2-3-րդ դասարաններ
Մայրենիի ֆլեշմոբ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Դպրոց, դասարան *
Էլեկտրոնային հասցե

1.Կռահի՛ր, թե որ հեքիաթից է:

Կար – չկար մի փոքրիկ ավտոբուս կար: Նա վառ կարմիր էր և հայրիկի ու մայրիկի հետ ապրում էր ավտոկայարանում, որտեղ ավտոբուսներն էին քնում: Ամեն առավոտ երեքով լվացվում էին, նախաճաշում էին բենզինով, մեքենայի յուղով, ջրով, իսկ հետո ուղևորներին գյուղից ծովափնյա մեծ քաղաք էին տանում։

Clear selection
2.Պատասխանի՛ր Ինչուիկի անսովոր հարցերին։

Ինչո՞ւ պոչը ձի ունի:

Ինչո՞ւ ճանկերը կատու ունեն:

Ինչո՞ւ շողերը արև ունեն:

3. Ի՛նքդ հորինիր նմանատիպ երեք հարց և փորձի՛ր պատասխանել։

4. Գրի՛ր բառեր, որոնք սկսվում են այս բառերի երկրորդ և երրորդ տառերով։ Օրինակ՝ աշուն-շուշան։

զարդ-

սեղան-

կատու-

ամառ-

ապակի-

5. Գրի՛ր բառեր, որոնք սկսվում են այս բառերի առաջին և վերջին տառերով։ Օրինակ՝ անուշ-աշխարհ։

Աքաղաղ-

Աղվես-

Ամառ-

6. Պատասխանի տարբերակներից չորսը «ընկերներ» են, իսկ մեկը նրանց հյուր է եկել: Ո՞րն է հյուրը:
Clear selection

7. Ձագուկներն իրենց մայրիկներին կորցրել են: Օգնի՛ր գտնել:

կով – ճուտիկ

հավ- հորթ

արջ- խոճկոր

ձի – քոթոթ

խոզ - քուռակ

8.Գուշակի՛ր հանելուկը:

Հողի տակից ծիլ է ծլում, Ծառի ճյուղից բողբոջ ելնում, Արևն ուրախ տաքացնում է, Ձմռան քնից արթնացնում է։

9. Պատկերացրո՛ւ, որ հայտնվել ես մի երկրում, որտեղ բոլոր բառերը սկսվում են «չ»-ով: Փորձի՛ր բացատրել, թե ինչ են՝

չհամակարգիչը

չպաղպաղակը

չժամացույցը

10. Հորինի՛ր պատմություն, որտեղ ամեն ինչ թարս է: Վերնագիրը չմոռանաս։
Առաջադրանքները կազմեցին Անահիտ Ավագյանը, Մարիամ Մանասյանը։ 
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy