«Գրքամոլ» ակումբի 2018թ․ անդամակցության հայտ
Գրքամոլը ակումբը հայտարարում է նոր՝ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԽՄԲԻ ձևավորման մեկնարկը (հանդիպումները սկսելու են հունիս ամսից):

► Գրքամոլ Ակումբի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ընթերցասեր, ով պարտաճանաչ կերպով կներկայանա ակումբի հանդիպումներին: Քննարկումներն անցկացվում են յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ շաբաթ օրը՝ երեկոյան ժամը 17:00-19:00 ընկած ժամանակահատվածում՝ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում:
Գրքամոլ Ակումբի դռները բաց են թե՛ փորձառու ընթերցասերների համար և թե՛ այն անձանց համար, ովքեր կարդացել են քիչ գրքեր, հեռու են գեղարվեստական գրականությունից, սակայն ցանկություն ունեն դառնալ իսկական ընթերցող:

* Ակումբում չկա տարիքային/սեռային սահմանափակում:

* Նրանք, ովքեր նախորդ խմբերի անդամակցությունների ժամանակ դուրս են մնացել հարցազրույցի փուլից, կարող են դիմել կրկին։

Ակումբի շրջանակներում կազմակերպվում են՝

► I մակարդակ. Գրքերի քննարկումներ – 4 գիրք,
► II մակարդակ. Հեղինակների կենսագրությունների ուսումնասիրում և յուրաքանչյուր հեղինակի մեկ ստեղծագործության քննարկում – 4 հեղինակ և 4 գիրք,
► III մակարդակ. Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի դիտում և համեմատում գրքի հետ – 4 ֆիլմ/գիրք:

Հանդիպումներին ժամանակ առ ժամանակ հրավիրվում են գրականագետներ, գրողներ, թարգմանիչներ, անցկացվում են բաց հանդիպումներ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Գրքամոլ» ակումբի անդամագրման համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը, այնուհետև մասնակցել հարցազրույցին (հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 30-ը):

Մայիսի 1-ից հետո կսկսի հարցազրույցի փուլը, և միայն հարցազրույցի փուլն անցած ընթերցասերները կդառնան Գրքամոլ Ակումբի նոր ձևավորված խմբի անդամ:

Հ.Գ. 2018 թվակնին Գրքամոլ Ակումբի նոր ձևավորվող խումբ այլևս չի լինելու, և եթե ցանկություն ունեք դառնալու ակումբի անդամ, ապա այժմ ճիշտ ժամանակն է:

Next
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service - Additional Terms