Բաց դռների օր Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամում
Հարգելի գործընկերներ,

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ Կենտրոն) հայտարարում է «Բաց դռների օր» երեխաների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։

Միջոցառումն իրականացվելով ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գործենք միասին՝ հանուն հաշվետու սոցիալական պետության ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, նպատակ ունի նպաստել սոցիալական ծառայությունների մատուցման, սոցիալական պաշտպանության բնագավառում որոշումների կայացման գործընթացում մասնակցության լավագույն փորձի փոխանակմանը ՔՀԿ ներկայացուցիչների և սոցիալական բարեփոխումների գործընթացի շահագրգիռ կողմերի միջև մի կողմից, իսկ մյուս կողմից վերջիններիս տրամադրել հարթակ քննարկելու առանձին ոլորտային հիմնախնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները։

Մասնավորապես, Բաց դռների օրվա շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, ՀՀ երեխաների պաշտպանության համակարգում Կենտրոնի զբաղեցրած դիրքին, դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների հետ աշխատանքում Կենտրոնի կողմից կիրառվող մեթոդաբանությանը, պետական և ոչ պետական մարմինների հետ համագործակցության փորձին և այլն։

Միևնույն ժամանակ, ուսումնական այցի շրջանակներում կկազմակերպվի քննարկում, որի ընթացքում անդրադարձ կկատարվի ՀՀ երեխաների պաշտպանության համակարգում առկա հիմնական խնդիրներին և դրանց լուծման հնարավոր եղանակներին, ներկա բարեփոխումների համատեքստում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաց դռների օրվա շրջանակներում հնարավոր կլինի ընդունել սահմանափակ թվով մասնակիցների՝ իրականացվելու է մասնակիցների ընտրություն՝ համապատասխան լրացված հայտի։

Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 29-ը, ժամը՝ 17:00-ն։

Անուն, ազգանուն *
Your answer
Էլեկտրոնային փոստի հասցե *
Your answer
Հեռախոսահամար *
Your answer
Մասնագիտություն *
Your answer
Կազմակերպությունում (ՔՀԿ) զբաղեցրած դիրքը/պաշտոնը *
Your answer
Next
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service