղում ծանոթանալու ուսանողական ծրագրերին, ինչպես նաև ուսանողական կառույցների և համալսարանների աշխատանքին:

Եվ այսպես:

Ծրագրի մեկնարկը՝ հոկտեմբերի 15
Տևողությունը՝ 1 տարի
Վայրը՝ ք. Երևան
Մասնակցի ներդրումը՝ 10.000 դրամ (մեկանգամյա վճար)
Ծրագրի բոլոր ծախսերը, այդ թվում՝ այցը Կենտրոնական Եվրոպայի երկրներ հոգում են կազմակերպիչները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 05/10/2018։ Ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:

Ծրագրի միջազգային գործընկերներն են՝ Մատեյ Բելի համալսարանը (Սլովակիա), Միջազգային ծրագրերի ասոցիացիան (Լեհաստան), Բրեցլավի եվրոպական երիտասարդական կենտրոնը (Չեխիա) և Youthfully Yours երիտասարդական կազմակերպությունը (Սլովակիա):

Next
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of APY. - Terms of Service