Բնագիտության ֆլեշմոբ 2023
3 մակարդակ (փետրվար)
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Անուն, ազգանուն
Դպրոց
Դասարան

Առաջադրանք 1․ Ինչպես հայտնի է, Աֆրիկա մայրցամաքի երկրների մեծ մասը ժամանակին եղել են տարբեր երկրների գաղութներ, սակայն այդ շարքում ևս կան մի քանի բացառություններ: Այդպիսի երկրներից մեկի անունն անգամ հուշում է, որ այն երբեք գաղութ չի եղել: Ո՞ր երկրի մասին է խոսքը: 

Առաջադրանք 2. Բացի Մեծ Բրիտանիայից՝ ո՞ր եվրոպական երկիրն են հաճախ անվանում իր մարզերից մեկի անունով։
Առաջադրանք 3. Որքան էլ որ տարօրինակ է, Փարիզ անունով քաղաքներ շատ կան ոչ թե Ֆրանսիայում, այլ հենց այդ երկրում: Ո՞ր երկրի մասին է խոսքը:
Առաջադրանք 4. Աշխարհի պետությունների մոտ 40%-ը չունի անմիջական ելք դեպի համաշխարհային օվկիանոս և կապ է հաստատում հարևան պետությունների միջոցով: Այս շարքում կան ընդամենը երկու պետություններ, որոնք անմիջական ելք չունենալուց բացի՝ սահմանակցում են այնպիսի պետությունների հետ, որոնք ևս անմիջական ելք դեպի համաշխարհային օվկիանոս չունեն: Ո՞ր երկրների մասին է խոսքը:
Առաջադրանք 5. Աշխարհում կան գործող ավելի քան 400 կենդանաբանական այգիներ: Դրանիցից մեկը՝ Տոկիոյի կենդանաբանական այգին ամեն տարի միևնույն պատճառով փակվում է երկու ամսով: Ո՞րն է կենդանաբանական այգու փակվելու պատճառը:
Առաջադրանքը կազմեց Գայանե Սարգսյանը։
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy