Արցախցիների քանդված և յուրացված տների տվյալների հավաքագրում
Արցախ Միությունը և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հավաքագրում են տվյալներ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (փաստացի զբաղեցված այլ անձանց կողմից) բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական հնարավոր գործընթացների համար:
Եթե Դուք տեղեկություններ ունեք Ձեր բնակարանի (տան) քանդման կամ յուրացման վերաբերյալ և ցանկանում եք մեկնարկել համապատասխան գործընթացներ միջազգային ատյաններում, ապա կարող եք լրացնել ստորև տրված հարցաթերթիկը:
Ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ: Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ անհրաժեշտ փաստաթղթերի ու լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով:
Այլ իրավախախտումների վերաբերյալ տվյալների զանգվածային հավաքագրումը կկազմակերպվի հաջորդ փուլերով՝ ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով մեր կարողությունների խիստ սահմանափակվածությունը:
Sign in to Google to save your progress. Learn more
1. Ձեր անուն ազգանունը *
1.1. Բջջային հեռախոսահամար 
(խնդրում ենք նշել հետևյալ ֆորմատով` +374 xx xx xx xx)
*
1.2. Էլեկտրոնային հասցե *
1.3. Ներկա բնակության երկիր *
1.4. Եթե Ձեր ներկա բնակության երկիրը Հայաստանն է, ապա նշեք մարզը (քաղաքը)։
1.5. Ներկա բնակության հասցե *
1.6. Ի՞նչ հիմունքներով եք բնակվում Ձեր նշած հասցեում։
Clear selection
1.7․ Ընտանիքի անդամների քանակը *
1.8. Խնդրում ենք նշել Ձեր ընտանիքի լրացուցիչ խոցելիության վերաբերելի տարբերակ(ներ)ը։
2. Արդյո՞ք Արցախում թողել եք Ձեզ սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ տուն։ *

2.1. Խնդրում ենք նշել Ձեր բնակարանի (տան) գտնվելու շրջանը (քաղաքը)։

*
2.2. Արցախում թողած բնակարանի (տան) հասցե *
2․3․ Արդյո՞ք հանդիսանում էիք Ձեր բնակարանի/տան միակ սեփականատերը։
Clear selection
2․4․ Եթե նախորդ հարցին պատասխանել եք՝ ոչ, խնդրում ենք նշել համասեփականատերերի տվյալները։
2․5․ Արդյո՞ք Արցախում բացի բնակարանից/բնակելի տնից ունեիք սեփականության իրավունքով Ձեզ պատկանող այլ անշարժ կամ շարժական գույք։ *
2.6. Եթե նախորդ հարցին պատասխանել եք՝ այո, խնդրում ենք նշել հնարավոր տարբերակները։
2.7. Արդյո՞ք պահպանվել են սեփականության իրավունքով Ձեզ պատկանող գույքերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։ *
3. Արդյո՞ք ունեք որևէ ապացույց Ձեր բնակարանի/ տան քանդման կամ յուրացման վերաբերյալ։ *
3․1․ Եթե ունեք ապացույցներ Ձեր բնակարանի/տան քանդման կամ յուրացման վերաբերյալ, խնդրում ենք նշել, թե ինչ աղբյուրներից եք ստացել այդ ապացույցները։
3.2. Եթե ունեք ապացույցներ, ապա խնդրում ենք տեղադրել դրանց հղում(ներ)ը, իսկ տեսանելի ապացույցների բացակայության դեպքում՝ շարադրեք Ձեզ հայտնի հանգամանքները և դրանց աղբյուրները: Տեսանյութի կամ լուսանկարի աղբյուրի հղման տեղադրման անհնարինության դեպքում կարող եք դաշտում նշել, որ պատրաստ եք դրանք փոխանցել մեզ էլեկտրոնային կրիչով։
4. Արդյո՞ք առ այսօր լիազորել եք որևէ մեկին Ձեր անունից դիմում-բողոք ներկայացնել միջազգային ատյաններ։ *
4.1. Եթե կարծում եք, որ Ձեր այլ իրավունքներ ևս խախտվել են Ադրբեջանի կողմից, բացի բռնի տեղահանումից, ապա կարող եք համապատասխան հանգամանքները շարադրել ստորև։
4.2. Եթե ունեք լրացուցիչ տվյալներ և/կամ դիտարկումներ, որոնք ցանկանում եք մեզ փոխանցել այս փուլում, ապա կարող եք շարադրել ստորև։
Հաստատելով այս հայտը՝ ես տալիս եմ իմ համաձայնությունը տվյալներս նախնականորեն մշակելու և ինձ հետ կապվելու վերաբերյալ, որպեսզի հնարավորության դեպքում պատրաստվի ամբողջական դիմում-բողոք իմ անունից միջազգային համապատասխան ատյաններ դիմելու համար՝ իմ և ընտանիքիս իրավունքների պաշտպանության նպատակով: *
Required
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service - Privacy Policy

Does this form look suspicious? Report