Բաց կառավարման գործընկերության գործողությունների ծրագիր
ՀՀ Կառավարությունը՝ քաղաքացիական հասարակության գործընկերների աջակցությամբ, հայտարարում է գաղափարների մրցույթ՝ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների չորրորդ ծրագիրը համալրելու նպատակով:

Ի՞նչ է ԲԿԳ գործողությունների  ծրագիրը: Ծրագիրը պետության կողմից ստանձնած հանձնառությունների փաթեթ է, որն ուղղված է խթանելու կառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրային մասնակցությունը:

Ո՞վ կարող է դիմել: Կառավարման հաշվետվողականության առաջարկներ կարող է ներկայացնել ցանկացած ոք՝ անկախ տարիքից, սեռից, հասարակական կազմակերպության և կուսակցական պատկանելությունից: Այս տարի, բացի նախարարություններից և հասարակական կազմակերպություններից, գաղափարներ կարող են ներկայացնել նաև հանրային ծառայողներ (ներառյալ քաղ․ ծառայողներ) և անհատ քաղաքացիներ։  

Ի՞նչպիսի առաջարկներ ենք ակնկալում: Բաց կառավարման գործընկերությունը շեշտադրում է հավակնոտ և համակարգային հանձնառությունների միջոցով կառավարման բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունները: Գործողությունների ծրագրում ընդգրկվող նախաձեռնությունները կարող են լինել ինչպես նոր, այնպես էլ՝ նախկինում սկսված, ընթացիկ բարեփոխումների շարունակություն:

Որո՞նք են չափորոշիչները: Առաջնահերթ պահանջ է գործողությունների ծրագրում ներառված յուրաքանչյուր հանձնառության համապատասխանության ապահովումը բաց կառավարման հետևյալ չորս սկզբունքներից առնվազն մեկին ` թափանցիկություն, հաշվետվողականություն, մասնակցություն, տեխնոլոգիական նորարարություն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018թ. սեպտեմբերի 3-ը:
Առաջարկվող հանձնառությունները կարող եք ներկայացնել այս ձևաթղթի միջոցով:
Նախորդ գործողությունների ծրագրերին կարող եք ծանոթանալ ԲԿԳ լրատվական կայքում:  http://www.ogp.am/hy/
Sign in to Google to save your progress. Learn more
Գաղափարի հեղինակ (Անուն ազգանուն) *
Կազմակերպություն
Կոնտակտային հեռ.՝ *
Կոնտակտային էլ. փոստ *
Սեռ
Տարիք
Մարզ *
Required
Ձեր առաջարկած պարտավորության մեկնարկի և ավարտի ժամկետը *
Լիազոր մարմին *
(Նշել նախարարությունը)
Շահագրգիռ մարմիններ
Կարգավորման ենթակա խնդիրը *
Համառոտ նկարագրեք ներկա իրավիճակը, և ինչ խնդիր կլուծի Ձեր առաջարկը:
Հիմնական նպատակը *
Պարտավորության համառոտ նկարագիր *
(առաջարկը պետք է պարունակի վերը նկարագրված խնդրի լուծումը՝ հստակ գործողություններ, մոտավոր բյուջեն և չափելի արդյունքը)
Պարտավորության իրականացման համար անհրաժեշտ գումար (Խնդրում ենք նշել մոտավոր հաշվարկ)։ *
Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) ո՞ր մարտահրավերներից է բխում պարտավորությունը: *
Պարտավորությունը ԲԿԳ ո՞ր արժեքների առաջխաղացմանն է նպաստում
Ակնկալվող ազդեցություն *
Ինչպիսի՞ ազդեցություն կունենա առաջարկած պարտավորությունը կարճաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում:
Ինչպե՞ս հնարավոր կլինի չափել առաջարկած պարտավորության  ազդեցությունը: *
Որո՞նք են այն չափորոշիչները, որոնք թույլ կտան չափել պարտավորության ազդեցությունն ու արդյունավետությունը դրված խնդրի լուծման տեսանկյունից:
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy