Վերապատրաստման դասընթաց

Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակում ԳՊՀ-ն կազմակերպում է «Նախամոդուլային ուսումնական պլանի և դրա ուսուցման մեթոդների մշակում» և «ԱԴՄ (Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) մոդուլի ուսումնական պլանի և դրա ուսուցման մեթոդների մշակում»  թեմաներով պիլոտային երկրորդ դասընթացը։ Դասընթացը բաղկացած է 11 ժամ լսարանային և 19 ժամ ինքնուրույն աշխատանքից (1 կրեդիտ ընդհանուր աշխատածավալով)։

Դասընթացին կարող են մասնակցել ԳՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի այն աշխատակիցներն ու ուսանողները, որոնք ունեն անգլերենի առնվազն A1 մակարդակի գիտելիքներ՝ ըստ Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR):

Վերապատրաստումը կիրականացնեն ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար, օտար լեզուների ամբիոնի դասախոս Նաիրա Սաֆարյանը (SMARTI ծրագրի տեղական համակարգող), նույն ամբիոնի դասախոս Նաիրա Մեժլումյանը (ծրագրի աշխատակից) և ԳՊՀ բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Լիլիթ Աթաբեկյանը (ծրագրի աշխատակից): Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր՝ հաստատված ԳՊՀ-ից և SMARTI ծրագրից։

Sign in to Google to save your progress. Learn more
ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ *
ՊԱՇՏՈՆ *
ԷԼ. ՀԱՍՑԵ *
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy