Երիտասարդական ծրագրի շրջանակներում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված միջոցառում
Երիտասարդների խոցելիության նվազման և մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրականացնում է «Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված միջոցառում» դասընթաց-մրցախաղ:
Այս տարի ծրագիր-մրցախաղը կանցկացվի Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում։
Ծրագիրը կանցկացվի երկու փուլով՝ նախատեղեկատվական և մրցակցային, որին իրենց մասնակցությունը կարող են ունենալ երիտասարդներ Վանաձորից:
Ծրագրի առաջին՝ նախատեղեկատվական փուլում մասնակիցների համար կկազմակերպվի դասընթացներ, որոնք կվարեն թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի փորձագետներ, որոնք կփոխանցեն անհրաժեշտ տեղեկատվություն և կուղղորդեն խաղի մասնակիցներին հարցերի ճիշտ պատասխանները գտնելու հարցում։
Ծրագրի երկրորդ՝ մրցակցային փուլում կձևավորվեն 4 հոգուց բաղկացած 5 թիմ, ովքեր իրենց գիտելիքներով կմրցեն ինտերակտիվ համակարգչային Brain Ring մրցախաղում: Նվազագույն ժամանակում առավելագույն միավորներ կուտակած առաջին երեք թիմերը կարժանանան մրցանակների:
Դասընթացների և խաղի անցկացումը հասանելի է Վանաձորի բոլոր երիտասարդների համար:
Ծրագրի մասնակցության հայտերը ընդունվում են մինչև դեկտեմբերի 17-ը:
Ծրագրի նախատեղեկատվական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ին, իսկ մրցակցային փուլը՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, «Թեյնիկ»-ում (ք․Վանաձոր, Վարդանանց 41Ա):
Email address *
Հեռախոսահամար *
Your answer
Անուն Ազգանուն *
Your answer
Ծննդյան օր, ամիս, տարի *
MM
/
DD
/
YYYY
Ուսումնական հաստատություն *
Your answer
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google.